Դաս 108
Վարդապետություն և Ուխտեր 103
Նախաբան
1834թ․ փետրվարի 24-ին, Կիրթլենդում տեղի ունեցող բարձրագույն խորհրդի ժողովի ժամանակ Փարլի Պ. Պրատը և Լայման Ուայթն առաջնորդություն են փնտրում այն վերաբերյալ, թե ինչպես կարող են Միսսուրիի Սրբերը ժամանակավոր օգնություն ստանալ և վերականգնել Ջեկսոն գավառի իրենց հողերը։ Նույն օրը Մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ, որը գրված է Վարդապետություն և Ուխտեր 103-ում, որտեղ Տերը խոստանում է , որ Սիոնի հողը կփրկագնվի։ Տերը Եկեղեցու ղեկավարներին ցուցում է տալիս հավաքել միջոցներ և նորակոչիկներ Միսսուրիի սրբերին օգնելու համար։ Այդ խումբը հայտնի դարձավ Սիոնի ճամբար անունով։
Ուսուցանման առաջարկներ
Վարդապետություն և Ուխտեր 103․1-20
Տերը խոստանում է, որ Սիոնը կփրկագնվի
Սկսեք դասը՝ ուղղելով հետևյալ հարցը.
-
Ի՞նչ թշնամիներ արդարներն ունեն այսօր։
Հորդորեք ուսանողներին մտածել այն մասին, թե ինչպես են Տիրոջ թշնամիները խոչընդոտում իրենց հոգևոր առաջընթացը։
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ են կարողանում Տիրոջ թշնամիները խոչընդոտել Տիրոջ որոշ մարդկանց հոգևոր առաջընթացը։
Երբ ուսանողները սկսեն Վարդապետություն և Ուխտեր 103-ի այսօրվա ուսումնասիրությունն ու քննարկումը, խրախուսեք նրանց փնտրել այն սկզբունքները, որոնք կօգնեն նրանց հաղթահարել այդ թշնամիներին։
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 103-ի նախաբանը։ Դասարանին հանձնարարեք հետևել նրան, ուշադրություն դարձնելով նրան, թե ինչու համար Պարլի Պ․ Պրատը և Լայման Ուայթը Միսսուրիից եկան Կիրթլանդ, Օհայո։
-
Ինչո՞ւ համար Եղբայր Պրատը և Եղբայր Ուայթը եկան Կիրթլենդ։
Բացատրեք, որ Ջոզեֆ Սմիթը Վարդապետություն և Ուխտեր 103 բաժնի հայտնությունը ստացավ այն նույն օրը, երբ այդ երկու ղեկավարները հանդիպեցին նրան Կիրթլենդի բարձրագույն խորհրդի ժամանակ։
Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 103.1-4 հատվածները: Դասարանին հանձնարարեք ուշադրություն դարձնել այն երկու պատճառներին, որոնց համար Տերը թույլ տվեց Իր թշնամիներին հալածել Միսսուրիի Սրբերին։
-
Ըստ 3–4 հատվածների, որոնք են այն երկու պատճառները, որոնց համար Տերը թույլ տվեց Իր թշնամիներին հալածել Սրբերին։ (Պատճառներից մեկն այն էր, որ թույլ տար հալածողներին «լցնել իրենց անօրինությունների չափը, որ նրանց բաժակը լցվի», այլ խոսքերով ասած, արդարացնի ամբարիշտների հանդեպ Իր դատավճիռները։ Մյուս պատճառը անհնազանդ սրբերին խրատելն էր։)
-
Ըստ 4 հատվածի, ինչո՞ւ սրբերը պետք է հալածվեին։ Ձեր կարծիքով, ո՞րն է «նրանք ամբողջովին ականջ չէին դնում» արտահայտության իմաստը։ (Նրանք ամբողջովին հնազանդ չէին Տիրոջը։)
Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 103.5-7 հատվածները: Դասարանին հանձնարարեք ուշադրություն դարձնել, թե ինչ Տերն հրամայեց Սրբերին, որ անեն, որպեսզի հաղթեն Իր թշնամիներին։ (Կարող եք բացատրել, որ հաղթել բառը նշանակում է լինել ավելի ուժեղ, քան հակառակորդը կամ լինել հաղթական։)
-
Եթե սրբերը հետևեին Տիրոջ խորհրդին «հենց [այդ] ժամից ի վեր», ի՞նչ օրհնություն նրանք կստանային։ (Նրանք «հենց [այդ] ժամից ի վեր» կհաղթեին Տիրոջ թշնամիներին։)
-
Ի՞նչ են այս հատվածները սովորեցնում այն մասին, թե ինչպե՞ս կարող ենք հաղթել աշխարհի ներգործություններին։ (Ուսանողները կարող են տարբեր բառեր օգտագործել, բայց նրանք պետք է արտահայտեն հետևյալ սկզբունքը. Երբ մենք հետևում ենք Տիրոջ խորհրդին, մենք ուժ ենք ստանում աշխարհին հաղթելու համար։)
Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 103.8-10 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան և փնտրել այն, թե ինչ նախազգուշացրեց Տերը, որ կպատահի, եթե մենք որոշենք չհնազանդվել Նրա խոսքերին։
