Դաս 79
Վարդապետություն և Ուխտեր 76․20-49
Նախաբան
1832թ. փետրվարի 16-ին Ջոզեֆ Սմիթին և Սիդնի Ռիգդոնին տրված տեսիլքի առաջին մասում նրանց ցույց տրվեց Հիսուս Քրիստոսի փառքը, և նրանք վկայություն բերեցին Նրա մասին: Նրանք տեսան, ինչպես սատանան վտարվեց Աստծո ներկայությունից նախաերկրային գոյության մեջ՝ ապստամբության պատճառով: Նրանք նաև տեսան կորստի որդիներին և իմացան հավերժական հետևանքների մասին նրանց համար, ովքեր ընտրեցին հետևել Սատանային:
Ուսուցանման առաջարկներ
Վարդապետություն և Ուխտեր 76․20-24
Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը տեսիլքում տեսան Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին
Որպես օրհներգ հրավիրեք դասարանին երգել «Գիտեմ ապրում է Փրկիչն իմ» օրհներգը (Hymns, no. 136): Այս օրհներգի բառերը կարող են օգնել ուսանողներին զգալ այն ճշմարտությունների զորությունը, որոնք նրանք կսովորեն այսօր:
Սկսեք դասը, խնդրելով ուսանողներին մտածել հետևյալ իրավիճակի մասին. Դպրոցում դասի ժամանակ ուսուցիչը սկսում է քննարկել աշխարհի տարբեր կրոնները: Ուսուցիչը հարցնում է, թե արդյոք դասարանում կան քրիստոնյաներ, ովքեր կցանկանան կիսվել Հիսուս Քրիստոսի հանդեպ իրենց հավատքով:
-
Եթե դուք լինեիք այդ իրավիճակում, ի՞նչ կասեիք այն մասին, թե ինչին եք հավատում և ինչ գիտեք Հիսուս Քրիստոսի մասին:
Խնդրեք ուսանողներին անդրադառնալ այն գծապատկերին, որը ստացան նախորդ դասին, որտեղ պատկերվում է տեսիլքը, որը գրառվել է Վարդապետություն և Ուխտեր 76-ում: Բացատրեք, որ այսօրվա դասին նրանք կսովորեն Ջոզեֆ Սմիթին և Սիդնի Ռիգդոնին տրված տեսիլքի առաջին երեք մասերի մասին: Այդ տեսիլքի առաջին մասում նրանք տեսան Հորը և Որդուն՝ Իրենց փառքի մեջ: Գրատախտակին գրեք հետևյալ երեք վերնագրերը.
Խնդրեք ուսանողներին գրել այդ վերնագրերը իրենց դասարանային նոթատետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում: Ապա հրավիրեք նրանց մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 76.20–24 և գրել հատվածներից բառեր և արտահայտություններ համապատասխան վերնագրերի տակ: Բավարար ժամանակից հետո հրավիրեք ուսանողներից մեկին գալ գրատախտակի մոտ և լինել դպիր։ Խնդրեք դասարանին կիսվել այն բառերով կամ արտահայտություններով, որոնք գտել են առաջին երկու վերնագրերի համար, իսկ դպիրը թող գրի դրանք գրատախտակին՝ համապատասխան վերնագրի տակ:
-
Ի՞նչ են այս հատվածներն ուսուցանում Հիսուս Քրիստոսի մասին: (Խնդրեք դպիր-ուսանողին գրել դասարանի պատասխանները գրատախտակին Ինչ սովորեցին նրանք վերնագրի տակ:)
Ուսանողները կարող են տարբեր վարդապետություններ գտնել, այդ թվում հետևյալը. Հիսուս Քրիստոսը ապրող փառավորված էակ է, Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը տարբեր էակներ են, Հիսուս Քրիստոսը Աստծո Միածինն է, Հիսուսը Քրիստոսը այս և այլ աշխարհների Արարիչն է, և մենք Աստծո որդիներն ու դուստրերն ենք:
Օգնեք ուսանողներին պատրաստվել կիսվելու իրենց զգացմունքներով և վկայություններով այն ճշմարտությունների վերաբերյալ, որոնք գտել են հատվածներ 20–24-ում, խնդրելով նրանց պատասխանել հետևյալ հարցերից մեկին իրենց դասարանային նոթատետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրման օրագրերում (գրեք այդ հարցերը գրատախտակին).
Գրելու համար բավարար ժամանակ տալուց հետո, խնդրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Ջոզեֆ Սմիթի և Սիդնի Ռիգդոնի վկայությունը ՎևՈւ 76.22-ում: Այնուհետև հրավիրեք բոլոր ուսանողներին, ովքեր ցանկանում են, կիսվել իրենց զգացմունքներով և վկայություններով հարություն առած Փրկչի մասին: Կարող եք դուք նույնպես կիսվել ձեր վկայությամբ Փրկչի մասին:
Վարդապետություն և Ուխտեր 76․25-29
Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը տեսիլքում տեսան Լյուցիֆերի անկումը
Եթե հնարավոր է, յուրաքանչյուր ուսանողի տվեք հետևյալ ճիշտ է/սխալ է ստուգարքի մեկ օրինակ կամ գրեք հարցերը գրատախտակին: Հանձնարարեք ուսանողներին գրել իրենց օրինակի կամ մի թղթի վրա՝ ճիշտ է, թե սխալ յուրաքանչյուր պնդումը:
Երբ ուսանողները ավարտեն ստուգարքը, բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 76.25–29-ում նկարագրվում է Ջոզեֆ Սմիթի և Սիդնի Ռիգդոնի տեսիլքը Լյուցիֆերի անկման մասին: Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ այդ հատվածները և իրենց կարդացածի հիման վրա փոփոխություններ կատարել իրենց պատասխաններում: Երբ ուսանողները վերանայեն իրենց պատասխանները, ամբողջ դասարանով վերանայեք յուրաքանչյուր պնդումը և խնդրեք ուսանողներին բացատրել իրենց պատասխանները, հիմնվելով իրենց սովորածի վրա: Պնդում 1-ը ճիշտ է (տես ՎևՈւ 76.26): Պնդում 2-ը նույնպես ճիշտ է (տես ՎևՈւ 76.25–27): Կարող եք բացատրել ուսանողներին, որ Լյուցիֆեր նշանակում է է լույս բերող կամ լույս արձակող: Նա հայտնի է նաև որպես «արշալույսի որդի»: (Sես Bible Dictionary, “Lucifer”; Guide to the Scriptures, “Lucifer,” scriptures.lds.org:)
Երբ ուսանողները բացատրեն իրենց պատասխանները պնդում 3-ի համար, որը սխալ է (տես ՎևՈւ 76.25, 28), օգնեք նրանց հասկանալ, որ սատանան ապստամբեց: Նա ցանկանում էր զրկել Երկնային Հորը գահից և վերցնել Նրա զորությունը, թագավորությունը և փառքը:
-
Համաձայն հատված 25-ի, ինչպիսի՞ն էր Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի դեմ Լյուցիֆերի ապստամբելու հետևանքը: (Կարող եք հրավիրել ուսանողներին գրել հետևյալ վարդապետությունը իրենց սուրբ գրությունների լուսանցքում հատված 25-ի կողքին. Նախաերկրային գոյության մեջ Լյուցիֆերը ապստամբեց Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի դեմ և վտարվեց:)
Երբ ուսանողները բացատրեն իրենց պատասխանները պնդում 4-ին, որը սխալ է, (տես ՎևՈւ 76.26), բացատրեք, որ Լյուցիֆերին տրված Կորուստ տիտղոսը նշանակում է կործանում և դատապարտում:
Երբ ուսանողները բացատրեն իրենց պատասխանները պնդում 5-ին, որը ճիշտ է (տես ՎևՈւ 76.29), կարող եք խնդրել նրանց նշել այդ արտահայտությունը հատված 29-ում, որն ուսուցանում է, որ սատանան պատերազմում է Աստծո Սրբերի դեմ:
-
Ե՞րբ սկսվեց այդ պատերազմը Սատանայի դեմ: (Նախաերկրային գոյության ժամանակ:) Հատված 29-ի ո՞ր բառերն են բացատրում, որ երկնքում սկսված պատերազմը այսօր շարունակվում է: (Պատերազմում և շրջապատում բառերը՝ երկուսն էլ օգտագործվում են ներկա ժամանակով: Կարող եք բացատրել, որ շրջապատել շուրջանակի նշանակում է ամբողջովին շրջապատել:)
-
Ինչպե՞ս է սատանան Աստծո Սրբերի դեմ պատերազմ մղում այսօր:
Վարդապետություն և Ուխտեր 76․30-49
Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը տեսիլքում տեսան կորստի որդիների տառապանքները
-
Պատերազմի ժամանակ ո՞վ է դավաճանը։
Խնդրեք ուսանողներին աչքի անցկացնել Վարդապետություն և Ուխտեր 76.30–32, գտնելով, թե ովքեր էին Փրկչի դավաճանները, որոնց Տերը ցույց տվեց տեսիլքում Ջոզեֆ Սմիթին և Սիդնի Ռիգդոնին: Խնդրեք ուսանողներին հաղորդել իրենց գտածի մասին: Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ 1 Նեփի 76.30-35: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով այն ընտրությունները, որոնք մարդկանց տանում են դեպի կորստի որդիներ դառնալը:
-
Ի՞նչ ընտրություններ են տանում դեպի կորստի որդիներ դառնալը: (Սատանային հետևելը, ճշմարտությունը մերժելը և Աստծո զորությունը մերժելը դրա մասին իմանալուց հետո [տես ՎևՈւ 76.31], Սուրբ Հոգին մերժելը՝ այն ստանալուց հետո, և Փրկչին մերժելը [տես ՎևՈւ 76.35]:)
Երբեմն ուսանողները մտահոգվում են այն մասին, որ իրենց սիրելի մարդիկ, ովքեր քիչ ակտիվ են դառնում ավետարանում, կորստի որդիներ են: Բացատրեք, որ կորստի որդիները Եկեղեցու անդամները չեն, ովքեր ճշմարտության մասին վկայություն են ունեցել որոշ ժամանակ, սակայն հետո ոչ ակտիվ են դարձել ավետարանում: Կորստի որդները գործում են Սուրբ Հոգին մերժելու աններելի մեղքը:
Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալն ուսուցանել է.
«Սուրբ Հոգու դեմ մեղք գործելը այնպիսի գիտելիք է պահանջում, որ ակնհայտորեն անհնար է դիրք և պաշտոն ունեցողին նման մեղք կատարել» (The Miracle of Forgiveness [1969], 123).
Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով կարդալ Վարդապետություն և Ուխտեր 76.36–38, 44–49 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով կորստի որդիների կարգավիճակը:
-
Ինչպե՞ս կնկարագրեք տառապանքները, որոնք կորստի որդիները կունենան հավերժության մեջ:
-
Համաձայն հատված 37-ի ի՞նչ տեսակի մահ կունենան միայն կորստի որդիները:
Բացատրեք, որ կորստի որդիները քավություն չեն ունենա երկրորդ հոգևոր մահից և չեն ժառանգի փառքի արքայությունը հարություն առնելուց հետո: Փոխարենը, նրանք կտառապեն հավերժ:
Նշեք, որ կորստի որդիների մասին տեսիլքի ընթացքում Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը հուսալի լուր իմացան: Որպեսզի օգնեք ուսանողներին գտնել այդ ճշմարտությունը, խնդրեք նրանց պատմել, թե ինչ լավ լուրեր են ստացել նախորդ շաբաթվա ընթացքում: (Կարող եք որպես օրինակ բերել լավ լուրեր թերթերից կամ այլ աղբյուրներից։) Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 76.39–43 և խնդրեք դասարանին հետևել, գտնելով, թե ինչ բարի լուր ստացավ աշխարհը:
-
Ի՞նչ բարի լուր ստացավ աշխարհը: (Կարող եք բացատրել, որ ավետարան բառացի նշանակում է բարի լուր:)
Որպեսզի օգնեք ուսանողներին ներկայացնել Վարդապետություն և Ուխտեր 76․39–43 հատվածների վարդապետությունները, խնդրեք նրանց իրենց դասարանային նոթատետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում գրել այս հատվածներում ուսուցանված «ավետիքի» վերաբերյալ մի հակիրճ պարբերություն։ Բավարար ժամանակից հետո հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց պատասխաններով դասարանի հետ: Ուսանողների պատասխաններից հետո դուք կարող եք խորհուրդ տալ, որ նրանք 39–43 հատվածներում նշեն արտահայտություններ, որոնք ուսուցանում են հետևյալ վարդապետությունը․ Հիսուս Քրիստոսի հարության միջոցով Աստծո բոլոր զավակները՝ բացառությամբ կորստի որդիների, տեղ կժառանգեն փառքի թագավորությունում։
-
Ինչպո՞ւ է Հիսուս Քրիստոսի Քավությունը «բարի լուր» ձեզ համար:
Կարող եք ավարտել այս դասը, կիսվելով այս հարցի ձեր պատասխանով։