Դաս 115
Վարդապետություն և Ուխտեր 137
Նախաբան
1836թ․ հունվարի 21-ին, Մարգարե Ջոզեֆ Սմիթը գրեթե ավարտին հասցված Կիրթլենդի Տաճարի վերնահարկում հանդիպում ունեցավ՝ Առաջին Նախագահության իր խորհրդականների, Կիրթլենդի և Միսսուրիի եպիսկոպոսությունների, իր հոր և իր գրագրի հետ։ Այդ տղամարդիկ հավաքվել էին տաճարի նվիրագործման համար անհրաժեշտ արարողությունների սպասավորման համար։ Այդ առիթով, Նախագահը սելեստիալ արքայության տեսիլք էր տեսել և լսել էր Տիրոջն ասելիս, թե ինչպես Նա կդատի այն մարդկանց, ովքեր մահացել են առանց ավետարանի մասին գիտելիք ունենալու։ Ուորեն Պերիշը, ով այդ ժամանակ Ջոզեֆ Սմիթի դպիրն էր, այդ տեսիլքը գրել էր Մարգարեի օրագրում։ Արձանագրված տեսիլքի մի մասը հետագայում ընդգրկվել էր Վարդապետություն և Ուխտերի 137-րդ բաժնի մեջ։
Ուսուցանման առաջարկներ
Վարդապետություն և Ուխտեր 137․1-6
Ջոզեֆ Սմիթը սելեստիալ արքայության տեսիլք է տեսնում
Հորդորեք ուսանողներին խորհել հետևյալ հարցերի շուրջ։ (Կարող եք հորդորել նրանց գրել իրենց պատասխաններն իրենց դասարանային նոթատետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրման օրագրերում։)
-
Ովքե՞ր են ամենակարևոր մարդիկ ձեր կյանքում։ Ինչո՞ւ են հատկապես նրանք կարևոր ձեզ համար։
Երբ ուսանողները բավականաչափ ժամանակ ունենան մտածելու համար, նրանցից մի քանիսին հորդորեք դասարանի հետ կիսվելու իրենց պատասխաններով:
-
Ինչո՞ւ ձեզ համար կարևոր կլինի իմանալ, որ մարդիկ, որոնց դուք սիրում եք, հնարավորություն կունենան ապրել սելեստիալ արքայությունում։
Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 137 բաժինը սելեստիալ արքայության մասին տեսիլքի Ջոզեֆ Սմիթի նկարագրությունն է։ Այդ նկարագրության մեջ նա տալիս է այն մի քանի մարդկանց անունները, որոնց նա տեսավ այնտեղ։ Հանձնարարեք ուսանողներին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 137 բաժնի նախաբանը, որպեսզի իմանաք այդ հայտնության պատմական ակնարկը։
Ուսանողներից որևէ մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 137.1-4 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան և բացահայտել այն բառերն ու արտահայտությունները, որոնք նկարագրում են սելեստիալ արքայությունը։ Հորդորեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով։
Մեկ այլ ուսանողի հանձնարարեք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 137.5-6 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան և բացահայտել, թե ում տեսավ Ջոզեֆ Սմիթը սելեստիալ արքայությունում։
-
Ո՞ւմ տեսավ Ջոզեֆ Սմիթը սելեստիալ արքայությունում։ (Երկնային Հորը, Հիսուս Քրիստոսին, Ադամին, Աբրահամին, Ջոզեֆի մորն ու հորը և Ջոզեֆի եղբայր՝ Ալվինին։ Օգտակար կլինի մատնանշել, որ Ջոզեֆի հայրը և մայրը դեռևս ողջ էին այդ ժամանակ, ըստ էության նրա հայրը այդ տեսիլքի պահին գտնվում էր նրա հետ նույն սենյակում։ Դա ցույց է տալիս, որ այդ տեսիլքը միայն նրանց համար չէր, ովքեր արդեն գտնվում էին սելեստիալ արքայությունում, այլ նաև նրանց, ովքեր ի վերջո կլինեին այնտեղ։)
-
Ըստ 6-րդ հատված-ի, ինչո՞ւ Ջոզեֆը զարմացավ, երբ տեսավ, որ իր եղբայր Ալվինը կլինի սելեստիալ արքայությունում։
Օգնելու համար ուսանողներին հասկանալ, թե ինչու էր այդ փորձառությունը հատկապես կարևոր Ջոզեֆ Սմիթի համար, որևէ ուսանողի հանձնարարեք բարձրաձայն կարդալ հետևյալ հայտարարությունը․
Ջոզեֆ Սմիթը սիրում ու հիանում էր իր մեծ եղբայր Ալվինով։ Ալվինը Ջոզեֆին նույնպես սիրում էր, և նա աջակցում էր Ջոզեֆին՝ Մորոնի հրեշտակից ոսկե թիթեղները ձեռք բերելու նրա պատրաստությունների մեջ։ 1823թ․ նոյեմբերին, երբ Ալվինը 25 տարեկան էր, իսկ Ջոզեֆը՝ 17 տարեկան, Ալվինը հանկարծ լուրջ հիվանդացավ։ Երբ նրա իրավիճակը բարդացավ և ակնհայտ դարձավ, որ նա շուտով կմահանար, նա պատվիրեց Ջոզեֆին․«Ես ուզում եմ, որ դու լավ տղա լինես և անես այն ամենը, ինչ քեզանից է կախված՝ հիշատակարանները ձեռք բերելու համար։ Հավատարիմ եղիր հրահանգներ ստանալիս և պահիր յուրաքանչյուր պատվիրան, որ տրվել է քեզ» (մեջբերված է Եկեղեցու Նախագահների ուսմունքները․Ջոզեֆ Սմիթ [2007], 429; տես նաև Church History in the Fulness of Times Student Manual, 2nd ed. [Church Educational System manual, 2003], 41–42)։
Ալվինի մահը մեծ վիշտ դարձավ Սմիթների ընտանիքի համար Երիցական եկեղեցու մի ծառայող Պալմիրայում, Նյու Յորք, պաշտոնավարեց Ալվինի հուղարկավորության ժամերգությունը։ «Քանի որ Ալվինն այդ սպասավորի ծխական համայնքի անդամ չէր, իր քարոզում նա պնդեց, որ Ալվինը չէր կարող փրկվել։ Վիլյամ Սմիթը՝ Ջոզեֆի փոքր եղբայրը, հիշում է․ «[Ծառայողը] … ազդարարեց շատ խստորեն, որ [Ալվինը] գնացել է դժոխք, քանի որ Ալվինը եկեղեցու անդամ չէր, բայց նա լավ տղա էր և հորս դա դուր չեկավ» (մեջբերված է Եկեղեցու Նախագահների ուսմունքները․Ջոզեֆ Սմիթ 429, 430)։
Հորդորեք ուսանողներին մտածել այն զգացմունքների մասին, որոնք Ջոզեֆը հնարավոր է ունեցավ, երբ տեսավ Ալվինին սելեստիալ արքայությունում։
Վարդապետություն և Ուխտեր 137․7-10
Տերը հայտնում է մարդկանց, թե ինչպես Նա կդատի մարդկանց, ովքեր մահացել են առանց ավետարանի մասին գիտելիք ունենալու։
Հետևյալ հարցը գրեք գրատախտակին․ Ինչո՞ւ Ալվինը հնարավորություն կունենա մտնելու սելեստիալ արքայություն, չնայած որ նա մկրտված չէր եղել իր կյանքի ընթացքում։
Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 137.7-8 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան և բացահայտել այն ճշմարտությունը, որը կօգնի պատասխանել գրատախտակին գրված հարցին։
-
Ի՞նչ ճշմարտություն է Տերը հայտնել Ջոզեֆ Սմիթին, որը պատասխանում է գրատախտակին գրված հարցին։ (Ուսանողները պետք է բացահայտեն հետևյալ ճշմարտությունը․ Բոլոր մարդիկ, ովքեր մահանում են առանց ավետարանի մասին գիտության, ովքեր կընդունեին այն, կժառանգեն սելեստիալ արքայությունը։)
-
Ինչպե՞ս է այդ ճշմարտությունը մխիթարում նրանց, որոնց սիրելիները մահացել են առանց ավետարանի մասին գիտության։
Նշեք, որ Վարդապետություն և Ուխտեր 137․7-8 հատվածների ճշմարտությունը, Տերը հայտնեց մահացածների համար մկրտության սկզբունքը հայտնելուց առաջ։ Ուսանողները մահացածների համար մկրտության հայտնությունները կուսումնասիրեն գալիք դասերի ընթացքում։
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 137․9 հատվածը, և հանձնարարեք դասարանին բացահայտել, թե ինչպես Տերը կդատի բոլոր մարդկանց։
-
Ըստ 9 հատվածի, ինչպե՞ս Տերը կդատի մեզ։ (Ուսանողները կարող են տարբեր բառեր օգտագործել, բայց նրանց պատասխանները պետք է արտացոլեն հետևյալ սկզբունքը․ Տերը մեզ կդատի ըստ մեր գործերի և մեր սրտերի ցանկությունների։ Գրեք այս սկզբունքը գրատախտակին):
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է մեր ցանկություններն ու գործերը կարևոր:
Հետևյալ օրինակներից յուրաքանչյուրը կարդացեք բարձրաձայն։ Յուրաքանչյուր օրինակից հետո, հորդորեք ուսանողներին պատասխանել այս հարցին․
-
Ինչպե՞ս է այդ օրինակը ցույց տալիս, որ մեր ցանկությունները նույնքան կարևոր են, որքան մեր գործերը։
-
Եկեղեցու մի անդամ արդար ցանկություն ունի ամուսնանալ տաճարում։ Կյանքի ողջ ընթացքում Եկեղեցում հավատարմորեն ծառայելուց հետո այդ անդամը մահանում է, առանց հնարավորություն ունենալու տաճարում ամուսնու հետ կնքվելու։
-
Մի երիտասարդ տղամարդ արիորեն պահում է իր մկրտության ուխտերը և կատարում իր Ահարոնյան Քահանայության պարտականությունները։ Նա ունի մեծ ցանկություն ծառայելու լիաժամկետ միսիայում, սակայն ի վիճակի չէ անելու դա ֆիզիկական անաշխատունակության պատճառով։
-
Մի երիտասարդ կին նախանձում է մեկ այլ երիտասարդ կնոջ։ Նա ձևացնում է, թե ընկեր է, բայց գաղտնի կերպով ցանկանում է, որ վատ բաներ պատահեն այդ երիտասարդ կնոջ հետ։
-
Մի երիտասարդ տղա հեշտասեր մտքեր է ունենում, և նա չի փնտրում Տիրոջ օգնությունը իր անպարկեշտ մտքերն ու զգացմունքները փոխելու համար։
Որպես այդ քննարկման մաս, կարող եք կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ․ Օուքսի հետևյալ հայտարարությունը․
«Արդյո՞ք մենք վստահ ենք, որ անմեղ ենք համաձայն Աստծո օրենքների, եթե մենք պարզապես խուսափում ենք չար արարքներից։ Ի՞նչ անել, եթե մենք չար մտքեր ու ցանկություններ ենք տածում։
Արդյո՞ք ատելության զգացմունքները աննկատ կմնան դատաստանի օրը։ Ի՞սկ նախանձը։ Ի՞սկ ագահությունը։
Մեր պատասխանները նման հարցերին ցույց են տալիս, թե ինչը մենք կարող ենք վատ լուր կոչել, այն որ մենք կարող ենք մեղք գործել, առանց բացահայտ արարքների, պարզապես՝ մեր զգացմունքներով և սրտի ցանկություններով։
Կա նաև բարի լուրը։ Համաձայն Աստծո օրենքի, մենք կարող ենք պարգևատրվել արդարակեցության համար, նույնիսկ այն դեպքերում, երբ մենք չենք կարողանում կատարել այնպիսի արարքներ, որոնք սովորաբար կապված են այդ օրհնությունների հետ։
Երբ ինչ-որ մեկն ուզում էր որևէ բան աներ իմ աներոջ համար, սակայն իրավիճակից ելնելով չէր անում դա, նա կասեր․ «Շնորհակալություն։ Ես բարի կամքը գործի տեղ կընդունեմ»։ Նմանապես, ես հավատում եմ, որ մեր Երկնային Հայրը մեր սրտերի արդար ցանկությունները կընդունի այն արարքների փոխարեն, որոնք իսկապես անհնարին կլինեին» (“The Desires of Our Hearts,” Ensign, June 1986, 66)։
-
Ինչպե՞ս եք զգում, իմանալով, որ դուք կդատվեք համաձայն ձեր գործերի և ձեր սրտերի ցանկությունների։
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 137․10 հատվածը, և հանձնարարեք դասարանին ուշադրություն դարձնել Տիրոջ ուսուցանած մեկ այլ ճշմարտության վրա, այն մարդկանց մասին, ովքեր կժառանգեն սելեստիալ արքայությունը։
-
Ըստ 10-րդ հատվածի, ովքեր կփրկվեն սելեստիալ արքայությունում։ (Ուսանողները պետք է արտահայտեն հետևյալ վարդապետությունը․ Բոլոր երեխաները, ովքեր մահանում են նախքան պատասխանատվության տարիքին հասնելը, կփրկվեն սելեստիալ արքայությունում։)
Տեղեկացրեք ուսանողներին, որ երբ Ջոզեֆ Սմիթը ստացավ այդ հայտնությունը, նա և Էմման տարան իրենց չորս երեխաների մահը, այդ թվում մեկ որդեգրած երեխայի։ Ավելի ուշ, նրանց երկու նորածին երեխաները նույնպես մահանում են։
Հորդորեք ուսանողներին մտածել այն մասին, թե ինչպես է 10 հատվածի ճշմարտությունը մխիթարանք բերում այն ընտանիքներին, ովքեր սգում են երեխայի մահը։ Կարող եք ժամանակ տալ, որպեսզի նրանք մտածեն այն փորձառությունների մասին, որոնք նրանք կամ ընտանիքի անդամներն ունեցել են, երբ այդ ճշմարտությունը մխիթարություն է բերել նրանց։
-
Ի՞նչ սովորեցիք Վարդապետություն և Ուխտեր 137 բաժնից այն մասին, որ Տերը բոլոր մարդկանց հնարավորություն է տալիս ապրելու սելեստիալ արքայությունում։
Բերեք այսօր քննարկված ճշմարտությունների մասին ձեր վկայությունը։ Կարող եք նաև ուսանողներին հնարավորություն տալ կիսվելու իրենց վկայություններով։