-
Որո՞նք են այն մի քանի հետևանքները, եթե մենք որոշում ենք ամբողջովին չհնազանդվել Տիրոջ խոսքերին։ (Ուսանողները կարող են բացահայտել տարբեր սկզբունքներ, այդ թվում հետևյալը. Երբ մենք չհնազանդվենք Տիրոջ պատվիրաններին, աշխարհը հաղթանակ կտանի մեր հանդեպ։ Եթե մենք չհետևենք Տիրոջ ողջ խոսքերին, մենք կկորցնենք ունակությունը լինելու լույս ուրիշների համար։)
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ պետք է մեկը, ով հնազանդ չէ կամ մասնակի հնազանդ է Տիրոջը, չկարողանա հաղթել Տիրոջ թշնամիներին։
-
Որո՞նք են այն մի քանի օրինակները, որոնցով մարդիկ ձգտելով հնազանդվել Տիրոջ խոսքերին, կարող են հաղթել Տիրոջ թշնամիներին։ (Օրինակները կարող են լինել այն մարդիկ, ովքեր հնազանդության միջոցով Տիրոջից ստացել են ուժ վատ բաների հանդեպ հակվածությունը հաղթահարելու համար, կամ ապրում են ավետարանով, աշխարհիկ ապրելակերպից հետո։)
Կարող եք բացատրել, որ չնայած հնարավոր է, որ մենք կատարելապես հնազանդ չլինենք Տիրոջ ողջ խոսքերին, եթե ջանասիրաբար ձգտենք հնազանդվել Նրան և անկեղծորեն ապաշխարել, երբ մենք մեղք ենք գործում, Տերը կօգնի մեզ հաղթանակ տանել Իր թշնամիների դեմ։
Հորդորեք ուսանողներին իրենց դասարանային նոթատետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում գրել մեկ սկզբունք, որը նրանք կարող էին սկսել այսպես․ «այս ժամից ի վեր», որպեսզի ավելի լավ ականջ դնեն Տիրոջ խորհրդին։
Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 103․11-20 բացատրելով, որ Տերը խոստացել է Սրբերին, որ իրենց նեղություններից հետո, Սիոնը կփրկագնվի Իր զորությամբ։ Այնուամենայնիվ, եթե Սրբերը պղծեն իրենց ժառանգությունները, դրանք կհեռացվեն նրանցից։
Վարդապետություն և Ուխտեր 103․21-40
Տերը ցույց է տալիս, թե ինչպես պետք է փրկագնվի Սիոնի հողը
Դասարանի առաջ մի ցուցանակ պատրաստեք, որն ասում է ՊԱՀԱՆՋՎՈՒՄ ԵՆ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ։ Փակցրեք դա ուսանողների համար տեսանելի տեղում: Բացի այդ, հետևյալ հայտարարությունը պատրաստեք թղթի վրա․
Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 103.21-23 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչ է Տերը պատվիրել Եկեղեցու ղեկավարներին, որ անեն Սիոնի հողը փրկագնելու համար։ Հորդորեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով։
Ուսանողներին հանձնարարեք կանգնել ՊԱՀԱՆՋՎՈՒՄ ԵՆ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ ցուցանակի կողքին։ Որևէ ուսանողի տվեք այն հայտարարությունը, որը պատրաստել եք դասարանում, և հանձնարարեք նրան բարձրաձայն կարդալ այն։ Այնուհետև դասարանին տվեք հետևյալ հարցերը․
-
Ձեր կարծիքով, դուք կցանկանայի՞ք Սրբերին օգնելու համար գնալ Ջեկսոն գավառ։ Ինչո՞ւ այո, և ինչո՞ւ ոչ։
Բացատրեք, որ տղամարդկանց խումբը, որը պետք է Ջոզեֆ Սմիթը առաջնորդեր Միսսուրի, հայտնի դարձավ, որպես Սիոնի ճամբար։ (Կարող եք բացատրել, որ ճամբար բառը բանակի մեկ այլ ձևն է [տես Նոյ Վեբստեր, Անգլերեն լեզվի ամերիկյան բառարան, ֆաքսիմիլային առաջին հրատարակություն (1828; վերահր., 1967), «Ճամբար»]։) Սիոնի ճամբարի անդամներն ունեին երկու կարևոր նպատակ։ Առաջինը, նրանք պետք է միջոցներ բերեին Միսսուրիի Սրբերին, որպեսզի նրանց սփոփեին և օգնեին նրանց վերադառնալ իրենց տները և գնել լրացուցիչ հողեր։ Երկրորդը, այն բանից հետո, երբ Միսսուրիի նահանգապետ Դանիել Դանկլինի թույլտվությամբ Միսսուրիի պետական ոստիկանության ուղեկցությամբ Սրբերը վերադառնային Ջեկսոն գավառ, Սիոնի ճամբարի անդամները կմնային այնտեղ կարգ ու կանոն և խաղաղություն հաստատելու համար։
-
Եթե այդ ժամանակ դուք լինեիք Եկեղեցու անդամ, ինչպիսի՞ մտահոգություններ կունենայիք կամավոր կերպով Սիոնի ճամբարին հավաքագրվելու համար։
Ուսանողներից հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 103.20 հատվածը:
-
Ինչպե՞ս կարող է այդ հատվածում տրված խոստումն ազդել կամավոր ընդգրկվելու ձեր որոշման վրա։
Բացատրեք, որ Սիոնի ճամբարին միանալու համար անձից պահանջվում էր թողնել իր ընտանեկան և աշխատանքային պարտականությունները և հոգնեցուցիչ պայմաններում քայլել շուրջ 900 մղոն (1,450 կիլոմետր) դեպի թշնամական և վտանգավոր միջավայր։ Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 103.27-28 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչ ասաց Տերը նրանց, ովքեր կմիանային Սիոնի ճամբարին։ Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց գտածով։
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «ինձ համար վայր դնել իր կյանքը» արտահայտությունը:
-
Ըստ այդ հատվածների, ինչպե՞ս է կոչում Տերը նրան, ով պատրաստ է վայր դնել իր կյանքը հանուն Տիրոջ։ (Երբ ուսանողները պատասխանեն, հետևյալը գրեք գրատախտակին․ Հիսուս Քրիստոսի աշակերտները պատրաստ են վայր դնել իրենց կյանքը հանուն Նրա։)
Նշեք, որ Սիոնի ճամբարի Սրբերի համար իրենց կյանքը կորցնելու հավանականությունը իրական էր։ Չնայած, հնարավոր է, մենք չառնչվենք նույն վտանգին, այդ ճշմարտությունը դեռևս կարող է կիրառելի լինել մեզ համար։ Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Առաջին Նախագահությունից Նախագահ Ջեյմս Ե. Ֆաուստի հետևյալ արտահայտությունը. Հորդորեք դասարանին ուշադիր լսել մի եղանակի մասին, որով մենք կարող են վայր դնել մեր կյանքը հանուն Տիրոջ։
«Մեզանից շատերի համար … այն ինչ պահանջվում է մեզանից, որ անենք Եկեղեցու համար, դա մահանալը չէ, այլ ապրելը հանուն դրա։ Շատերի համար Քրիստոսանման կյանքով ապրելը կարող է ավելի դժվար լինել, քան իր կյանքը վայր դնելը» (“Discipleship,” Ensign or Liahona, Nov. 2006, 22)։
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ պետք է Տիրոջ համար ապրելն ավելի դժվար լինի, քան Նրա համար մահանալը։
Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 103․30-34 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե քանի կամավորներ էր Տերը ցանկանում ունենալ Սիոնի ճամբարում։
-
Քանի՞ կամավորներն էր Տերը ցանկանում։ (500։) Ո՞րն էր նվազագույն քանակը, որ Տերը պահանջում էր։ (100։)
Բացատրեք, որ բարձրագույն խորհրդի ժողովի ավարտից հետո, որտեղ Եկեղեցու ղեկավարները քննարկեցին Միսսուրիի Սրբերի իրավիճակը, Ջոզեֆ Սմիթն ասաց, որ նա կուղևորվի Սիոն և կօգնի փրկագնել այն։ Ներկա գտնվող տղամարդկանցից շուրջ 30-40 հոգի նույնպես կամավորագրվեցին։ Այնուհետև Տերը հանձնարարեց 8 տղամարդու անցնել Եկեղեցու ժողովքների միջով և կամավորներ հավաքագրել Սիոնի ճամբարի համար և փնտրել պարենի և գումարների նվիրատվություններ Միսսուրիի Սրբերի համար (տես ՎևՈւ 103․37–40)։ Շուրջ 200 մարդ գնաց Սիոնի ճամբարի հետ, այդ թվում կանայք և երեխաներ։
Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 103.35-36 հատվածները: Դասարանին հորդորեք բացահայտել, թե ինչ պետք է անեին Սրբերը, որպեսզի հաջողեին փրկագնել Սիոնը։
-
Ըստ այդ հատվածներում տրված Տիրոջ խոստմանը, ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել այն մասին, թե ինչպես մենք կարող ենք ձեռք բերել ամեն հաղթանակ ու փառք։ (Ուսանողները պետք է բացահայտեն հետևյալ սկզբունքը․ Ամեն հաղթանակ ու փառք ձեզ համար իրականացվում է ձեր ջանասիրության, հավատարմության և հավատքի աղոթքի միջոցով:)
Վկայեք, որ Տիրոջ թշնամիների հանդեպ հաղթանակ կտանենք, եթե ջանասիրությամբ և հավատարմությամբ ձգտենք հնազանդվել Տիրոջ խոսքերին։ Հորդորեք ուսանողներին կիրառել իրենց դասարանային նոթատետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրման օրագրերում գրածը «հենց այս ժամից ի վեր»։