Դաս 97
Վարդապետություն և Ուխտեր 93․1-20
Նախաբան
1833 թվականի մայիսի 6-ին Մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ, որը գրանցված է Վարդապետություն և Ուխտեր 93 բաժնում։ Այս հայտնությունը կուսուցանվի երկու բաժիններով: Այս դասը կենտրոնանում է հատվածներ 1-20-ի վրա, որտեղ Հիսուս Քրիստոսը բացատրեց հայտնության նպատակը. «Ես տալիս եմ ձեզ այս խոսքերը, որ կարողանաք հասկանալ և իմանալ, թե ինչպես պիտի երկրպագեք, և իմանաք, թե ում եք երկրպագում, որ կարողանաք գալ Հոր մոտ, իմ անունով, և իր ժամանակին ստանաք նրա լիությունը» (Վարդապետություն և Ուխտեր 93.19):
Ուսուցանման առաջարկներ
Վարդապետություն և Ուխտեր 93․1-5
Հիսուս Քրիստոսն ուսուցանում է, թե անհատներն ինչպես կարող են տեսնել Նրա երեսը և իմանալ, որ Նա գոյություն ունի
Ցուցադրեք մի հայտնի անձնավորության նկար, ում ուսանողները կարող են ճանաչել և հարցրեք նրանց, արդյո՞ք գիտեն նրան: (Եթե չեք կարող ցուցադրել որևէ նկար, գրեք անձնավորության անունը գրատախտակին և խնդրեք ուսանողներին բացատրել, թե ո՞վ է այդ անձնավորությունը և ինչո՞վ է նա հայտնի:)
-
Ինչո՞ւ այդքան շատ մարդիկ գիտեն, թե ով է այդ անձնավորությունը:
-
Ձեր կարծիքով, կարևո՞ր է իմանալ, թե ով է այդ անձնավորությունը: Ինչո՞ւ:
Ցուցադրեք Հիսուս Քրիստոսի նկարը (կարող եք օգտագործել Հիսուս Քրիստոս [Ավետարանի նկարների գիրք (2009), no. 1], տես նաև LDS.org) և բացատրեք, որ շատ մարդիկ չգիտեն, թե ով է Նա:
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր, իմանալ` ով է Հիսուս Քրիստոսը:
Վկայեք, որ մենք չենք կարող հասնել մեր ամբողջ ներուժին` որպես Աստծո զավակներ, եթե չիմանանք Հիսուս Քրիստոսի մասին: Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 93- ում Տերն ուսուցանել է, թե ինչպես կարող ենք մենք ավելացնել մեր գիտելիքը Նրա զորության մասին` օրհնելու մեզ հիմա և հավերժության մեջ: Գրատախտակին գրեք հետևյալ երկու հարցերը, տեղ թողնելով, որ ուսանողները գրեն իրենց պատասխանները հարցերի տակ:
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 93.1-5 հատվածները: Նախքան ուսանողը կսկսի կարդալ, ուսանողների կեսին խնդրեք պատասխաններ փնտրել առաջին հարցի համար, իսկ մյուս կեսին` փնտրել պատասխաններ երկրորդ հարցի համար: Երբ հատվածների ընթերցումն ավարտվի, մի քանի ուսանողի խնդրեք մոտենալ գրատախտակին և գրել այդ հարցերի իրենց պատասխանները: Ուսանողներին ուղղեք հետևյալ հարցը.
-
Ինչպե՞ս կձևակերպեիք հատված 1-ում տրված խոստումը` որպես «եթե-ապա» սկզբունք: (Ուսանողների պատասխանները պիտի արտացոլեն հետևյալ սկզբունքը. Եթե մենք թողնենք մեր մեղքերը, գանք դեպի Քրիստոսը, կանչենք Նրա անունը, հնազանդվենք Նրա ձայնին, պահենք Նրա պատվիրանները, ապա մենք կտեսնեք Նրա երեսը և կիմանանք, որ Նա է:)
Դուք կարող եք շեշտել, որ այս օրհնությունը կգա Տիրոջ ժամանակին, Իր իսկ ձևով և ըստ Իր կամքի (տես ՎևՈւ 88.68, տես նաև Ենովս 1.27):
-
Ինչպե՞ս կարող է յուրաքանչյուր գործողությունը Վարդապետություն և Ուխտերի 93.1 հատվածում օգնել մեզ` ճանաչել Հիսուսին:
-
Համաձայն հատված 3-ից ձեր սովորած նյութի, ո՞րն է այն կարևոր վարդապետությունը, որ պիտի հասկանանք Հոր և Որդու մասին: (Ուսանողները պետք է գտնեն հետևյալ սկզբունքը. Հայրը և Որդին մեկ են:)
-
Ի՞նչ է նշանակում, որ Հայրը և Որդին մեկ են:
Օգնեք ուսանողներին հասկանալ, որ Հայրը և Որդին երկու առանձին և տարբեր էակներ են` յուրաքանչյուրը շոշափելի մարմնով (տես ՎևՈւ 130.22): Սակայն Հայրը և Որդին մեկ են նպատակով և վարդապետությամբ: Նրանք կատարելապես միասնական են՝ Երկնային Հոր փրկության աստվածային ծրագիրն իրականացնելու գործում:
Նշեք հետևյալ արտահայտությունը Վարդապետություն և Ուխտեր 93.4 հատվածում. «Հայրը, որովհետև նա տվեց ինձ իր լիությունից»: Խնդրեք դասարանի անդամներին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 93.17,26: Տվեք հետևյալ հարցերը.
-
Ի՞նչ է նշանակում, որ Հիսուս Քրիստոսը ստացավ Հոր լիությունից։ (Տես ՎևՈւ 93.16-17, 26:)
-
Ինչպե՞ս են հատվածներ 4-5-ում տրված ճշմարտություններն օգնում մեզ ավելի լավ հասկանալ, թե ինչ է նշանակում, որ Հայրը և Որդին մեկ են:
Բացատրեք, որ որովհետև Հայրը և Որդին մեկ են, մենք կճանաչենք թե Երկնային Հորը, թե Հիսուս Քրիստոսին, քանի որ մենք անում ենք այն, ինչ Տերն ասում է Վարդապետություն և Ուխտեր 93.1 հատվածում:
Վարդապետություն և Ուխտեր 93․6-20
Հովհաննեսի արձանագրությունը օգտագործվում է օգնելու մեզ հասկանալ, թե ինչպես Հիսուս Քրիստոսը ստացավ Երկնային Հոր փառքի լիությունը
Բացատրեք, որ մենք կարող ենք ավելի շատ բան սովորել Հիսուս Քրիստոսի մասին `ուսումնասիրելով այն տեղեկատվությունը, որ Տերը տվեց Հովհաննեսի արձանագրությունից Վարդապետություն և Ուխտեր 93 հատվածում։ Օգտակար կլինի նաև, եթե բացատրեք, որ Հովհաննես Առաքյալը Հովհաննես Մկրտչի աշակերտն էր, երբ Հիսուս Քրիստոսը սկսեց Իր մահկանացու կյանքի ծառայությունը: Իր գրություններում Հովհաննես Առաքյալը տվեց Հովհաննես Մկրտչի` Փրկչի մասին տված վկայության մասնակի նկարագրությունը:
Ուսանողներին բաժանեք չորս հոգիանոց խմբերի: Հանձնարարեք յուրաքանչյուր խմբի կարդալ Վարդապետություն և Ուխտեր 93․6-11 հատվածները միասին և բացահայտել այն վերնագրերը, որոնք նկարագրում են Փրկչին։ Վերնագրերը, որոնք ուսանողները կգտնեն, պետք է ներառեն «Բանը, այսինքն՝ փրկության բանբերը» (հատված 8), «Լույսը և Քավիչն աշխարհի» հատված 9), «ճշմարտության Հոգին» (հատված 9) և «Հոր Միածինը» (հատված 11):
Հատվածների ընթերցումն ավարտելուց հետո յուրաքանչյուր ուսանողի տվեք հետևյալ տեղեկության մեկ օրինակ` վերը նշված վերնագրերի մասին: Հանձնարարեք խմբի յուրաքանչյուր անդամի ընտրել մեկական վերնագիր և մտքում ուսումնասիրել դրա հետ կապված տեղեկությունը: Հրահանգեք ուսանողներին պատրաստվել բացատրելու իրենց խմբի մնացած ուսանողներին, թե ի՞նչ է նշանակում այդ վերնագիրը և կիսվել հետևյալ հարցին տրվող իրենց պատասխաններով: Կարող եք ներկայացնել հարցը գրատախտակին կամ ներառել այն թերթիկների մեջ, որպեսզի ուսանողները կարողանան անդրադառնալ դրան, երբ կարիքը լինի:
Բավարար ժամանակից հետո, երբ ուսանողներն ավարտեն քննարկումը, որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 93․12-17 հատվածները։ Խնդրեք դասարանին հետևել նրան և բացահայտել, թե ինչպես Հիսուս Քրիստոսը նմանվեց Իր Հորը։
-
Ինչպե՞ս Հիսուս Քրիստոսը նմանվեց Իր Հորը: (Ուսանողների պատասխանները պետք է արտահայտեն հետևյալ սկզբունքը. Հիսուս Քրիստոսը աճեց շնորհից շնորհ, մինչև Նա ստացավ Հոր փառքի լիությունը :)
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում, որ Հիսուս Քրիստոսը շարունակեց շնորհից շնորհ, մինչև որ ստացավ Հոր փառքի լիությունը:
Օգնեք ուսանողներին հասկանալ, որ շնորհը ուժ և իշխանություն է Տիրոջից, որը մեզ թույլ է տալիս ձեռք բերել հավերժական կյանք և վեհացում: Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 93.19-20 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան և գտնել պատճառը, որը Փրկիչը բերեց, որպեսզի բացահայտի, թե Ինքն ինչպես ստացավ Հոր լիությունը։
-
Համաձայն հատված 19-ի, ինչո՞ւ Տերը բացահայտեց, թե Ինքն ինչպես ստացավ Հոր լիությունը:
Օգնեք ուսանողներին հասկանալ, որ Փրկիչը բացահայտեց, թե ինչպես Նա ստացավ լրիվությունը, որպեսզի մենք կարողանանք «հասկանալ և իմանալ» Նրան և Երկնային Հորը և իմանալ, թե ինչպես երկրպագել Հորը և ստանալ Նրա լիությունը: Գրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. Մակքոնկիի հետևյալ հայտարարությունը գրատախտակին. (Այս հայտարարությունը գտնվում է The Promised Messiah: The First Coming of Christ [1978], 568:)
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում երկրպագել:
-
«Ինչպե՞ս մենք պետք է երկրպագենք Երկնային Հորը: (Ուսանողները պետք է արտահայտեն հետևյալ սկզբունքը․ Մենք պետք է երկրպագենք Երկնային Հորը` հետևելով Հիսուսի օրինակին։)
-
Ինչպե՞ս է Փրկիչի շնորհից շնորհ առաջընթացը նման սովորելու և առաջադիմելու գործընթացին, որը մենք կարող ենք ունենալ:
-
Ի՞նչ խոստում է տրված Վարդապետություն և Ուխտերի 93․20 հատվածում նրանց, ովքեր հետևում են Հիսուս Քրիստոսի օրինակին և պահում են Նրա պատվիրանները: (Ուսանողները պետք է արտահայտեն հետևյալ սկզբունքը. Եթե մենք պահենք պատվիրանները, մենք կարող ենք ստանալ Հոր լիությունն այնպես, ինչպես Հիսուս Քրիստոսն ունի:)
Բարձր պահելով` ցուցադրեք Փրկիչի նկարը, որը դուք ցուցադրեցիք դասի սկզբում։
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր վկայություն ունենալ Հիսուս Քրիստոսի օրինակի, ուսմունքների և Քավության մասին:
-
Ի՞նչ կարող եք անել դուք, որպեսզի շարունակեք «շնորհից շնորհ» (ՎևՈւ 93.13) և ավելի շատ նմանվեք Նրան:
Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Առաջին Նախագահությունից Նախագահ Լորենզո Սնոուի հետևյալ հայտարարությունը և խնդրեք դասարանին մտածել, թե ինչ են ուզում անել նրանք, որպեսզի ավելի նմանվեն Փրկչին:
«Մի ակնկալեք, որ կատարյալ կդառնաք միանգամից: Եթե այդպես է, ապա դուք կհիասթափվեք: Եղեք ավելի լավը այսօր, քան երեկ էիք և ավելի լավը` վաղը, քան այսօր եք: Գայթակղությունները, որոնք, հնարավոր է, մասամբ հաղթահարում են մեզ այսօր, թող այլևս չհաղթահարեն մեզ վաղը: Այսպիսով, շարունակեք լինել մի փոքր ավելի լավը օրեցօր և թույլ մի տվեք, որ ձեր կյանքը մաշվի առանց ուրիշներին, ինչպես նաև մեզ օգուտ տալու» (Եկեղեցու Նախագահների Ուսմունքները. Լորենզո Սնոու [2012], 103):
Հանձնարարեք ուսանողներին իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանական տետրերում գրի առնել մի հատուկ ուղի, որով նրանք կձգտեն առաջ ընթանալ և կատարելագործվել` հետևելով Փրկչի օրինակին: