Դաս 56
Վարդապետություն և Ուխտեր 49
Նախաբան
Լեման Քոփլին, եկեղեցու նորադարձներից, ցանկանում էր, որ միսիոներներն ավետարանը քարոզեին նրա նախկին կրոնական խմբի անդամներին` շեյքերներին: Սակայն, նա շարունակում էր հետևել այդ կրոնի որոշ սխալ համոզմունքներին: Մտահոգված Լեմանի երկարատև համոզմունքներով, Ջոզեֆ Սմիթն այդ մասին հարցրեց Տիրոջը մայիսի 7-ին, 1831թ., և ստացավ հայտնություն, որն այժմ գրված է Վարդապետություն և Ուխտեր 49 բաժնում:
Ուսուցանման առաջարկներ
Վարդապետություն և Ուխտեր 49․1-4
Տերը կանչում է Սիդնի Ռիգդոնին, Փարլի Պ. Պրատին և Լեման Քոփլիին` քարոզելու շեյքերներին:
Դասից առաջ կապկի մի թակարդ պատրաստեք, կամ նկարեք համապատասխան նկարը գրատախտակին: Կապկի թակարդ պատրաստելու համար վերցրեք կափարիչ ունեցող մի արկղ: Ամրացրեք կափարիչը արկղին և արկղի կողմերից մեկում մի անցք բացեք, այնպիսին, որ ուսանողը կարողանա ձեռքը մտցնել ներս, բայց ոչ`բռունցքը: Որևէ միրգ կամ գնդակ դրեք արկղի ներսում:
Հարցրեք ուսանողներին, թե արդյոք գիտե՞ն ինչպես կապիկ բռնել: (Եթե նրանք գիտեն այս մեթոդը հրավիրեք նրանց բացատրել դասարանի մյուս անդամներին: Երբ պատրաստեք թակարդը, կարող եք հրավիրել մի ուսանողի ցույց տալ, թե ինչպես են բռնվում): Ասացեք, որ կապկին ծուղակը գցելու եղանակներից մեկը` նրա համար ցանկալի մի առարկա դնելն է արկղի մեջ, որը բավականաչափ մեծության մի անցք ունի, որպեսզի կապիկն իր ձեռքը կարողանա ներս մտցնել: Երբ կապիկը հափշտակում է առարկան, նա չի կարողանում դուրս հանել բռունցքը, քանի որ առարկայի մեծությունն իր բռունցքում թույլ չի տալիս, որ այն անցքով անցնի: Առարկան բաց չթողնելու իրենց վճռականությամբ որոշ կապիկներ թույլ կտան բռնել իրենց:
Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 49 բաժնի նախաբանը և տեսնել, թե նկարագրված իրավիճակն ինչով է նման կապկի թակարդին: Երբ ուսանողները նշեն, որ Լեման Քոփլին պայքարում էր թողնել շեյքերների որոշ համոզմունքները, խնդրեք ուսանողներին թվարկել շեյքերների համոզմունքներից մի քանիսը:
Երբ ուսանողները խոսում են, գրեք նրանց պատասխանները գրատախտակին` ինչպես ցույց է տրված ստորև: Մի ներառեք «Տիրոջ վարդապետությունը» կոչվող սյունակը: Դուք կավելացնեք այդ սյունակն ավելի ուշ` այս դասի ժամանակ:
Շեյքերների համոզմունքները |
Տիրոջ վարդապետությունը |
---|---|
| |
| |
| |
| |
|
Եթե ուսանողները հետաքրքրվեն շեյքեր բառով, բացատրեք, որ Քրիստոսի երկրորդ հայտնվելուն հավատացողների միացյալ ընկերության անդամները, սովորաբար, շեյքերներ էին կոչվում` նրանց երկրպագելու ոճի պատճառով, որի ժամանակ երգելիս ու պարելիս թափահարում էին իրենց մարմինները և ծափահարում` երաժշտության տակ:
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 49.1–4 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, գտնելով թե ինչ բացահայտեց Տերը շեյքերների վերաբերյալ:
-
Ինչպե՞ս է նկարագրել Տերը շեյքերներին: (Տես հատված 2):
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «փափագում են իմանալ ճշմարտությունը մասամբ, ոչ ամբողջովին»: (Նրանք ընդունել են Աստծո ուսմունքներից մի քանիսը, բայց մյուսները մերժել են):
-
Ինչպե՞ս կարող են եկեղեցու անդամները նմանատիպ մոտեցում ունենալ մեր օրերում:
Գրեք հետևյալ անավարտ նախադասությունը գրատախտակին. Տիրոջ առաջ ճիշտ լինել նշանակում է …
Հարցրեք ուսանողներին, թե ինչպես նրանք կավարտեին այս սկզբունքը` 2-րդ հատվածում գրված Տիրոջ խոսքերով: Երբ ուսանողները պատասխանում են, ավարտեք գրատախտակին գրված սկզբունքը. Տիրոջ առաջ ճիշտ լինել նշանակում է ձգտել ստանալու ամբողջ ճշմարտությունը, որ Նա բացահայտել է: Կարող եք առաջարկել ուսանողներին գրել այս սկզբունքն իրենց սուրբ գրություններում, 2 հատվածի կողքի լուսանցքում: Նշեք, որ երբ մենք սրտանց ցանկանում ենք իմանալ ճշմարտությունը, ապա մենք նաև ցանկանում ենք ապրել համաձայն այդ ճշմարտության:
-
Ինչո՞ւ Լեման Քոփլին խորհրդի կարիք ուներ հատված 2-ում: Ինչպե՞ս կարող է այս սկզբունքն օգտակար լինել մեզ համար:
-
Ի՞նչ օրհնություններից կարող է զրկվել մարդն, ընդունելով ճշմարտության միայն մի մասը:
Անդրադարձեք կապկի թակարդին: Խնդրեք ուսանողներին թվարկել մի քանի թակարդներ, որ կարող են դրդել մարդկանց մերժելու Աստծո որոշ ուսմունքները, գործողություններ և նախասիրություններ, որոնք մարդկանց մոտ կախում առաջացնելով հետ են պահում նրանց Տիրոջ առաջ ճիշտ լինելուց: (Որոշ օրինակներ կարող են լինել կործանարար սովորության արդարացումը, այնպիսի երաժշտություն լսելը, որը վանում է Հոգին, կիրակի օրն այնպիսի միջոցառումների մասնակցելը, որոնք հարիր չեն հանգստյան օրվան, աշխարհի փիլիսոփայություններն ու ուսմունքներն Աստծո ուսմունքներից բարձր դասելը, և մարդկանց ներելու պատվիրանը չընդունելը):
-
Որո՞նք են այդպիսի գործողությունների և վարվելակերպի որոշ հետևանքները: Ինչո՞վ է սա նման թակարդի:
Հրավիրեք ուսանողներին մտածել, թե նրանք ինչից կարող են հրաժարվել, որպեսզի ստանան բոլոր օրհնությունները, որոնք Երկնային Հայրը նախատեսել է նրանց համար: Կարող եք քաջալերել նրանց նպատակ դնել` հրաժարվել ինչ-որ բանից, որը հետ է պահում նրանց Տիրոջ առաջ ճիշտ լինելուց:
Վարդապետություն և Ուխտեր 49․5-28
Տերը ուղղում է շեյքերների սխալ վարդապետությունը և պատվիրում Իր ծառաներին հրավիրել նրանց ապաշխարելու և մկրտվելու:
Հիշեցրեք ուսանողներին, որ Տերը պատվիրել էր Լեման Քոփլիին, Սիդնի Ռիգդոնին և Փարլի Պ. Պրատին ավետարանը քարոզել շեյքերներին (տես ՎևՈւ 49.1–4): Բացատրեք, որ այս հրահանգը ստանալուց առաջ, Լեման Քոփլին «մտահոգ էր, որ երեցներից ոմանք պետք է գնային իր նախկին եղբայրների [շեյքերների] մոտ և քարոզեին ավետարանը»(Histories, Volume 2: Assigned Histories, 1831–1847, vol. 2 of the Histories series of The Joseph Smith Papers [2012], 37): Երբ երեցները գնացին շեյքերների մոտ, նրանք բարձրաձայն կարդացին նրանց Վարդապետություն և Ուխտեր 49 բաժնում գրված հայտնությունը:
Գրատախտակի վրա արտագրեք այս դասի սկզբում անցած աղյուսակի երկրորդ սյունակը:
Դասարանը բաժանեք հինգ խմբերի: Յուրաքանչյուր խմբին հանձնարարեք գրատախտակին գրված սուրբ գրության հատվածներից մեկը: (Եթե դասարանը փոքր է, բաժանեք հատվածները ուսանողների մեջ և դասարանի հետ միասին քննարկեք դրանք): Հրավիրեք ուսանողներին կարդալ իրենց հանձնարարված հատվածները, գտնելով վարդապետություններ և սկզբունքներ, որոնք ուղղում են շեյքերների սխալ ուսմունքները:
Երբ ուսանողները ժամանակ կունենան ուսումնասիրելու սուրբ գրութունների այս հատվածները, հրավիրեք նրանց քննարկել այս հարցերը խմբերով և պատրաստվել ներկայացնել իրենց պատասխանները դասարանին:
-
Ո՞ր վարդապետություններն ու սկզբունքները կարիք ունեին հասկանալու շեյքերներն ու Լեման Քոփլին:
-
Ինչպե՞ս են ձեզ հանձնարարված հատվածները բացատրում այս ճշմարտությունները:
Երբ խմբերը բավականաչափ ժամանակ կունենան կարդալու և քննարկելու իրենց հանձնարարված հատվածները, յուրաքանչյուր խմբից մի ուսանողի հրավիրեք պատասխանելու այս հարցերին դասարանի համար: Կարող եք առաջարկել ուսանողներին նշել իրենց գրքերում այն հատվածները, որոնք ուսուցանում են իրենց սովորած ճշմարտությունները:
Ուսանողները պետք է հիշատակեն հետևյալ վարդապետություններն ու սկզբունքները: (Ուշադրություն դարձրեք, որ այդ ճշմարտությունները համարակալված են, որպեսզի համապատասխանեն գրատախտակին գրված սխալ ուսմունքների ցանկին): Երբ ուսանողներն արտաբերեն այս ճշմարտությունները, կարող եք հարցեր տալ նրանց հետագա քննարկումը խթանելու համար:
-
Վարդապետություն և Ուխտեր 49.7-ում ուսանողները պետք է բացահայտեն հետևյալ վարդապետությունը. Ոչ մեկը բացի Աստծուց չգիտի, թե երկրորդ գալուստը երբ է լինելու:
-
Վարդապետություն և Ուխտեր 49.22–25 հատվածներից սկզբունքը, որ ուսանողները պետք է բացահայտեն հետևյալն է. Եթե մենք իմանանք երկրորդ գալուստի նշանները, մենք չենք խաբնվի կեղծ հայտարարություններով:
-
Որո՞նք են 23–25 հատվածներում նշված որոշ նշանները: (Կարող եք բացատրել, որ 24 հատվածում հանդիպած Հակոբ անունը Իսրայելի տունն է ներկայացնում): Ինչպե՞ս եք տեսնում այս նշանները մեր օրերում:
-
-
Վարդապետություն և Ուխտեր 49.11–14 հատվածներից ուսանողները պետք է բացահայտեն հետևյալ սկզբունքը. Հիսուս Քրիստոսը պատվիրել է Իր ծառաներին կոչ անել մարդկանց` հավատալ Իրեն, ապաշխարել, մկրտվել և ստանալ Սուրբ Հոգու պարգևը:
-
Ինչո՞ւ եք դուք երախտապարտ, որ մկրտվել եք և ստացել եք Սուրբ Հոգու պարգևը: Ինչո՞ւ եք ձգտում օգնել ուրիշ մարդկանց ստանալու այս արարողությունները:
-
-
Վարդապետություն և Ուխտեր 49.15–17 հատվածներից ուսանողները պետք է ճանաչեն հետևյալ մեկ կամ մեկից ավել վարդապետությունները. Ամուսնությունը տղամարդու և կնոջ միջև կարգված է Աստծուց և ամուսիններին ու կանանց պատվիրված է մեկ լինել և ունենալ երեխաներ: Հարկավոր կլինի բացատրել արտահայտությունը. «որպեսզի երկիրը կատարի իր ստեղծման նպատակը. և որպեսզի այն լրացնի մարդկանց քանակը»: Այս հատվածն ուսուցանում է, որ երկրի արարման նպատակներից մեկը տեղ ապահովելն է, որտեղ Աստծո զավակները կարող են ապրել որպես ընտանիքներ:
-
Ի՞նչ նպատակներ է իրականացնում Երկնային Հոր ծրագրում ամուսնությունը տղամարդու և կնոջ միջև:
-
Ի՞նչ կերպ է հակասում Երկնային Հոր ծրագրին ամուսնանալն արգելելը:
-
Համաձայն 16 հատվածի, Աստված հաստատում է ավանդական ամուսնությունը տղամարդու և կնոջ միջև: Ի՞նչ եղանակներով են մարդիկ փորձում ծաղրել կամ ոչնչացնել ավանդական ամուսնությունը:
-
Ի՞նչ կարող են երիտասարդ տղամարդիկ և երիտասարդ կանայք անել հիմա` պատրաստվելու համար սելեստիալ ամուսնությանը:
-
-
Վարդապետություն և Ուխտեր 49.18–21 հատվածներում ուսանողները պետք է ճանաչեն հետևյալ վարդապետությունը. Տերը տվել է երկրի կենդանիներին մեր օգտագործման համար: (Եթե կարիք կա, կարող եք բացատրել հագուստ բառը):
-
Ի՞նչ զգուշացում կա 21 հատվածում: Ձեր կարծիքով, ինչո՞ւ Տերը գոհ չէ նրանցից, ովքեր անտեղի սպանում են կենդանիներին:
-
Պատմեք, որ շեյքերները և Լեման Քոփլին չհետևեցին Տիրոջ խորհրդին: Շեյքերները մերժեցին միսիոներների ուղերձը և Լեման Քոփլին վերադարձավ իր նախկին համոզմունքներին և հեռացավ եկեղեցուց:
Ամփոփեք, խնդրելով մի ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 49.26–28 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, փնտրելով Տիրոջ խորհուրդն ու խոստումները: (Կարող եք բացատրել, որ թիկնապահը այն մեկն է, ով մեկ ուրիշին պաշտպանում է թիկունքից):
Հրավիրեք ուսանողներին կրկին կարդալ այս հատվածները մտքում և մտածել, թե ինչպես են Տիրոջ խորհուրդն ու խոստումները վերաբերում անհատապես իրենց: Կիսվեք ձեր վկայությամբ օրհնությունների մասին, որոնք ստանում ենք, երբ փնտրում ենք Տիրոջ ուսմունքները և հետևում դրանց: