Դաս 95
Վարդապետություն և Ուխտեր 89
Նախաբան
1833 թվականի փետրվարի 27-ին Ջոզեֆ Սմիթը Տիրոջից հարցում արեց քահանայություն կրողների կողմից ծխախոտի օգտագործման վերաբերյալ: Ի պատասխան դրան, Տերը հայտնություն տվեց Վարդապետություն և Ուխտեր 89 բաժնում, որը հայտնի է որպես Իմաստության Խոսք: Այս հայտնության մեջ Տերը զգուշացրել է վնասակար նյութերի օգտագործումից խուսափելու մասին և խրախուսել օգտագործել առողջարար սնունդ: Տերը խոստացել է, որ նրանք, ովքեր հնազանդվում են Իմաստության Խոսքին, կօրհնվեն թե ֆիզիկապես, և թե հոգեպես:
Ուսուցանման առաջարկներ
Վարդապետություն և Ուխտեր 89․1-3
Տերը ներկայացնում է հայտնությունը, որը հայտնի է որպես Իմաստության Խոսք:
Գրատախտակի վերևում գրեք Իմաստության Խոսք և տվեք հետևյալ հարցերը.
-
Երբևէ ստիպված եղե՞լ եք որևէ մեկին բացատրել, թե ինչո՞ւ դուք ալկոհոլ, թեյ կամ սուրճ չեք խմում կամ չեք օգտագործում ծխախոտ: Ի՞նչ եք դուք ասել: Ինչպե՞ս է այդ մարդն արձագանքել: (Եթե ցանկանում եք, դասից առաջ այս հարցերը կարող եք գրել գրատախտակին։ Դասի սկզբում ուսանողներին կարող եք բաժանել զույգերի և հրավիրել նրանց` պատասխանել այդ հարցերին միասին: Խնդրեք ուսանողներին` դասարանի հետ կիսվել իրենց մի քանի փորձառություններով):
Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 89 բաժնի նախաբանը: Դասարանին հանձնարարեք բացահայտել այն հանգամանքները, որ հանգեցրին Ջոզեֆ Սմիթին` ստանալու այս հայտնությունը: Խնդրեք ուսանողներին պատմել` ինչ գտան նրանք:
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 89.1-3 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան` փնտրելով բառեր և արտահայտություններ, որոնք նկարագրում են Տիրոջ նպատակը այս հայտնությունը տալու համար։
-
Համաձայն հատվածներ 2-3-ի, ինչո՞ւ տրվեց այս հայտնությունը: (Գուցե կարիք կա, որ բացատրեք, որ «ֆիզիկական փրկություն» արտահայտությունը վերաբերում է մեր ֆիզիկական բարեկեցությանը և մեր հոգևոր բարեկեցության վրա դրա ազդեցությանը:)
Նշեք, որ ի սկզբանե Տերը Իմաստության Խոսքը չի տվել Սրբերին որպես պատվիրան (տես ՎևՈւ 89.2): Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը գրել է.
«Եթե [Իմաստության Խոսքը] տրված լիներ որպես պատվիրան, այն դատապարտության տակ կդներ յուրաքանչյուր մարդու, ով կախված էր այս թունավոր նյութերից. այսպիսով Տերը գթասիրտ էր և նրանց հնարավորություն տվեց հաղթահարել` նախքան նրանց կդներ օրենքի տակ» (in Conference Report, Oct. 1913, 14):
Բացատրեք, որ այս պատճառով մենք պիտի զգույշ լինենք` չդատելու Եկեղեցու առաջին ղեկավարներին և անդամներին, ովքեր, նույնիսկ Իմաստության Խոսքի հայտնությունից հետո օգտագործում էին այն նյութերը, որոնք այսօր արգելված են: Եկեղեցու պատմության սկզբնական շրջանի ընթացքում ղեկավարները խնդրել են Սրբերին ավելի լիարժեք ապրել Իմաստության Խոսքով: 1851 թվականի աշնանային գերագույն համաժողովի ընթացքում Բրիգամ Յանգն առաջարկեց, որ բոլոր Սրբերը պաշտոնապես խոստանան ձեռնպահ մնալ թեյի, սուրճի, ծխախոտի և վիսկիի օգտագործումից: 1832 թվականի հոկտեմբերի 13-ին Տերը հայտնեց Նախագահ Ջոն Թեյլորին, որ Իմաստության Խոսքը պետք է համարվեր պատվիրան: 1919 թվականին Առաջին Նախագահությունը Նախագահ Հեբեր Ջ. Գրանթի նախագահությամբ Իմաստության Խոսքի պահպանումը դարձրեց տաճարային երաշխավորագրի ստացման պահանջներից մեկը: Իմաստության Խոսքը այսօր շարունակում է մնալ կարևոր պատվիրան և դրան հնազանդվելը նախադրյալ է հանդիսանում մկրտության, տաճարային այցելության, միսիոներական ծառայության և Եկեղեցու այլ ծառայությունների համար:
Գրատախտակին` հենց Իմաստության Խոսքիտակ, գրեք հետևյալ արտահայտությունը. Խոստումով Սկզբունքհատված 3-ից, ինչպես ստորև ցույց է տրված: Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն այդ արտահայտությունը իրենց սուրբ գրություններում։ Այս արտահայտությունը կծառայի որպես վերնագիր դասի մնացած մասի համար:
Վարդապետություն և Ուխտեր 89․4-9
Տերը զգուշացնում է սրբերին` չօգտագործել ալկոհոլ, ծխախոտ, թեյ կամ սուրճ:
Ցուցադրեք ձկնորսական ձող, մի քանի ճանճ և խայծ, կամ նկարեք դրանք գրատախտակին։
-
Ի՞նչ եղանակներով է ձկնորսը խաբում ձկանը, որ խայծը կուլ տա:
Ուսանողներից մեկին հրավիրեք` բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 89.4 հատվածը: Դասարանին խնդրեք հետևել` փնտրելով, թե Տերը ո՞ւմ մասին էր զգուշացնում, որ կխաբեն Սրբերին վերջին օրերում։
-
Ի՞նչի մասին Տերը զգուշացրեց այս հատվածներում:
Գրեք հետևյալ սկզբունքը գրատախտակին`Սկզբունք բառի տակ. Այն բանի պատճառով, որ սատանան պատրաստում է վերջին օրերում, Տերը զգուշացնում է մեզ` չօգտագործել վնասակար նյութեր: Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 89.5-9 հատվածները և փնտրել, թե ո՞ր նյութերի մասին էր զգուշացնում Տերը Սրբերին, որ խուսափեն օգտագործելուց: Կարող եք առաջարկել, որ նրանք նշեն իրենց գտած նյութերը։
-
Ի՞նչ նյութերի մասին էր Տերը զգուշացնում, որ Սրբերը չընդունեն: (Գուցե դուք կարիք ունենաք բացատրելու, որ Եկեղեցու ղեկավարները հաստատել են, որ «տաք խմիչք» տերմինը վերաբերում է թեյին կամ սուրճին:) Ինչո՞ւ են այս նյութերը վնասակար:
Նշեք, որ ծխախոտը և ալկոհոլը ունեն ինչպես ճիշտ, այնպես էլ սխալ գործածություններ (տես ՎևՈւ 89.7–8): Ներկայումս կան այլ նյութեր, որոնք կարող են սխալ օգտագործվել և հետևաբար դառնալ վնասակար և հակում առաջացնող: Եկեղեցու ղեկավարները զգուշացրել են խուսափել խմիչքներից, թմրադեղերից, քիմիական նյութերից կամ վտանգավոր պրակտիկայից, որն ունենում է «բարձր» կամ այլ արհեստական ազդեցություն, որը կարող է վնասել մեր մարմինն ու միտքը: Սրանցից մի քանիսն ընդգրկում են մարիխուանան, ծանր թմրադեղերը, դեղատոմսով կամ ազատ վաճառքի դեղամիջոցների չարաշահումը և կենցաղային քիմիկատները: (Տես Երիտասարդներին զորացնելու համար [գրքույկ, 2011], 26:)
-
Ինչո՞ւ որոշ մարդիկ փորձում են համոզել ձեզ` ճաշակել այնպիսի նյութեր, որոնք Տերն արգելել է: (Որոշ մարդիկ համարում են, որ այս նյութերը ճաշակելը մոդայիկ է: Մյուսները ձգտում են շահույթ ստանալ` հակում առաջացնող նյութերն ուրիշներին վաճառելով:)
-
Ինչո՞վ է կախվածությունը նման կարթին, որ ձկնորսը օգտագործում է ձուկ բռնելու համար: Ինչպե՞ս է կախվածությունը վնասում մեր հավերժական առաջընթացին:
Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել, թե ինչպես է զգուշացումը` ձեռնպահ մնալ հակում առաջացնող և վնասակար նյութերից, օրհնել նրանց ընկերների և ընտանիքի անդամների կյանքը: Կարող եք նաև կիսվել ձեր անձնական փորձառությամբ։ Հրավիրեք ուսանողներին որոշում կայացնել` երբեք չճաշակել այն նյութերից, որոնք հակասում են Իմաստության Խոսքին:
Վարդապետություն և Ուխտեր 89․10-17
Աստված խրախուսում է խոտերի, մրգերի, մսի և հատիկեղենի օգտագործումը:
Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 89․10-17 հատվածները և փնտրել, թե ի՞նչ է Տերը խրախուսում մեզ ուտել։ Կարող եք առաջարկել, որ նրանք նշեն իրենց գտած նյութերը։
-
Ի՞նչ մթերքներ է Տերն առաջարկում, որ մենք ընդունենք` որպես Իմաստության Խոսքի մաս:
-
Համաձայն հատված 11-ի, ինչպիսի՞ վերաբերմունք մենք պետք է ունենանք, երբ ճաշակում ենք այս առողջարար սնունդը: (Մենք պետք է ճաշակենք այս ուտելիքները խնայողաբար և գոհաբանությամբ: Կարող եք բացատրել, որ խնայողաբար բառը նշանակում է իմաստուն ձևով և զգուշորեն: Գերառատ կամ չհավասարակշռված սննդակարգը` նույնիսկ լավորակ սննդից, կարող է ոչ առողջարար լինել:)
-
Հիմնվելով այս հատվածներում մեր սովորածի վրա, առողջարար սննդի մասին ի՞նչ սկզբունք կարող ենք ավելացնել գրատախտակին: (Ուսանողների պատասխանից հետո գրատախտակին գրեք հետևյալը` վնասակար նյութերին վերաբերող սկզբունքի տակ.Մենք պիտի օգտագործենք մրգեր, միս և հատիկեղեն` իմաստությամբ և գոհաբանությամբ:)
Բացատրեք, որ մթերքի խելամիտ օգտագործման մի օրինակ կարելի է գտնել մսի վերաբերյալ Տիրոջ տված հրահանգում հատվածներ 12-13-ում: Խնայողաբար բառը ենթադրում է, որ միսը պետք է օգտագործվի չափավոր ձևով:
Վարդապետություն և Ուխտեր 89․18-21
Տերը խոստանոում է առողջություն, իմաստություն և պաշտպանություն նրանց, ովքեր հնազանդվում են Իմաստության Խոսքին:
Գրատախտակին գրեք հետևյալը Խոստում. Եթե մենք հետևենք Իմաստության Խոսքին և Տիրոջ մյուս պատվիրաններին, Տերը կօրհնի մեզ …
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 89․18-19 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել նրան և գտնել այն ճշմարտությունները, որոնք կարող էին լինել գրատախտակին գրված նախադասության ավարտը։
-
Ի՞նչ օրհնություններ է Տերը խոստանում նրանց, ովքեր պահում են Իմաստության Խոսքը: (Գրեք ուսանողների պատասխանները գրատախտակին` նախադասություններն ավարտելու համար:)
Դուք կարող եք բացատրել, որ առողջության մասին Տիրոջ խոստումը հատված 18-ում չի նշանակում, որ Իմաստության Խոսքը բուժում է խրոնիկական կամ թուլացնող հիվանդությունները: Փոխարենը, այն օգնում է մարդկանց ունենալ լավագույն առողջությունը և ուժերը, ինչին նրանց մարմիններն ընդունակ են:
-
Ինչպե՞ս կարող է Իմաստության Խոսքին հետևելը օգնել մեզ` ձեռք բերել իմաստություն և գիտելիք:
Օգնեք ուսանողներին հասկանալ, որ Իմաստության Խոսքին հնազանդվելը մեզ թույլ է տալիս վայելել Սուրբ Հոգու ընկերակցությունը, ով հավատարիմների համար բացահայտում է իմաստություն և գիտություն: Որպես այդ քննարկման մաս հրավիրեք մի ուսանողի կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բոյդ Կ. Փաքերի խոսքերը.
«Ես հասկացել եմ … որ Իմաստության Խոսքի հիմնական նպատակը կապված է հայտնության հետ:
Եթե ոմանք «ազդեցության տակ» հազիվ են կարողանում լսել սովորական ելույթը, ինչպե՞ս կարող են նրանք արձագանքել հոգևոր հուշումներին, որոնք դիպչում են նրանց ամենանուրբ զգացմունքներին:
Քանի որ Իմաստության Խոսքը նույնքան արժեքավոր է, որքան առողջության օրենքը, հոգևոր առումով այն կարող է շատ ավելի արժեքավոր լինել ձեզ համար, քան` ֆիզիկական» (“Prayers and Answers,” Ensign, Nov. 1979, 20):
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 89.20-21 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, փնտրելով լրացուցիչ խորհուրդները, որոնք հետևում են Իմաստության Խոսքին:
-
Ի՞նչ լրացուցիչ օրհնություններ է Տերը խոստանում նրանց, ովքեր հնազանդվում են Իմաստության Խոսքին:
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ «կործանիչ հրեշտակը կանցնի նրանց կողքով» արտահայտությունը` հղում կատարեքՎարդապետություն և Ուխտեր 89.21, ծանոթագրությունա-ին: Բացատրեք, որ աստվածային պաշտպանության այս խոստումը կարող է վերաբերել և ֆիզիկական, և հոգևոր ապահովությանը: Ավարտեք գրատախտակին գրված սկզբունքն այնպես, որ այն արտացոլի հետևյալ միտքը. Եթե մենք հետևենք Իմաստության Խոսքին և Տիրոջ պատվիրաններին, Տերը կօրհնի մեզ առողջությամբ, իմաստությամբ, ուժով և պաշտպանությամբ:
-
Ե՞րբ եք տեսել, որ այս սկզբունքը հատված 18–21-ից իրականանա ձեր կյանքում կամ` մեկի ուրիշի, ում դուք ճանաչում եք:
Ուսանողներին խնդրեք կիսվել (կամ դասարանի, կամ զուգընկերոջ հետ), թե ի՞նչ նրանք սովորեցին կամ զգացին Իմաստության Խոսքի մասին, երբ ուսումնասիրում էին Վարդապետություն և Ուխտերում 89 բաժինն այսօր։ Հրավիրեք նրանց խորհել գրատախտակին գրված խոստումների մասին և նպատակ դնել ավելի հավատարմորեն ապրել Իմաստության Խոսքով: Վկայեք օրհնությունների մասին, որոնք կգան նրանց, երբ նրանք ապրեն այս օրենքով: