Դաս 86
Վարդապետություն և Ուխտեր 84․1-44
Նախաբան
1832 թվականի սեպտեմբերին Միացյալ Նահանգների արևելքում ավետարանը քարոզելուց հետո միսիոներները վերադարձան Կիրթլենդ, Օհայո: Նրանց ուրախալից վերամիավորման ընթացքում Մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ, որը գրանցված է Վարդապետություն և Ուխտեր 84-ում։ Նա ստացավ հայտնությունը երկու օրերի ընթացքում` 1832 թվականի սեպտեմբերի 22-ին և 23-ին: Այս ձեռնարկում 84-րդ բաժինը բաժանված է երեք դասերի: Առաջին դասը կենտրոնանում է քահանայության վերաբերյալ Տիրոջ հրահանգների վրա, և թե ինչպես քահանայությունը կարող է պատրաստել մեզ` ստանալ այն ամենը, որ Երկնային Հայրն ունի:
Ուսուցանման առաջարկներ
Վարդապետություն և Ուխտեր 84․1-30
Տերը հայտարարում է, որ տաճար պիտի կառուցվի և բացատրում է քահանայության նպատակները:
Եթե հնարավոր է, դասարան բերեք ինչ-որ մեկի քահանայության իշխանության շառավղի օրինակը (ձերը կամ ընտանիքի անդամինը): (Դուք կարող եք արտագրել իշխանության շառավիղը գրատախտակի վրա:) Օգնեք ուսանողներին հասկանալ, որ քահանայության իշխանության շառավիղը ցույց է տալիս, թե ինչպես է քահանայության իշխանությունը շնորհվում մի քահանայություն կրողից մյուսին` Հիսուս Քրիստոսից մինչև քահանայություն կրողը այսօր:
Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 84 բաժինը պարունակում է մի հայտնություն քահանայության մասին և, թե ինչպես է այն օրհնում Երկնային Հոր զավակներին: Հայտնության այս բաժինը բացահայտում է Մովսեսի քահանայության տոհմածառը: Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 84․6-19-ը, փնտրելով, թե ինչպես Մովսեսի քահանայության գիծը կարող էր ծագել Աստծուց:
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր, որ քահանայության իշխանությունը ուղիղ գծով ձգվի ետ` մինչև Աստված: (Տես Եբրայեցիս Ե.4:)
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 84.17-ը: Դասարանին խնդրեք հետևել նրան և փնտրել այն արտահայտությունը, որը նկարագրում է քահանայության հավերժական էությունը («չունի օրերի սկիզբ կամ տարիների վերջ»): Դուք կարող եք վկայել, որ քահանայությունը Աստծո իշխանության հավերժական ուժն է և կիսվեք ձեր երախտագիտությամբ, որ Տերը մարդկությանը շնորհել է այս իշխանությունը, որպեսզի օգնի Իր զավակներին:
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 84.19-22-ը: Դասարանին խնդրեք հետևել նրան և փնտրել օրհնությունները, որոնք մենք կարող ենք ստանալ Մելքիսեդեկյան Քահանայության միջոցով:
-
Համաձայն հատվածներ 19-22-ի, մենք ի՞նչ օրհնություններ կարող ենք ստանալ Մելքիսեդեկյան Քահանայության միջոցով: (Ուսանողները կարող են կիսվել մի քանի պատասխաններով։ Հավաստիացեք, որ նրանք գտել են հետևյալ ճշմարտությունը. Մելքիսեդեկյան Քահանայության արարողություններում է բացահայտվում աստվածայնության զորությունը: Գրեք այս վարդապետությունը գրատախտակին:)
-
Փրկող արարողություններից որո՞նք պետք է կատարվեն Մելքիսեդեկյան Քահանայության իշխանության միջոցով: (Հաստատում, Մելքիսեդեկյան Քահանայության շնորհում, տաճարային օժտում և ամուսնության կնքում: Այդ արարողությունները գրեք գրատախտակին։) Տեսե՞լ եք արդյոք, թե ինչպե՞ս է այս արարողություններում բացահայտվում աստվածայնության զորությունը:
-
Համաձայն հատված 22-ի, ինչո՞ւ է կարևոր, որ մենք ստանանք Մելքիսեդեկյան Քահանայության արարողությունները: («Աստվածայնության զորության» բացահայտումը այս արարողություններում թույլ կտա մեզ տեսնել Աստծո երեսը և ապրել:)
Գրեք հետևյալ ճշմարտությունը գրատախտակին. Որպեսզի նմանվենք Աստծուն և ապրենք Նրա ներկայության մեջ, մենք պետք է ստանանք Մելքիսեդեկյան Քահանայության արարողությունները։
Հղում կատարեք գրատախտակին գրված Մելքիսեդեկյան Քահանայության արարողությունների ցուցակին:
-
Այս արարողություններից որո՞նք կարելի է ստանալ միայն տաճարում:
Ուսանողների պատասխաններից հետո կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ միտքը.
«Տաճարը հանդիսանում է Եկեղեցու ամեն միջոցառման, ամեն դասի, ամեն մի առաջադիմական քայլի թեման: Տաճարային արարողությունները բացարձակապես վճռորոշ են: Մենք չենք կարող վերադառնալ Աստծո փառքին` առանց դրանց» (“Prepare for the Blessings of the Temple,” Ensign, Oct. 2010, 41):
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 84.23 հատվածը: Դասարանին խնդրեք հետևել և բացահայտել, թե ինչ էր անում Մովսեսը, որպեսզի պատրաստի իր ժողովրդին` տեսնելու Աստծո երեսը: Խնդրեք ուսանողներին` կիսվել իրենց գտած նյութով: Կարող եք բացատրել, որ սրբագործել բառը նշանակում է մաքրել և սրբացնել: Մենք սրբագործվում ենք Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով:
Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 84․24-30-ը բացատրելով, որ, քանի որ Իսրայելի զավակները կարծրացրեցին իրենց սրտերը, նրանք կորցրեցին հնարավորությունը` ստանալ Մելքիսեդեկյան Քահանայությունը և դրա հետ կապված արարողություններն այս կյանքում: Սակայն Տերը շարունակեց օգնել նրանց`առաջ ընթանալ: Նա թույլ տվեց փոքրագույն քահանայությանը կամ Ահարոնյան Քահանայությանը` շարունակել մնալ նրանց հետ (տես ՎևՈւ 84.26–27-ը):
Վարդապետություն և Ուխտեր 84․31-44
Տերը սովորեցնում է քահանայության երդումն ու ուխտը
Խնդրեք որևէ ուսանողի, ով քահանայություն կրող է` պատասխանել հետևյալ հարցերին.
-
Ինչպե՞ս եք դուք օրհնվել, քանի որ դուք քահանայություն կրող եք: Ինչպե՞ս եք դուք օրհնվել, քանի որ ուրիշ մարդիկ կրում են քահանայություն:
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 84.31-32 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, փնտրելով արտահայտությունը, որ Տերն օգտագործեց հղում կատարելով նրանց, ովքեր կրում են քահանայություն:
-
Ինչպիսի՞ հղում կատարեց Տերը նրանց, ովքեր քահանայություն կրողներ են: (Օգնեք ուսանողներին հասկանալ, որ «Մովսեսի որդիներ» արտահայտությունը վերաբերում է նրանց, ովքեր կրում են Մելքիսեդեկյան Քահանայություն, և, որ «Ահարոնի որդիներ» արտահայտությունը վերաբերվում է նրանց, ովքեր կրում են Ահարոնյան Քահանայություն:)
Հետևյալ արտահայտությունը գրեք գրատախտակին․ Քահանայության Երդումն ու Ուխտը:
Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 84.33–44-ը հայտնի է որպես քահանայության երդումն ու ուխտը: Այս հատվածները նկարագրում են. (1) ուխտերը, որոնք անհատը կապում է, երբ ստանում է քահանայություն և (2) խոստումները, որ Տերը խոստանում է հավատարիմ քահանայություն կրողներին:
Գրեք հետևյալ անավարտ հաստատումը գրատախտակին. Եթե նրանք, ովքեր ստանում են քահանայությունը , ապա Աստված :
Հրավիրեք ուսանողներին ուսումնասիրել Վարդապետություն և Ուխտեր 84․33-44-ը մտքում կամ զույգերով: Խնդրեք նրանց ավարտել հաստատումը գրատախտակի վրա` հիմնվելով հետևյալ հատվածների վրա:
-
Ինչպե՞ս եք դուք ավարտել նախադասությունը: (Ուսանողները պետք է իմանան հետևյալ սկզբունքը. Եթե նրանք, ովքեր քահանայություն են ստանում, մեծարեն իրենց կոչումները, հետևեն Տիրոջը և Նրա ծառաներին և ուշք դարձնեն հավերժական կյանքի խոստումներին, ապա Աստված կսրբագործի նրանց և կտա նրանց այն ամենն, ինչ Ինքն ունի:)
Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Նախագահ Գորդոն Բ․ Հինքլիի հետևյալ հայտարարությունը․
«Մենք մեծարում ենք մեր քահանայությունը և մեծացնում ենք կոչումը, երբ ծառայում ենք ջանասիրությամբ և խանդավառությամբ` կատարելով այն պարտականությունները, որոնց համար մենք կանչված ենք համապատասխան իշխանությամբ: Մենք մեծարում ենք մեր կոչումը և մեծացնում ենք մեր քահանայության ներուժը, երբ մենք ձեռք ենք մեկնում նրանց, ովքեր փորձանքի մեջ են և ուժ ենք տալիս նրանց, ովքեր տատանվում են: Մենք մեծարում ենք մեր կոչումները, երբ մենք քայլում ենք ազնվությամբ և արժանապատվությամբ» (“Magnify Your Calling,” Ensign, May 1989, 48–49):
Բացատրեք, որ երբ մենք ստանում ենք մեր կոչումները Եկեղեցում, մենք հնարավորություն ենք ունենում պատրաստելու մեզ և ուրիշներին` ստանալու քահանայության փրկող արարողությունները: Խնդրեք ուսանողներից մեկին` բարձրաձայն կարդալ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի հետևյալ խոսքերը.
Ինչպե՞ս կարող ենք մեծարել մեր կոչումները: Ուղղակի կատարելով այն ծառայությունը, որը կապված է դրա հետ»: Ես հուսով եմ իմ ամբողջ հոգով և սրտով, որ յուրաքանչյուր երիտասարդ տղամարդ, ով քահանայություն է ստանում, կմեծարի այդ քահանայությունը և հավատարիմ կլինի վստահությանը, որը փոխանցվում է, երբ այն շնորհվում է» (“Priesthood Power,” Ensign, Nov. 1999, 49, 51):
-
Ի՞նչ եղանակներով են Ահարոնյան Քահանայություն կրողները մեծարում իրենց կոչումները քահանայության մեջ:
-
Ե՞րբ եք դուք օրհնվել, քանի որ ինչ-որ մեկը մեծարել է իր կոչումը:
Օգնեք ուսանողներին հասկանալ, որ քահանայության երդման և ուխտի օրհնությունները միայն քահանայություն կրողների համար չեն: Աստծո ամենամեծ օրհնությունները ստանում են այն տղամարդիկ ու կանայք, ովքեր ամուսնությունը կնքել են տաճարում: Կարդացեք Երեց Ռասել Մ. Նելսոնի հետևյալ խոսքերը.
«Մի օր Քույր Նելսոնն ու ես միասին կբնակվենք մեր ընտանիքի և Տիրոջ ներկայության մեջ ընդմիշտ: Մենք հավատարիմ ենք եղել տաճարային ուխտերին և քահանայության երդմանը և ուխտին, որը հավաստիացրել է մեզ Տիրոջ խոսքերով, որ «ամենն, ինչ իմ Հայրն ունի, կտրվի [ձեզ]» (ՎևՈւ 84.38):
«Հավատարիմ քույրերը կիսում են քահանայության օրհնությունները: Մտածեք այդ բառերի մասին «ամենն, ինչ իմ Հայրն ունի»: Սա նշանակում է, որ ոչ մի երկրային պարգև, ոչ մի այլ հաջողություն չեն կարող փոխհատուցել պարգևները, որոնք Տերը կշնորհի նրանց, ովքեր սիրում են Նրան, պահում են Նրա պատվիրանները (տեսՄորոնի 4.3), և կհամբերեն մինչև վերջ (տես ՎևՈւ 14.7)» (“Identity, Priority, and Blessings,” Ensign, Aug. 2001, 10):
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ հատուկ խոստումները, որոնք Տերը տալիս է` որպես քահանայության երդման և ուխտի մաս, գրեք հետևյալ անավարտ նախադասությունը գրատախտակին. Տերը խոստանում է անել …
Հանձնարարեք ուսանողներին վերընթերցել Վարդապետություն և Ուխտեր 84․33-34, 38, 42-ը մտքում: Խնդրեք նրանց` գտնել օրհնությունները, որոնք Տերը խոստանում է` որպես քահանայության երդման և ուխտի մաս: Դուք կարող եք գրատախտակին գրել նրանց պատասխանները: Նրանք կարող են նշել, որ Տերը կանի հետևյալը. (1) սրբագործի մեզ Հոգու միջոցով (տես հատված 33), (2) կնորացնի մեր մարմինները (տես հատված 33), (3) կդարձնի մեզ Աբրահամի սերունդը` այլ կերպ ասած մեզ տա Աբրահամին և նրա ժառանգներին խոստացված օրհնությունները (տես հատված 34), (4) դարձնի մեզ ընտրյալ կամ ընտրված (տես հատված 34), (5) տալ մեզ` ինչ Հայրն ունի (տես հատված 38), և (6) մեզ համար հրաման կտա իր հրեշտակներին (տես հատված 42): (Երբ ուսանողները նշեն խոստումը հատված 38-ում, դուք կարող եք խրախուսել նրանց մտածել Աստծո հատկությունների և փառքի մասին, այլ ոչ թե նյութական սեփականության: Օրինակ`մենք կարող ենք ստանալ Նրա ճշմարտությունը, Նրա սերը, և Նրա խաղաղությունը: Մենք կարող ենք օրհնվել Նրա զորության առատությամբ:
Հրավիրեք ուսանողներին կիսվել` թե ինչո՞ւ է քահանայությունը կարևոր նրանց համար: Մտածեք կիսվելու ձեր վկայությամբ` քահանայության օրհնությունների մասին: