Տնային ուսումնասիրության դաս
Սիոնի կենտրոնական վայրը, Վարդապետություն և Ուխտեր 57-59 (Մաս 13)
Նախաբան
Այս դասը կօգնի ուսանողներին ավելի լավ հասկանալ ապաշխարության սկզբունքները: Երբ ուսանողները սովորեն այս սկզբունքները, կհասկանան, թե ինչ պիտի անեն, որպեսզի ապաշխարեն և ինչպես կարող է ներման Տիրոջ խոստումն օրհնել նրանց կյանքը: Մինչ որոշ նյութեր ուղղված էին ամենօրյա դասերին, այս դասը ձեզ հնարավորություն է տալիս օգնել ուսանողներին ավելի լավ հասկանալ ապաշխարության սկզբունքները և ավելի լավ կիրառել դրանք իրենց կյանքում:
Ուսուցման առաջարկներ
Վարդապետություն և Ուխտեր 58․34-43
Տերը հրահանգներ է տալիս Սիոնի վերաբերյալ և ուսուցանում է ապաշխարության սկզբունքները
Նախքան դասի սկսվելը գրատախտակին գրեք հետևյալ հարցերը. Ի՞նչ է նշանակում ապաշխարել: Ինչպե՞ս կարող եմ ես իմանալ, որ լիովին ապաշխարել եմ: Դասի սկզբում ուսանողներին հարցրեք, թե նրանք ինչպես կպատասխանեին հարցերին:
Գրեք հետևյալ անունները գրատախտակին. Մարտին Հարրիս, Վիլյամ Վ. Ֆելպս և Զիբա Պետերսոն:
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 58.38-41, 60 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել` ուշադրություն դարձնելով այն խորհրդին, որը Տերը տվեց այդ մարդկանց, երբ նրանք պատրաստվում էին կառուցել Սիոնը։ Ուսանողների պատասխաններից հետո, կարող եք գրատախտակին գրել նրանց պատասխանները` համապատասխան անվան տակ։
-
Համաձայն Տիրոջը, ո՞րն էր Մարտին Հարրիսի մեղքը: Տերն ի՞նչ ասաց նրան անել:
-
Համաձայն Տիրոջը, որո՞նք էին Վիլյամ Վ․ Ֆելփսի մեղքերը: Ի՞նչ Տերն ասաց նրան անել: (Դուք կարող եք բացատրել, որ «գերազանցություն է փնտրում» արտահայտությունը [հատված 41-ում] չի նշանակում անել մեր լավագույնը կամ փորձել բարելավել: Փոխարենը, այդ արտահայտությունը վերաբերում է անարդար, մեծամիտ ցանկությանը՝ երևալու ավելի լավը կամ ավելի կարևոր, քան այլ մարդիկ են:)
-
Ի՞նչ էր փորձում անել Զիբա Պիտերսոնը իր մեղքերի պատճառով:
Շեշտեք, որ այդ մարդկանց մեղքերի պատճառով նրանք չէին կարող օգնել կառուցել Սիոնը:
-
Որա՞նք են այն մի քանի ուղիները, որով մեր մեղքերը սահմանափակում են Տիրոջը ծառայելու մեր կարողությունը:
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 58.42 հատվածը: Դասարանին խնդրեք հետևել` ուշադրություն դարձնելով, թե Տերն ինչ ուսուցանեց ապաշխարության մասին:
-
Համաձայն այդ հատվածի, ի՞նչ է խոստանում Տերը մեզ, եթե մենք ապաշխարենք մեր մեղքերը: (Ուսանողները պետք է գտնեն հետևյալ սկզբունքը. Եթե մենք ապաշխարենք մեր մեղքերից, Տերը կների մեզ և այլևս չի հիշի մեր մեղքերը: Գրեք այս սկզբունքը գրատախտակին: Կարող եք առաջարկել ուսանողներին նշել խոսքերը, որոնք ուսուցանում են այդ սկզբունքը հատված 42-ում:)
-
Մեր ո՞ր մեղքերին է վերաբերում այդ սկզբունքը: (Բոլոր:)
Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ Բոյդ Ք․ Փաքերի խոսքերը. Դասարանին խնդրեք լսել, թե որ խոսքերն ու արտահայտություններն են առնչվում գրատախտակին գրված սկզբունքին:
«Անկախ այն բանից, թե ինչպիսի մեղք ենք մենք գործել, անկախ նրանից, թե մեր գործողությունները որքանով են վնասել ուրիշներին, այդ մեղքը կարող է ամբողջովին մաքրվել: Ինձ համար բոլոր սուրբ գրությունների մեջ ամենագեղեցիկ արտահայտությունը այն է, որ Տերն ասել է. «Ահա, ով որ ապաշխարել է իր մեղքերը, նա ներվում է, և ես՝ Տերս, այլևս չեմ հիշում դրանք: ( ՎևՈւ 58:42)
«Սա է Հիսուս Քրիստոսի ավետարանի և Քավության խոստումը» («Քավությունը» Ensign կամ Լիահոնա նոյեմբեր 2012, 77):
-
Իմացությունն այն բանի, որ ձեր բոլոր մեղքերը կարող են ներվել, ինչպե՞ս է օրհնել ձեր կյանքը:
Բացատրեք, որ որոշ մարդիկ սխալմամբ կարծում են, որ եթե իրենք դեռ հիշում են իրենց մեղքերը, ապա լիովին չեն ապաշխարել: Հավաստիացրեք նրանց, որ իրենց մեղքերի հիշողությունը կարող է օգնել նրանց խուսափել միևնույն մեղքը գործելուց:
Հրավիրեք որևէ ուսանողի կարդալ Նախագահ Հարոլդ Բ. Լիի հետևյալ միտքը. Դասարանին խնդրեք հետևել` ուշադրություն դարձնել, թե նա ի՞նչ է ուսուցանել խղճի այն խաղաղության մասին, որը գալիս է քավության միջոցով:
«Երբ գալիս է ժամանակը, երբ դուք ձեր մեղքերից ապաշխարելու համար արել եք այն ամենը, որ դուք կարող եք, ով էլ դուք լինեք, որտեղ էլ դուք լինեք, և ձեր հնարավորության սահմաններում փոխհատուցել եք դրանց դիմաց, եթե դա մի այնպիսի բան է, որը կարող է ազդել ձեր Եկեղեցու անդամ մնալու վրա, և դուք գնացել եք համապատասխան իշխանավորների մոտ, ապա դուք կցանկանաք այդ հաստատող պատասխանը, թե արդյոք Տերն ընդունում է ձեզ, թե ոչ: Ձեր հոգու փնտրտուքներում, եթե դուք փնտրեք ու գտնեք խղճի այդ խաղաղությունը, այդ նշանով դուք կիմանաք, որ Տերն ընդունել է ձեր ապաշխարությունը» (Stand Ye in Holy Places [1974], 185)։
Նշեք, որ գրատախտակին գրված խոստումը պայմանական է: Մենք կարող ենք ստանալ Տիրոջ ներումը, եթե միայն ամեն բան անում ենք, որպեսզի լիովին ապաշխարենք մեր մեղքերը:
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ հետևյալ հայտարարությունը Երիտասարդներին զորացնելու համար գրքույկից: Խնդրեք դասարանին ուշադրություն դարձնել այն բաներին, որոնցից նրանք կարող են իմանալ այն մասին, թե ինչ է նշանակում ապաշխարել:
«Ապաշխարությունն ավելին է, քան միայն գործած սխալների գիտակցումը։ Ապաշխարությունը մտքի և սրտի փոփոխություն է: Այն ներառում է մեղքից շրջվելը և ներման համար Աստծուն դիմելը: Այն թելադրվում է Աստծո հանդեպ սիրուց և Նրա պատվիրաններին հնազանդվելու անկեղծ ցանկությունից։ (Երիտասարդներին զորացնելու համար [գրքույկ 2011], 28):
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 58.43 հատվածը: Դասարանին հանձնարարեք հետևել` ուշադրություն դարձնելով այն երկու բաների վրա, որ մենք պիտի անենք, որպեսզի լիովին ապաշխարենք մեր մեղքերը:
-
Ըստ այդ հատվածի, որոնք այն երկու բաները, որ մենք պիտի անենք, որպեսզի լիովին ապաշխարենք մեր մեղքերը: (Գրատախտակին գրեք հետևյալ վարդապետությունը: Ապաշխարելու համար մենք պիտի խոստովանենք և թողնենք մեղքերը:)
-
Ինչպե՞ս է այս վարդապետությունն օգնում մեզ պատասխանել հետևյալ հարցին. «Ինչպե՞ս կարող ենք իմանալ, արդո՞ք մենք լիովին ապաշխարել ենք»: (Օգնեք ուսանողներին հասկանալ, որ մեղքերի խոստովանությունն ու դրանք թողնելը կարևոր լիարժեք ապաշխարության համար:)
-
Ի՞նչ է նշանակում խոստովանել մեր մեղքերը:
Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ, թե ինչ է նշանակում խոստովանել մեր մեղքերը, հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ․ Թոդ Քրիստոֆերսոնի հետևյալ հայտարարությունը.
«Խոստովանելը և թողնելը զորեղ գաղափարներ են: Դրանք ավելին են, քան սովորական «Ես ընդունում եմ դա: Ես ներողություն եմ խնդրում»: Խոստովանությունը սխալի և Աստծուն կամ մարդուն հասցրած վիրավորանքի խորը, երբեմն տենդային գիտակցումն է: («Ապաշխարության Աստվածային պարգևը» Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2011, 40):
-
Ինչպե՞ս կարող է մեր մեղքերը խոստովանելը օգնել մեզ հրաժարվել մեղքից և դիմել Աստծուն ներման համար:
Այս քննարկման ընթացքում ուսանողները կարող են մտածել, թե ինչ մեղքեր պետք է խոստովանեն և ում դրանք պետք է խոստովանեն: Բացատրեք, որ մենք կարիք ունենք խոստովանել մեր բոլոր մեղքերը մեր Երկնային Հորը: Լուրջ մեղքերը` ինչպես օրինակ սեռական մեղքերը (ներառյալ պոռնոգրաֆիայի օգտագործումը), նույնպես պիտի խոստովանել եպիսկոպոսին կամ ճյուղի նախագահին:
Ուսանողների ուշադրությունը հրավիրեք գրատախտակին գրված վարդապետության վրա։
-
Ի՞նչ է նշանակում թողնել մեր մեղքերը: (Մեր մեղքերից լիովին հրաժարվելը և այլևս դրանք չկրկնելը:)
Վկայեք Փրկչի Քավության և ապաշխարության և ներման ձեր քննարկած սկզբունքների մասին: Հրավիրեք ուսանողներին խորհել, արդյոք կա որևէ մեղք, որը նրանք պիտի ապաշխարեն և խրախուսեք նրանց ապաշխարել` գործելով ըստ այն ճշմարտությունների, որոնք նրանք սովորել են:
Հիշեցրեք ուսանողներին, որ Վարդապետություն և Ուխտերի 58.42-43 հատվածը սուրբ գրությունների սերտման հատվածների ցանկից է: Հրավիրեք նրանց պատմել, թե իրենք ի՞նչ ջանքեր են գործադրում այն մտապահելու համար:
Հաջորդ մասը (Վարդապետություն և Ուխտեր 60-64)
Որպեսզի ուսանողներին նախապատրաստեք Վարդապետություն և Ուխտերի 60-64 բաժինների ուսումնասիրությանը, կարող եք հրավիրել նրանց` մտածել հետևյալի մասին. «Եթե ինչ-որ մեկին չի հաջողվում ներել մեկ ուրիշի կատարած սխալը, ո՞վ է ավելի մեծ մեղք գործում»: Հրավիրեք ուսանողներին մտածել, թե ինչպես են նրանք արձագանքում, երբ վիրավորվում են մեկ այլ մարդու գործողություններից կամ բառերից: Նույնիսկ ամենացավալի դեպքերում, մենք ու՞մ պիտի ներենք: Բացատրեք, որ հաջորդ դասի ժամանակ ուսանողները կիմանան, թե Տերն ի՞նչ է սովորեցրել այս հարցի վերաբերյալ և ինչպես արձագանքել ուրիշների վիրավորանքներին: