Դաս 101
Վարդապետություն և Ուխտեր 98․1-22
Նախաբան
1833թ․ հուլիսի 20-ին, Միսսուրիում ապրող 400-500 հոգուց բաղկացած մի խումբ մարդիկ պահանջեցին, որ Սրբերից և ոչ մեկն այլևս չտեղափոխվեր Ջեկսոն Գավառ և նաև այնտեղ ապրողները հեռանային այդտեղից։ Նախքան Սրբերը կկարողանային պատասխանել, ամբոխը սկսեց ոչնչացնել նրանց ունեցվածքը և սպառնալ նրանց կյանքին։ 1833թ․ օգոստոսի 6-ին, Մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ, որը գրված է Վարդապետություն և Ուխտեր 98-ի մեջ, որտեղ Տերը հրահանգել էր Սրբերին, թե ինչպես պատասխանել հալածանքներին։ Չնայած Միսսուրիի դժվարությունների լուրը, հավանաբար, հասել էր Մարգարեին, որը Կիրթլենդում էր, շուրջ 900մղոն (1450 կմ) հեռու, նա իրավիճակի լրջության վերաբերյալ կարող էր հասկանալ միայն հայտնության միջոցով։ Այդ հայտնության մեջ Տերը խոստովանում է Միսսուրիում և Օհայոում Սրբերի չարչարանքները։ Նա հորդորում է նրանց հետևել երկրի սահմանադրական օրենքին և պահել իրենց ուխտերը։
Ուսուցանման առաջարկներ
Վարդապետություն և Ուխտեր 98․1-3
Տերը մխիթարում է Սրբերին իրենց չարչարանքների մեջ
Նախքան դասը սկսվելը գրեք հետևյալ հարցը գրատախտակին. Ինչպե՞ս կզգայիք դուք։
Հանձնարարեք ուսանողներից որևէ մեկին բարձրաձայն կարդալ հետևյալ պարբերությունը։ Հորդորեք դասարանին մտածել, թե ինչպես նրանք կզգային, եթե նրանք լինեին այդ իրավիճակում։
1833թ հուլիսի 20-ին, շաբաթ օրը, Միսսուրիում ապրող 400-500 հոգի հանդիպեցին դատարանում՝ Ինդեփենդենսում, Միսսուրիում։ Նրանք ընտրեցին կոմիտե և կազմեցին մի նախնական փաստաթուղթ, որով ներկայացնում էին իրենց պահանջները Մորմոններին: Նրանք պահանջում էին, որ այլևս ոչ մի Վերջին Օրերի Սուրբ չպիտի տեղափոխվի Ջեկսոն գավառ, իսկ այնտեղ ապրողները պետք է խոստում տան, որ կհեռանան որքան հնարավոր է շուտ: Բացի այդ, պահանջեցին, որ Եկեղեցու լրագիրը դադարի լույս տեսնելուց: Երբ այս պահանջները ներկայացվեցին Եկեղեցու ղեկավարներին Միսսուրիում, Եկեղեցու ղեկավարները ապշել էին և խնդրեցին երեք ամիս, որպեսզի Օհայոյում քննարկեն առաջարկը և խորհրդակցեն Եկեղեցու ղեկավարների հետ: Միսսուրիի քաղաքացիները, ովքեր ներկայացրել էին պահանջները, մերժեցին Եկեղեցու ղեկավարների խնդրանքը: Հետո Սրբերը խնդրեցին 10 օր, բայց նրանց տրվեց ընդամենը 15 րոպե` պատասխանելու համար: (Տես Եկեղեցու պատմությունը ժամանակների լրության մեջ - Ուսանողի դասագիրք 2nd ed. [Եկեղեցու Կրթական Համակարգի ձեռնարկ 2003], 132–33։)
Ուսանողներին ցույց տվեք գրատախտակին գրվածը և հարցրեք հետևյալը․
-
Ինչպե՞ս ձեզ կզգայիք, եթե դուք այդ ժամանակ լինեիք Ինդեփենդեսում, Միսսուրիում ապրող Սրբերից մեկը։
Ուսանողների պատասխաններից հետո, հանձնարարեք մեկ այլ ուսանողի բարձրաձայն կարդալ հետևյալ պարբերությունը․
Միսսուրիի բնակիչները Ինդեփենդենսում կայացած դատի ժամանակ արագ վերածվեցին ամբոխի և որոշեցին ոչնչացնել տպագրատունն ու տպագրահաստոցը։ Նրանք հարձակվեցին տպարանի վրա, փողոց և այգի նետեցին գույքը, ջարդեցին տպագրահաստոցը, ցիրուցան արեցին մեքենագրերը և ոչնչացրեցին գրեթե ողջ տպված աշխատանքը, այդ թվում նաև Պատվիրանների Գրքի չկարված էջերի մեծ մասը։ Այնուհետև, ամբոխը գնաց ոչնչացնելու Գիլբերտ և Ուիթնիի խանութը։ Այնուամենայնիվ, Սիդնի Գիլբերտը հանդիպեց ամբոխին, նախքան նրանք կկարողանային իրականացնել իրենց ծրագիրը և խոստացավ, որ նա կփաթեթավորի իր իրերը և կհեռանա երեք օրվա ընթացքում։ (Տես Եկեղեցու պատմությունը ժամանակների լրության մեջ 133։)
Հորդորեք ուսանողներին կիսվել գրատախտակին գրված հարցի վերաբերյալ իրենց պատասխաններով, որը վերաբերվում է այս պատմությանը։ Այն բանից հետո, երբ ուսանողները կիսվեն իրենց պատասխաններով, հանձնարարեք երրորդ ուսանողին կարդալ հետևյալ պարբերությունը․
Երեք օր անց, հուլիսի 23-ին, ամբոխը կրկին հայտնվեց Ջեկսոն գավառում, Միսսուրիում, այս անգամ զինված՝ հրացաններով, ատրճանակներով, մտրակներով և մահակներով։ Նրանք հրկիզեցին հարդի դեզերը և ցորենի դաշտերը, ոչնչացրեցին մի քանի տներ, ամբարներ և գրասենյակներ։ Նրանք ի վերջո դեմ առ դեմ դուրս եկան Եկեղեցու վեց ղեկավարների հետ, ովքեր տեսնելով, որ Սրբերի ունեցվածքը և կյանքը վտանգի տակ էր, որպես փրկագին առաջարկեցին իրենց կյանքը։ Մերժելով այդ առաջարկը, ամբոխի ղեկավարները սպառնացին, որ յուրաքանչյուր տղամարդ, կին և երեխա կմտրակվեր, եթե նրանք չհամաձայնեին հեռանալ գավառից։ Ճնշման տակ եղբայրները ստորագրեցին Ջեկսոն գավառից հեռանալու մի պայմանագիր։ Եկեղեցու անդամների կեսը և ղեկավարներից շատերը պետք է հեռանային մինչև 1834թ․ հունվարի 1-ը, իսկ մնացածը հեռանալու էին մինչև 1834թ․ ապրիլի 1-ը։ Ամբոխը թույլատրեց Ջոն Կորիլին և Սիդնի Գիլբերտին մնալ, որպեսզի վաճառեին տեղահանված Սրբերի ունեցվածքը։ (Տես Եկեղեցու պատմությունը ժամանակների լրության մեջ 134։)
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 98 բաժնի նախաբանը։ Դասարանին հանձնարարեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչը խթան եղավ այդ հայտնության համար։ Հորդորեք ուսանողներին կիսվել իրենց պատասխաններով։
-
Ըստ այդ բաժնի նախաբանի, ի՞նչն է ուշագրավ այդ հայտնության ժամանակի մեջ։
Բացատրեք, որ Օհայոի Սրբերը այդ ժամանակ նույնպես ենթարկվում էին հալածանքների։ Այդ հայտնության սկզբունքները վերաբերվում էին նրանց, և նրանք նաև կարող են վերաբերվել մեզ։ Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 98.1-2 հատվածները: Դասարանին հանձնարարեք ուշադրություն դարձնել այն խորհրդին, որը Տերը տալիս է Սրբերին։ (Օգտակար կլինի բացատրել, որ Սաբաովթ 2-րդ հատված-ի մեջ, եբրայերեն բառ է, որը նշանակում է «զորքեր» կամ «բանակներ»։ Դրա օգտագործումն այստեղ նշանակում է, որ Տերը հրամայում է հրեշտակների բանակներին կամ զորքերին և Իսրայելի բանակներին կամ Սրբերին։ [Տես Աստվածաշնչի բառարանը, «Սաբաովթ»։])
-
Ի՞նչ խորհուրդ տվեց Տերը Սրբերին։ (Ուսանողների պատասխանները գրեք գրատախտակին:)
-
Սրբերի համար ինչո՞ւ է կարևոր գոհություն հայտնել դժվարին ժամանակներում:
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում համբերությամբ սպասել Տիրոջը:
Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռոբերտ Դ. Հեյլսի հետևյալ խոսքերը: Դասարանին խնդրեք ուշադրություն դարձնել, թե ինչ է նշանակում համբերությամբ սպասել Տիրոջը:
«Ուրեմն այդ դեպքում, ի՞նչ է նշանակում սպասել Տիրոջը: Սուրբ գրություններում սպասել նշանակում է հուսալ, ակնկալել և վստահել: Աստծուն վստահելը և հույսը նրա վրա դնելը պահանջում է հավատ, համբերություն, խոնարհություն, հեզություն, երկայնամտություն, ինչպես նաև պատվիրանները պահելը և տոկալը մինչև վերջ» («Համբերությամբ սպասելով Տիրոջը» Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2011, 72):
-
Միսսուրիի Սրբերի համար ինչո՞ւ էր կարևոր Տիրոջը համբերությամբ սպասելու խորհուրդը:
-
Մխիթարության ի՞նչ բառեր եք տեսնում 2-րդ հատվածում։
Գրեք հետևյալ անավարտ նախադասությունը գրատախտակին. Եթե մենք գոհություն ենք հայտնում բոլոր բաներում և համբերությամբ սպասում Տիրոջը, ապա …
Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 98.3 հատվածը: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, ուշադրություն դարձնելով, թե Տերն ի՞նչ խոստացավ Սրբերին, եթե նրանք հնազանդվեին Իր խորհրդին։
-
Ինչպե՞ս կավարտեիք գրատախտակին գրված սկզբունքն, ըստ 3-րդ հատվածի։ (Հետևյալում բերված է մեկ եղանակ, որով ուսանողները կարող են ավարտել այդ սկզբունքը․ Եթե մենք գոհություն ենք հայտնում բոլոր բաներում և համբերությամբ սպասում Տիրոջը, ապա Տերը կարող է այնպես անել, որ մեր չարչարանքները գործեն մեր իսկ բարիքի համար։)
Հանձնարարեք ուսանողներին մտածել մեկ հոգու մասին, ում նրանք ճանաչում են, ով համբերությամբ սպասել է Տիրոջը դժվարին ժամանակներում և ով գոհություն հայտնելու պատճառներ է գտել։
-
Ինչպե՞ս են չարչարանքները բարիք բերել այդ մարդու կյանքում:
Վարդապետություն և Ուխտեր 98․4-10
Տերը խորհուրդ է տալիս Սրբերին բարեկամանալ երկրի օրենքի հետ
Բացատրեք, որ Սրբերին համբերությամբ սպասելու խորհուրդ տալուց բացի, Տերը պատվիրեց նրանց հնազանդվել Իր բոլոր պատվիրաններին (տես ՎևՈւ 98․4) և ասաց, որ նրանք արդարացված են «որ բարեկամանում եք [կամ աջակցում եք] այն օրենքի հետ, որը երկրի սահմանադրական օրենքն է» (ՎևՈւ 98․6)։ Նա բացատրեց, որ երկրի սահմանադրական օրենքն աջակցում է «ազատության սկզբունքը, պահպանելով իրավունքներն ու արտոնությունները», և պատկանում է «ողջ մարդկությանը» (ՎևՈւ 98․5)։
Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 98.9-10 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչ է Տերն ասել կառավարության ղեկավարների մասին։ Հորդորեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով։
-
Ինչպե՞ս կարող է Վարդապետություն և Ուխտեր 98․4-10 հատվածներում տրված խորհուրդն օգնել մեզ այսօր, որ երկրում էլ, որ ապրենք։
Վարդապետություն և Ուխտեր 98․11-18
Տերը հրահանգում է Սրբերին պահել իրենց պատվիրանները, նույնիսկ դժվարին պահերին։
Հորդորեք ուսանողներին խորհել հետևյալ հարցի շուրջ.
-
Ի՞նչ վարձք են ստանում նրանք, ովքեր իրենց կյանքը ցած են դնում Հիսուս Քրիստոսի և Նրա անվան համար։
Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 98.11-15 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, փնտրելով այդ հարցի պատասխանը և այն, թե ինչ է Տերն ասել Սրբերին փորձելու և ստուգելու վերաբերյալ։
-
Ի՞նչ պատվիրան Տերը տվեց Սրբերին։ (Տես ՎևՈւ 98․11–12։)
-
Ըստ 13–15 հատվածների, ո՞րն է մեզ փորձելու Տիրոջ պատճառներից մեկը։ (Ուսանողների պատասխաններից հետո հետևյալ սկզբունքը գրեք գրատախտակին․ Տերը փորձում է մեզ, որպեսզի տեսնի, թե արդյոք մենք պահում ենք մեր ուխտերը նույնիսկ այն ժամանակ, երբ դժվար է դա անել։)
-
Ինչո՞ւ էր կարևոր 1833թ․ Միսսուրիում ապրող Սրբերի համար իմանալ այդ ճշմարտությունը։ Ինչու՞ է կարևոր մեզ համար հիշել այս ճշմարտությունը մեր օրերում:
Հորդորեք ուսանողներին կիսվել մեկի մասին, ում նրանք ճանաչում են, ով դժվար ժամանակներում ուխտերը պահելու լավ օրինակ է հանդիսանում։ Հանձնարարեք մի քանի ուսանողների կիսվել իրենց պատասխաններով դասարանի հետ:
Հորդորեք ուսանողներին մտածել, թե ինչ կանեն նրանք ամուր մնալու և իրենց ուխտերը պահելու համար, նույնիսկ, երբ դժվար է դա անել։
Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 98.16–18 հատվածները: Խնդրեք դասարանին հետևել, որոնելով այն, ինչ Տերն ասել էր Սրբերին անել: Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց սովորածով։
Վարդապետություն և Ուխտեր 98․19-22
Տերը Կիրթլանդի Սրբերին հորդորում է ապաշխարել
Բացատրեք, որ այն ժամանակ, երբ Տերը տվեց այդ հայտնությունը, Օհայոի Կիրթլանդում Սրբերը նույնպես դժվարության մեջ էին։ Վարդապետություն և Ուխտեր 98․19–22-ում, մենք կարդում ենք նրանց ուղղված Տիրոջ ուղերձը։
Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 98.19-22 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչ ասեց Տերը Կիրթլանդի Սրբերին։ Հրավիրեք ուսանողներին հաղորդել, թե ինչ են գտել:
-
Ինչպե՞ս է Կիրթլանդի Սրբերին հղված Տիրոջ խոսքերը կապված նրա հետ, թե ինչ ասաց Նա Միսսուրիի Սրբերին: (Տես ՎևՈւ 98․11։)
-
Ինչպե՞ս է 11-րդ հատվածի Տիրոջ ուղերձը վերաբերվում մեզ։ (Օգնեք ուսանողներին հասկանալ, որ «հարեք» բարի բանի, նշանակում է անվերապահորեն կատարել այն։)
Ավարտեք, բերելով ձեր վկայությունը այսօրվա ընթացքում քննարկված վարդապետությունների և սկզբունքների վերաբերյալ։ Հորդորեք ուսանողներին թողնել իրենց մեղքերը և հարել բարուն։