Դաս 92
Վարդապետություն և Ուխտեր 88․41-69
Նախաբան
Սա չորս դասերից երկրորդն է Վարդապետություն և Ուխտեր 88 բաժնի վերաբերյալ: Այս դասում քննարկված հայտնության բաժինը տրվեց քահանայապետերի ժողովի ժամանակ Կիրթլենդում, Օհայո, 1832 թվականի դեկտեմբերի 27-ին և 28-ին: Այն ներառում է Հիսուս Քրիստոսի բացատրությունն այն մասին, թե ինչպես է Աստված կառավարում իր ստեղծագործությունները, ինչպես նաև հրավեր մեզ համար` ավելի մոտենալու Նրան:
Ուսուցանման առաջարկներ
Վարդապետություն և Ուխտեր 88․41-50
Փրկիչը հայտնությամբ տալիս է, որ բոլոր բաները կառավարվում են աստվածային օրենքով
Ցուցադրեք աստղերի նկար, ինչպես օրինակ` Տերը ստեղծեց բոլոր բաները (Ավետարանի նկարների գիրքը [2009], no. 2, տես նաև LDS.org), կամ մի քանի աստղ նկարեք գրատախտակին:
-
Երբևէ նայե՞լ եք աստղերին և մտածել Աստծո ու Նրա ստեղծագործությունների մասին: Ի՞նչ հարցերի կամ մտքերի շուրջ եք խորհում, երբ նայում եք երկնքին:
Նշեք, որ երբ մարդիկ խորհում են Աստծո արարչագործությունների ընդարձակության մասին, նրանք երբեմն իրենց փոքր ու աննշան են զգում: Գուցե նրանք հետաքրքրվեն` արդյո՞ք Աստված գիտե նրանց մասին: Ասացեք ուսանողներին, որ երբ նրանք քննարկեն այսօրվա դասի հատվածները, նրանք կհասկանան, որ չնայած Աստված կառավարում է մեծաքանակ ստեղծագործություններն ամբողջ տիեզերքով մեկ, Նա գիտե յուրաքանչյուրիս մասին և ցանկանում է մոտենալ մեզ:
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 88.41 հատվածը: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, փնտրելով, թե ինչպե՞ս է այս հատվածը ցույց տալիս, որ Աստված ունի իշխանությունը` կառավարելու Իր բոլոր արարումները և, այնուամենայնիվ, տեղյակ լինելու յուրաքանչյուրիս մասին անհատապես:
-
Ինչպե՞ս է այս հատվածը ցույց տալիս, որ Աստված ունի իշխանությունը` տեղյակ լինելու յուրաքանչյուրիս մասին և իմանալու մեր կարիքները:
Ուսանողներից մեկին հրավիրեք` բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 88.42-45 հատվածները: Դասարանին հանձնարարեք գտնել, թե ինչպես է Աստված կառավարում Իր արարումները:
-
Ինչպե՞ս է Աստված կառավարում Իր արարումները: (Իր օրենքներով:)
Հրավիրեք ուսանողներին` մտածել Աստծո արարումներից մեկի մասին, որը զարմացնում է նրանց: Մի քանի երեխաների հրավիրեք կիսվել իրենց մտքերով: Որպես օրինակ, դուք կարող եք ցուցադրել առարկա կամ նկար, որը ներկայացնում է Աստծո ստեղծագործություններից մեկը և բացատրել, թե ինչո՞ւ է այն զարմացնում ձեզ:
Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 88․46-47 և փնտրել, թե ինչ ենք մենք տեսնում, երբ նայում ենք Աստծո արարումներին:
-
Ի՞նչ ենք մենք տեսնում, երբ նայում են Աստծո ստեղծած նույնիսկ ամենափոքր արարածներին։ (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, բայց նրանց պատասխանները պետք է արտացոլեն հետևյալ սկզբունքը. Երբ նայում ենք Աստծո ստեղծագործություններին, մենք տեսնում ենք Նրա մեծությունն ու ուժը: Գրեք այս սկզբունքը գրատախտակին):
-
Ինչպե՞ս են արարումները, որ դուք տեսնում եք երկնքում ու երկրի վրա, ներգործում Աստծո մասին ձեր վկայության վրա:
Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 88.48-50 հատվածները: Բավականաչափ ժամանակից հետո, խնդրեք նրանց ամփոփել հատվածները իրենց սեփական բառերով:
Վարդապետություն և Ուխտեր 88․51-61
Տերը պատմում է արտում աշխատող մարդկանց մասին, ում հերթով այցելեց նրանց տերը:
Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 88.51-60 հատվածներն ընդգրկում են մի առակ, որն օգնում է մեզ հասկանալ Աստծո փոխգործակցությունը Իր ստեղծած թագավորությունների կամ աշխարհների հետ: Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 88.51-55 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան` փնտրելով, թե ինչ հանձնարարեց առակի մարդը իր ծառաներից յուրաքանչյուրին անելու և ինչ խոստացավ նրանց։
-
Ի՞նչ պատվիրեց մարդը իր ծառաներին` անել: Ի՞նչ խոստացավ մարդը իր ծառաներին։ (Նա պատվիրեց նրանց` աշխատել իր դաշտում: Նա խոստացավ, որ հերթով կայցելի նրանցից յուրաքանչյուրին:)
Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 88․56-60-ը բացատրելով, որ առակում դաշտի Տերը այցելեց իր ծառաներից յուրաքանչյուրին, երբ նրանց հերթն էր։ Բոլոր ծառաները «ստացան իրենց տիրոջ դեմքի լույսից, ամեն մարդ իր ժամին» (ՎևՈւ 88.58):
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 88.61 հատվածը: Դասարանին հանձնարարեք հետևել նրան և փնտրել, թե այս առակը ի՞նչ է սովորեցնում մեզ այն մասին, թե ինչպե՞ս է Տերը փոխգործակցում իր ստեղծած թագավորությունների հետ։
-
Ի՞նչ է այս առակը սովորեցնում այն մասին, թե ինչպե՞ս է Աստված փոխգործակցում իր ստեղծած թագավորությունների հետ: (Օգնեք ուսանողներին գտնել հետևյալ վարդապետությունը. Աստված կայցելի Իր թագավորություններից յուրաքանչյուրը և նրա բնակիչներին Իր ժամանակին: Պատասխանները գրեք գրատախտակին:)
Վարդապետություն և Ուխտեր 88․62-69
Աստված խոստանում է մոտենալ մեզ, եթե մենք մոտենանք Նրան:
Նշեք, որ Տերը եկել է Իր թագավորությունը երկրի վրա, և որ Նա նորից կգա ու կթագավորի այստեղ Հազարամյակի ընթացքում: Վարդապետություն և Ուխտեր 88.62-69 Տերն ուսուցանում է, թե ի՞նչ կարող ենք մենք անել, որպեսզի Նա մոտենա մեզ հիմա: Հրավիրեք ուսանողներին` խորհել հետևյալ հարցերի շուրջ.
-
Որքա՞ն մոտիկ եք դուք զգում Տիրոջը: Կկամենայի՞ք ավելի մոտիկ զդալ Նրան։
Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 88․62-63 հատվածները, փնտրելով, թե ինչ կարող ենք մենք անել` Տիրոջը մեզ ավելի մոտիկ հրավիրելու համար:
-
Ի՞նչ սկզբունք են ուսուցանում այս հատվածները` Տիրոջն ավելի մոտենալու մասին: (Ուսանողների պատասխաններից հետո հետևյալ սկզբունքը գրեք գրատախտակին. Եթե մենք մոտենանք Տիրոջը, հետո Նա կմոտենա մեզ։)
-
Ի՞նչ բառեր են հատված 63-ում սովորեցնում այն մասին, թե ինչպես կարող ենք մենք մոտիկ կանգնել Տիրոջը: (Փնտրել, խնդրել, և թակել:)
Նշեք, որ փնտրել, խնդրել և թակել բառերը գործողություն ցույց տվող բառեր են:
-
Որո՞նք են այն մի քանի գործողությունները, որ օգնել են ձեզ` փնտրել, խնդրել և թակել, որպեսզի ավելի մոտենաք Աստծուն:
Որպեսզի օգնեք ուսանողներին` հասկանալ այն միակ ճանապարհը, որով նրանք կարող են մոտենալ Աստծուն, հրավիրեք որևէ ուսանողի` բարձրաձայն կարդալ Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալի հետևյալ խոսքերը.
«Ես համարում եմ, որ երբ թերանում եմ Աստծո հետ իմ հարաբերություններում և երբ թվում է, որ ոչ մի աստվածային ականջ չի լսում և ոչ մի աստվածային ձայն չի խոսում, նշանակում է, որ ես շատ, շատ հեռու եմ: Երբ ես ընկղմվում եմ սուրբ գրությունների մեջ հեռավորությունը փոքրանում է և հոգևորությունը վերադառնում է» (Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball [2006], 67):
Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ ըմբռնել , թե ինչպես է Երկնային Հայրը պատասխանում իրենց աղոթքներին, կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 88.64-65 հատվածները բարձրաձայն: Ուսանողներին հրավիրեք հետևել, փնտրելով Տիրոջ խոստումը մեզ, եթե մենք աղոթենք Հորը Նրա անունով։
-
Այս հատվածում ի՞նչ է Փրկիչը սովորեցնում այն մասին, թե ինչպես է Երկնային Հայրը պատասխանում մեր աղոթքներին: (Օգնեք ուսանողներին գտնել հետևյալ սկզբունքը. Երկնային Հայրը պատասխանում է մեր աղոթքներին այն եղանակով, որոնք ինքը գիտե, որ ամենալավն են մեզ համար: Գրեք այս սկզբունքը գրատախտակին:)
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այս սկզբունքը, կարող եք նրանց տալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթի հայտարարության օրինակը: Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ հայտարարությունը և խնդրեք դասարանին հետևել և գտնել, թե ի՞նչ պիտի մենք անենք, երբ Երկնային Հայրը պատասխանում է աղոթքին մի եղանակով, որը տարբեր է մեր ակնկալած պատասխանից:
«Այնքան դժվար է, երբ անկեղծ աղոթքը որևէ բանի մասին, որը դուք շատ եք ցանկանում, չի ստանում ձեր կողմից սպասված պատասխանը: Դժվար է հասկանալ, թե ինչու ձեր հնազանդ կյանքի խորը ու անկեղծ հավատքի կիրառումը չի հատուցվում ցանկալի արդյունքով:… Երբեմն դժվար է հասկանալ, թե ո՞րն է ամենալավը կամ նպատակահարմարը ձեզ համար ժամանակի ընթացքում: Ձեր կյանքը ավելի հեշտ կլինի, երբ դուք ընդունեք, որ ինչ որ Աստված կատարում է ձեր կյանքում` ձեր հավերժական օգուտի» համար է (“Using the Supernal Gift of Prayer,” Ensign or Լիահոնա, May 2007, 9):
Հրավիրեք մի քանի ուսանողների` կիսվել այն փորձառությամբ, որ նրանք ունեցել են, երբ Երկնային Հայրը պատասխանել է նրանց աղոթքներին` իրենց համար լավագույն ձևով։ Դուք նույնպես կարող եք կիսվել փորձառությամբ։
Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 88.66-ում մենք սովորում ենք, որ այն եղանակը, որով Աստված հաղորդակցվում է մեզ հետ «ձայնն է, ով կանչում է անապատում»: Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 88․66 հատվածը, փնտրելով, թե ինչպե՞ս է Աստծո ձայնը հասնում մեզ։
-
Համաձայն այս հատվածի, ինչպե՞ս է Աստծո ձայնը նմանվում «ձայնին, ով կանչում է անապատում»:
-
Ե՞րբ եք զգացել, որ Տերը եղել է ձեր կողքին, չնայած որ դուք չեք տեսել Նրան:
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 88.67-69 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել նրան և փնտրել լրացուցիչ ուղիները, որոնցով մենք կարող ենք մոտենալ Աստծուն: Խնդրեք ուսանողներին` կիսվել իրենց գտած նյութով:
Գրեք հետևյալ անավարտ հաստատումը գրատախտակին. Եթե իմ աչքն ուղղված լինի միայն Աստծո փառքին, ապա …
Հրավիրեք ուսանողներին ավարտել հաստատումը, օգտագործելով իրենց սովորածը հատված 67-ից: Հաստատումը կարող է ավարտվել հետևյալ կերպ. Եթե իմ աչքն ուղղված լինի միայն Աստծո փառքին, ապա ես կլցվեմ լույսով: Կարող եք առաջարկել, որ ուսանողները գրքում նշեն այդ սկզբունքը, ինչպես գրված է Վարդապետություն և Ուխտեր 88.67 հատվածում։
-
Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է նշանակում ձեր աչքի համար` ուղղված լինել միայն [Տիրոջ] փառքին: (Ինչ վերաբերում է ուսանողների պատասխանին այս հարցի վերաբերյալ, նրանք կարող են բերել տարբեր հատուկ օրինակներ: Համոզվեք, որ նրանք հասկանում են, որ ընդհանուր առմամբ արտահայտությունը նշանակում է ամբողջովին նվիրված լինել Աստծո գործին ու նպատակներին:)
-
Մտածեք ձեր ճանաչած մարդկանց մասին, ովքեր երևում է, որ լցված են Տիրոջ լույսով: Ինչպե՞ս է արտահայտվում լույսը նրանց մեջ:
-
Համաձայն հատված 68-ի ի՞նչ պետք է մենք անենք, որպեսզի մեր միտքն ուղղված լինի միայն առ Աստված: (Կարող եք բացատրել, որ «սրբագործեք ձեզ» բառը արտահայտությունը վերաբերում է մեղքից մաքրվելուն և մաքրագործվելուն: Մենք սրբագործվում ենք Քրիստոսի Քավության և Սուրբ Հոգու ազդեցության միջոցով, երբ մենք խոստովանում ենք մեր մեղքերը, ստանում քահանայության արարողությունները և պահում մեր ուխտերը:
Հրավիրեք ուսանողներին վերընթերցել վարդապետությունները և սկզբունքները, որոնք դուք գրել էիք գրատախտակին: Հետո խնդրեք նրանց` պատկերացնել, որ նայում են աստղերին մի ընկերոջ հետ, ով զգում է, որ Աստված տեղյակ չէ իր գոյության մասին: Հանձնարարեք ուսանողներին` իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանական տետրերում գրի առնել այն, ինչ նրանք կասեին իրենց ընկերոջը` օգտագործելով գրատախտակին գրված սկզբունքները։ Բավականաչափ ժամանակ տրամադրելուց հետո, հրավիրեք ուսանողներին` իրենց գրածով կիսվել զուգընկերոջ հետ: Դուք կարող եք եզրափակել` կարդալով Առաջին Նախագահությունից Նախագահ Դիտեր Ֆ Ուխդորֆի խոսքերը. Դուք կարող եք նաև կիսվել ձեր վկայությամբ այն մասին, թե ինչ ներգործություն է ունեցել Աստված ձեր կյանքում, երբ դուք ջանքեր եք գործադրել` մոտենալու Նրան:
«Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, … երբեմն մենք կարող ենք զգալ, որ աննշան, անտեսանելի, մենակ կամ մոռացված ենք: Սակայն միշտ հիշեք` դուք կարևոր եք Նրա համար:…
Աստված նայում է ձեզ ոչ միայն որպես մահկանացու էակի` փոքր մոլորակի վրա, ով ապրում է մի կարճ ժամանակահատված. Նա նայում է ձեզ որպես Իր զավակի: Նա նայում է ձեզ որպես մի անձի, որը դուք կարող եք և նախատեսված եք դառնալ: Նա ուզում է, որ դուք իմանաք, որ կարևոր եք Նրա համար» («Դուք կարևոր եք նրա համար», Ensign or Լիահոնա, նոյ. 2011, 22):