Դաս 49
Վարդապետություն և Ուխտեր 42․43-93
Նախաբան
Վարդապետություն և Ուխտեր 42 բաժնի մնացյալ մասը շարունակությունն է այն բանի, ինչը հայտնի է որպես եկեղեցու օրենք: Այն պարունակում է Տիրոջ ուսմունքները մահվան և բժշկության վերաբերյալ: Այն նաև պարունակում է Տիրոջ խորհուրդը սրբերին, թե ինչպես վարվել լուրջ մեղքերի և հանցագործությունների դեպքում, և թե ինչպես պետք է պատշաճ կերպով կարգավորել իրավիճակները, երբ մեզ վիրավորել են, կամ մեր հանդեպ զանցանք կատարել:
Ուսուցանման առաջարկներ
Վարդապետություն և Ուխտեր 42․43-55
Տերը խորհուրդ է տալիս մահվան և բժշկության վերաբերյալ
Մի ձեռքում պահեք մի սրվակ կամ մի փոքր տարա, որի մեջ կա սրբագործված յուղ` հիվանդներին սպասավորելու համար, իսկ մյուս ձեռքում պահեք սրվակով դեղորայք:
-
Ինչի՞ համար են օգտագործվում այս առարկաները: Սրանցից ո՞ր մեկին մենք պետք է ապավինենք հիվանդության ժամանակ:
Երբ ուսանողները հակիրճ ձևով կիսվեն իրենց մտքերով, նրանցից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 42.43-44 հատվածները: Դասարանին խնդրեք ուշադրություն դարձնել Տիրոջ հրահանգներին այն բանի վերաբերյալ, թե ինչին մենք պիտի ապավինենք հիվանդության ժամանակ: Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այս հատվածները, օգտակար կլինի բացատրել, որ 43 հատվածում հիշատակվող բույսերն ու թեթև սնունդը դա այն բուժումներն էին, որոնք սովորաբար կիրառվում էին այս հայտնությունը ստանալու ժամանակաշրջանում:
Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսի հետևյալ միտքը. Խնդրեք դասարանի անդամներին լսել, թե ինչպես կարող է տեղի ունենալ բժշկումը` հավատքի և բուժօգնության միջոցով:
«Վերջին Օրերի Սրբերը հավատում են գիտության և տեխնիկայի առկա ամենալավ միջոցների կիրառմանը: Առողջության պահպանման համար մենք օգտագործում ենք սնունդ, մարզումներ և այլ միջոցառումներ, ինչպես նաև ներգրավված ենք օգնելու բուժաշխատողներին` ինչպես օրինակ բժիշկներին, վիրաբույժներին` առողջության վերականգնման գործում:
Բժշկական գիտության օգտագործումը չի հակասում մեր հավատքով աղոթքներին և քահանայության օրհնությանը վստահելուն:
Իհարկե, մենք չենք սպասում, մինչև մնացած բոլոր միջոցները սպառվեն, նախքան մենք կաղոթենք հավատքով և քահանայության օրհնություն կտանք բուժման համար: Արտակարգ իրավիճակներում աղոթքներն ու օրհնություններն առաջին տեղում են: Շատ հաճախ մենք կիրառում ենք բոլոր ջանքերը միաժամանակ» («Հիվանդների բուժումը» Ensign կամ Լիահոնա, մայիս 2010, 47):
-
Ձեր կարծիքով, մեզ համար ինչո՞ւ է կարևոր օգտագործել աղոթքը և քահանայության օրհնությունները, ինչպես նաև բժշկական օգնությունը հիվանդության ժամանակ:
-
Համաձայն 44 հատվածի` արդյո՞ք կբժշկվի յուրաքանչյուր մարդ, ով ստանում է քահանայության օրհնություն:
Ասացեք ուսանողներին, որ Տերը բացատրել է, թե ինչու որոշ մարդիկ, ովքեր ստանում են քահանայության օրհնություն, կարող են չբժշկվել: Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 42.48 հատվածը: Դասարանին հրավիրեք հետևել նրան և ուշադրություն դարձնել այն սկզբունքներին, որոնք որոշում են` արդյո՞ք ինչ-որ մեկը կբուժվի քահանայության օրհնության արդյունքում։
-
Համաձայն 48 հատվածի, ո՞րն է քահանայության օրհնության արդյունքը որոշող հիմնական գործոնը: (Երբ ուսանողները պատասխանեն, կարող եք բացատրել, որ «նշանակված չէ մահվան» վերաբերում է այն փաստին, որ մահը կամ բժշկումը տեղի են ունենում համաձայն Տիրոջ ժամանակի, իմաստության և կամքի):
-
Ինչո՞ւ յուրաքանչյուր մարդ, ով հավատք ունի Հիսուս Քրիստոսի հանդեպ, հնարավոր է չբժշկվի:
-
Ինչո՞ւ է կարևոր հավատք ունենալ մեզանից յուրաքանչյուրի համար Աստծո կամքի և ժամանակի ընտրության հանդեպ:
Հրավիրեք ուսանողներին որոշել, թե ինչ սկզբունք կարող ենք սովորել Վարդապետություն և Ուխտեր 42.48 հատվածից մեր թուլություններից բժշկվելու վերաբերյալ: Ուսանողների պատասխանները պետք է արտացոլեն հետևյալ սկզբունքը. Եթե հավատք ունենք Հիսուս Քրիստոսի հանդեպ, մենք կարող ենք բժշկվել Նրա կամքի համաձայն: Կարող եք առաջարկել ուսանողներին նշել 48 հատվածի այն խոսքերը կամ արտահայտությունները, որոնք ուսուցանում են այս սկզբունքը:
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, որ մեր հավատքը պետք է կենտրոնացած լինի Հիսուս Քրիստոսի, ոչ թե մեր ցանկությունների որոշակի արդյուքների վրա, հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ․ Օուքսի հետևյալ բացատրությունը։ Հրավիրեք դասարանին լսել և գտնել մի պատճառ, թե ինչո՞ւ է կարևոր, որ մեր հավատքը կենտրոնացած լինի Հիսուս Քրիստոսի վրա:
«Որպես Աստծո զավակներ, իմանալով Նրա մեծ սիրո և Նրա անսահման գիտելիքի մասին, թե որն է լավագույնը մեր հավերժական բարօրության համար, մենք ապավինում ենք Նրան: Ավետարանի առաջին սկզբունքը հավատն է առ Տեր Հիսուս Քրիստոսը, իսկ հավատ նշանակում է վստահություն: Ես զգացել եմ այդ վստահությունը, երբ հորեղբորս որդին ելույթ ունեցավ մի դեռահաս աղջկա թաղմանը, ով մահացել էր ծանր հիվանդությունից: Նա ասաց այս խոսքերը, որոնք սկզբում ապշեցրին, իսկ հետո ուսուցանեցին ինձ. «Ես գիտեմ, որ Տիրոջ կամքն էր, որ նա մահացավ: Նրան լավ բժշկական օգնություն էր ցուցաբերվել: Նրան քահանայության օրհնություններ էին տրվել: Նրա անունը տաճարի օրհնությունների ցուցակում էր: Հազարավոր մարդիկ աղոթում էին, որ նրա առողջությունը վերականգնվեր: Եվ ես գիտեմ, որ այս ընտանիքում բավականաչափ հավատ կար, որ նա բժշկվեր, եթե միայն այժմ նրան տուն տանելը Տիրոջ կամքը չլիներ»: Ես զգացել եմ այդ նույն վստահությունը քաղցկեղից մահացած մեկ այլ ընտրյալ աղջնակի հոր խոսքերում: Նա հայտարարեց. «Մեր ընտանիքը հավատում է Հիսուս Քրիստոսին, և դա կախված չէ արդյունքից»: Այդ ուսմունքները ճշմարտանման են հնչում ինձ համար: Հարազատի բժշկության համար մենք անում ենք այն ամենն, ինչ կարող ենք, իսկ հետո վերջնական արդյունքի համար ապավինում ենք Տիրոջը» («Հիվանդների բժշկությունը», 50):
-
Այս մարդիկ, ում մասին Երեց Օուքսը խոսում էր, ինչպե՞ս էին հավատ կիրառում առ Հիսուս Քրիստոս:
-
Երբեմն ավելի մեծ հավատ է պահանջվում տեսնելու, թե ինչպես է մեր հարազատը մահանում կամ տառապում երկարատև հիվանդությունից, քան այն դեպքում, երբ տեսնում ենք, թե ինչպես են նրանք ապրում կամ բուժվում: Ձեր կարծիքով, ինչո՞ւ է դա այդպես:
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր հավատ կիրառել Հիսուս Քրիստոսի հանդեպ, չնայած, հնարավոր է, մենք չստանանք մեր ցանկացած արդյունքը:
Հարցրեք ուսանողներին, արդյո՞ք նրանք ճանաչում են ինչ-որ մեկին, ով մահացել է` չնայած հետևել է պատշաճ բժշկական խորհրդին և ջանացել է բուժում փնտրել աղոթքի և քահանայության օրհնությունների միջոցով: (Հատկապես զգայուն եղեք նրանց զգացմունքների հանդեպ, ովքեր գուցե եղել են այս իրավիճակում:) Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 42.45-47 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել` գտնելով այն բառերն ու արտահայտությունները, որոնք կարող են մխիթարություն բերել ինչ-որ մեկին, ով ապրել է հարազատի մահը։
-
Հատված 45-ը ասում է մեզ, որ մենք բնականաբար կսգանք մեր սիրելիի կորուստը: Հատված 46-ում ո՞ր վարդապետությունը կարող է սփոփանք բերել նրանց, ովքեր սգում են իրենց սիրելիի կորուստը: (Ուսանողները կարող են տարբեր խոսքերով բացատրել, սակայն նրանք պետք է նշեն հետևյալ սկզբունքը. Մահը քաղցր է նրանց համար, ովքեր մահանում են Տերում):
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում մահանալ Տերում:
-
Ձեր կարծիքով ի՞նչ է նշանակում, որ մահը «քաղցր կլինի» նրանց համար, ովքեր կմահանան Տիրոջ մեջ: (Գուցե կարիք լինի բացատրել, որ չնայած հավատարիմ մարդը, ով մահանում է, կարող է տառապել ֆիզիկական ցավից, այս խոստումը վերաբերում է այն խաղաղությանն ու հանգստին, որ նա կզգա հոգևոր աշխարհում:)
Հրավիրեք ուսանողներին խորհել, արդյո՞ք նրանք ապրում են իրենց կյանքն այնպես, որը մահը կդարձնի «քաղցր» նրանց համար, եթե այն այսօր տեղի ունենա: (Կարող եք առաջարկել ուսանողներին գրի առնել իրենց մտքերը` իրենց տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում):
Վարդապետություն և Ուխտեր 42․56-73
Տերը խոստանում է լրացուցիչ սուրբ գրություններ և գիտելիք բացահայտել նրանց, ովքեր խնդրում են
Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 42.56–58 հատվածները, բացատրելով, որ այս հատվածները վերաբերում են Ջոզեֆ Սմիթի կողմից Աստվածաշնչի թարգմանությանը: Տերն ասել է սրբերին, որ Ջոզեֆ Սմիթի թարգմանությունը պետք է ուսուցանվի բոլոր մարդկանց: Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 42․59-69 հատվածները, բացատրելով, որ այս հատվածները պարունակում են Ջոզեֆ Սմիթին և եկեղեցու մյուս ղեկավարներին Տիրոջ տված հրահանգները, կապված, թե երբ և ում նրանք պետք է ուսուցանեն ավետարանը: Տերը խրատել է նրանց ապրել այն օրենքներով, որոնք տրված են նրանց, և Նա բացատրել է, որ նրանք լրացուցիչ ուղղություն կստանան, որը կօգնի նրանց հիմնադրել եկեղեցին և պատրաստել սրբերին ապրելու ապագա Նոր Երուսաղեմում: Բացի այդ, Տերն ուսուցանել է նրանց սկզբունքներ, նրա վերաբերյալ, թե ինչպես կարող են շարունակել ստանալ աստվածային հայտնություն: Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 42․70-73 հատվածները, բացատրելով, որ նվիրաբերման օրենքի համաձայն, նրանց, ովքեր եկեղեցում լիաժամկետ կամ կարճաժամկետ ծառայության մեջ էին, տրամադրվում էր ֆինանսական աջակցություն:
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 42.61, 68 հատվածները, փնտրելով սկզբունքներ` հայտնություն ստանալու վերաբերյալ: Ուսանողների պատասխանները կարող են ներառել հետևյալը.
Եթե խնդրենք, Տերը մեզ գիտելիք կտա և կպարգևի խաղաղություն, ուրախություն և հավերժական կյանք:
Եթե իմաստություն խնդրենք, Տերը մեզ այն առատորեն կտա:
-
Որո՞նք են Տիրոջից ջանասիրաբար հայտնություն խնդրելու օրհնությունները:
Կիսվեք ձեր վկայությամբ, որ մեր եկեղեցու ղեկավարները ղեկավարում ու առաջնորդում են մեզ շարունակական վկայության սկզբունքով:
Վարդապետություն և Ուխտեր 42․74-87
Քահանայության ղեկավարները հրահանգներ են ստանում, թե ինչպես վարվեն անդամների հետ, ովքեր լուրջ մեղք են գործում:
Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 42.74-87 հատվածներում Տերը նկարագրում է որոշ օրենքներ, որ կառավարում են եկեղեցու կարգապահությունը: Նա, մասնավորապես, ուղղություն է տվել քահանայության ղեկավարներին այն բանի վերաբերյալ, թե ինչպես սպասավորել նրանց, ովքեր լուրջ մեղք են գործել, այդ թվում` սեռական բնույթի մեղքեր, գողություն, ստելու մեղք, կամ «ինչ-որ անբարշտություն» (ՎևՈւ 42.87):
Վարդապետություն և Ուխտեր 42․88-93
Տերը հրահանգում է սրբերին, թե ինչպես վարվել անձնական վիրավորանքների դեպքում:
-
Ե՞րբ եք ականատես եղել, երբ ինչ-որ մեկը վիրավորվել է մեկ այլ մարդու խոսքերից կամ գործողություններից: Երբևէ ընկճվել կամ վիրավորվե՞լ եք ինչ-որ մեկի խոսքերից կամ գործողություններից:
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 42.88–89 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, գտնելով Տիրոջ հրահանգները` թե ինչ պետք է անել, երբ ինչ-որ մեկը վիրավորում է մեզ:
-
Ի՞նչ պետք է անենք մեկի հետ, ով մեր դեմ մեղանչել է: (Հաշտվել նրա հետ` առանձին հանդիպելով: Կարող եք բացատրել, որ հաշտվել նշանակում է լուծել տարաձայնությունը և վերականգնել ներդաշնակությունը):
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է օգտակար այս մոտեցումը:
Գրատախտակի մի մասի վրա գրեք հետևյալ անավարտ մտքերը.
Գրատախտակի մյուս կողմում գրեք՝ քիչ առաջ գրված անավարտ յուրաքանչյուր մտքի ավարտը.
Ուսանողներին խնդրեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 42.90–93 հատվածները և ուղղորդեք նրանց գտնել յուրաքանչյուր անավարտ միտքը և նրա համապատասխան ավարտը: (Վիրավորանքները, որ արվել են առանձին, պետք է լուծվեն առանձին: Վիրավորանքները, որ արվել են հրապարակայնորեն, պետք է լուծվեն հրապարակայնորեն):
-
Ինչո՞ւ կարող է տեղին չլինել առանձին արված վիրավորանքները հրապարակայնորեն լուծելը:
-
Ինչո՞ւ է երբեմն իմաստուն` հրապարակայնորեն արված վիրավորանքները լուծել հրապարակայնորեն:
Ուսանողներին խնդրեք իրավիճակներ մտածել, որոնք կպատկերեն այս ճշմարտությունների և ճիշտ, և սխալ կիրառումը: Մի քանի ուսանողների հրավիրեք կիսվել իրենց մտքերով: (Խնդրեք ուսանողներին կիսվել և շեշտեք, որ վիրավորանքների լուծումը Տիրոջ եղանակով, ներառում է ապաշխարություն և ներում):
-
Ձեր կարծիքով, ինչպե՞ս վիրավորանքների պատշաճ լուծումը կարող է օրհնել ընտանիքը: Իսկ ծուխը կամ ճյուղը՞: Մի խումբ համադասարանցիների՞:
Կարող եք նշել, որ մեզանից քաջություն է պահանջվում` մոտենալու նրան, ով մեզ վիրավորել է: Հրավիրեք ուսանողներին աղոթել Երկնային Հորն օգնության համար, երբ նրանք փորձում են մյուսների հետ ծագած տարաձայնություններին համապատասխան լուծում տալ: