Դաս 33
Վարդապետություն և Ուխտեր 27
Նախաբան
1930թ. օգոստոսին Նյուել Նայթը և նրա կինը՝ Սալին, ճամփորդեցին Հարմոնի, Պենսիլվանիա, Մարգարե Ջոզեֆ Սմիթին այցելելու համար: Սալի Նայթը և Էմմա Սմիթը մկրտվել էին այդ ամռան սկզբին, սակայն դեռ չէին հաստատվել՝ ամբոխի հալածանքների պատճառով: Հարմոնի Նայթերի այցի ժամանակ որոշվեց, որ Սալին և Էմման պետք է հաստատվեին և որ խումբը, Ջոն Ուիթմերի հետ միասին, պետք է ընդուներ հաղորդությունը: Երբ Ջոզեֆը դուրս եկավ հաղորդության համար գինի բերելու, նրան դիմավորեց մի երկնային սուրհանկակ և փոխանցեց հայտնությունը, որն այժմ տրված է Վարդապետություն և Ուխտեր 27-ում:
Ուսուցանման առաջարկներ
Վարդապետություն և Ուխտեր 27․1-4
Տերը հրահանգներ է տալիս հաղորդության խորհրդանիշների վերաբերյալ
Եթե մատչելի է, ցուցադրեք կարտոֆիլի կլեպներ և խնդրեք ուսանողներին կռահել, թե հոգևոր ինչ նպատակի համար դրանք կարող են օգտագործվել: Մի քանի պատասխանից հետո, հրավիրեք որևէ ուսանողի կարդալ Նախագահ Էզրա Թաֆթ Բենսոնի հետևյալ հիշողությունը` Երկրորդ Համաշխարհային Պատերազմից հետո ջախջախված Եվրոպա իր այցի մասին.
«Ես չեմ կարող մոռանալ Ֆրանսիայի Սրբերին, ովքեր հաց չունեին և օգտագործում էին կարտոֆիլի կլեպները որպես հաղորդության խորհրդանիշներ» (“Prepare for the Days of Tribulation,” Ensign, Nov. 1980, 33–34):
-
Ի՞նչ կմտածեիք դուք, եթե տեսնեիք հաղորդության համար օգտագործվող կարտոֆիլի կլեպները:
-
Ձեր կարծիքով, ընդունելի՞ էր արդյոք Ֆրանսիայի Սրբերի համար օգտագործել հացի փոխարեն որևէ այլ բան որպես հաղորդության խորհրդանիշ:
Օգնելու համար ուսանողներին հասկանալ Վարդապետություն և Ուխտեր 27-ում տրված հայտնության համատեքստը, կարող եք ամփոփել այս դասի նախաբանի տեղեկությունը։ Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 27.1-2 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով, թե ինչ ասաց հրեշտակը Ջոզեֆ Սմիթին հաղորդության խորհրդանիշների մասին:
-
Ի՞նչ ուսուցանեց սուրհանդակը Ջոզեֆ Սմիթին այն մասին, թե ինչ մենք պետք է ուտենք և խմենք հաղորդությունն ընդունելուց: (Այն, ինչ մենք օգտագործում ենք որպես խորհրդանիշներ, այդքան կարևոր չեն, որքան հիշելը, թե ինչ են այդ խորհրդանիշներն օգնում մեզ հիշել:)
-
Համաձայն այդ հատվածների, ինչի՞ վրա մենք պետք է կենտրոնանանք, երբ ընդունում ենք հաղորդությունը: Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, սակայն նրանց պատասխանները պետք է ներառեն հետևյալ սկզբունքը․ Երբ մենք ընդունում եք հաղորդությունը, մենք պետք է հիշենք Հիսուս Քրիստոսի քավող զոհաբերությունը։ Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն այդ ճշմարտությունը Վարդապետություն և Ուխտեր 27.2-ում։ Այդ քննարկման ժամանակ հնարավոր է կարիք լինի բացատրելու, որ մենք լինում ենք «պարզ աչքով ուղղված [Տիրոջ] փառքին», երբ կենտրոնանում ենք Նրա վրա և մեր կամքը համապատասխանեցնում Նրա կամքին:)
Որպեսզի օգնեք ուսանողներին զգալ այդ ճշմարտության կարևորությունը և մտածեք, թե ինչպես այն կարող է կիրառվել իրենց կյանքում, քննարկեք հետևյալ հարցերը.
-
Ի՞նչ եք զգացել, երբ դուք հաղորդության ժամանակ անկեղծորեն խորհել եք Փրկչի քավիչ զոհաբերության մասին:
-
Ի՞նչ մենք կարող են անել, որպեսզի ավելի լավ հիշենք Հիսուս Քրիստոսի զոհաբերությունը և ընդունենք հաղորդությունը «պարզ աչքով ուղղված [Տիրոջ] փառքին»:
Հանձնարարեք ուսանողներին իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանային նոթատետրերում գրի առնել, թե ինչ կանեն նախապարտաստվելու համար, որ ամեն շաբաթ հաղորդություն ընդունեն: Խրախուսեք նրանց մտածել, թե ինչպես կարող են հիշել Հիսուս Քրիստոսին և հաղորդության խորհրդանիշների նշանակությունները: Կարող եք հորդորել մի քանի ուսանողների դասարանի հետ կիսվել իրենց գրածով։
Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 27.3-4, բացատրելով, որ Տերը նախազգուշացրեց Ջոզեֆ Սմիթին չգնել գինի կամ ալկոհոլային խմիչք Եկեղեցու թշնամիներից` հաղորդության ժամանակ օգտագործելու համար: Նրանք պետք է օգտագործեին միայն Սրբերի կողմից պատրաստած «նոր» գինին: Ուսանողների համար օգտակար կլինի իմանալը, որ Իմաստության Խոսքը հայտնի էր դարձվելու միայն երկու և կես տարի անց (տես ՎևՈւ 89) և որ այսօր Եկեղեցում հաղորդության համար մենք օգտագործում ենք ջուր:
Վարդապետություն և Ուխտեր 27․5-14
Տերը կընդունի հաղորդությունը կրկին երկրի վրա
Հրավիրեք ուսանողներին խորհել, թե ինչպես կարող է փոխվել հաղորդություն ընդունելու իրենց փորձառությունը, եթե նրանք ընդունեին այն Փրկչի ներկայությամբ: Մի քանի ուսանողների հրավիրեք կիսվել իրենց մտքերով:
Հիշեցրեք ուսանողներին, որ Փրկիչը ներկայացրեց Իր Առաքյալներին հաղորդության արարողությունը Վերջին Ընթրիքի ժամանակ: Այդ ժամանակ Հիսուսը մարգարեացավ այն ժամանակի մասին, երբ կվերադառնար երկիր և կրկին կընդուներ հաղորդությունը Իր աշակերտների հետ (տես Մատթեոս ԻԶ.26–29):
Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 27.5-12-ում Տերը հատուկ նշում է մի քանի անձանց անունները, ովքեր պետք է հաճախեին այդ ժողովին: Հրավիրեք ուսանողներին աչքի անցկացնել այդ հատվածները և գտնել, (1) թե ովքեր են այդ անձինք և, (2) եթե նշված են, ինչ բանալիներ կամ պարտականություններ նրանք ունեն: Մի ուսանողի խնդրեք գրել այդ տեղեկությունը գրատախտակին, մինչ դասարանի մնացած մասը կպատմի այն, ինչ գտել է: (Կարող եք բացատրել, որ երկրի պատմության ընթացքում Տերը քահանայության իշխանություն էր տալիս արդարակյաց տղամարդկանց, որոնք պետք է օգնեին սպասավորելու Նրա ավետարանը:) Նա նաև տալիս էր քահանայության բանալիները քահանայության ղեկավարներին, որպեսզի նրանք կարողանային առաջնորդել, վերահսկել և ղեկավարել Երկրի վրա Իր քահանայության կիրառությունը:)
Երբ ցանկն ավարտված լինի, ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 27.12-13 հատվածները: Դասարանին հորդորեք հետևել նրան և բացահայտել բանալիները, որոնք Տերը տվեց Մարգարե Ջոզեֆ Սմիթին:
-
Ի՞նչ բանալիներ Տերը տվեց Մարգարե Ջոզեֆ Սմիթին: (Ուսանողներից մեկին խնդրեք գրատախտակի ցանկին ավելացնել Ջոզեֆ Սմիթ և Տիրոջ արքայության բանալիները:)
Շեշտեք, որ մարգարեներից շատերը, ում անունները գրված են Վարդապետություն և Ուխտեր 27-ում, այցելեցին Ջոզեֆ Սմիթին՝ նրան բանալիներ շնորհելու համար:
Կարող եք առաջարկել ուսանողներին նշել «վերջին ժամանակների համար. և ժամանակների լրության համար» արտահայտությունը Վարդապետություն և Ուխտեր 27.13-ում:
-
Համաձայն այդ հատվածի, ի՞նչ է ասում Տերը, որ կանի ժամանակների լրության տնտեսությունում: («Ի մի կհավաքեմ բոլոր բաները»:)
Գրեք հետևյալ վարդապետությունը գրատախտակի ցանկի տակ. Ժամանակների լրության տնտեսությունը հավաքում և միավորում է նախորդ տնտեսությունների ավետարանի բոլոր բանալիները, արարողությունները և ճշմարտությունները:
Բացատրեք, որ տնտեսությունը մի «ժամանակաշրջան է, որի ընթացքում Տերը երկրի վրա ունենում է առնվազն մեկ լիազորված ծառա, որը կրում է սուրբ քահանայության բանալիները … և աստվածային հանձնարարություն է կատարում, տարածելով ավետարանը» (Bible Dictionary, “Dispensations”) և սպասավորելով դրա արարողությունները: Երբ Տերը տնտեսություն է կազմակերպում, «ավետարանը կրկին հայտնի է դարձվում, որպեսզի այդ տնտեսության մարդիկ փրկության ծրագրի մասին գիտելիքի համար կախված չլինեն անցյալ տնտեսություններից» (Bible Dictionary, “Dispensations”): Ադամը, Ենովքը, Նոյը, Մովսեսը և մյուսները ավետարանի տնտեսությունների գլուխներն են եղել: Ջոզեֆ Սմիթը այն տնտեսության գլուխն է, որում մենք ապրում ենք՝ ժամանակների լրիվության տնտեսության։ Այդ վերջին տնտեսությունը սկսեց Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով ավետարանը վերկանգնելով: Այն կոչվում է ժամանակների լրության տնտեսություն, որովհետև բոլոր բանալիները, որոնք Տերը հայտնել է Իր զավակների օրհնության համար, վերականգնվել են և Տիրոջ ծրագրերը և նպատակները աշխարհի սկզբից ի վեր պետք է իրականանան:
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 27.14: Դասարանին հորդորեք հետևել նրան և տեսնել, թե էլ ով պետք է ներկա լիներ այդ բաժնում նկարագրված հաղորդության ժողովին:
-
Ձեր կարծիքով, ո՞ւմ է վերաբերվում «բոլոր նրանց հետ, որոնց իմ Հայրը տվել է ինձ աշխարհից» արտահայտությունը:
Հրավիրեք որևէ ուսանողի կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. Մակքոնկիի հետևյալ խոսքերը.
«Յուրաքանչյուր հավատարիմ անձ աշխարհի ողջ պատմության մեջ, յուրաքանչյուր անձ, ով ապրել է այնպես, որ արժանանա հավերժական կյանքին Հոր արքայությունում, ներկա կլինի և Տիրոջ հետ կճաշակի հաղորդությունը» (The Promised Messiah: The First Coming of Christ [1978], 595):
Ավելացրեք դու և ես գրատախտակին գրված ցուցակին։
-
Համաձայն Երեց Մակքոնկիի, ինչպե՞ս մենք պետք է ապրենք, որպեսզի ներկա լինենք հաղորդության այդ հատուկ ժողովին:
Վարդապետություն և Ուխտեր 27․15-18
Տերը պատվիրում է Իր ժողովրդին հագնել Աստծո ողջ սպառազինությունը:
Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 27.15–18 հատվածները պարունակում են խորհուրդ, որը կօգնի մեզ արժանի լինել Տիրոջ օրհնություններին, այդ թվում հատվածներ 4–14-ում նշված հաղորդության ժողովին ներկա լինելու օրհնությանը:
Հարցրեք ուսանողներին, թե ինչ իրենք կհագնեին, եթե իմանային, որ գնալու էին մարտի: Ապա ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 27.15: Դասարանին խնդրեք հետևել և գտնել, թե (1) ինչ է Տերն ասում մեզ անել պատրաստվելու համար հոգևոր ճակատամարտերին և (2) ինչ օրհնություն է Նա խոստանում, եթե մենք հետևենք Նրա ասածներին:
-
Ի՞նչ է Տերը խորհուրդ տալիս մեզ անել պատրաստվելու համար հոգևոր ճակատամարտերին: (Ամփոփեք ուսանողների պատասխանները, գրելով հետևյալը գրատախտակին. Եթե մենք մեզ վրա վերցնենք Աստծո ողջ սպառազինությունը, …)
-
Ի՞նչ օրհնություն է Տերը խոստանում նրանց, ովքեր կհագնեն Աստծո ողջ սպառազինությունը: (Մինչ ուսանողները պատասխանում են, լրացրեք գրատախտակին գրված սկզբունքը. Եթե մենք մեզ վրա վերցնենք Աստծո ողջ սպառազինությունը, մենք կկարողանանք դիմակայել չարին:)
Նկարեք կցված պատկերը գրատախտակին, գծեր քաշելով դեպի զրահի բոլոր մասերը, որոնք նշված են Վարդապետություն և Ուխտեր 27.15–18: Դասարանը բաժանեք փոքր խմբերի և յուրաքանչյուր խմբի տվեք սպառազինության մի մաս: Յուրաքանչյուր խմբին տվեք Նախագահ Հարոլդ Բ. Լիի հետևյալ հայտարարության օրինակը և հաջորդ բաժնի տեղեկությունը և հարցերը՝ կապված սպառազինության իրենց մասի հետ: Խնդրեք ուսանողներին աշխատել իրենց խմբերում և պատասխանել իրենց տրված սպառազինության մասի հետ կապված հարցերին, նաև պատրաստվել կիսվելու պատասխաններով դասարանի հետ:
Ուսանողների պատասխաններից հետո կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մ. Ռասսել Բալլարդի հետևյալ խոսքերը և խնդրեք ուսանողներին լսել, թե ինչպես ենք մենք հագնում և ամրացնում Աստծո սպառազինությունը.
«Ես ուզում եմ մտածել այս հոգևոր սպառազինության մասին ոչ թե որպես մետաղի ամուր կտորների, որոնք ձուլվել են մարմնին համապատասխան, այլ ավելի շուտ որպես մետաղյա օղակներից գործված հագուստի մասին: Այն բաղկացած է տասնյակ պողպատե փոքր կտորներից, որոնք ամրացված են իրար, թույլ տալով լինել ավելի ճկուն՝ առանց կորցնելու պաշտպանությունը: Ես դա ասում եմ այն պատճառով, որ չկա միայն մեկ և մեծ բան, որը մենք կարող ենք անել, որպեսզի պաշտպանված լինենք հոգևոր առումով: Ճշմարիտ հոգևոր զորությունը կախված է բազմաթիվ փոքր գործերից, որոնք միահյուսված են հոգևոր ամուր գործվածքով, որը պաշտպանում է չարից» (“Be Strong in the Lord,” Ensign, July 2004, 8):
-
Իրենց ամրության մեջ միավորված ի՞նչ փոքր գործեր կան, որոնք կարող են օգնել պաշտպանել մեզ փորձությունից և չարից:
Հրավիրեք ուսանողներին կրկին աչքի անցկացնել Վարդապետություն և Ուխտեր 27.15-ի առաջին տողերը: Ապա տվեք հետևյալ հարցը.
-
Մենք ինչպե՞ս պիտի մեզ պահենք, երբ հագնում ենք Աստծո սպառազինությունը: (Մենք պետք է «բարձրացնենք մեր սրտերը և ցնծանք»:) Ինչո՞ւ մենք պետք է այդպես մեզ պահենք:
Խնդրեք ուսանողներին խորհել այսօրվա դասի մասին, և հրավիրեք նրանց ընտրել մեկ որոշակի բան, որը նրանք կարող են անել Աստծո սպառազինությունը հագնլու համար: Խրախուսեք նրանց թղթի վրա գրել այն, ինչ պիտի անեն, որպեսզի հաճախ անդրադառնան դրան` որպես իրենց պարտավորվածության հիշեցում:
Այս դասը ավարտելու համար մի քանի ուսանողների խնդրեք կիսվել այս դասի ընթացքում սովորած ճշմարտությունների մասին իրենց վկայություններով: