Դաս 139
Վարդապետություն և Ուխտեր 132․3-33
Նախաբան
Վարդապետություն և Ուխտերի 132 բաժինը հայտնություն է պարունակում ամուսնության նոր և հավիտենական ուխտի մասին։ Չնայած այդ հայտնությունը գրվել է 1843 թվականի հուլիսի 12-ին, այդ հայտնության որոշ ճշմարտություններ Մարգարե Ջոզեֆ Սմիթի կողմից ուսուցանվել են դեռևս 1831թվականին։ Հայտնությունը կքննարկվի երկու դասերի ընթացքում։ Այս դասը քննարկում է ամուսնության նոր և հավիտենական ուխտի պայմանները և խոստումները բոլոր նրանց, ովքեր պատվում են այն։ Հաջորդ դասի ընթացքում կքննարկվի բազմակնության սկզբունքները։
Ուսուցման առաջարկներ
Վարդապետություն և Ուխտեր 132․3-18
Տերը սահմանում է այդ նոր և հավիտենական ուխտի պայմանները
Նշում․ Վարդապետություն և Ուխտերի 132․1–2 հատվածները բացատրվում են 140-րդ դասի մեջ` որպես բազմակնության մասին քննարկման մաս։
Դասից առաջ հետևյալ հարցերը գրեք գրատախտակին․
Հրավիրեք ուսանողներին խորհել այդ հարցերի շուրջ, մինչ նրանք այսօր ուսումնասիրում են Վարդապետություն և Ուխտերի 132 բաժինը։
Սկսեք՝ ուղղելով հետևյալ հարցը.
-
Ո՞րն է նոր և հավիտենական ուխտը։
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ «նոր և հավիտենական ուխտի» իմաստը, կարդացեք Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի հետևյալ հայտարարությունը․
«Կա նոր և հավիտենական ուխտի մի հստակ, մանրամասն սահմանում։ Այն ամեն ինչ է՝ ավետարանի լրիվությունը։ Այսպիսով, եթե ամուսնությունը պատշաճ ձևով կատարվել է, մկրտություն, քահանայության կարգում, մնացած ամեն ինչ՝ յուրաքանչյուր պայմանագիր, յուրաքանչյուր պարտավորություն, ամեն գործողություն, որը վերաբերում է Հիսուս Քրիստոսի ավետարանին, որը կնքված է խոստումի Սուրբ Հոգով՝ համաձայն Նրա տված օրենքի, ապա հանդիսանում է նոր և հավիտենական ուխտի մասը» (Doctrines of Salvation, comp. Bruce R. McConkie, 3 vols. [1954–56], 1:158; italics removed)։
Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտերի 132․3–5 հատվածները և ուշադրություն դարձնել նոր և հավիտենական ուխտը , որն իր մեջ ներառում է սելեստիալ ամուսնության ուխտը, մերժելու հետևանքներին։
-
Որո՞նք են նոր և հավիտենական ուխտը մերժելու հետևանքները։ (Երբ ուսանողները պատասխանեն այս հարցին, դուք կարող եք բացատրել, որ նզովված բառը նշանակում է, որ անձն իր հավերժական առաջընթացից կանգ է առել։)
Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 132.6 հատվածը: Դասարանին հանձնարարեք հետևել` ուշադրություն դարձնելով այն օրհնության վրա, որը Տերը խոստանում է նրանց, ովքեր հավատարիմ են նոր և հավիտենական ուխտին։
-
Ըստ 6-րդ հատվածի, ի՞նչ ենք մենք ստանում, եթե հավատարիմ ենք մնում նոր և հավիտենական ուխտին։ (Երբ ուսանողները պատասխանեն այս հարցին, դուք կարող եք մատնանշել՝ նզովված լինելու կամ առաջընթացից կանխվելու և «[Տիրոջ] փառքի լիությունից» ստանալու միջև եղած հակադրությունը։)
Մատնանշեք, որ մարդիկ հաճախ պայմանագրեր կամ համաձայնագրեր են կապում միմյանց հետ։ Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 132.7 հատվածը: Դասարանի կեսին հանձնարարեք ուշադրություն դարձնել, թե ինչ է պատահում մարդու կապած պայմանագրերի հետ, երբ մարդիկ մահանում են։ Մյուս կեսին հանձնարարեք գտնել երկու պայման, ըստ որոնց` ուխտերը մեր մահից հետո կապված են մնում։
-
Ի՞նչ է պատահում մարդու կապած պայմանագրերի հետ (Մահվան հետ նրանք վերջանում են։)
-
Ըստ 7-րդ հատվածի, ի՞նչ երկու բան պետք է տեղի ունենա ուխտերի հետ, որպեսզի դրանք կապված լինեն մեր մահից հետո։ (Դրանք պետք է կատարվեն քահանայության իշխանությամբ և պետք է «հաստատվեն ու կնքվեն խոստումի Սուրբ Հոգով»։)
Բացատրեք, որ «Սուրբ Հոգին խոստումի Սուրբ Հոգին է։ … Խոստումի Սուրբ Հոգին Հորը վկայում է, որ փրկության արարողությունները կատարվել են պատշաճ ձևով, և որ դրանց հետ կապված ուխտերը պահպանվել են (Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Խոստումի Սուրբ Հոգին» scriptures.lds.org)։ Ապա հանձնարարեք ուսանողներին կրկին կարդալ 7-րդ հատվածը և ամփոփել այն վարդապետության նախադասությամբ։ Նրանց պատասխանները գրեք գրատախտակին: Օրինակ, դուք կարող եք նմանատիպ մի բան գրել․ Եթե ուխտը կատարված չէ քահանայության պատշաճ իշխանությամբ և կնքված չէ խոստումի Սուրբ Հոգով, այն կվերջանա մահվան հետ։
Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ այս վարդապետությունը, հանձնարարեք նրանց ձևափոխել այն դրական ձևով։ Նրանց պատասխանները գրեք գրատախտակին: Օրինակ, դուք կարող եք նմանատիպ մի բան գրել․ Երբ ուխտը կատարված է քահանայության պատշաճ իշխանությամբ և կնքված է խոստումի Սուրբ Հոգով, այն կշարունակվի հավերժ։
Ամփոփեք Վարդապետություն և Ուխտերի 132․8-14 հատվածները և բացատրեք, որ Տերը շարունակեց պայմաններ սահմանել Իր օրենքների և արարողությունների համար։ Նա հայտարարեց, որ այն ամենն, ինչ Նա հաստատել է, կմնա հավերժ, բայց մնացած բոլոր բաներն ի վերջո կկործանվեն։
Հանձնարարեք չորս ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 132․15–18 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան և ուշադրություն դարձնել երկու տարբեր եղանակներ, որոնցով տղամարդը և կինը կարող են ամուսնանալ։ Ապա բարձրաձայն կարդացեք հետևյալ օրինակները։ Յուրաքանչյուր օրինակը կարդալուց հետո հարցրեք ուսանողներին, թե Վարդապետություն և Ուխտերի 132․15–18 հատվածների, ո՞ր ճշմարտություններն են կիրառելի այդ իրավիճակում։
Օրինակ 1․ Տղամարդը և կինը սիրահարվում են, պահում են մաքրաբարոյության օրենքը և գրանցում են երջանիկ ամուսնություն տեղի պետական մարմնի կողմից։ Նրանք չեն կնքվում տաճարում։ Նրանց ամուսնության արարողության մեջ ասվում է «մինչև մահը բաժանի ձեզ»։ Մի քանի տարի անց ամուսինը սպանվում է պատահարի ժամանակ։ Վարդապետություն և Ուխտեր 132․15-17 հատվածների, ո՞ր ճշմարտություններն են կիրառվում։ (Ամուսինը և կինը այլևս ամուսնացած չեն։)
Օրինակ 2․ Տղամարդը և կինը ամուսնացած են։ Նրանք միմյանց խոստանում են, որ միշտ կսիրեն իրար, և որ միշտ կլինեն միասին, սակայն նրանք չեն կնքվում տաճարում։ Նրանք հավատում են, որ իրենց սիրո շնորհիվ Աստված թույլ կտա նրանց հավերժ միասին լինել։ Վարդապետություն և Ուխտերի 132․18 հատվածի, ո՞ր ճշմարտություններն են կիրառվում։ (Նրանց ամուսնությունը չի շարունակվի նրանց մահից հետո։)
Վարդապետություն և Ուխտեր 132․19-33
Տերը խոստանում է օրհնություններ նրանց, ովքեր հնազանդվում են սելեստիալ ամուսնության օրենքին։
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Յոթանասունից Երեց Էնրիկե Ռ․ Ֆալաբելլայի հետևյալ փորձառությունը։ Դասարանին հրավիրեք լսել, թե ինչը տխրեցրեց Երեց և Քույր Ֆալաբելլաներին և ինչն ուրախացրեց նրանց։
«Երբ ես վերադարձա միսիայից ես հանդիպեցի մի գեղեցիկ երիտասարդ կնոջ։ Նա ինձ գրավեց առաջին իսկ հայացքից։
Կինս նպատակ էր դրել ամուսնանալ տաճարում, չնայած այդ ժամանակ մոտակա տաճար հասնելու համար պահանջվում էր 4000 մղոն (6400 կմ) ճանապարհ անցնել։
Մեր քաղաքացիական ամուսնությունը և տխուր էր, և ուրախ, քանի որ մենք ամուսնանում էինք վերջավոր ժամկետով։ Հանձնակատարն արտասանեց՝ «Այժմ ես ձեզ հայտարարում եմ ամուսին և կին», սակայն անմիջապես նա ավելացրեց․ «մինչև մահը կբաժանի ձեզ»։
Այսպիսով, զոհաբերություն կատարելով, մենք գնեցինք միակողմանի տոմս դեպի Մեսա Արիզոնա տաճար։
«Երբ տաճարում զոհասեղանի մոտ ծնկի էինք իջել, լիազորված ծառան արտասանեց այն բառերը, որոնք ես ցանկանում էի լսել, որոնք մեզ հայտարարեցին ամուսին և կին ժամանակի և ողջ հավերժության համար» («Տուն. Կյանքի դպրոց» Ensign կամ Լիահոնա,մայիս 2013, 102)։
-
Ինչո՞ւ Ֆալաբելլաների քաղաքացիական ամուսնությունը չէր բավարարում իրենց։
Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 132․19-21 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան և ուշադրություն դարձնել այն օրհնություններին, որոնք Տերը խոստանում է նրանց, ովքեր հավատարիմ են ամուսնության նոր և հավիտենական ուխտին։ Քանի որ այդ հատվածը երկար է և փոքր ինչ դժվար է հասկանալ, դուք կարող եք մի քանի անգամ դադար տալ և բացատրություններ տալ ու պատասխանել հարցերին։ Հետևյալ տեղեկությունը կարող է օգտակար լինել․
Մնալ բառը նշանակում է ընդունել կամ շարունակել, այսպիսով, «մնաք իմ ուխտի մեջ» (19-րդ հատված) և «մնաք իմ օրենքում» (21-րդ հատվածում) արտահայտությունները նշանակում են հավատարիմ մնալ Տիրոջ ուխտին և օրենքին։
19-րդ հատվածը պարունակում է խոստում, որ եթե տղամարդն ու կինը ամուսնանան «նոր և հավիտենական ուխտով» և «այն կնքվի խոստումի Սուրբ Հոգով», ապա նրանք «առաջ կգան առաջին հարության մեջ և … կժառանգեն գահեր, թագավորություններ, իշխանություններ և զորություններ», քանի դեռ նրանք «կմնան ուխտի մեջ և որևէ սպանություն չգործեն, որով թափած լինեն անմեղ արյուն»։ (Տես նաև ՎևՈւ 132․27։)
«Սերունդների շարունակությունը կլինի հավիտյանս հավիտենից» (19-րդ հատված) և «նրանք հարատևում են» (20-րդ հատված) արտահայտությունները վերաբերում են այն խոստմանը, որ մեր ընտանիքները և մեր սերունդները կարող են շարունակվել հավերժության մեջ։
Գրեք եթե ապա գրատախտակին։ Հրավիրեք ուսանողներին լրացնել բաց թողնված տեղերը և ամփոփել այն խոստումները, որոնք տրվել են Վարդապետություն և Ուխտեր 132․19–21 հատվածներում։ Պատասխանները գրեք գրատախտակին: Նրանք պետք է բացահայտեն նմանատիպ մի սկզբունք․
Եթե տղամարդն ու կինը ապրեն նոր և հավերժական ամուսնական ուխտի մեջ, ապա նրանք կստանան գովաբանում և փառք։
Եթե տղամարդն ու կինը ապրեն նոր և հավերժական ամուսնական ուխտի մեջ, ապա նրանք կունենան սերունդների հավերժական աճ։
Եթե տղամարդն ու կինը ապրեն նոր և հավերժական ամուսնական ուխտի մեջ, ապա նրանց ամուսնությունը ողջ հավերժության մեջ կլինի ուժի մեջ։
Եթե տղամարդն ու կինը ապրեն նոր և հավերժական ամուսնական ուխտի մեջ, ապա նրանք կնմանվեն Աստծուն։
Կարդացեք հետևյալ օրինակը․
Օրինակ 3․ Տղամարդը և կինը քահանայության իշխանությամբ կնքված են սուրբ տաճարում։ Նրանք երկուսն էլ հավատարմորեն են ապրում և պահում են իրենց ուխտերը։ Վարդապետություն և Ուխտերի 132․19-21 հատվածների ո՞ր ճշմարտություններն են կիրառվում նրանց մահից հետո։ (Նրանց ամուսնությունը հավերժ կհարատևի։ Նրանք կնմանվեն իրենց Երկնային Հորը և կօրհնվեն փառքով, վեհացմամբ և հավերժական ընտանիքով։)
-
Ձեր կարծիքով, ի՞նչ պետք է անեն ամուսինն ու կինը, որպեսզի մնան ամուսնական ուխտի մեջ։ (Պատասխանները կարող են ներառել՝ հետևել Աստծո խոսքին, լինել հնազանդ փրկության բոլոր արարողություններին, լինել առաքինի և արժանի, սիրել իրար, լավ ծնողներ լինելու համար աշխատել միասին, դաստիարակել երեխաներին սիրո և արդարակեցության մեջ և կանոնավոր կերպով միասին հաճախել տաճար։)
Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտերի 132․22–25 հատվածները՝ հատուկ ուշադրություն դարձնելով «դռան» և «ճանապարհի» նկարագրությանը, որը տանում է դեպի վեհացում։ Նախքան նրանց կարդալը բացատրեք, որ նեղ բառը 22-րդ հատվածում նշանակում է սահմանափակ կամ խստապահանջ , որը թույլ չի տալիս ընթացքից շեղվել։
-
Ինչպե՞ս է լայն դռան և ընդարձակ ճանապարհի նկարը ցույց տալիս այսօրվա հասարակության կարծիքը ամուսնության և զույգերի հարաբերությունների վերաբերյալ։ Ինչպե՞ս են այդ կարծիքները հակադրվում ամուսնության նոր և հավիտենական ուխտին:
-
Ըստ 22 և 25-րդ հատվածների, ինչո՞ւ շատերին չի հաջողվում մտնել այդ նեղ և անձուկ ճանապարհը, որը տանում է վեհացում։ (Նրանք չեն ընդունում Հիսուս Քրիստոսին, ճանաչում Նրան կամ մնում Նրա օրենքում։)
-
Ըստ 21-24 հատվածների, մենք ի՞նչ պիտի անենք, որ ստանանք հավերժական կյանք։ (Ամփոփեք ուսանողների պատասխանները՝ հետևյալ սկզբունքը գրելով գրատախտակին․ Վեհացում և հավերժական կյանք ստանալու համար մենք պետք է ճանաչենք Հորը և Հիսուս Քրիստոսին, նմանվենք Նրանց և մնանք Նրանց օրենքում։)
Ամփոփեք Վարդապետություն և Ուխտերի 132․29–33 հատվածները և բացատրեք, որ Աբրահամը հավատարիմ և հնազանդ էր հավերժական ամուսնության Տիրոջ օրենքին և նա սերունդների համար ստացավ հավերժական աճի խոստումը։
Վկայեք, որ երբ մենք հետևում ենք Աստծո օրենքներին, մենք կարող ենք ապրել Նրա հետ և ձեռք բերել հավերժական կյանք։
Անդրադարձեք այն հարցերին, որոնք դուք նախքան դասը սկսելը գրեցիք գրատախտակին: Հրավիրեք ուսանողներին իրենց դասարանային տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում պատասխանել այդ հարցերին։ Բավարար ժամանակից հետո, դուք նաև կարող եք մեկ կամ երկու ուսանողների խնդրել ողջ դասարանի հետ կիսվել իրենց զգացմունքներով։
Եզրափակեք՝ ցուցադրելով ձեր ընտանիքի նկարը։ Կիսվեք հավերժական ամուսնության օրհնությունների վերաբերյալ ձեր զգացմունքներով և վկայությամբ։ Խրախուսեք ուսանողներին պատրաստվել գնալ տաճար և ամուսնանալ հավերժության համար։ Կիսվեք այն օրհնությունների վկայությամբ, որոնք խոստացված են Վարդապետություն և Ուխտերի 132 բաժնում և այն ուրախությամբ , որը գալիս է տաճարային ամուսնությանը նախապատրաստվելիս։