Դաս 156
Եկեղեցու կազմակերպությունները և ծրագրերը
Նախաբան
Քանի դեռ Եկեղեցին շարունակում էր աճել, Տերը ոգեշնչեց Եկեղեցու ղեկավարներին և անդամներին կազմակերպություններ և ծրագրեր իրականացնել Եկեղեցում, որպեսզի Սրբերն օրհնվեն։ Երբ այդ կազմակերպություններից և ծրագրերից մի քանիսը հաստատվեցին, դրանք այդքան էլ անհրաժեշտ չէին, սակայն Եկեղեցու աճին զուգընթաց նրանք ավելի որոշիչ դարձան՝ Իր զավակների համար Տիրոջ փրկության աշխատանքի մեջ։
Ուսուցման առաջարկներ
Եկեղեցու կազմակերպություններն ու ծրագրերը օգնում են մեզ նախապատրաստվել և զարգանալ հավերժական կյանքի համար
Դասը սկսեք՝ հրավիրելով ուսանողներին պատկերացնել, որ իրենց ընկերը չի ցանկանում մասնակցել Երիտասարդ Կանանց ժողովներին և միջոցառումներին։ Նա ասում է, որ դրանք ուրախ չեն անցնում, և որ դրանք ժամանակի կորուստ են։
Այդ օրինակը բերելով, հրավիրեք ուսանողներին մտածել, թե նրանք ինչ կասեին, որպեսզի օգնեին իրենց ընկերոջը` հասկանալ Երիտասարդ Կանանց ժողովների և միջոցառումների նպատակը։
-
Ի՞նչ կասեիք այն մասին, թե որն է Երիտասարդ տղամարդկանց և Երիտասարդ կանանց կազմակերպությունների նպատակը։
-
Ինչպե՞ս է կազմակերպության նպատակի իմացությունն օգնում նրանց, ովքեր դրա մասնակիցն են։
Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Մովսեսի 1․39 հատվածը՝ փնտրելով Երկնային Հոր նպատակն այն ամենի մեջ, ինչ Նա անում է։ Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց սովորածով: Ուսանողներին կարող եք հիշեցնել, որ անմահությունը վերաբերում է հարություն առած վիճակում հավերժ մնալուն։ Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ բոլոր մարդիկ հարություն կառնեն, անկախ այս կյանքում նրանց ամբարշտությունից և արդարակեցությունից։Հավերժական կյանքը վերաբերում է Աստծո ներկայության մեջ հավերժ ապրելուն և Նրան նմանվելուն։ Ինչպես անմահությունը, հավերժական կյանքը ևս հնարավոր է դառնում Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով: Սակայն այն նաև պահանջում է «ավետարանի օրենքներին և արարողություններին հնազանդվելը» (Հավատո Հանգանակ 1․3)։
-
Եթե Երկնային Հոր նպատակն անմահությունն ու հավերժական կյանքի իրականացումն է Իր զավակների համար, ապա ո՞րն է Եկեղեցու նպատակը։
Ուսանողների պատասխաններից հետո հետևյալ ճշմարտությունը գրեք գրատախտակին․ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին աջակցում է Երկնային Հորն իրականացնելու հավերժական կյանքն Իր զավակների համար։ Ապա հարցրեք.
-
Որո՞նք են այն եղանակները, որոնցով Եկեղեցին աջակցում է Երկնային Հոր զավակների անմահությունն ու հավերժական կյանքն իրականացնելու գործին։
Բացատրեք, որ Եկեղեցին ունի բազմաթիվ կազմակերպություններ, որոնք կոչվում են քահանայության օժանդակ կազմակերպություններ և այլ ծրագրեր, որոնք օգնում են մեզ աճել դեպի հավերժական կյանքը։ Հանձնարարեք ուսանողներին նշել դրանցից մի քանիսը։ (Պատասխանները կարող են ներառել՝ Սփոփող Միության, Երիտասարդ Տղամարդկանց, Երիտասարդ Կանանց, Երեխաների Խմբի և Կիրակնօրյա Դպրոցի կազմակերպություններ և ծրագրեր, ինչպիսիք են՝ ընտանեկան երեկոն, Սեմինարիաները և Կրոնի Ինստիտուտները։ )
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչպես են Եկեղեցու կազմակերպությունները և ծրագրերն օգնում մեզ սովորել և զարգանալ ավետարանով, որ մենք կարողանանք ստանալ հավերժական կյանքը, հանձնարարեք ուսանողներին բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Նախագահ Բոյդ Ք․ Փաքերի հետևյալ խոսքերը։ Բացատրեք, որ հայտարարությունը սեմինարիայի և ինստիտուտի ծրագրերի մասին է, սակայն սկզբունքը, որն այն ուսուցանում է, կարելի է կիրառել նաև Եկեղեցու մյուս օժանդակ կազմակերպությունների և ծրագրերի վերաբերյալ։
«Այդ ծրագրերը սկիզբ առան այն ժամանակ, երբ դրանք հաճելի էին, բայց դրանց անհրաժեշտությունն այդքան էլ չկար։ Նրանց շնորհվել էր ծաղկելու մի ժամանակաշրջան և աճելու ու պատվար դառնալու Եկեղեցու համար:։ Այժմ՝ ամենադժվար ժամին, նրանք գտածո են դառնում ժամանակակից Իսրայելի փրկության համար» (“Teach the Scriptures” [address to CES religious educators, Oct. 14, 1977], 3, LDS.org)։
-
Ինչպե՞ս է սեմինարիան օգնել ձեզ նախապատրաստվել կյանքի որոշ դժվարություններին։
Բացատրեք, որ Տերը Եկեղեցու բազմաթիվ ծրագրեր ու կազմակերպություններ է ոգեշնչել, որպեսզի նախապատրաստի մեզ կյանքի դժվարություններին և օգնի մեզ առաջադիմել դեպի հավերժական կյանքը։ Որպեսզի օգնեք ուսանողներին քննարկել այն օգնությունը, որը նրանք ստացել են Եկեղեցու որոշ կազմակերպություններից և ծրագրերից, դասարանը բաժանեք վեց խմբի։ Յուրաքանչյուր խմբին տվեք հետևյալ հարցերի մեկական օրինակ (կամ գրեք դրանք գրատախտակին) և հետևյալ պատմական ակնարկներից մեկը։ Հանձնարարեք ուսանողներին այդ ակնարկներն ուսումնասիրել իրենց խմբերով և պատրաստվել պատասխանելու հարցերին։
Բավարար ժամանակից հետո յուրաքանչյուր խմբի ուսանողներին հորդորեք ամփոփել իրենց նշանակված կազմակերպության կամ ծրագրի պատմությունը և բացատրել քննարկված հարցերի վերաբերյալ իրենց պատասխանները։
Բացատրեք, որ Եկեղեցու յուրաքանչյուր կազմակերպություն կամ ծրագիր սկզբում գործել է ինքնուրույն։ Երբ 1950-ականներին Եկեղեցին մեծապես ընդլայնվեց, Եկեղեցու ղեկավարներն անհրաժեշտություն տեսան գնահատելու, թե ինչպես են Եկեղեցու կազմակերպությունները համապատասխանում Եկեղեցու նպատակներին։ Նրանք որոշեցին միավորել և համակարգել Եկեղեցու բոլոր կազմակերպությունները և ծրագրերը, ինչպես վարչական, այնպես էլ ուսումնական ծրագրի ընտրության հարցում։ Այդ փոփոխություններն օգնեցին կազմակերպություններին և ծրագրերին ավելի լավ բավարարել աճող Եկեղեցու համալիր կարիքները և զորացնել ընտանիքը։ Այդ փոխկապակցված ջանքերի շնորհիվ Եկեղեցու բոլոր կազմակերպությունները գործում են քահանայության ղեկավարների առաջնորդության ներքո, ովքեր կրում են նախագահելու բանալիները։
Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. ՄակՔոնկիի հետևյալ խոսքերը.
«Փոխկապակցված ջանքերը Եկեղեցու վարչարարության այն համակարգն է, որտեղ մենք վերցնում ենք Եկեղեցու բոլոր ծրագրերը, բերում դրանք մեկ կիզակետի, փաթեթավորում դրանք մեկ ծրագրաշարի մեջ, շահագործում դրանք որպես մեկ ծրագիր, ներգրավում Եկեղեցու բոլոր անդամներին այդ գործընթացի մեջ և այդ ամենն անում քահանայության առաջնորդության ներքո» (Let Every Man Learn His Duty [booklet, 1976], 2)։
Հետևյալ սկզբունքը գրեք գրատախտակին․ Երբ մենք անդամակցում ենք Եկեղեցու կազմակերպություններին և մասնակցում ծրագրերին, մենք ստանում ենք օրհնություններ, որոնք հասանելի են դրանց շնորհիվ։ Ապա հետևյալ հարցերը գրեք գրատախտակին և հրավիրեք ուսանողներին իրենց դասարանային տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում պատասխանել դրանց։
Բավարար ժամանակ տրամադրելուց հետո հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց գրածով։ Կարող եք նաև կիսվել ձեր մտքերով այն մասին, թե ինչպես են Եկեղեցու կազմակերպություններն օրհնել ձեր կյանքը և օգնել ձեզ և ձեր ընտանիքին առաջադիմել դեպի հավերժական կյանքը։