Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Տնային ուսումնասիրության դաս. Վարդապետություն և Ուխտեր 45-48 (Մաս 11)


Տնային ուսումնասիրության դաս

Վարդապետություն և Ուխտեր 45–48 (Մաս 11)

Նախապատրաստական նյութեր տնային ուսումնասիրության ուսուցչի համար

Ամենօրյա տնային ուսումնասիրության դասերի համառոտ շարադրանք

Իրադարձությունների, վարդապետությունների և սկզբունքների հետևյալ ամփոփումը, որոնք ուսանողները սովորեցին, երբ նրանք ուսումնասիրում էին Վարդապետություն և Ուխտերի 45-48 բաժինները (մաս 11), չի նախատեսվում ուսուցանել որպես ձեր դասի մաս: Դասը, որն ուսուցանում եք, կենտրոնանում է այս վարդապետություններից և սկզբունքներից միայն մի քանիսի վրա: Հետևեք Սուրբ Հոգու հուշումներին, երբ մտածեք ձեր ուսանողների կարիքների մասին:

Օր 1 (Վարդապետություն և Ուխտեր 45.1–15)

Վարդապետություն և Ուխտեր 45 բաժնի առաջին հատվածներում ուսանողները կարդացին, որ Հիսուս Քրիստոսը ստեղծեց երկինքներն ու երկիրը, և որ Նա մեր բարեխոսն է Երկնային Հոր առաջ: Եթե մենք սովորում ենք Փրկիչի և մեզ համար կատարված Նրա գործերի մասին, մենք կարող ենք մեծացնել Նրա ձայնին ականջալուր լինելու մեր ցանկությունը:

Օր 2 (Վարդապետություն և Ուխտեր 45.16-75)

Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստի նշանների ուսումնասիրությունից հետո ուսանողները սովորեցին, որ եթե մենք կանգնենք սուրբ տեղերում և փնտրենք նշանները, մենք պատրաստ կլինենք այդ մեծ իրադարձության համար: Տասը կույսերի առակից նրանք սովորեցին, որ եթե մենք ստանանք ճշմարտությունը և ընդունենք Սուրբ Հոգուն որպես մեր ուղեցույց, մենք կհամբերենք մինչև Փրկիչի Երկրորդ Գալուստը: Այս դասը ուսանողներին ներկայացրեց նաև Նոր Երուսաղեմի մասին տեղեկությունը:

Օր 3 (Վարդապետություն և Ուխտեր 46)

Ուսանողները այս դասը անցկացրին` մտածելով, թե ինչպես պետք է վարել Եկեղեցու ժողովները: Նրանք սովորեցին, որ ժողովները վարելիս Եկեղեցու ղեկավարները պիտի ուղղորդվեն Սուրբ Հոգով, և որ Տերը պատվիրել է մեզ հրավիրել բոլոր մարդկանց մեր հասարակական ժողովներին: Ուսանողները նաև պարզաբանեցին այն ուղիները, որոնց շնորհիվ կխուսափեն խաբվելուց. 1) հետևել Հոգուն ողջ սրբությամբ, և 2) խնդրել Աստծուն և ապրել Նրա հանդեպ երախտագիտությամբ: Ապա ուսանողները սովորեցին հոգևոր շնորհների նպատակների մասին:

Օր 4 (Վարդապետություն և Ուխտեր 47-48)

Երբ ուսանողներն ուսումնասիրում էին Եկեղեցու գրանցումները պահելու կարևորության մասին, նրանք պարզեցին այն ճշմարտությունը, որ եթե մենք հավատարիմ լինենք անձնական պատմություններ գրանցելու ջանքերում, Հոգին կօգնի մեզ: Երբ ուսանողներն ուսումնասիրում էին Նյու Յորքից Օհայո գաղթող Սրբերի ժամանման պատմական ենթատեքստը, նրանք արձագանքեցին Տիրոջ պատվիրանին` մեր ունեցածով կիսվել կարիքավորների հետ:

Նախաբան

Այս դասն այն մասին է, թե որքան հոգատար է Հիսուս Քրիստոսը մեր բոլորի հանդեպ: Ուսանողները հնարավորություն կունենան ամբողջ շաբաթ իրենց սովորած վարդապետություններն ու սկզբունքները կապել այն բանի հետ, թե ինչպես է Տերը դրսևորում մեր հանդեպ ունեցած Իր սերը:

Նշում. Անհատական ուսումնասիրության ընթացքում ուսանողներն աշխատեցին, որպեսզի մտապահեն և կիրառեն սուրբ գրության սերտման հատվածը` Վարդապետություն և Ուխտեր 46.33: Կարող եք խնդրել նրանց անգիր ասել և կիսվել, թե ըստ նրանց, երիտասարդներն ինչպես կարող են «անդադար առաքինություն և սրբություն գործադրել [Տիրոջ] առաջ»։

Ուսուցման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 45-46

Տերն ուսուցանում է կարևոր իրադարձությունների և պարգևների մասին, որոնք իրականանալու են վերջին օրերում

Գրատախտակին գրեք հետևյալ հարցը. Ո՞վ է այս պահին մտածում ձեր մասին:

Կարող եք խրախուսել ուսանողներին վերանայել Վարդապետություն և Ուխտերի 45-46 բաժինները` փնտրելով իրենց նշած հատվածներն ու բացահայտած ճշմարտությունները, որոնք հաստատում են այն գաղափարը, որ Փրկիչը մտածում է նրանց մասին և անձնապես հետաքրքրվում է նրանցով: Խնդրեք ուսանողներին խորհել գրատախտակին գրված հարցերի շուրջ և պատասխանել դրանց։

  • Այս շաբաթվա ձեր ուսումնասիրություններից ի՞նչ սովորեցիք, որն օգնում է ձեզ հասկանալ, որ Տերը հիշում է ձեզ: (Ուսանողների պատասխանները կարող են արտացոլել հետևյալ գաղափարները. Փրկիչը մեր բարեխոսն է Հոր առջև, Փրկիչը սեր է ցուցաբերում մեր հանդեպ` հայտնելով այն իրադարձությունները, որոնք կնախորդեն Երկրորդ Գալուստին, Աստված Հոգու պարգևներ է տալիս մեզ, երբ մենք փնտրում ու ապրում ենք` դրանց արժանի լինելով:)

Հիշեցրեք ուսանողներին, որ Եկեղեցու պատմության այդ ժամանակահատվածում թշնամիները կեղծ և սուտ լուրեր էին տարածում Եկեղեցու և Մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին: Վարդապետություն և Ուխտերի 45 բաժնում տրված հայտնությունը հիշեցրեց Սրբերին, որ հատկապես այդ դժվար ժամանակներում Տերը մտածում էր նրանց մասին:

Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 45.1-6 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել` մտածելով, թե այս հայտնությունը ինչպես կարող էր օգնել Սրբերին հալածանքների այդ ժամանակահատվածում: Խնդրեք ուսանողներին ընդհատել ընթերցումը, որպեսզի կարողանաք ուղղել հետևյալ հարցերը համապատասխան հատվածները ընթերցելուց հետո.

  • Այն վարդապետությունը, որ Հիսուս Քրիստոսն է ստեղծել երկինքներն ու երկիրը, (ՎևՈւ 45.1) ինչպե՞ս է ցույց տալիս Փրկիչի անձնական հետաքրքրությունը ձեր նկատմամբ:

  • Ինչպե՞ս են Տիրոջ խոսքերը Վարդապետություն և Ուխտերի 45.2 հատվածում արտահայտում մեր հանդեպ Իր մտահոգությունը:

  • Ինչպե՞ս եք դուք հասկանում հատված 3-ից հետևյալ արտահայտությունը. «պաշտպանում է ձեր դատը»:

  • Համաձայն հատված 4-ի, ի՞նչ փորձառության միջոց անցավ Տերը, որը Նրան հնարավորություն տվեց դառնալ մեր բարեխոսը Երկնային Հոր առաջ: (Նա տարավ տառապանք և մահ, ինչպես նաև ապրեց իր կյանքն առանց մեղքի: Կարող եք հրավիրել ուսանողներից մեկին իրենց սովորած նյութից բացատրել բարեխոսի դերը։)

  • Այն գիտելիքը, որ Հիսուս Քրիստոսը մեր բարեխոսն է Երկնային Հոր առաջ ինչպե՞ս է այժմ անդրադառնում ձեր ընտրությունների և գործողությունների վրա:

Որպեսզի շեշտվի Փրկիչի հոգատարությունը մեր հանդեպ, հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի հետևյալ հայտարարությունը: Խնդրեք դասարանին ուշադրություն դարձնել այն լրացուցիչ գաղափարներին, որոնք վերաբերում են Փրկիչի դերին` որպես մեր բարեխոսի:

Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ

«Հիսուս Քրիստոսը կանգնած է Հոր և մարդու միջև: Նա պաշտպանում է մեր դատը: Դուք գիտեք, որ երբ Նա երկրի վրա էր, նա հաճախ էր աղոթում, աղոթում էր իր աշակերտների համար` պաշտպանելով նրանց Իր Հոր առաջ, և Նա պաշտպանում է այն ժամանակից ի վեր, և Նա կանգնած է մեր և Աստծո` մեր Հոր միջև» (in Conference Report, Oct. 1953, 58):

  • Ձեր կարծիքով, ինչպե՞ս կարող է մարդը շնորհակալություն հայտնել Փրկիչին` իր բարեխոսը լինելու համար։ (Որպեսզի օգնեք ուսանողներին կիսվել խորամիտ պատասխաններով, կարող եք նրանց ուղղորդել կարդալ իրենց շարադրանքը այս մասի Օր 1-ի դասի 2-րդ գրավոր հանձնարարության մեջ [ՎևՈւ 45.1–15]:)

Խնդրեք ուսանողներին մտածել այն ժամանակների մասին, երբ նրանք զգում էին, որ ոչ մեկը չի մտածում իրենց մասին, կամ նրանք զգում էին, որ պակաս կարևոր էին` քան մեկ ուրիշը:

Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ հայտարարությունը. Խնդրեք ուսանողներին ուշադրություն դարձնել, թե Փրկիչն ինչպես է վերաբերվում նրանցից յուրաքանչյուրին:

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

«Եղբայրներ և քույրեր, ես վկայում եմ, որ մեզանից ոչ մեկը ավել կամ պակաս արժեվորված ու փայփայված չէ Աստծո կողմից, քան մեկ ուրիշը: Ես վկայում եմ, որ Նա սիրում է մեզանից յուրաքանչյուրին` անապահովներին, մտահոգներին, կարծրամիտներին և բոլորին: Նրա համար կարևոր չեն մեր տաղանդներն ու արտաքինը: Նրա համար նշանակություն չունեն մեր մասնագիտությունը կամ ունեցվածքը: Նա քաջալերում է յուրաքանչյուր վազորդի, եթե մրցավազքը մեղքի դեմ է, ոչ թե միմյանց դեմ: Ես գիտեմ, որ եթե մենք հավատարիմ լինենք, ապա բոլորիս համար էլ պատրաստ կլինի կատարելապես կարված արդարության թիկնոց, որը սպասելու է մեզ» (“The Other Prodigal,” Ensign, May 2002, 64):

Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց վկայություններով, երբ նրանք զգացել են, որ Աստված հոգ է տարել նրանց մասին, կամ, երբ նրանք քաջալերվել են Աստծո կողմից:

Բացատրեք, որ ուղիներից մեկը, որով Փրկիչը սփոփել է վաղ շրջանի Սրբերին հալածանքների այս ժամանակահատվածում, նրանց հայտնելն էր, որ Ինքը նորից գալիս էր երկիր` օրհնելու Սրբերին: Գրատախտակին գրեք սուրբ գրությունների հետևյալ հղումը. Վարդապետություն և Ուխտեր 45.55-59:

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ այս հատվածները` ուշադրություն դարձնելով, թե Սրբերն ինչպես պիտի օրհնվեին Տիրոջ Գալուստի ժամանակ:

  • Ըստ հատված 57-ի, մենք ի՞նչ պիտի անենք, որպեսզի պատրաստ լինենք Տիրոջ Գալուստին։ (Գրեք հետևյալ սկզբունքը գրատախտակին. Եթե մենք ստանում ենք ճշմարտությունը և ընդունում Սուրբ Հոգին որպես մեզ ուղեկից, մենք կմնանք Փրկիչի Երկրորդ Գալուստի ժամանակ։)

  • Ձեր կարծիքով, եթե մենք ստանանք ճշմարտությունը և ընդունենք Հոգին` որպես մեզ ուղեկից, ինչպե՞ս է այն պատրաստելու մեզ Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին:

  • Դուք ի՞նչ եք արել, որպեսզի ստանաք և ձեր կյանք ընդունեք ճշմարտությունը: Ե՞րբ եք դուք ստացել Սուրբ Հոգու առաջնորդությունը: (Ուսանողների պատասխանները լսելուց հետո կիսվեք ձեր կյանքի փորձառություններով:)

Վարդապետություն և Ուխտեր 47-48

Սրբերը պիտի կանոնավորապես վարեն պատմության աշխատանքը և իրենց ռեսուրսներով կիսվեն միմյանց հետ:

Ուսանողներին հիշեցրեք, որ այս շաբաթվա իրենց ուսումնասիրությունները լուսաբանեցին անձնական պատմության կամ օրագիր վարելու կարևորությունը: Որպեսզի խրախուսեք դասարանի անդամներին շարունակել անձնական պատմություն վարելու իրենց ջանքերը, կամ սկսել վարել անձնական պատմությունը, կարող եք հարցնել, թե ինչո՞ւ է կարևոր պահել անձնական պատմությունը:

Հրավիրեք ուսանողներին կիսվել այն օրհնություններով, որոնք նրանք ստացել են պահելով անձնական պատմությունը` իրենց ծնողների, պապերի և այլ նախնիների պատմությունները կարդալով:

Հաջորդ մասը (Վարդապետություն և Ուխտեր 49-56)

Որպեսզի ուսանողներին նախապատրաստեք եկող շաբաթվա իրենց ուսումնասիրությանը, կարող եք հրավիրել նրանց մտածել հետևյալի մասին. «Մենք ինչպե՞ս պիտի քարոզենք ավետարանն ուրիշներին»: Ինչպե՞ս կարող եք իմանալ, թե արդյոք դուք ուսուցանում կամ սովորում եք Սուրբ Հոգու կողմից: Երբևէ ձեզ համար դժվար եղե՞լ է տարբերել, թե արդյոք ինչ-որ բան Աստծուց է կամ մեկ այլ սկզբնաղբյուրից: Բացատրեք, որ հաջորդ դասին ուսանողները կիմանան, թե Տերն ի՞նչ է սովորեցրել այն մասին, թե ինչպե՞ս ճանաչել ճշմարտությունը և խուսափել կեղծ ուսմունքներից: