Դաս 107
Վարդապետություն և Ուխտեր 102
Նախաբան
1834թ․ հունվարի դրությամբ Եկեղեցին ուներ ավելի քան 3000 անդամ; Այդ աճը անհրաժեշտություն ստեղծեց լրացուցիչ ղեկավարների, որպեսզի ղեկավարեին Եկեղեցու գործերը։ 1834թ․ փետրվարի 17-ին, քսանչորս քահանայապետեր հավաքվեցին Ջոզեֆ Սմիթի տանը համաժողով անցկացնելու համար, որի ժամանակ Եկեղեցու առաջին բարձրագույն խորհուրդը կազմավորվեց։ Օրսոն Հայդը, ով այդ ժողովի գործավարն էր, նկատել էր, որ բարձրագույն խորհրդի կողմից որոշ սխալներ էին արվել ժողովի արձանագրությունների մեջ։ Հետևաբար, խորհուրդը քվեարկեց, որ Մարգարեն պետք է անհրաժեշտ ուղղումները կատարեր։ Հաջորդ օրը, փետրվարի 18-ին, Մարգարեն կատարեց այդ սկզբնական արձանագրությունների ոգեշնչված ստուգում։ Արձանագրությունները փոփոխվեցին և ընդունվեցին հաջորդ օրը, փետրվարի 19-ին։ Այդ արձանագրություններն այժմ ընդգրկված են Վարդապետություն և Ուխտեր 102-ում, և ընդգծում են բարձրագույն խորհուրդների հաստատումը և ցուցումներ են նախատեսում ցցերի նախագահությունների և բարձրագույն խորհուրդների համար, երբ նրանք սպասավորում են այն մարդկանց կարգապահությունը, ովքեր լուրջ մեղք են գործել։ (Ուշադրություն դարձրեք, որ շրջանների նախագահություններին ու շրջանի խորհուրդներին նույնպես կարող է լիազորություն տրվել հետևելու այդ ընթացակարգերին։)
Ուսուցանման առաջարկներ
Վարդապետություն և Ուխտեր 102․1-5
Կազմավորվում է Եկեղեցու առաջին բարձրագույն խորհուրդը
Բարձրաձայն կարդացեք հետևյալ պատմությունը Հարոլդ Բ․ Լիի կյանքից․
«Մի քանի տարի առաջ … ես ծառայում էի, որպես ցցի նախագահ։ Մենք մի շատ ցավալի դեպք ունեցանք, որը հանդիսացավ բարձրագույն խորհրդի ու ցցի նախագահի դատին, որի արդյունքում եկեղեցուց հեռացվեց մի մարդ, ով վնաս էր պատճառել մի նուրբ երիտասարդ աղջկա։ Գրեթե ողջ գիշեր տևած նիստից հետո, որը հանգեցրեց այդ գործողությանը, ես հաջորդ առավոտյան գնացի իմ սենյակ բավականին հոգնած և բախվեցի այդ մարդու եղբոր հետ, ում մենք [խորհրդի ժամանակ հանդիպել էինք] նախորդ գիշեր։ Այդ մարդն ասաց․ «Ես ուզում եմ ասել ձեզ, որ իմ եղբայրը մեղավոր չէր այն բանում, որում դուք նրան մեղադրեցիք»։
«Ինչպե՞ս իմացաք, որ նա մեղավոր չէր»,- հարցրեցի ես:
«Քանի որ ես աղոթեցի և Տերն ասաց ինձ, որ նա անմեղ է», պատասխանեց մարդը» (Teachings of Harold B. Lee, ed. Clyde J. Williams [1996], 420–21)։
-
Ձեր կարծիքով, ինչպե՞ս կարող էր այդ մարդու ստացած պատասխանը հակասել ցցի նախագահության և բարձրագույն խորհրդի կայացրած որոշմանը։
Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 102 բաժինը պարունակում է սկզբունքներ, որոնք օգնում են մեզ հասկանալ, թե ինչպես են ցցերի նախագահությունները և բարձրագույն խորհուրդները ձգտում իմանալ Տիրոջ կամքն այն մասին, թե ինչպես օգնել Եկեղեցու այն անդամներին, ովքեր լուրջ մեղք են գործել։
Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 102.1 հատվածը: Դասարանին հանձնարարեք հետևել նրան և բացահայտել, թե ինչ է բարձրագույն խորհուրդը։
-
Ի՞նչ է բարձրագույն խորհուրդը։ (12 քահանայապետերից կազմված մի խումբ, որը նախագահվում է «մեկ կամ երեք նախագահների» կողմից։ Եկեղեցում այսօր, ցցի նախագահը և նրա խորհրդականները նախագահում են բարձրագույն խորհրդի վրա։)
Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 102 բաժնում նկարագրված բարձրագույն խորհուրդը ինչ-որ կերպ տարբեր է այսօրվա ցցերի բարձրագույն խորհուրդներից։ Այն ընդհանուր իրավասություն է ունեցել Կիրթլենդում, Օհայո, և հարակից տարածքներում և նախագահվում էր Առաջին Նախագահության կողմից։ Սակայն, երբ Եկեղեցու անդամների թիվը աճեց, ցցերը կազմավորվեցին և ցցերի նախագահություններն ու բարձրագույն խորհուրդները կանչվեցին սպասավորել Եկեղեցուն՝ առանձին ցցերի իրենց իսկ սահմանների ներքո։
Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 102.2 հատվածը: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, ուշադրություն դարձնելով բարձրագույն խորհրդի նպատակին, և թե ինչպես է այն նշանակվել։
-
Ինչպե՞ս նշանակվեց բարձրագույն խորհուրդը։ Ո՞րն է նրա նպատակը։
Երբ ուսանողները պատասխանեն վերոնշյալ հարցերին, հետևյալ ճշմարտությունը գրեք գրատախտակին․ Բարձրագույն խորհուրդը նշանակվել է հայտնությամբ, որպեսզի լուծի կարևորագույն խնդիրները, որոնք առաջանում են Եկեղեցում։ Բացատրեք, որ «կարևորագույն խնդիրները» սովորաբար վերաբերվում են այն իրավիճակներին, երբ անդամները լրջագույն մեղք են գործել։
Բացատրեք, որ Նախագահ Լիի պատմությունը դասի սկզբում ցույց է տալիս բարձրագույն խորհրդի պարտականություններից մեկի օրինակը՝ հանդես գալ, որպես Եկեղեցու կարգապահական խորհուրդ՝ ցցի նախագահության առաջնորդության ներքո։ Որպեսզի օգնեք դասարանին հասկանալ կարգապահական խորհրդի նպատակը, հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ հետևյալ հայտարարությունը։ Հորդորեք դասարանին ուշադիր լսել Եկեղեցու կարգապահական խորհրդի երեք նպատակները։
«Ամենալուրջ օրինազանցությունները, ինչպես օրինակ՝ քաղաքացիական օրենքի խախտումները, կողակցին անարգելը, երեխային անարգելը, շնությունը, պոռնկությունը, բռնաբարությունը և արյունապղծությունը հաճախ պահանջում են Եկեղեցու պաշտոնական կարգապահական միջոցառումներ։ Եկեղեցու կարգապահական միջոցառումների մեջ են մտնում Եկեղեցու անդամակցության արտոնության սահմանափակումը կամ Եկեղեցու անդամակցության կորուստը։
… Կարգապահական խորհուրդների նպատակը [1] օրինազանցների հոգիների փրկությունն է, [2] անմեղների պաշտպանությունը, և [3] անարատության և Եկեղեցու բարի անվան պահպանումը։
Եկեղեցու կարգապահական միջոցառումները ոգեշնչված գործընթաց է, որը տեղի է ունենում որոշակի ժամանակահատվածի ընթացքում։ Այս գործընթացի և Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով, անդամը կարող է ներում ստանալ մեղքերին, վերագտնել մտքի խաղաղություն և ձեռք բերել ուժ, ապագայում օրինազանցությունից խուսափելու համար» (Հավատքին հավատարիմ․ Ավետարանական վկայակոչում [2004], 37–38)։
-
Որո՞նք են Եկեղեցու կարգապահական խորհուրդների երեք նպատակները։
Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 102.4 հատվածը: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, ուշադրություն դարձնելով այն արտահայտություններին, որոնք նկարագրում են, թե ինչպես պետք է բարձրագույն խորհուրդը գործի իր նշանակումներում։ Այնուհետև, հորդորեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով։
Վարդապետություն և Ուխտեր 102․6-34
Սահմանվում է կարգապահական խորհրդի ընթացակարգերը
Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 102․6–11 ասելով ուսանողներին, որ այդ հատվածներում բացատրվում է, թե ինչպես պետք է գործի բարձրագույն խորհուրդը, եթե բոլոր նրա անդամները ներկա չեն։ Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 102․12–14 հատվածները, որպեսզի պարզեն, թե ինչպես են ընտրվում կարգապահական խորհրդի խոսնակները։ Ապա, հորդորեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով։
-
Ի՞նչ է նշանակում վիճակ գցել: (Այս դեպքում նշանակում է, որ խորհրդի անդամները պետք է քաշեն 1-ից 12 թվերը։)
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 102․15-18 և հորդորեք դասարանին փնտրել այն պատճառները, թե ինչու էր բարձրագույն խորհուրդը թվեր քաշում։
-
Ի՞նչ ենք սովորում 15-16 հատվածներից այն մասին, թե ինչպես պետք է կարգապահական խորհուրդն անցկացվի։ (Երբ ուսանողները պատասխանեն, հետևյալը գրեք գրատախտակին․ Հիսուս Քրիստոսի Եկեղեցում կարգապահական խորհուրդները պետք է անցկացվեն անաչառությամբ և արդարադատությամբ։)
-
Եթե կարգապահական խորհրդի ժամանակ բարձրագույն խորհրդականը քաշում է կենտ թիվ, ապա ո՞րն է նրա պարտականությունը։ Ինչպե՞ս է դա ցույց տալիս Տիրոջ մտահոգությունը Եկեղեցու այն անդամների մասին, ովքեր լրջագույն մեղք են գործել։
Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 102.19 հատվածը: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, և բացահայտել, թե ինչ պետք է անի խորհրդի նախագահը գործի երկու կողմերին լսելուց հետո։ Ապա, հորդորեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով։
-
Ինչպե՞ս է դա օգնում ցցի նախագահի որոշում կայացնելուն, երբ նա առաջին հերթին լսում է մեղադրվողի շահերի օգտին և Եկեղեցու շահերի օգտին հանդես եկող խորհրդի անդամներին։
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Նախագահ Գորդոն Բ․ Հինքլիի հետևյալ հայտարարությունը, իսկ դասարանին հորդորեք ուշադրություն դարձնել, թե լրացուցիչ էլ ինչ է անում խորհրդի նախագահը, բացի գործի երկու կողմերին լսելուց։
«Ցանկանում եմ հավաստիացնել ձեզ … , որ երբեք դատավճիռ չի կայացվում, մինչև որ աղոթք չի ասվում։ Անդամի դեմ գործողություն կիրառելը չափազանց լուրջ հարց է միայն մարդկանց դատավճիռը կայացնելու համար, հատկապես՝ մեկ մարդու։ Արդարություն լինելու համար պետք է լինի առաջնորդություն Հոգու կողմից, որին պետք է լրջորեն ձգտել, իսկ այնուհետև կատարել» (“In … Counsellors There Is Safety,” Ensign, Nov. 1990, 50)։
-
Ի՞նչ է անում ցցի նախագահը, բացի գործի երկու կողմերին լսելուց։
-
Ըստ 19-րդ հատվածի որոշում կայացնելուց հետո, ի՞նչ է նախագահը կոչ անում խորհրդին անել։
Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 102․20-22 հատվածները, բացատրելով, որ այդ հատվածներում տրվում են հրահանգներ այն մասին, թե ինչ անել, եթե համոզվածություն չկա կայացված որոշման մեջ։
Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 102.23 հատվածը: Դասարանին հանձնարարեք հետևել նրան և բացահայտել, թե ինչ պետք է արվի այն դեպքերում, երբ վարդապետական խնդիրները պարզ չեն։ Հանձնարարեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով։
-
Ի՞նչ ճշմարտություն է ուսուցանված 23-րդ հատված-ում։ (Ուսանողների պատասխաններից հետո հետևյալ ճշմարտությունը գրեք գրատախտակին․ Տերն Իր միտքը հայտնում է նրանց, ովքեր նախագահում են կարգապահական խորհուրդների վրա։)
Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 102․27-34 հատվածները, բացատրելով, որ ցցի կարգապահական խորհրդի որոշումները կարող են բողոքարկվել Առաջին Նախագահությանը։
Ուսանողների հետ վերանայեք դասի սկզբում կարդացած Նախագահ Հարոլդ Բ․ Լիի պատմությունը։
-
Ո՞ւմ հանդեպ դուք ավելի շատ վստահություն կունենայիք, ցցի նախագահությանը և բարձրագույն խորհրդին, թե՞ այն մարդուն, ով կասկածի տակ առավ նրանց որոշումը։
-
Ելնելով այն ճշմարտություններից, որոնք դուք սովորեցիք Վարդապետություն և Ուխտեր 102-ից, ինչո՞ւ մենք կարող ենք մեր վստահությունը դնել Եկեղեցու կարգապահական խորհուրդների ժամանակ կայացրած որոշումների վրա։
Ուսանողների պատասխաններից հետո, կարող եք հանձնարարել որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Նախագահ Լիի պատմության շարունակությունը․
«Ես խնդրեցի նրան գալ իմ սենյակ և մենք նստեցինք, և ես հարցրեցի․ «Չե՞ք առարկի, եթե ես մի քանի անձնական հարց տամ ձեզ»։
Նա ասաց, «Իհարկե, ոչ»։
«Քանի՞ տարեկան եք»։
«Քառասունյոթ»։
«Ի՞նչ քահանայություն եք կրում»։
Նա ասաց, որ իր կարծիքով ինքը ուսուցիչ էր։
«Դուք պահո՞ւմ եք Իմաստության Խոսքը»:
«Դեհ, ոչ»։ …
«Վճարո՞ւմ եք ձեր տասանորդը»։
Նա ասաց, «Ոչ», և նա մտադրություն չունի դա անել, քանի դեռ այդ … մարդը հանդիսանում էր Երեսուներկուերորդ Ծխի եպիսկոպոսը։
Ես ասացի․ «Դուք հաճախո՞ւմ եք ձեր քահանայության ժողովներին»։
Նա պատասխանեց, «Ոչ պարոն»։
«Դուք չեք հաճախում ձեր հաղորդության ժողովներին, այդպե՞ս չէ»։
«Ոչ պարոն»։
«Ունենո՞ւմ եք ընտանեկան աղոթքներ», և նա ասաց ոչ։
«Դուք ուսումնասիրո՞ւմ եք սուրբ գրությունները»: Նա ասաց, որ նրա աչքերը լավ չէին տեսնում, և որ նա լավ չէր կարդում։
«Իսկ հիմա», - ասացի ես․ - «Պիոներ ցցում տասնհինգ լավագույնս ապրող տղամարդիկ աղոթեցին անցած գիշեր։ Այժմ դու, ով չի արել բոլոր այս բաները, դու ասում ես, որ աղոթեցիր և ստացար հակառակ պատասխան։ Ինչպե՞ս կբացատրեք դա»:
Ապա, այդ մարդը մի պատասխան տվեց, որը իմ կարծիքով օրինակելի էր։ Նա ասաց․ «Դեհ, Նախագահ Լի, կարծում եմ, պետք է որ իմ պատասխանը սխալ աղբյուրից ստացած լինեի» (Teachings of Harold B. Lee, 421–22)։
Կարող եք կիսվել ձեր վկայությամբ այն մասին, թե ինչու մենք պետք է Եկեղեցում վստահենք ցցերի նախագահությունների և բարձրագույն խորհուրդների կայացրած որոշումներին։