Դաս 22
Վարդապետություն և Ուխտեր 18․1-16
Նախաբան
Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ, որը գրված է Վարդապետություն և Ուխտեր 18-ում և որը նախատեսված էր նրա, Օլիվեր Քաուդերիի և Դեյվիդ Ուիթմերի համար 1829թ. հունիսին, քիչ ժամանակ անց նրանից հետո, երբ Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը Մելքիսեդեկյան Քահանայություն շնորհեցին Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին: Հայտնության սկզբում Տերն ուսուցանում է Օլիվեր Քաուդերիին Եկեղեցին կառուցելու մասին: Ապա Նա կանչում է Օլիվեր Քաուդերիին և Դեյվիդ Ուիթմերին քարոզել ապաշխարություն:
Ուսուցանման առաջարկներ
Վարդապետություն և Ուխտեր 18․1-5
Տերն ուսուցանում է, թե ինչպես պետք է կառուցել Իր Եկեղեցին
Դասից առաջ գրատախտակին նկարեք ուղեկցող նկարը։
Կարող եք կարդալ հետևյալ տեղեկությունները կամ կիսվել նման տեղեկությամբ երկրաշարժի մասին, որը վերջերս է տեղի ունեցել կամ ձեր բնակավայրին մոտ.
1989թ. հոկտեմբերի 17-ին, ժամը 17․04-ին, Րիխտերի սանդղակով 6.9 ուժգնությամբ երկրաշարժ տեղի ունեցավ Սան Ֆրանցիսկոյում, Կալիֆորնիա, Միացյալ Նահանգներում: Հազարավոր շենքեր վնասվեցին կամ ոչնչացվեցին: Շատ շենքերի հիմքեր ճեղքեր էին տվել և այդ շենքերը վթարային դարձրել:
-
Ի՞նչ մտահոգություն կունենայիք, եթե ապրեիք թույլ հիմքով շենքում:
Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 18-ում տրվում է Տիրոջ հայտնությունը Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին՝ Իր Եկեղեցին ապահով հիմքի վրա կառուցելու մասին։ Այս հայտնության սկզբում Տերը խոսում է այն բաների մասին, ինչ գրի էր առել Օլիվեր Քաուդերին, այսինքն՝ Մորմոնի Գրքի խոսքերը, որ Օլիվերը գրում էր, երբ դպիր էր աշխատում Մարգարե Ջոզեֆ Սմիթի համար: Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 18.1-4 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, ուշադրություն դարձնելով, թե ինչպես Մորմոնի Գրքում գրված բաները կարող են օգնել կառուցել Եկեղեցին։
-
Ըստ Տիրոջ խոսքերի, ի՞նչ էր Մորմոնի Գրքում: Ինչպե՞ս կարող են Մորմոնի Գրքի ուսմունքները օգնել Եկեղեու կառուցման գործում:
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 18.5 հատվածը: Դասարանին խնդրեք գտնել, թե ինչ Փրկիչը խոստացավ, եթե մենք կառուցենք Նրա Եկեղեցին Նրա ավետարանի հիմքի վրա:
-
Համաձայն հատված 5-ի, ի՞նչ հիմքի վրա պետք է կառուցվի ճշմարիտ Եկեղեցին: (Ուսանողների պատասխանները պետք է արտացոլեն հետևյալ վարդապետությունը. Ճշմարիտ Եկեղեցին կառուցված է Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի վրա:)
-
Ի՞նչ է Տերը խոստանում մեզ, եթե մենք կառուցենք Նրա Եկեղեցին Նրա ավետարանի հիմքի վրա։
Վարդապետություն և Ուխտեր 18․6-16
Տերը կանչում է Օլիվեր Քաուդերիին և Դեյվիդ Ուիթմերին քարոզել ապաշխարությունը:
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 18.6 հատվածը: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով, թե ինչպես է Տերը նկարագրում աշխարհը, որում մենք ապրում ենք։ Երբ ուսանողները պատմեն, թե ինչ են գտել, խնդրեք նրանց կարդալ Վարդապետություն և Ուխտեր 18.9 սովորելու համար, թե ինչ Տերը պատվիրեց ի պատասխան աշխարհում աճող ամբարշտությանը:
-
Ո՞րն էր Տիրոջ պատասխանը աշխարհում աճող ամբարշտությանը։ (Նա կանչեց ծառաներին քարոզել ապաշխարություն:)
Շեշտեք, որ Տերը կանչեց Օլիվեր Քաուդերիին և Դեյվիդ Ուիթմերին քարոզել ապաշխարություն, ինչպես կանչել էր հնում Պողոս Առաքյալին: Թեև Օլիվերը և Դեյվիդը կանչված չէին լինելու Տասներկու Առաքյալների Քվորումի անդամներ, նրանք ունեին իրենց դերը այդ քվորումի հիմնադրման մեջ վերջին օրերում: Բացատրեք, որ ուսանողները ավելին կսովորեն Օլիվեր Քաուդերիի և Դեյվիդ Ուիթմերի դերերի մասին հաջորդ դասին:
Որպեսզի օգնեք ուսանողներին պատրաստվել ուսումնասիրել Տիրոջ ուսմունքները հոգիների արժեքի մասին, ցուցադրեք մի քանի առարկա, որոնք, ձեր կարծիքով, կարող են արժեք ունենալ ձեր ուսանողների համար: Նրանց հարցրե, թե որքան կվճարեին յուրաքանչյուր առարկայի համար: Բացատրեք, որ առարկայի արժեքը որոշելու եղանակներից մեկը պարզելն է, թե որքան են մարդիկ պատրաստ վճարել դրա համար: Ինչ-որ մեկը կարող է պնդել, որ տվյալ առարկան ունի որոշակի արժեք, սակայն այդ արժեքը իրական է միայն այն դեպքում, եթե մեկ այլ անձ պատրաստ է վճարել այդ գումարը:
Բարձրաձայն կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 18.10: Հրավիրեք ուսանողներին այդ հատվածի օգնությամբ բացատրել իրենց արժեքը Աստծո աչքերում: Ուսանողները կարող են առաջարկել տարբեր սկզբունքներ, սակայն չմոռանաք շեշտել, որ հոգիների արժեքը մեծ է Աստծո աչքում։
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւայդքան մեծ արժեք ունեք Աստծո համար:
Խնդրեք որևէ ուսանողի կարդալ Առաջին Նախագահությունից Նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆի հետևյալ հայտարարությունը.
Աստված նայում է ձեզ ոչ միայն որպես մահկանացու էակի` փոքր մոլորակի վրա, ով ապրում է մի կարճ ժամանակահատված. Նա նայում է ձեզ որպես Իր զավակի: Նա նայում է ձեզ որպես մի անձի, որը դուք կարող եք և նախատեսված եք դառնալ: Նա ուզում է, որ դուք իմանաք, որ կարևոր եք Նրա համար» («Դուք կարևոր եք նրա համար», Ensign or Լիահոնա, նոյ. 2011, 22):
Հիշեցրեք ուսանողներին այն վարժության մասին, որի ժամանակ դուք բացատրեցիք, որ առարկայի արժեքը որոշելու եղանակներից մեկը պարզելն է, թե որքան են մարդիկ պատրաստ վճարել դրա համար: Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 18.11-12 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել, փնտրելով, թե ինչ գին էր Փրկիչը պատրաստ վճարել մեզ համար:
-
Ի՞նչ գին վճարեց Փրկիչը մեր հոգիների համար: (Կարող եք հիշեցնել ուսանողներին, որ այս հատվածները վերաբերում են «բոլոր մարդկանց»։)
-
Ինչպե՞ս կարող ենք մենք երախտագիտություն ցույց տալ մեր համար կատարած Փրկչի զոհաբերության համար: (Թեև կան տարբեր ճիշտ պատասխաններ, շեշտեք, որ լավագույն եղանակներից մեկը, որով մենք կարող ենք ցույց տալ մեր երախտագիտությունը, դա ապաշխարելն է:)
Հետևյալ նախադասությունը գրեք գրատախտակին․ Իմ արժեքն այնքան մեծ է, որ Հիսուս Քրիստոսը տանջվեց և մահացավ, որպեսզի ես կարողանամ ապաշխարել:
Կարող եք առաջարկել, որ ուսանողներն արտագրեն այդ սկզբունքը իրենց դասարանային նոթատետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում։
-
Ինչպե՞ս կարող է այս ճշմարտությունն ազդել այն բանի վրա, թե ինչպես եք դուք տեսնում ձեզ:
-
Ինչպե՞ս կարող է այս ճշմարտությունն ազդել այն բանի վրա, թե ինչպես եք դուք վերաբերվում ուրիշներին:
Վկայեք Փրկչի սիրո և յուրաքանչյուրիս համար մահանալու պատրաստակամության մասին:
Ուսանողներին հրավիրեք կարդալ մտքում Վարդապետություն և Ուխտեր 18:13 հատվածը:
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Տերը մեծ ուրախություն զգում, երբ մենք ապաշխարում ենք:
-
Երբ ինչ-որ մեկը մտածում է, որ հոգիների արժեքը մեծ է Աստծո աչքում, դեպի ո՞ւր կարող է նրան տանել այդ հավատքը: (Հնարավոր պատասխաններ. դեպի հարգանքը ուրիշների հանդեպ, ծառայություն կամ միսիային պատրաստվելը:)
Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 18.14 և սովորել, թե ինչ պատվիրեց Տերը Օլիվեր Քաուդերիին և Դեյվիդ Ուիթմերին անել:
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «ապաշխարություն աղաղակել»:
Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ այս արտահայտությունը, կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Լ․ Անդերսենի հետևյալ հայտարարությունը. «Ապաշխարություն աղաղակելը պարզապես նշանակում է օգնել մարդկանց վերադառնալ Աստծո մոտ» (“Preparing for Your Spiritual Destiny” [CES fireside address, Jan. 10, 2010], 7, speeches.byu.edu):
-
Որո՞նք են որոշ ուղիները, որոնցով մենք կարող ենք օգնել մյուսներին ապաշխարել:
Ուսանողներին հանձնարարեք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 18.15-16 հատվածները, սովորելու համար, թե ինչ են զգում մարդիկ, երբ օգնում են ինչ-որ մեկին գալ դեպի Հիսուս Քրիստոսը:
-
Ի՞նչ օրհնություններ են տրվում նրանց, ովքեր օգնում են ուրիշներին գալ դեպի Հիսուս Քրիստոսը: (Մինչ ուսանողները պատասխանում են, կարող եք գրել հետևյալ սկզբունքը գրատախտակին. Եթե մենք օգնենք մյուսներին ապաշխարել և գալ դեպի Տերը, մենք ուրախություն կունենանք նրանց հետ Աստծո արքայությունում:)
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ դուք ուրախություն կզգաք, եթե բերեք ուրիշներին դեպի Հիսուս Քրիստոսը:
Հրավիրեք ուսանողներին կիսվել փորձառությամբ, որի ժամանակ նրանք կամ նրանց ծանոթը ուրախություն է զգացել, որովհետև օգնել է ինչ-որ մեկին ավելի մոտենալ Տիրոջը: Նաև կարող եք կիսվել ձեր անձնական փորձառությամբ։
Հրավիրեք ուսանողներին մտածել, թե ինչ կարող են անել հոգիները փրկելու գործում օգնելու համար: Խնդրեք նրանց մտածել որոշակի մարդկանց մասին, որոնց կարող են օգնել: