Դաս 19
Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․68–75; Վարդապետություն և Ուխտեր 13
Նախաբան
1829թ․ մայիսի 15-ին Ջոզեֆ Սմիթը և Օլիվեր Քաուդերին գնացին Հարմոնիում, Պենսիլվանիայում գտնվող Ջոզեֆ Սմիթի ագարակին մոտ գտնվող մի անտառ, որպեսզի հարցնեին Տիրոջը մկրտության արարողության կարևորության վերաբերյալ, որի մասին նշված էր Մորմոնի Գրքի թարգմանության մեջ։ Մինչ աղոթում էին, Հովհաննես Մկրտիչը երևաց նրանց, որպես հարություն առած մի էակ։ Նա շնորհեց նրանց Ահարոնյան Քահանայությունը, և պատվիրեց նրանց մկրտել միմյանց մոտակա Սասքուհանա գետում, իսկ հետո պատվիրեց նրանց կարգել միմյանց Ահարոնյան Քահանայության։ Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին տրված Հովհաննեսի խոսքերը, գրված են Վարդապետություն և Ուխտեր 13-ում։ Իրենց մկրտությունից հետո, Ջոզեֆն ու Օլիվերը լցվեցին Սուրբ Հոգով և ունեցան մեծ օրհնություններ։
Ուսուցանման առաջարկներ
Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․68-72; Վարդապետություն և Ուխտեր 13
Հովհաննես Մկրտիչը Ահարոնյան Քահանայություն է շնորհում Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին։
Դասարանի առաջ գրեք հետևյալ հարցերը գրատախտակին կամ յուրաքանչյուր ուսանողի տրամադրեք մեկական օրինակ (մի ներառեք պատասխանները)։ Երբ ուսանողները գան դասարան, հանձնարարեք նրանց թղթի վրա կամ իրենց բաժանված նյութի վրա պատասխանել այդ հարցերին։ Անհրաժեշտության դեպքում, ճիշտ պատասխանները գտնելու համար, առաջարկեք նրանց օգտվել եռահատորի ինդեքսից (տես «Քահանայություն, Ահարոնյան») կամ Սուրբ գրքերի ուղեցույցից (տես «Ահարոնյան Քահանայություն»)։ Մինչև հոգևոր միտքն սկսելը, կարող եք սպասել, որպեսզի ուսանողները գրեն իրենց պատասխանները։
(Պատասխաններ․ (1) Ջոզեֆ Սմիթ - Պատմություն կամ Վարդապետություն և Ուխտեր 13; (2) մայիս 15, 1829 [տես Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․72]; (3)Հովհաննես Մկրտիչ [տես Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1․72]; (4) ձեռքերը դնելով [տես Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․68, 71]; (5) Հովհաննես Մկրտիչն ասաց նրանց, որ հետագայում նրանք կստանան Մելքիսեդեկյան Քահանայությունը Առաքյալներ Պետրոսից, Հակոբոսից և Հովհաննեսից [տես Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․72]։)
Հոգևոր մտքից հետո, հորդորեք ուսանողներին կիսվել առաջին հարցի վերաբերյալ իրենց պատասխաններով։ Այդ հարցը ճիշտ պատասխանելուց հետո, հանձնարարեք ուսանողներին աշխատել զույգերով և մյուս հարցերի համար ստուգել իրենց պատասխանները։ Հրահանգեք նրանց օգտվել Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․68–72 և Օլիվեր Քաուդերիի մեկնաբանությունից, որը հետևում է Ջոզեֆ Սմիթ-Պատմությունից հետո։ Կարող եք տեղաշարժվել դասարանում, որպեսզի օգնեք ուսանողներին գտնել ճիշտ պատասխանները։
Բավականաչափ ժամանակից հետո, դասարանով վերանայեք պատասխանները։ Այդ հարցերը միասին նայելուց հետո, օգնեք ուսանողներին բացահայտել և հասկանալ հետևյալ վարդապետությունները․ Հովհաննես Մկրտիչը վերականգնեց Ահարոնյան Քահանայությունը Երկրի վրա (տես Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․72)։ Քահանայությունը շնորհվել է ձեռնադրմամբ (տես Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․68, 71)։ Նույնպես, երբ վերանայեք ուսանողների պատասխանները, բացատրեք, որ Ջոզեֆ Սմիթը և Օլիվեր Քաուդերին ավելի ուշ ստացան Մելքիսեդեկյան Քահանայությունը Պետրոսից, Հակոբոսից և Հովհաննեսից, 1829թ․ մայիսին (տես Larry C. Porter, “The Restoration of the Aaronic and Melchizedek Priesthoods,” Ensign, Dec. 1996, 30–47)։
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․68: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, ուշադրություն դարձնելով այն բանին, թե ինչ էին անում Ջոզեֆն ու Օլիվերը, որի արդյունքում նրանք հարցրեցին Տիրոջը մեղքերի թողության համար մկրտվելու վերաբերյալ։
-
Ըստ այդ հատվածի, ինչը ստիպեց Ջոզեֆին ու Օլիվերին հարցնել մեղքերի թողության համար մկրտվելու վերաբերյալ։ (Նրանք թարգմանում էին Մորմոնի Գիրքը և բախվեցին մեղքերի թողության համար մկրտությանը վերաբերող ուսմունքներին։)
Նշեք, որ Ահարոնյան Քահանայության վերականգնումն այնքան կարևոր էր, որ Հովհաննես Մկրտիչի խոսքերը ներառված են Վարդապետություն և Ուխտերի 13-րդ բաժնում։ Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 13 հատվածը: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, և բացահայտել, թե Ահարոնյան Քահանայության վերականգնումն ինչպես պատասխանեց Ջոզեֆի ու Օլիվերի՝ մեղքերի թողության համար մկրտվելու մասին ավելի շատ բան իմանալու վերաբերյալ նրանց աղոթքին։
-
Ի՞նչ կերպ Ահարոնյան Քահանայության վերականգնումը պատասխանեց Ջոզեֆի ու Օլիվերի՝մեղքերի թողության համար մկրտվելու մասին ավելի շատ բան իմանալու վերաբերյալ նրանց աղոթքին։
Գրատախտակի վրա նկարեք բանալու անցքով մի դռան պարզ նկար։
-
Ո՞րն է դռան նպատակը: (Այդ հարցը քննարկելուց հետո, օգնեք ուսանողներին տեսնել, որ դուռը տեղադրված է մեկ այլ տարածք գնացող անցուղու վրա։ Բացի այդ, դուռը կարող է մեզ դրսում պահել կամ ներս թողնել։)
Ուսանողներին ցույց տվեք մի շարք բանալիներ (կամ նկարեք բանալու մի պարզ նկար գրատախտակին) և տվեք հետևյալ հարցը․
-
Ինչպե՞ս է բանալին փոխկապակցված դռան գործառույթի հետ։ (Բանալին փակում կամ բացում է դուռը։ Երբ մենք օգտագործում ենք բանալին դուռը բացելու համար, այն հնարավորություն է տալիս մեզ ներս մտնել և իմանալ, թե ինչ կա մյուս կողմում։)
Բացատրեք, որ Տերն օգտագործում է բանալիները, որպես քահանայության իշխանությունը ներկայացնելու խորհրդանիշ, որը բացում կամ փակում հավերժական հնարավորությունները և օրհնությունները ստանալու մեր ուղին։ Հանձնարարեք ուսանողներին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 13․1-ը, ուշադրություն դարձնելով Ահարոնյան Քահանայությանը առնչվող բանալիներին։ Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն այդ բանալիները իրենց սուրբ գրություններում, երբ գտնեն այն։
-
Ըստ Հովհաննես Մկրտչի խոսքերի, ի՞նչ բանալիներ է կրում Ահարոնյան Քահանայությունը։ (Ահարոնյան Քահանայությունը կրում է հրեշտակների սպասավորության, ապաշխարության ավետարանի և մեղքերի թողության համար ընկղմամբ մկրտության բանալիները: Կարող եք ուսանողներից որևէ մեկին հանձնարարել, որ այդ նախադասությունը գրի գրատախտակին նկարված դռան նկարի տակ։)
Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ Ահարոնյան Քահանայության այդ բանալիները և այն օրհնությունները, որոնք դրանք տալիս են Եկեղեցու անդամներին, հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ․ Օուքսի հետևյալ բացատրությունը։ (Նկատի ունեցեք այդ հայտարարությունից մեկական փոքրիկ օրինակ պատրաստել յուրաքանչյուր ուսանողի համար, որպեսզի այն պահեն իրենց սուրբ գրություններում։)
Ի՞նչ է դա նշանակում, որ Ահարոնյան Քահանայությունը կրում է «ապաշխարության ավետարանի և մեղքերի թողության համար ընկղմամբ մկրտության» [բանալին]: Նշանակությունը գտնվում է մկրտության և հաղորդության արարողության մեջ։ Մկրտությունը մեղքերի թողության համար է և հաղորդությունը մկրտության ուխտերի և օրհնությունների վերանորոգումն է: Երկուսին էլ պետք է նախորդի ապաշխարությունը:
[Մեզանից] ոչ մեկը չի ապրել առանց մեղքի [մեր] մկրտությունից հետո: «Մեր մկրտությունից հետո հետագա մաքրման համար առանց որոշակի նախապատրաստության մեզանից յուրաքանչյուրը կորած կլինի հոգևոր բաների համար:
Մեզ պատվիրված է ապաշխարել մեր մեղքերը և գալ դեպի Տերը կոտրված սրտով և փշրված հոգով և ճաշակել հաղորդությունը համապատասխան դրա ուխտերի: Երբ մենք այս եղանակով վերանորոգում ենք մեր մկրտության ուխտերը, Տերը վերանորոգում է մեր մկրտության մաքրագործող ազդեցությունը:
Մենք չենք կարող սրանում չափազանցնել Ահարոնյան Քահանայության կարևորությունը: Այդ բոլորը կենսական կարևոր քայլեր են, որոնք առնչվում են մեղքերի թողությանը, որը կատարվում է մկրտության փրկող արարողության և հաղորդության նորացնող արարողության միջոցով։ Այդ երկու արարողություներն էլ պաշտոնավարվում են Ահարոնյան Քահանայություն կրողների կողմից, եպիսկոպոսության ղեկավարության ներքո, ով գործադրում է ապաշխարության ավետարանի և մեղքերի թողության համար ընկղմամբ մկրտության բանալիները»(“The Aaronic Priesthood and the Sacrament,” Ensign, Nov. 1998, 37–38)։
-
Ինչպե՞ս են Ահարոնյան Քահանայության բանալիներն օգնում մեզ ստանալ Հիսուս Քրիստոսի Քավության օրհնությունները։
-
Ըստ Երեց Օուքսի, ով է ամեն ծխում ղեկավարում ապաշխարության ավետարանի և մկրտության բանալիները։
Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ հրեշտակներին սպասավորելու բանալու իմաստը, հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ Երեց Օուքսի հետևյալ բացատրությունը․
«Որպես Ահարոնյան Քահանայության երիտասարդ կրող ես չէի մտածում, որ կտեսնեի հրեշտակի, և ես զարմանում էի, թե ինչ կապ ունեին նման հայտնությունները Ահարոնյան Քահանայության հետ:
Սակայն հրեշտակների սպասավորությունը կարող է նաև լինել անտեսանելի: Հրեշտակային ուղերձները կարող են արտասանվել ձայնի միջոցով կամ պարզապես բանականությանը հաղորդվող մտքի կամ զգացմունքների միջոցով» (“The Aaronic Priesthood and the Sacrament,” 39)։
Հրավիրեք որևէ ուսանողի գալ դասարանի առաջ և առկայության դեպքում ցույց տալ Մկրտվող պատանին (Ավետարանի նկարների գիրք [2009], հմր. 103; տես նաև LDS.org) և Հաղորդության օրհնումը (հմր. 107)։
-
Ինչպե՞ս կարող է Ահարոնյան Քահանայության բանալիների հասկացողությունը ազդել ձեր մտքերի և արարքների վրա, մինչ դուք պատրաստում, ղեկավարում կամ ճաշակում եք հաղորդությունն ամեն շաբաթ։
Դասարանի երիտասարդ կանանց հորդորեք կիսվել Ահարոնյան Քահանայության և իրենց կյանք բերող դրա օրհնությունների վերաբերյալ իրենց զգացմունքներով։ Կարող եք նաև կիսվել ձեր վկայությամբ այն մասին, թե ինչու եք երախտապարտ Ահարոնյան Քահանայության վերականգնման համար։
Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.73-75
Ջոզեֆ Սմիթը և Օլիվեր Քաուդերին իրենց մկրտությունից հետո զգում են մեծ օրհնություններ
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․73 հատվածը: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, գտնելով այն բառերն ու արտահայտությունները որոնք նկարագրում են այն, թե ինչ զգացին Ջոզեֆն ու Օլիվերը իրենց մկրտությունից հետո։ Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն այդ բառերն ու արտահայտությունները իրենց սուրբ գրություններում։
-
Ի՞նչ իջավ Ջոզեֆի և Օլիվերի վրա նրանց մկրտությունից հետո։
Քանի որ Ջոզեֆն ու Օլիվերը դեռևս չէին ստացել Սուրբ Հոգու պարգևը, այն ինչ զգացին նրանք այդ պահին, դաՍուրբ Հոգու զորությունն էր։ Ջոզեֆը և Օլիվերն ավելի ուշ կստանան Մելքիսեդեկյան Քահանայությունը՝Սուրբ Հոգու պարգևը շնորհելու համար (տես Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․70; տես նաև Աստվածաշնչի բառարանը և Սուրբ Գրքերի Ուղեցույցը, «Սուրբ Հոգի» scriptures.lds.org)։
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․74 հատվածը: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, ուշադրություն դարձնելով այն հատուկ օրհնությանը, որը Ջոզեֆը և Օլիվերը ստացան Սուրբ Հոգու զորության շնորհիվ։ Երբ ուսանողները կիսվեն իրենց մտքերով, հետևյալ վարդապետությունը գրեք գրատախտակին․ Սուրբ Հոգին օգնում է մեզ հասկանալ սուրբ գրությունների իմաստն ու նշանակությունը։
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է սուրբ գրությունները հասկանալու համար մեզ պետք Սուրբ Հոգին։
-
Ե՞րբ է Սուրբ Հոգին օգնել հասկանալ սուրբ գրությունների «իսկական իմաստն ու նշանակությունը»։
Հանձնարարեք ուսանողներին իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանային նոթատետրերում գրի առնել, թե սուրբ գրություններն ուսումնասիրելիս, ինչ կանեն նրանք Սուրբ Հոգին հրավիրելու համար։