Դաս 42
Վարդապետություն և Ուխտեր 38․1-16
Նախաբան
1830թ. դեկտեմբերին Տերը հայտնությամբ պատվիրան տվեց մարգարե Ջոզեֆ Սմիթին եկեղեցու համար, որ հավաքվեն Օհայոյում (տես ՎևՈւ 37): 1831թ. Տերը տվեց հայտնություն, որն այժմ գրված է Վարդապետություն և Ուխտեր 38 բաժնում, որտեղ մի քանի պատճառներ է բերվում, թե ինչու պետք է սրբերը հավաքվեն Օհայոյում: Նա նաև պատվիրաններ տվեց` հավաքվելու ընթացքում նրանց առաջնորդելու համար: Դասն ընդգրկում է 38-րդ բաժնի առաջին 16 հատվածները: Այս հայտնությամբ Հիսուս Քրիստոսն ասաց եկեղեցու անդամներին, որ Նա նրանց մեջ է: Նա նաև նկարագրեց, թե ովքեր պետք է մնան Նրա երկրորդ գալուստի ժամանակ, զգուշացրեց սրբերին վտանգի մասին և քաջալերանք տվեց նրանց:
Ուսուցանման առաջարկներ
Վարդապետություն և Ուխտեր 38․1-7
Հիսուս Քրիստոսն ասաց Իր եկեղեցու անդամներին, որ Նա նրանց մեջ է:
Խնդրեք ուսանողներին թվարկել իրենց տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում որոշ պատվիրաններ, որոնց, իրենց կարծիքով, հեշտ է հնազանդվելը: Ապա հրավիրեք նրանց մտածել, թե ո՞ր պատվիրաններին է նրանց համար դժվար հնազանդվել և ինչու՞: (Ուսանողները կարող են գրի առնել այս մտքերը, եթե հարմար են գտնում):
-
Ինչո՞ւ է դժվար մեզ համար հնազանդվել որոշ պատվիրաններին:
-
Ի՞նչն է դրդում մեզ պահել պատվիրանները, որոնց դժվար է հնազանդվել:
Հիշեցրեք ուսանողներին, որ 1830թ. դեկտեմբերին Տերը պատվիրեց Նյու Յորքի սրբերին հավաքվել Օհայոյում (տես ՎևՈւ 37): Եկեղեցու անդամներից ոմանց համար այս պատվիրանին շատ դժվար էր հնազանդվել: 1831թ. հունվարի 2-ին սրբերը Նյու Յորքի տարբեր ճյուղերից հանդիպեցին Փիթեր Վիթմեր ավագի տան մոտ եկեղեցու երրորդ համաժողովին: Համաժողովի ժամանակ եկեղեցու անդամներից մի քանիսը հարցրեցին Օհայո տեղափոխվելու պատվիրանի մասին:
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ էր դժվար որոշ սրբերին հնազանդվել Նյու Յորքը լքելու և Օհայոյում հավաքվելու այս պատվիրանին:
Դուք կարող եք բացատրել, որ համաժողովին ներկա գտնվողներից ամեն մեկը չէր, որ հասկանում էր այս պատվիրանի իմաստուն լինելը: Ոմանք չէին ընդունում դա որպես Տիրոջ խոսք, մյուսները տրամադրված չէին թողնելու իրենց բարգավաճ տնտեսություններն ու հարմարավետ պայմանները, փոխարինելով դրանք նոր վայրի անորոշությամբ: Իրոք հնարավոր էր, որ շատերը կորցնեին գույքի դիմաց ստացած փողը և ոմանք էլ չէին կարողանալու վաճառել իրենց գույքը:
Բացատրեք, որ 1831թ. հունվարի համաժողովին Ջոզեֆ Սմիթը աղոթեց Տիրոջը Օհայոյում հավաքվելու պատվիրանի մասին ավելի շատ տեղեկություն իմանալու համար: Տերն արձագանքեց հայտնությամբ, որն այժմ կարելի է գտնել Վարդապետություն և Ուխտեր 38 բաժնում: Տեղեկացրեք ուսանողներին, որ այս հայտնությունն ընթերցելիս նրանք կսովորեն ճշմարտություններ, որոնք կօգնեն նրանց, երբ ընտրություն կատարեն այն պատվիրանների վերաբերյալ, որոնց դժվար է հնազանդվել:
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 38.1–3 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, ուշադրություն դարձնելով, թե ինչ ճշմարտություններ կարող ենք սովորել Հիսուս Քրիստոսի մասին: Երբ ուսանողները պատասխանեն, կարող եք առաջարկել նրանց, որ նշեն իրենց գրքերում այն բառերն ու արտահայտությունները, որոնք ընդգրկեցին պատասխաններում:
-
Ի՞նչ ճշմարտություններ կարող ենք սովորել այս հատվածներից Հիսուս Քրիստոսի մասին: (Երբ ուսանողները պատասխանեն, օգնեք նրանց բացահայտել հետևյալ վարդապետությունը. Հիսուս Քրիստոսը գիտի բոլոր բաները):
-
Իմանալը, որ Հիսուս Քրիստոսը գիտի բոլոր բաները, ինչպե՞ս օգնեց սրբերին, ում պատվիրված էր տեղափոխվել Օհայո:
-
Ինչպե՞ս կարող է այս ճշմարտությունն օգնել մեզ, երբ երբեմն պայքարում ենք Տիրոջ պատվիրաններին հնազանդվելու համար:
Բացատրեք, որ այս հայտնությունը ստանալուց անմիջապես առաջ Ջոզեֆ Սմիթն աշխատում էր Աստվածաշնչի ոգեշնչված վերանայման վրա և ստացավ այն, ինչն այժմ գրված է Թանկագին Մարգարիտի Մովսես 6-7 գլուխներում: Այս գլուխները Ենովք անունով մարգարեի և նրա ժողովրդի մասին են: Նրանց առաքինության և միաբանության շնորհիվ Տերը կոչեց այս մարդկանց Սիոն: Ուսանողներին հանձնարարեք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 38.4 հատվածը մտքում, ուշադրություն դարձնելով, թե ինչ արեց Տերը Ենովքի և նրա մարդկանց համար: Հրավիրեք ուսանողներին ասել, թե ինչ իմացան: Կարող եք բացատրել, որ «իմ ծոցը» արտահայտությունն ասելիս Տերը նկատի է ունեցել Իր ներկայությունը:
-
Համաձայն 4 հատվածի, ինչպիսի մի բան էին արել Ենովքի մարդիկ, որ Տերը վերցրել էր նրանց երկինք: (Նրանք հավատացել էին Նրա անվանը):
-
Փրկչի ասելով, ի՞նչ է Նա արել նրանց համար, ովքեր հավատացել են Իր անվանը: Ի՞նչ եք զգում Փրկչի հանդեպ, սա իմանալով:
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 38.5–7 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, ուշադրություն դարձնելով, թե որտեղ է Հիսուս Քրիստոսը, իր ասածի համաձայն:
-
Ի՞նչ ասաց Հիսուս Քրիստոսը` որտե՞ղ է Ինքը:
-
Ե՞րբ եք դուք զգացել, որ Փրկիչը ձեր կողքին է, նույնիսկ եթե չեք կարողացել տեսնել Նրան ձեր աչքերով:
Վարդապետություն և Ուխտեր 38․8-12
Տերը բացահայտում է, թե ով կմնա Իր երկրորդ գալստյան ժամանակ
Ցուցադրեք Երկրորդ Գալուստը նկարը (Gospel Art Book [2009], no. 66; տես նաև LDS.org): Բացատրեք, որ օգնելով Նյու Յորքի սրբերին հասկանալ Օհայոյում հավաքվելու կարևորությունը, Փրկիչը խոսեց Իր երկրորդ գալուստի մասին:
Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 38.8-10 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, ուշադրություն դարձնելով, թե ինչ բացահայտեց Փրկիչն Իր երկրորդ գալուստի մասին: Օգտակար կլինի բացատրել, որ նրանք, ում մասին ասված է, որ «կմնան այդ օրը» (ՎևՈւ 38.8)` երկրորդ գալուստի, դա նրանք են, ովքեր չեն ոչնչանալու, այլ կարողանալու են մնալ Փրկչի հետ, երբ Նա գա:
-
Ինչպե՞ս են այս հատվածներն օգնում մեզ հասկանալ երկրորդ գալուստից առաջ մաքրագործված և մաքուր լինելու կարևորությունը:
Ուսանողներին հանձնարարեք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 38.11-12 հատվածները մտքում, ուշադրություն դարձնելով Տիրոջ նկարագրած պայմաններին, որ կլինեն երկրի վրա երկրորդ գալուստից առաջ: Հրավիրեք ուսանողներին ասել, թե ինչ իմացան: (Այս հատվածներն ուսանողներին հասկանալի դարձնելու համար, կարող եք բացատրել, որ հրեշտակների նկարագիրը, որ սպասում են «հնձելու երկիրը», դա վկայակոչում է Նոր Կտակարանի ցորենի և որոմների մասին առակից [տես Մատթեոս ԺԳ.24–30; ՎևՈւ 86.1–7], որտեղ ցորենը [արդարները] կհավաքվի նախքան որոմների [անբարիշտների] այրվելը):
-
Ի՞նչ ապացույցներ եք տեսնում, որ 11 հատվածում նկարագրված պայմաններն այսօր առկա են:
-
Ի՞նչ կարող ենք անել, որ մաքուր մնանք այսպիսի պայմաններում:
Վարդապետություն և Ուխտեր 38․13-16
Տերը զգուշացնում է սրբերին վտանգի մասին և քաջալերանք տալիս նրանց:
Բացատրեք, որ Իր երկրորդ գալստյան մասին խոսելուց բացի, Տերը զգուշացրեց սրբերին սպառնացող վտանգի մասին: Ուսանողների համար վկայակոչեք Վարդապետություն և Ուխտեր 38․12 հատվածը և տվեք հետևյալ հարցը.
-
12-րդ հատվածի վերջում, ի՞նչ ասաց Տերը սրբերի թշնամու մասին:
Օգնեք ուսանողներին հասկանալ, որ «թշնամին միավորվել է» արտահայտությունն, ընդհանուր առմամբ, վերաբերում է այն փաստին, որ Սատանան ու նրա ուժերը միավորվել են սրբերի դեմ վերջին օրերում: Դա կարող է վերաբերել նաև մարդկանց, ովքեր սրբերի թշնամին էին այս հայտնության տրման ժամանակ: Ուսանողներից մեկին խնդրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 38.13 հատվածը, ապա հրավիրեք ուսանողներին ուշադրություն դարձնել, թե որոնք էին միավորված այս թշնամու մտադրությունները: Հրավիրեք ուսանողներին ասել, թե ինչ իմացան:
-
Ի՞նչ կարող է անել Տերը, երբ մենք վտանգի մեջ ենք: (Ուսանողները կարող են տալ բազմազան պատասխաններ: Անպայման շեշտեք հետևյալ սկզբունքը և գրեք դա գրատախտակի վրա. Տերը կարող է զգուշացնել մեզ վտանգի մասին):
Ուսանողներին մի քանի րոպե ժամանակ տվեք` խորհելու այն ուղերձների շուրջ, որոնք Տիրոջ մարգարեները տվել են մեզ գերագույն համաժողովին և եկեղեցու հրատարակությունների միջոցով:
-
Ի՞նչ առումով են այս ուղերձները զգուշացումներ հանդիսանում Տիրոջ կողմից` մեզ սպառնացող հոգևոր և ֆիզիկական վտանգներից:
-
Ուրիշ ի՞նչ կերպով եք դուք զգուշացվել հոգևոր և ֆիզիկական վտանգների մասին:
Ուսանողներին հանձնարարեք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 38.14-15 հատվածները մտքում, ուշադրություն դարձնելով, թե ինչպես է Տերը քաջալերում սրբերին այս վտանգավոր ու անորոշ ժամանակներում: Հրավիրեք ուսանողներին ասել, թե ինչ իմացան:
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 38.16 հատվածը: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, տեսնելով, թե ինչ է Տերը տվել սրբերին իրենց փրկության համար: Օգնեք ուսանողներին հասկանալ, որ պատվիրանը, որի մասին ասվում էր` Նյու Յորքից Օհայո տեղափոխվելու պատվիրանն էր:
-
Ինչպե՞ս կարող էր Նյու Յորքից տեղափոխվելու պատվիրանը սրբերի համար ֆիզիկական փրկություն լինել:
-
Ինչպե՞ս կարող էր Օհայոյում հավաքվելու պատվիրանը նրանց համար հոգևոր փրկություն լինել:
Ավելացրեք գրատախտակի վրա գրված սկզբունքին հետևյալը, որպեսզի կարդացվի. Տերը կարող է զգուշացնել մեզ վտանգի մասին և պատվիրան տալ մեզ մեր պաշտպանության համար:
-
Ինչպե՞ս է պաշտպանում մեզ Տիրոջ պատվիրանները պահելը:
-
Ե՞րբ եք զգացել, որ պաշտպանվել եք Տիրոջ պատվիրանները պահելու շնորհիվ: (Կարող եք ուսանողներին պատասխանների շուրջ մտածելու ժամանակ տալ, հետո հարցնել:
Խնդրեք ուսանողներին հիշել դասի սկզբում տեղի ունեցած զրույցը, երբ նրանք մտածում էին պատվիրանների մասին, որոնց դժվար է հնազանդվել: Խնդրեք նրանց մտածել, թե այս պատվիրաններն ինչպես կարող են օրհնություններ լինել Տիրոջից, պաշտպանելով իրենց հոգևոր ու ֆիզիկական վտանգներից:
-
Ինչպե՞ս կարող է գրատախտակին գրված ճշմարտության գիտելիքը գոտեպնդել ձեզ հնազանդվելու Տիրոջ պատվիրաններին, հատկապես, երբ այս պատվիրաններին հնազանդվելը դժվար է թվում:
Ամփոփեք, հրավիրելով ուսանողներին կիսվել իրենց վկայություններով այն մասին, որ Տերը կարող է զգուշացնել մեզ վտանգի մասին և պատվիրան տալ, որին հնազանդվելով պաշտպանություն կունենանք: Դուք նույնպես կարող եք վկայել այս ճշմարտության մասին: