Դաս 141
Վարդապետություն և Ուխտեր 133․1-35
Նախաբան
1831թ․ նոյեմբերի 3-ին` երկու օր անց , երբ Տերը պատվիրեց Ջոզեֆ Սմիթին հրատարակել Պատվիրանների Գիրքը, Մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ, որը գրված է Վարդապետություն և Ուխտեր 133-ում։ Այդ հայտնությունն ընդգրկվեց 1835 թվականի հրատարակության Վարդապետություն և Ուխտերի 100-րդ բաժնում և նախատեսված էր որպես գրքի հավելված։ Այն մարդիկ, ովքեր աշխատում էին ձեռագրի հետ, ի սկզբանե ցանկանում էին այդ հայտնությունը դարձնել 1835 թվականի խմբագրության 1-ին բաժնի նախադրությունը։ Հայտնությունը կբաժանվի երկու դասերի միջև։ Այս դասը քննարկում է Տիրոջ պատվիրանն այն մասին, որ Իր ժողովուրդը իրեն և ուրիշներին նախապատրաստի Իր Երկրորդ Գալուստին։ Այն նաև քննարկում է մարգարեություններ այն իրադարձությունների վերաբերյալ, որոնք տեղի կունանան Իր Երկրորդ Գալուստի ժամանակ և հազարամյակի օրոք։
Ուսուցման առաջարկներ
Վարդապետություն և Ուխտեր 133․1-3
Տերը նկարագրում է Իր Երկրորդ Գալուստը
Դասից առաջ հետևյալ հայտարարությունը գրեք գրատախտակին։ (Հայտարարությունը վերցված է «Երկրորդ Գալստյան նախապատրաստությունը» Ensign կամ Լիահոնա, մայիս 2004, 7։)
Սկսեք դասը՝ ուղղելով ուսանողներին հետևյալ հարցը.
-
Արդյո՞ք երբևէ պատահել է, երբ դպրոցում հիշել եք, որ մոռացել եք նախապատրաստվել քննությանը։ Եթե պատահել է, ապա ինչպիսի՞ զգացում եք ունեցել։
-
Ինչպիսի՞ զգացում եք ունենում, երբ վստահ եք, որ լավ եք նախապատրաստվել քննությանը։
Ուսանողների ուշադրությունը հրավիրեք գրատախտակին գրված արտահայտության վրա։ Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այդ հայտարարությունը: Ապա դասարանին տվեք հետևյալ հարցը․
-
Ձեր կարծիքով, ի՞նչ իրադարձության մասին էր Երեց Օուքսը խոսում։
Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 133.1-3 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան՝ փնտրելով այն իրադարձությունը, որին մենք պետք է նախապատրաստվենք և այն պատճառը, թե ինչո՞ւ մենք պետք է նախապատրաստվենք դրան ։ (Նախքան ուսանողի կարդալը, կարող եք բացատրել, որ «կմերկացնի Իր սուրբ բազուկը» արտահայտությունը նշանակում է, որ Տերը հայտնի կդարձնի աշխարհին իր ուժն ու զորությունը։)
-
Ի՞նչ իրադարձության մասին էր խոսում Տերը այդ հատվածներում։ (Եթե ուսանողներն օգնության կարիք ունենան, հորդորեք նրանց կարդալ 2-րդ հատվածի ծանոթագրություն ա-ն։ Ապա ավարտեք գրատախտակին գրված Երեց Օուքսի հայտարարությունը՝ գրելով Տիրոջ Երկրորդ Գալուստը։)
-
Համաձայն հատված 2-ի, ի՞նչ կպատահի անաստվածներին կամ ամբարիշտներին Երկրորդ Գալստյան ժամանակ։ (Ուսանողները պետք է բացահայտեն հետևյալ վարդապետությունը․ Իր Երկրորդ Գալստյան ժամանակ Հիսուս Քրիստոսը կգա՝ անաստվածների վրա դատաստանի համար։ Կարող եք առաջարկել, որ ուսանողներն այդ վարդապետությունը նշեն իրենց սուրբ գրություններում՝ 2-րդ հատվածի կողքին։)
Վարդապետություն և Ուխտեր 133․4-16
Տերը պատվիրում է Իր Ժողովրդին նախապատրաստվել Իր Երկրորդ Գալուստին
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այդ հայտնության համատեքստը, հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 133-րդ բաժնի նախաբանը։ Դասարանին խնդրեք հետևել նրան՝ փնտրելով, թե ինչպես էր այդ հայտնությունն ի սկզբանե ընդգրկվել Վարդապետություն և Ուխտերում։ Իրենց մտքերով կիսվելուց հետո, ուսանողների ուշադրությունը հրավիրեք այդ հայտնության տրման ամսաթվին։ Բացատրեք, որ այդ հայտնությունը ժամանակագրական կարգից դուրս է գտնվում, քանի որ ի սկզբանե այն Վարդապետություն և Ուխտերի հավելվածն էր կազմում։ Այդ հայտնությունը և բաժին 1-ը միասին կազմում էին Վարդապետություն և Ուխտերի հայտնությունների նախադրությունները։
Հանձնարարեք ուսանողներին մտքում աչքի անցկացնել 4-րդ հատվածը և գտնել, թե Տերը ինչ է պատվիրում Իր ժողովրդին անել Իր Երկրորդ Գալստյան հետ կապված։
-
Ի՞նչ է Տերը պատվիրում անել Իր ժողովրդին։ (Նախապատրաստվել և միասին հավաքվել Սիոնում։)
Գրատախտակի վրա գրեք հետևյալ անավարտ նախադասությունը. օգնում է մեզ նախապատրաստվել Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալստյանը։
Ուսանողներին բաժանեք զույգերի: Հանձնարարեք զույգերին միասին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 133․4–16 հատվածները՝ փնտրելով այն բառերն ու արտահայտությունները, որոնք ուսուցանում են, թե ինչպես նախապատրաստվել Փրկչի Երկրորդ Գալուստին։
Յուրաքանչյուր զույգին հորդորեք կիսվել իրենց մտքերով և որևէ ուսանողի խնդրեք շարունակել գրատախտակին գրված անավարտ նախադասությունը՝ գրելով ուսանողների պատասխանները դատարկ թողնված տեղի տակ։
Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ Տիրոջ Երկրորդ Գալստյանը նախապատրաստվելու մի քանի ձևերին, հետևյալ վարժության մեկական օրինակ պատճենեք յուրաքանչյուր ուսանողի համար։ Հանձնարարեք ուսանողներին կատարել վարժությունն իրենց զուգընկերոջ հետ և պատրաստվել կիսվելու իրենց մտքերով դասարանի հետ։ (Կարող եք խրախուսել ուսանողներին` նախքան դասարանի հետ կիսվելը գրի առնել իրենց պատասխանները։)
Բավարար ժամանակից հետո, հորդորեք ուսանողներին իրենց պատասխաններով կիսվել դասարանի հետ: (Որպեսզի բոլորը մասնակցեն, թույլ տվեք, որ տարբեր զույգեր պատասխանեն տարբեր հարցերի։) Երբ ուսանողները քննարկեն 15-րդ հատվածը, նրանք պիտի բացահայտեն հետևյալ սկզբունքի նման մի բան․ Եթե մենք վերադառնանք ամբարշտությանը և նախկին մեղքերին, ապա մենք չենք նախապատրաստվի Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալստյանը։
Անդրադարձեք գրատախտակին գրված այն բաների ցուցակին, որոնք մենք կարող ենք անել Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին նախապատրաստվելու համար։ Նշեք, որ Տերը ցանկանում է, որ բոլոր մարդիկ պատրաստ լինեն Իր գալուստին։ Հանձնարարեք ուսանողներին արագ վերանայել Վարդապետություն և Ուխտեր 133․4–15 հատվածները և գտնել այն հատվածները, որոնք մեզ ուսուցանում են, թե ինչպես տարածել ավետարանը և հրավիրել ուրիշներին գալ դեպի Քրիստոսը։
-
Ո՞ր հատվածներն են մեզ ուսուցանում, որ մենք պետք է տարածենք ավետարանը և հրավիրենք ուրիշներին գալ դեպի Քրիստոսը։ (Ուսանողները պետք է նշեն 8–10 հատվածները։)
-
Ի՞նչ կարող ենք սովորել այս հատվածներից միսիոներական աշխատանքի մասին։ (Ուսանողները կարող են տարբեր բառեր օգտագործել, սակայն նրանք պետք է բացահայտեն հետևյալ սկզբունքը․ Երբ մենք կիսվում ենք ավետարանով, մենք օգնում ենք ուրիշներին նախապատրաստվել Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին։) Կարող եք առաջարկել, որ ուսանողներն այդ սկզբունքը գրեն իրենց սուրբ գրություններում։)
Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ այդ սկզբունքը, հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Լ․ Անդերսենի հետևյալ հայտարարությունը։ Հորդորեք ուսանողներին ուշադրություն դարձնել, թե Երեց Անդերսենը ինչն է կոչում այդ պատասխանատվությունն իրականացնելու մեր պարտականությունը և տարբերակը։
Ձեր կարևոր պարտավորություններից մեկն է՝ օգնել նախապատրաստել աշխարհը Փրկչի Երկրորդ Գալուստը:
Ձեր միսիան սուրբ հնարավորություն կլինի՝ ուրիշներին դեպի Քրիստոս բերելու և օգնելու համար նրանց նախապատրաստվել Փրկչի Երկրորդ Գալստին:
Աշխարհը մեծապես նախապատրաստվում է Փրկչի Երկրորդ Գալուստին՝ Իր միսիոներների միջոցով կատարվող Տիրոջ աշխատանքի շնորհիվ» («Նախապատրաստելով աշխարհը Երկրորդ Գալուստին» Ensign կամ Լիահոնա, մայիս 2011, 49, 50, 51)։
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ բավարար չէ, որ միայն մենք ինքներս նախապատրաստվենք Երկրորդ Գալուստին։
-
Ձեր կարծիքով, օգնելով ուրիշներին նախապատրաստվելու Երկրորդ Գալստյանը, ինչպես կարող է օգնել ձեզ` նույնպես նախապատրաստվել դրան ։
Հորդորեք ուսանողներին հիշել նրանց, ովքեր օգնել են իրենց` ավելի մոտենալ Քրիստոսին։ Հորդորեք մի քանի ուսանողների կիսվել, թե ինչպես են այլ մարդիկ ներգործել իրենց վրա և օգնել իրենց։
Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 133․16 հատվածը և ուշադրություն դարձնել, թե Տերն ինչ է պատվիրում, որ բոլոր մարդիկ անեն, որպեսզի նախապատրաստվեն հանդիպել Իրեն։ Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց գտածով։
-
Ի՞նչ գտաք 16-րդ հատվածում, որը վերաբերում է միսիոներական աշխատանքին։
-
Մենք ի՞նչ սկզբունք կարող ենք բացահայտել 16-րդ հատվածում, որը կարող է մեզ օգնել պատրաստ լինել հանդիպելու Տիրոջը, երբ Նա գա։ (Ուղիներից մեկը, որով ուսանողները կարող են արտահայտել այս սկբունքը, այն է, որ երբ մենք ապաշխարում ենք, մենք պատրաստվում ենք հանդիպելու Տիրոջը։)
-
Ապաշխարությունն ինչպես է օգնում մեզ` նախապատրաստվել Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալստյանը
Գրատախտակին գրեք հետևյալ անավարտ նախադասությունները․
Որպեսզի օգնեք ուսանողներին կիրառել իրենց այսօրվա սովորածը, հանձնարարեք նրանց շարունակել գրատախտակին գրված նախադասությունները՝ գրելով այն իրենց դասարանային նոթատետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում:
Վարդապետություն և Ուխտեր 133․17-35
Տերը հայտնում է Երկրորդ Գալստյան և հազարամյակի Իր կառավարմանն առնչվող որոշ իրադարձությունների մասին
Բացատրեք, որ Իր գալուստին նախապատրաստվելու միջոցների մասին ուսուցանելուց հետո, Տերը պատվիրեց մեզ պատրաստ մնալ։
Ուսանողներին կրկին բաժանեք զույգերի այնպես, որ նրանք նոր զուգընկերներ ունենան։ Մասնակիցների կեսին հանձնարարեք միասին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 133․17–25 հատվածները՝ փնտրելով Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին առնչվող իրադարձությունները։ Մասնակիցների մյուս կեսին հանձնարարեք նույն բանն անել Վարդապետություն և Ուխտեր 133․26–35-ի հետ։ Բավարար ժամանակ տրամադրելուց հետո, հորդորեք յուրաքանչյուր զույգին դասարանին պատմել իրենց սովորածը։
-
Ըստ 17-րդ հատվածի, մենք ի՞նչ պիտի անենք, որպեսզի պատրաստ լինենք Երկրորդ Գալուստին։ Ինչո՞ւ է դա այդքան կարևոր։ (Որպեսզի օգնեք ուսանողներին պատասխանել այդ հարցին, կարող եք առաջարկել, որ նրանք կարդան Ալմա 7․9, 14–19։ Նշեք, որ «ուղիղ արեք նրա շավիղները» արտահայտությունը վերաբերում է ապաշխարելու և ուրիշներին ուսուցանելու մեր պատասխանատվությանը, որպեսզի նրանք կարողանան ապաշխարել և ստանալ Սուրբ Հոգու պարգևը։)
Ավարտեք՝ վկայելով Երկրորդ Գալստյանը նախապատրաստվելու համար անհրաժեշտ ապաշխարության կարևորության մասին։ Խրախուսեք ուսանողներին ապրել արդարակյաց, որպեսզի նրանք իրենց կյանքում ականատես լինեն Տիրոջ խոստումների իրականացմանը։