Տնային ուսումնասիրության դաս
Վարդապետություն և Ուխտեր 17–19 (Մաս 5)
Նախաբան
Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ, թե ապաշխարությունն ինչո՞ւ է կարևոր: Այն կօգնի նրանց խորացնել Հիսուս Քրիստոսի Քավության մասին իրենց հասկացողությունը: Որքան շատ ենք մենք հասկանում Հիսուս Քրիստոսի զոհաբերության և հնազանդության մասին, այնքան պակասում են մեր կասկածները Աստծո աշխատանքին աջակցելու մեր կարողության վերաբերյալ:
Ուսուցման առաջարկներ
Վարդապետություն և Ուխտեր 17
Տերը խոստանում է Երեք Վկաներին, որ նրանց թույլ կտրվի տեսնել թիթեղները և սրբազան այլ առարկաներ
Մի հետաքրքիր առարկա բերեք դասարան, բայց ուսանողներին թույլ մի տվեք տեսնել այն: Երբ դասը սկսվի, ուսանողներին ասեք, որ բերել եք առարկան ձեզ հետ: Հարցրեք ուսանողներին, թե արդյոք նրանք հավատում են, որ առարկան ձեզ մոտ է, չնայած նրանք չեն տեսել այն:
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 17.2 հատվածը: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով, թե Երեք Վկաներն ինչ պիտի ունենային, նախքան նրանք կտեսնեին ոսկե թիթեղները:
-
Ձեր կարծիքով, Երեք Վկաներն ինչո՞ւ պիտի հավատք ունենային, նախքան կտեսնեին թիթեղները:
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 17.3-5 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել` ուշադրություն դարձնելով, թե Տերն ինչ էր ակնկալում, որ Երեք Վկաներն անեին այն բանից հետո, երբ նրանք տեսնեին ոսկե թիթեղները և այլ սուրբ առարկաները։
-
Տերն ի՞նչ հանձնարարեց Երեք Վկաներին անել այն բանից հետո, երբ նրանք տեսնեին ոսկե թիթեղները և այլ սուրբ առարկաները։
-
Տերն ի՞նչ է պահանջում, որ մենք անենք, երբ ձեռք բերենք վկայություն ճշմարտության մասին: (Երբ մենք վկայություն ենք ձեռք բերում ճշմարտության մասին, մենք պատասխանատվություն ենք կրում վկայելու դրա մասին:)
Խնդրեք ուսանողներին մտածել, թե ըստ իրենց, ինչն է ճշմարիտ և ինչպես նրանք կարող են վկայել այդ ճշմարտությունների մասին:
Վարդապետություն և Ուխտեր 18-19
Տերը խոսում է Իր տառապանքների մասին և ուսուցանում է ապաշխարության կարևորությունը
Ուսանողներին ցուցադրեք մի կտոր միրգ կամ ցուցադրեք թղթի վրա նկարված մի կտոր միրգ: Հարցրեք նրանց, ինչպես ենք մենք իմանում, թե երբ է միրգը պատրաստ ուտելու: (Դրա տեսքը կամ այլ հատկանիշները ցույց են տալիս, որ այն հասած է:)
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 18.6 հատվածը: Դասարանին խնդրեք հետևել` փնտրելով, թե Տերն ինչի մասին ասաց, որ հասունանում է անօրինության մեջ:
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «աշխարհը հասունանում է անօրինության մեջ»:
-
Ի՞նչ վկայություն եք տեսնում, որ սա տեղի է ունենում:
Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 18․10 հատվածը (սուրբ գրությունների սերտման հատվածի մի մասը), ուշադրություն դարձնելով, թե ինչ է Տերը զգում բոլոր մարդկանց հանդեպ, նույնիսկ նրանց, ովքեր հասունանում են անօրինության մեջ։ Հաջորդը խնդրեք նրանց բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 18.10 հատվածը միասին, մի քանի անգամ, մինչև դասարանի յուրաքանչյուր անդամ կարողանա անգիր ասել այն:
-
Ի՞նչ է Երկնային Հայրը զգում Իր բոլոր զավակների հանդեպ:
-
Ինչպե՞ս կարող է սրա իմացությունը ազդել այն վերաբերմունքի վրա, որը ցուցաբերում եք ձեզ շրջապատողներին:
-
Ինչպե՞ս կարող ենք իմանալ, որ մեր արժեքը մեծ է Աստծո աչքում:
Նշեք, որ շատ իրավիճակներում որևէ իրի արժեքը որոշվում է նրանով, թե որքան է ինչ-որ մեկը պատրաստ վճարել դրա համար: Կարող եք ցուցադրել տարբեր արժողությամբ մի քանի իրեր, որպեսզի լուսաբանեք այս տեսակետը։ Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 18.11-12 հատվածը: Դասարանին հանձնարարեք հետևել և գտնել, թե Փրկիչը ինչ գին վճարեց մեր հոգիների համար։
-
Ի՞նչ գին վճարվեց մեր հոգիների համար: Ինչո՞ւ այն վճարվեց: (Հետևյալ սկզբունքը գրեք գրատախտակին․ Յուրաքանչյուր անհատի արժեքն այնքան մեծ է, որ Հիսուս Քրիստոսը տանջվեց և մահացավ, որպեսզի մենք կարողանանք ապաշխարել և վերադառնալ Երկնային Հոր մոտ:)
-
Ձեր կարծիքով ապաշխարությունը ինչո՞վ է առնչվում դեպի Քրիստոսը գալու հետ:
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ապաշխարությունն ինչպես է օգնում մեզ գալ դեպի Փրկիչը, խնդրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ հետևյալ հատվածը «Հավատքին հավատարիմ» գրքույկից:
Ապաշխարությունն ավելին է, քան պարզապես գործած սխալների գիտակցումը։ Այն մտքի և սրտի փոփոխություն է, որը մեզ նոր պատկերացում է տալիս Աստծո, մեր և աշխարհի մասին: Այն ներառում է մեղքից շրջվելը և ներման համար Աստծուն դիմելը: Այն թելադրվում է Աստծո հանդեպ սիրուց և Նրա պատվիրաններին հնազանդվելու անկեղծ ցանկությունից։ (Հավատքին հավատարիմ․ Ավետարանական վկայակոչում [2004], 132)։
Խրախուսեք ուսանողներին մտածել որևէ մեղքի, վարքագծի և վերաբերմունքի մասին, որից նրանք պիտի երես դարձնեն, որպեսզի ապաշխարեն և գան դեպի Քրիստոսը:
Գրատախտակին գրեք սուրբ գրությունների հետևյալ հղումը. Վարդապետություն և Ուխտեր 18.13–16:
Հանձնարարեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ այս հատվածները, մինչ դասարանը կհետևի նրանց: Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն ապաշխարել բառի ցանկացած ձևը այս հատվածներում (ապաշխարում է և ապաշխարություն)։ Յուրաքանչյուր հատվածը կարդալուց հետո, դասարանին հարցրեք, թե այդ հատվածը ինչ է ուսուցանում ապաշխարության մասին: Կարող եք նշել, որ Վարդապետություն և Ուխտերի 18.15-16-ը սուրբ գրությունների սերտման հատված է:
Ուսանողների առանձնացրած ճշմարտությունները ավելացրեք գրատախտակին: Ուսանողները կարող են առանձնացնել տարատեսակ սկզբունքներ, սակայն համոզվեք, որ պարզ է, որ. Եթե մենք օգնենք մյուսներին ապաշխարել և գալ դեպի Տերը, մենք ուրախություն կունենանք նրանց հետ Աստծո արքայությունում:
Հրավիրեք ուսանողներին մտածել այն բանի մասին, թե ի՞նչ կպատահի, երբ նրանք վերադառնան Աստծո ներկայություն, որպեսզի դատվեն: Հարցրեք, թե ինչպես են նրանք պատրաստվում այդ մեծ իրադարձությանը: Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 19.4 հատվածը: Դասարանին խնդրեք հետևել` պարզելով, թե մենք ինչ պիտի անենք, որպեսզի պատրաստվենք այդ օրվան։
-
Համաձայն այս հատվածի, ի՞նչ է պատահում, երբ մենք չենք ընտրում ապաշխարության ճանապարհը:
Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտերի 19․13-19 հատվածները: Խնդրեք նրանց գտնել հետևանքները այն մարդկանց համար, ովքեր չեն ընտրում ապաշխարության ճանապարհը:
-
Համաձայն Վարդապետություն և Ուխտեր 19.16–19 հատվածների, Տերը ի՞նչ պատճառներ նշեց, որոնց համար Նա տառապեց մեր մեղքերի համար: (Գրատախտակին ավելացրեք հետևյալ վարդապետությունը․ Տերը տառապեց մեր մեղքերի համար, որպեսզի մենք կարողանանք ապաշխարել և չտառապել` ինչպես Նա։)
Ուսանողներին ցույց տվեք Տիրոջ նկարներից մեկը Գեթսեմանում, ինչպես օրինակ «Հիսուսն աղոթում է Գեթսեմանի պարտեզում» նկարը(Ավետարանի նկարների գիրք [2009], հմր. 56, տես նաև LDS.org)։ Բացատրեք, որ Հիսուս Քրիստոսի տառապանքների պատմությունների մեծ մասը նկարագրված են ոչ թե Իր, այլ մեկ ուրիշ անձի կողմից (տես Մատթեոս ԻԶ.36–39, Ղուկաս ԻԲ.39–44), բայց Վարդապետություն և Ուխտերի 19 բաժնում ընդգրկված է Փրկիչի տառապանքների Իր անձնական պատմությունը:
Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտերի 19.18-19 հատվածները` ուշադրություն դարձնելով, թե Փրկիչն ինչպես է նկարագրում այն տառապանքները, որոնք Նա կրեց Քավության ընթացքում:
Գրատախտակին գրեք հետևյալ հարցերը.
Հրավիրեք ուսանողներին ընտրել հարցերից մեկը և քննարկել դրանց պատասխանները իրենց զուգընկերոջ հետ:
Ամբողջ դասարանով երգեք կամ կարդացեք «Ես մնում եմ զարմացած» օրհներգի բառերը (Հիմներ, հր.193): Խնդրեք նրանց խորհել հիմնի բառերի շուրջ և մտածել այն մասին, թե Փրկիչն ինչ է արել իրենց համար:
Կարող եք հրավիրել ուսանողներին կիսվել Փրկիչի և ապաշխարության օրհնությունների մասին իրենց վկայություններով: Խրախուսեք նրանց գործել ըստ այն զգացմունքների կամ հուշումների, որ նրանք ունեցել են, որպեսզի ապաշխարեն և գան Փրկիչի մոտ:
Եզրափակելով այս դասը, հրավիրեք ուսանողներին անգիր արտասանել Վարդապետություն և Ուխտեր 19.23 հատվածը կամ միասին կարդալ այն իրենց սուրբ գրություններից: Հարցրեք, թե ըստ նրանց կարծիքի, այս հատվածը ինչպես է առնչվում ապաշխարությանը և ներման ակնկալիքին:
Հաջորդ մասը (Վարդապետություն և Ուխտեր 20-23)
Ներկայումս մենք ի՞նչ ենք անում Եկեղեցում, որը նույնն է, ինչ անում էին, երբ Եկեղեցին կազմավորվեց 1830 թվականի ապրիլի 6-ին: Որո՞նք են մկրտության համար պահանջները: Քահանայություն կրողին ինչպես է հրահանգված օրհնել հաղորդությունը: Որո՞նք են ուսուցչի կամ քահանայի պարտականությունները: Ուսանողները կսովորեն այս հարցերի պատասխանները, երբ նրանք ուսումնասիրեն Վարդապետություն և Ուխտեր 20-23 բաժինները: