Դաս 159
Ընտանիք՝ Հայտարարություն աշխարհին
Նախաբան
1995 թվականի սեպտեմբերի 23-ին Սփոփող Միության գերագույն ժողովի ժամանակ Նախագահ Գորդոն Բ․ Հինքլին ներկայացրեց «Ընտանիք` Հայտարարություն աշխարհին» հռչակագիրը։ Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի այդ հայտարարությունը աշխարհին է հռչակում ընտանիքին վերաբերող Տիրոջ չափանիշները և վարդապետությունները։ Հայտարարությունը նաև խորհուրդ է պարունակում ընտանիքների ամրապնդման վերաբերյալ և նախազգուշացնում է ընտանիքների մասնատման հետևանքների մասին։
Նշում․ Համոզվեք, որ ուսանողներից յուրաքանչյուրն ունի մեկական օրինակ «Ընտանիք` Հայտարարություն աշխարհին» հռչակագրից։ Այդ փաստաթուղթը կարող եք գտնել Ensign կամ Լիահոնա ամսագրերի 2010 թվականի նոյեմբեր ամսվա թողարկումների 129-րդ էջում, «Պարտականություն Աստծո առաջ» և «Անձնական Զարգացում» գրքույկներում, «Հավատքին հավատարիմ» գրքի «Ընտանիք» բաժնի տակ և LDS.org-ում։ Ընտանիքի հայտարարության օրինակը կարող եք գտնել այս ձեռնարկի հավելվածում։
Ուսուցման առաջարկներ
Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումը հրապարակեցին ընտանիքին վերաբերող հայտարարություն։
Դասից առաջ գրատախտակին գրեք հետևյալ բառերը և արտահայտությունները.
Սկսեք դասը՝ ուղղելով հետևյալ հարցերը.
-
Ձեռք բարձրացնեն նրանք, ովքեր հարցեր են ունեցել կամ ճանաչել են մեկին, ով հարցեր է ունեցել գրատախտակին գրված խնդիրներից որևէ մեկի կամ մի քանիսի մասին։
-
Որտե՞ղ կարող ենք գտնել Տիրոջ ցուցումներն այդ թեմաների վերաբերյալ։
Ուսանողներին բաժանեք «Ընտանիք` Հայտարարություն աշխարհին» հռչակագրի օրինակները։ (Կարող եք խնդրել ուսանողներին համարակալել հայտարարության պարբերությունները, որպեսզի կարողանան հեշտությամբ գտնել դրանք, երբ դուք անդրադառնաք տարբեր պարբերություններին։) Բացատրեք, որ 1995 թվականի սեպտեմբերի 23-ին Նախագահ Գորդոն Բ․ Հինքլին կարդաց այդ հայտարարությունը Սփոփող Միության գերագույն ժողովի ժամանակ։ Նախքան Նախագահ Հինքլին կկարդար այն, նա նշեց պատճառներից մի քանիսը, թե ինչու աշխարհը կարիք ունի դրանում պարունակվող ճշմարտությունների։ Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Նախագահ Հինքլիի հետևյալ հայտարարությունը․ Հանձնարարեք դասարանին ուշադրություն դարձնել այն պատճառներին, թե աշխարհին ինչու է անհրաժեշտ այդ հայտարարությունը։
«Ճշմարտության տեղ անցնող այդքան շատ խորամանկության, չափանիշներին և արժեքներին վերաբերող այդքան շատ խաբեության, այդքան շատ հրապուրանքի և գայթակղության աշխարհիկ արատներն արմատախիլ անելու համար, մենք անհրաժեշտ ենք համարել զգուշացնել և նախազգուշացնել Ձեզ։ Այս առիթով մենք՝ Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Խորհուրդը, այսօր հրապարակում ենք հայտարարություն՝ ուղղված Եկեղեցուն և աշխարհին, որպես հռչակագիր և վերահաստատում ընտանիքին վերաբերող չափանիշները, վարդապետությունները և սովորույթները, որոնք պատմության ընթացքում շարունակ սահմանվել են մարգարեների, տեսանողների և հայտնողների կողմից» (“Stand Strong against the Wiles of the World,” Ensign, Nov. 1995, 100)։
-
Ինչո՞ւ այդ հայտարարությունը տրվեց Եկեղեցուն և աշխարհին։
Բացատրեք, որ երբ մենք ուսումնասիրենք «Ընտանիք` Հայտարարություն աշխարհին» ուղերձը, մենք կստանանք ընտանիքին վերաբերող բազմաթիվ հարցերի պատասխանները։ Որպեսզի օգնեք ուսանողներին բացահայտել այն վարդապետությունները, որոնց օգնությամբ նրանք ավելի հստակորեն կհասկանան գրատախտակին գրված թեմաները, հանձնարարեք հինգ ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ հայտարարության 1-5 պարբերությունները։ Հանձնարարեք դասարանին հետևել նրան և փնտրել այն վարդապետությունները, որոնք առնչվում են գրատախտակի թեմաներին։ Յուրաքանչյուր պարբերությունից հետո դադար տվեք, որպեսզի հնարավորություն տաք ուսանողներին կիսվելու իրենց մտքերով։ Հրավիրեք ուսանողներին նշել իրենց գտած վարդապետությունները ընտանիքի հայտարարության իրենց օրինակների վրա։
Իրենց մտքերով կիսվելուց հետո, հրավիրեք ուսանողներին գրատախտակին գրել իրենց բացահայտած վարդապետությունները։ Ուսանողները կարող են բացահայտել և գրել հետևյալ վարդապետությունները։
Տղամարդու և կնոջ ամուսնությունը հաստատվել է Աստծո կողմից [1-ին պարբերություն]։
Ընտանիքն առանցքային դեր ունի Երկնային Հոր ծրագրում [1-ին պարբերություն]։
Սեռն անհատի հիմնական բնութագիրն է նախաերկրային, երկրային և հավերժական կյանքի ու նպատակի [2-րդ պարբերություն]։
Երջանկության ծրագիրը հնարավորություն է տալիս, որ ընտանեկան կապերը շարունակվեն մահից հետո [3-րդ պարբերություն]։
Դեռևս ուժի մեջ է Իր զավակներին տված շատանալու և երկիրը լցնելու վերաբերյալ Աստծո պատվիրանը [4-րդ պարբերություն]։
Աստված պատվիրել է, որ ծնունդ տալու սուրբ զորությունը պետք է օգտագործվի միայն այն տղամարդու և կնոջ միջև, որոնք օրինական ձևով ամուսնացած են որպես ամուսին և կին [4-րդ պարբերություն]։
Մահկանացու կյանքի ստեղծումը սուրբ է և Երկնային Հոր ծրագրի կարևոր մասն է [3-րդ և 5-րդ պարբերություններ]։
Երբ ուսանողները կիսվեն իրենց գտած յուրաքանչյուր վարդապետությամբ, ստորև գտնվող ստուգող հարցերի օգնությամբ օգնեք նրանց ավելի լավ հասկանալ վարդապետությունը։
-
Ինչպե՞ս է այդ վարդապետությունը վերաբերում գրատախտակին նշված թեմաներին։
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր հասկանալ այդ վարդապետությունը։
-
Ինչպե՞ս կարող է այս վարդապետության ըմբռնումը և հավատքը դրա հանդեպ ազդել ձեր կայացրած որոշումների վրա։
Եթե ուսանողները չնշեն վերոհիշյալ վարդապետություններից որևէ մեկը, օգնեք ուսանողներին գտնել և քննարկել դրանք։
Ընտանիքի հայտարարությունն օգնում է մեզ հաստատել հաջողակ ընտանիքներ։
Հրավիրեք ուսանողներին մտածել, թե ինչպիսին կցանկանային տեսնելիրենց ապագա ընտանիքները ։
-
Ձեր կարծիքով, ձեր ապագա ընտանիքին, ի՞նչ տեսակի գործունեություն, բնութագրեր, վերաբերմունք և համոզմունքներ կդարձնեին երջանիկ։
Ուսանողներին բաժանեք փոքր խմբերի։ Յուրաքանչյուր խմբին հանձնարարեք միասին բարձրաձայն կարդալ ընտանիքի հայտարարության 6-7 պարբերությունները։ Հանձնարարեք նրանց փնտրել այնպիսի բաներ, որոնք կօգնեն երջանկություն հաստատել իրենց ընտանիքներում։ Բավարար ժամանակ տրամադրելուց հետո հետևյալ հարցերն ուղղեք ամբողջ դասարանին․
-
Ո՞րն է ընտանեկան կյանքում երջանկության հասնելու ամենահավանական ճանապարհը։ (Ուսանողները պետք է բացահայտեն հետևյալ սկզբունքը․ Ընտանեկան կյանքում երջանկության հասնելու ամենամեծ հավանականությունն այն դեպքում է, երբ այն հիմնված է Տեր Հիսուս Քրիստոսի ուսմունքների վրա։ Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն այդ սկզբունքն իրենց ընտանիքի հայտարարության օրինակի վրա։)
-
Համաձայն 6-րդ և 7-րդ պարբերությունների, որոնք են այն սկզբունքները, որոնք օգնում են ընտանիքներին երջանկություն գտնել։ (Որևէ ուսանողի խնդրեք, որ ուսանողների պատասխանները գրի գրատախտակին։)
Հրավիրեք ուսանողներին իրենց փոքր խմբերում քննարկել հետևյալ հարցերը միասին։ Յուրաքանչյուր խմբին այդ հարցերի մեկական օրինակ տվեք կամ գրեք դրանք գրատախտակին։
Նշում․ Քանի որ ընտանեկան հարաբերությունները զգայուն են և անհատական բնույթ ունեն, ուսանողներին մի հանձնարարեք հետևյալ վարժությունը քննարկել միասին։ Դրա փոխարեն խրախուսեք ուսանողներին անհատապես խորհել այդ ուսմունքների շուրջ և մտածել, թե նրանք ինչպես կարող են բարելավվել։
Երբ ուսանողները քննարկեն այդ հարցերը, հրավիրեք նրանց խորհել, թե այդ ուսմունքներից որոնք են նրանք կիրառում իրենց ընտանիքներում և ինչպես է դա երջանկություն ավելացրել իրենց ընտանիքներում։ Հրավիրեք ուսանողներին մտածել, թե հայտարարության որ ուսմունքները նրանք կարող են բարելավվել, որպեսզի ավելի մեծ երջանկություն պարգևեն իրենց և իրենց ընտանիքներին։ Կարող եք խնդրել ուսանողներին, որ նրանք գրեն իրենց մի նպատակի մասին, թե ինչպես են նրանք պլանավորում այդ ուսմունքներն ավելի լավ կիրառել իրենց ընտանիքներում։
Եթե ժամանակը ներում է, ընտրեք այս հարցերից մեկը կամ ավելին և քննարկեք այն դասարանով․
-
Համաձայն 7-րդ պարբերության վերջին մասի , որո՞նք են հայրերի պարտականությունները։ Ինչպե՞ս եք տեսել, որ ձեր հայրը կամ ուրիշների հայրերը կատարել են այդ պարտականությունները։
-
Համաձայն 7-րդ պարբերության վերջին մասի , ո՞րն է մոր հիմնական պարտականությունը։ Ինչպե՞ս եք տեսել, որ ձեր մայրը կամ ուրիշների մայրերը կատարեն այդ դերը։
-
Ի՞նչ է նշանակում, որ այդ պարտականությունները տրվել են «ըստ աստվածային ծրագրի»: (Նրանք հաստատվել են մեր Երկնային Հոր կողմից։) Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր, որ հասկանանք դա։
-
Ո՞ր արտահայտություններն են 7-րդ պարբերությունում օգնում մեզ հասկանալ, թե ինչպես պետք է հայրերն ու մայրերն օգնեն միմյանց։ (Ուսանողները պետք է բացահայտեն հետևյալ սկզբունքը․ Հայրերը և մայրերն իրենց ընտանեկան պարտականություններում պարտավոր են օգնել իրար, որպես հավասար գործընկերներ։)
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր, որ մայրերը և հայրերը հասկանան, որ իրենք հավասար գործընկերներ են։
Հրավիրեք ուսանողներին կիսվել, թե ինչպես են տեսել, որ մայրերն ու հայրերը որպես հավասար գործընկերներ աշխատում են միասին։
Երբ ուսանողները քննարկեն հայրերի և մայրերի միմյանց աջակցելու անհրաժեշտությունը, կարող եք նրանց ուշադրությունը դարձնել 7-րդ պարբերության վերջում գտնվող հետևյալ նախադասության վրա․ «Անաշխատունակությունը, մահը կամ այլ իրավիճակները կարող են անհրաժեշտություն առաջացնել, որպեսզի փոփոխվեն ընտանիքի համար հոգ տանողների դերերը»։ Հավաստիացրեք ուսանողներին, որ Տերը տեղյակ է այդ իրավիճակներին, և որ նա օրհնում է ծնողներին և ընտանիքներին, մինչ նրանք ձգտում են կատարել իրենց պարտավորությունները։
-
Համաձայն 7-րդ պարբերության վերջին նախադասության, ո՞վ կարող է աջակցել մայրերին և հայրերին իրենց պարտականությունների մեջ։ (Մերձավորները։ Կարող եք նշել, որ երեխաները նույնպես կարող են օգնել իրենց ծնողներին։)
Բացատրեք, որ յուրաքանչյուր ընտանիք ունի իր դժվարությունները, սակայն յուրաքանչյուր ընտանիք կարող է ապրել Հիսուս Քրիստոսի ուսմունքներով և գտնել երջանկություն։
Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ ընտանիքի հայտարարության 8-րդ և 9-րդ պարբերությունները։ Դասարանին հանձնարարեք հետևել նրան՝ փնտրելով , թե ինչ կպատահի, եթե մենք չկատարենք մեր ընտանեկան պարտականությունները։
-
Ի՞նչ կպատահի, եթե մենք անտեսենք մեր ընտանեկան պարտականությունները։ (Ուսանողները պետք է արտահայտեն, որ Տերը մեզ պատասխանատվության կենթարկի, եթե մենք չկատարենք մեր ընտանեկան պարտականությունները։ Նրանք նաև կարող են նշել, որ ընտանիքի մասնատումը կարող է հանգեցնել աղետների։)
-
Ձեր կարծիքով, ի՞նչ պարտականություններ ունեն երեխաներն ընտանիքում։
Հրավիրեք ուսանողներին խորհել, թե ինչպես են նրանք կատարում իրենց ընտանեկան պարտականությունները։ Երբ նրանց հանձնարարեք ավելի լավ կիրառել ընտանիքի հայտարարության ուսմունքներն իրենց ընտանիքներում, խրախուսեք նրանց փնտրել Տիրոջ օգնությունն իրենց նպատակին հասնելու համար։
Ավարտեք՝ խնդրելով մի քանի ուսանողների կիսվել այս դասի ընթացքում սովորած ճշմարտությունների մասին իրենց վկայություններով: Կարող եք կիսվել նաև ընտանիքի հայտարարության վարդապետությունների և սկզբունքների մասին ձեր վկայությամբ։