Դաս 110
Վարդապետություն և Ուխտեր 105
Նախաբան
Տիրոջ ցուցումներին հնազանդվելով, Մարգարե Ջոզեֆ Սմիթը և շուրջ 200 կամավորներ և նորակոչիկներ կազմավորեցին այն, ինչը հայտնի դարձավ , որպես Սիոնի ճամբար, որը պետք է օգնության հասներ այն Սրբերին, ովքեր արտաքսվել էին Միսսուրիի Ջեկսոն գավառից։ 1834թ․ հունիսի 22-ին, ճամբար դնելով Միսսուրիի Ֆիշինգ գետի վրա, Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ, որը գրված է Վարդապետություն և Ուխտեր 105-ում։ Այդ հայտնության մեջ Տերը տեղեկացնում է Սրբերին, որ Սիոնի հողի փրկագնումը հետաձգվում է միառժամանակ։ Տերը նաև ցուցումներ է տալիս այն վերաբերյալ, թե ինչ պետք է պատահի, որպեսզի ապագայում Սիոնը փրկագնվի։
Ուսուցանման առաջարկներ
Վարդապետություն և Ուխտեր 105․1-19
Տերը պատվիրում է Սրբերին սպասել Սիոնի փրկագնման համար
Դասից առաջ, ձեռք բերեք թղթե բաժակ, ռետինե օղակապ և երեք կտոր թել։ Ռետինե օղակապի շրջանակը պետք է փոքր լինի բաժակի շրջանակից։ Լարի կտորները կապեք կլոր ռեզինի շրջանակի վրա` հավասար հեռավորություններով:
Սկսեք այս դասը` հրավիրելով երեք կամավորների: Տեղադրեք բաժակը հարթ մակերեսի վրա և հրահանգեք կամավորներին վերցնել բաժակը` օգտագործելով միայն կլոր ռեզինը և լարերը: Ասացեք նրանց, որ նրանք չպիտի դիպչեն կլոր ռեզինին. նրանք պիտի պահեն լարերի կտորները: (Որպեսզի լուծեն այդ առաջադրանքը, ոսանողները պետք է բոլորն իրար հետ միաժամանակ հավասար ուժով քաշեն թելերը, որպեսզի բավարար չափով ձգեն ռետինե օղակապը, տեղադրելով այն բաժակի շուրջը, և բարձրացնելով այն։)
Այն բանից հետո, երբ ուսանողները ավարտեն այդ առաջադրանքը, տվեք հետևյալ հարցը․
-
Ի՞նչ դեր խաղաց միասնությունը այդ առաջադրանքի կատարման մեջ։
Հիշեցրեք ուսանողներին, որ 1834թ․ փետրվարին, Տերը պատվիրեց Ջոզեֆ Սմիթին և այլ մարդկանց հավաքել նյութական միջոցներ և հավաքագրեն կամավորների, որպեսզի օգնեին այն Սրբերին, ովքեր դուրս էին քշվել Միսսուրիի Ջեկսոն գավառից, հետ բերելու իրենց հողերը։ Երբ ուսանողները սկսեն Վարդապետություն և Ուխտեր 105-ի այսօրվա քննարկումը, հորդորեք նրանց ուշադրություն դարձնել, թե ինչ դեր խաղաց միասնությունը Սիոնի հողերը հետ բերելու Սրբերի փորձերի մեջ։
Հորդորեք ուսանողներին Վարդապետություն և Ուխտեր 103 բաժնից վերհիշել կամավորների այն քանակը, որը Տերը ցանկացավ տեսնել Սիոնի ճամբարում (500) և նվազագույն քանակը, որը Նա պահանջեց (100)։ Հանձնարարեք ուսանողներից որևէ մեկին բարձրաձայն կարդալ հետևյալ պարբերությունը։ Հորդորեք ուսանողներին լսել այն մարդկանց քանակը, որն իրականում կամավորագրվեց Սիոնի ճամբարում, երբ խումբը սկզբում ճանապարհ ընկավ։
Սիոնի ճամբարի համար կամավորներ և միջոցներ հավաքագրելու Մարգարե Ջոզեֆ Սմիթի և այլոց ջանքերն այնքան էլ հաջող չէին, որքան որ հույս էր տածվում։ Այն ժամանակ, երբ 1834թ․ մայիսի սկզբներին, ճամբարը կամ բանակը սկսեց իր երթը, միայն 122 հոգի էին կամավորագրվել գնալու։ Սիոնի ճամբարը լրացուցիչ կամավորներ հավաքագրեց Միսսուրիի ճանապարհին։ Երբ, 1834թ․ հունիսի սկզբում, Միչիգան Տարածքից Հայրում Սմիթի և Լայման Ուայթի հավաքագրած նորակոչիկների խումբը հանդիպեց Ջոզեֆ Սմիթի խմբին, Սիոնի ճամբարը կազմված էր միայն 200 տղամարդկանցից, 12 կանանցից և 9 երեխաներից (տես Alexander L. Baugh, “Joseph Smith and Zion’s Camp,” Ensign, June 2005, 45)։
Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 105.7-8 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, ուշադրություն դարձնելով պատճառներից մեկին, որի համար Եկեղեցու որոշ անդամներ որոշեցին չօգնել Միսսուրիի իրենց ընկերակից Սրբերին։ Ապա, հորդորեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով։
Հանձնարարեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 105․1–6։ Դասարանին հանձնարարեք հետևել նրան, ուշադրություն դարձնելով նրան, թե ինչպես անհնազանդությունը և միասնության պակասն անդրադարձան Եկեղեցու անդամների վրա։ (Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ 5-րդ հատվածը, օգտակար կլինի բացատրել, որ «սելեստիալ արքայության օրենքն» իր մեջ ներառում է բոլոր այն օրենքներն ու սկզբունքները, որոնց մենք պետք է հնազանդվենք, արարողությունները, որոնք մենք պետք է ստանանք և ուխտերը, որոնք մենք պետք է պահենք, որպեսզի ժառանգենք սելեստիալ արքայությունը։)
-
Ի՞նչ ձևով Եկեղեցու անդամները չմիավորվեցին և չհնազանդվեցին։
-
Համաձայն այդ հատվածների, ի՞նչ պետք է անենք Սիոնը կառուցելու համար։ (Ուսանողների պատասխաններից հետո, օգնեք նրանց բացահայտել հետևյալ սկզբունքը․ Որպեսզի կառուցենք Սիոնը, մենք պետք է միավորված լինենք և հնազանդվենք այն ամենին, ինչ Աստված պատվիրում է։)
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ են միաբանությունն ու հնազանդությունն անհրաժեշտ Սիոնը կառուցելու համար:
-
Ո՞ր փորձառություններն են օգնել ձեզ հասկանալ Եկեղեցու անդամների միասնական լինելու կարևորությունը։
Բացատրեք, որ նրանք, ովքեր կամավորագրվեցին Սիոնի ճամբարին, ունեցան բազում դժվարություններ և հրաշքներ իրենց արշավի ընթացքում։ Հանձնարարեք ուսանողներից որևէ մեկին բարձրաձայն կարդալ հետևյալ պարբերությունը։ Հորդորեք դասարանին մտածել, թե ինչպես նրանք կարձագանքեին որոշ դժվարությունների։
Սիոնի ճամբարը, անցնելով 4 նահանգների միջով, քայլեց շուրջ 900 մղոն (1,450 կիլոմետր), 45 օր շարունակ օրական ճամփորդելով 20 և 40 մղոն (մոտ 30–60 կիլոմետր)։ Ճամբարի անդամները ենթարկվեցին ոտքերի հիվանդությունների, տոթ և խոնավ եղանակային պայմանների, սննդի պակասի ու անառողջ սննդի հետևանքներին։ Առանձին դեպքերում, ուժգին ծարավը ճամբարի որոշ անդամներին ստիպեց ճահճաջուր խմել, որից մոծակների թրթրուկներն էի դուրս ցցված (երբեմն օգտագործելով իրենց ատամները, որպես ֆիլտրեր), կամ ձիու սմբակների հետքերից անձրևից հետո ջուր խմել։ Արշավի ընթացքում, Սիոնի ճամբարին ուրիշները հաճախ սպառնում էին բռնությամբ։ (Տես Եկեղեցու պատմությունը ժամանակների լրության մեջ - Ուսանողի դասագիրք 2nd ed. [Եկեղեցու Կրթական Համակարգի ձեռնարկ 2003], 143-45։)
-
Ձեր կարծիքով, ինչպե՞ս կարձագանքեիք այդ դժվարություններին։
Բացատրեք, որ երբ Սիոնի ճամբարի անդամները ժամանեցին Միսսուրի, նրանք իմացան, որ Դանիել Դանկլինը, Միսսուրիի նահանգապետը, չի պահի Սրբերին Ջեկսոն գավառի իրենց հողերը վերադարձնելու իր խոստումը։ Չնայած այդ հուսահատեցնող լուրին, Սիոնի ճամբարը շարունակեց գնալ դեպի Ջեկսոն գավառ, սպասելով Տիրոջից լրացուցիչ առաջնորդություն։
Տեղեկացրեք ուսանողներին, որ Տիրոջից սպասվող առաջնորդությունը, հայտնության տեսքով, եկավ 1834թ․ հունիսի 22-ին, երբ Սիոնի ճամբարը ճամփորդել էր շուրջ յոթ շաբաթ և միայն 10-20 մղոն (մոտ 15–30 կիլոմետր) էր հեռու Ջեկսոն գավառից։ Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 105.9-14 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել, ուշադրություն դարձնելով, թե ինչ էր Տերը պատվիրել նրանց անել Սիոնը փրկագնելու համար։
-
Ի՞նչ պատվիրեց Տերը, որ ճամբարն աներ Սիոնի փրկագնման համար։
-
Եթե դուք լինեիք Սիոնի ճամբարի անդամ, ինչպիսի զգացում դուք կունենայիք, երբ լսեիք այդ հայտնությունն անմիջապես ձեր նպատակակետին հասնելուց առաջ։
-
Ի՞նչ պատճառներ բերեց Տերն այն մասին, թե ինչու Սիոնը չի փրկագնվի այդ ժամանակ։
Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 105.18-19 հատվածները: Հանձնարարեք դասարանին փնտրել այն պատճառը, թե ինչու էր Տերն առաջնորդել Սիոնի ճամբարին ճամփորդել այդքան հեռու, մինչև Միսսուրի, իսկ հետո հայտնել, որ նրանք չպետք է այդ ժամանակ վերականգնեին Սրբերին Սիոնի իրենց հողերում։
-
Ըստ այդ հատվածների, ինչո՞ւ էր Տերը պատվիրել Սիոնի ճամբարին ճամփորդել այդքան հեռու, մինչև Միսսուրի, իսկ հետո հայտնել, որ Սիոնը դեռևս չի փրկագնվելու։ (Դա հավատքի փորձություն էր։ Օգտակար կլինի բացատրել, որ հավատքի փորձությունը կարող է վերաբերվել նրան, թե արդյոք մենք կընտրենք վստահել և հնազանդվել Տիրոջն անկախ հանգամանքներից։)
-
Ինչպե՞ս էր Սիոնի ճամբարի անդամների հավատքը փորձվել իրենց փորձությունների ընթացքում։
-
Ի՞նչ կարող ենք սովորել այդ հատվածներից։ (Սկզբունքներից մեկը, որ ուսանողները կարող են բացահայտել, այն է, որ Աստված մեծ օրհնություններ է պատրաստել նրանց համար, ովքեր հավատարիմ են իրենց փորձությունների մեջ։)
-
Ե՞րբ եք դուք կամ ինչ-որ մեկը, որին դուք ճանաչում եք, ունեցել հավատքի փորձություն։ Ինչպե՞ս են ձեր հավատքի փորձությունները նախապատրաստել ձեզ մեծ օրհնությունների համար։
Տեղեկացրեք ուսանողներին, որ Սիոնի ճամբարում ծառայող շատ տղամարդիկ օրհնվել են Տիրոջ արքայությունում ծառայելու հնարավորություններով։ 1835թ․ փետրվարին, կազմավորվեց Տասներկու Առաքյալների Քվորումը և Յոթանասունի Առաջին Քվորումը։ Առաջին Առաքյալներից ինը և Յոթանասունի քվորումի բոլոր անդամները ծառայեցին Սիոնի ճամբարում։ (Տես Եկեղեցու պատմությունը ժամանակների լրության մեջ 151։)
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մարգարե Ջոզեֆ Սմիթի հետևյալ հայտարարությունը։ Հորդորեք դասարանին լսել տղամարդկանց ղեկավար պաշտոններին նախապատրաստելու Սիոնի ճամբարի դերը․
«Աստված չէր ցանկանում, որ դուք կռվեիք։ Նա չէր կարող կազմակերպել Իր արքայությունը տասներկու տղամարդկանցով՝բացելու ավետարանի դռները երկրի ազգերի առաջ, և նրանց առաջնորդության ներքո յոթանասուն տղամարդկանցով, որոնք պետք է հետևեին նրանց ուղուն, եթե նա չընտրեր նրանց այն մարդկանց խմբից, ովքեր առաջարկել էին իրենց կյանքը, և ովքեր այնպիսի մեծ զոհաբերություն էին կատարել, ինչպես Աբրահամն էր արել» (in History of the Church, 2:182; տես նաև Church History in the Fulness of Times, 151)։
Կիսվեք Տիրոջը վստահելու և հնազանդվելու կարևորության մասին ձեր վկայությամբ, երբ մեր հավատքը փորձվում է։
Վարդապետություն և Ուխտեր 105․20-41
Տերն ուսուցանում է Սրբերին, թե ինչ պետք է նրանք անեն, մինչև Սիոնը փրկագնվի
Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 105․20-37 հատվածները, և բացատրեք, որ Տերն ասաց Միսսուրիի Սրբերին, թե ինչպես նրանք պետք է արձագանքեն այն հալածանքներին, որոնց նրանք կենթարկվեն, մինչ սպասում են Սիոնի հետագա փրկագնմանը։ Նա պատվիրեց նրանց լինել խոնարհ և խուսափել հակառակություն սերմանելուց։ Նա բացատրեց նրանց, որ նրանք պետք է սրբագործվեն՝ Սիոնի վերջնական փրկագնմանը նախապատրաստվելիս։ Ինչպես նա ասել է նույն հայտնության մեջ, նրանք պետք է «ուսուցանվեն ավելի կատարյալ ձևով, և փորձ ունենան, և ավելի կատարյալ ձևով իմանան իրենց պարտականությունը, և այն բաները, որոնք [Նա] պահանջում [է] նրանց ձեռքից (ՎևՈւ 105․10)։
-
Որո՞նք են հալածանքներին պատասխանելու որոշ ձևերը։
Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 105․38-41 հատվածները, և հատվածներից ընտրել այն արտահայտությունը, որն ամփոփում է այն, թե ինչ Տերը պատվիրեց Սրբերին անել ի պատասխան իրենց կեղեքիչների։
-
Ըստ 40 հատվածի, ի՞նչ օրհնություններ կստանան Միսսուրիի Սրբերը, եթե նրանք ձգտեն խաղաղություն հաստատել ուրիշների հետ։ (Ուսանողների պատասխանները պետք է անդրադարձնեն հետևյալ սկզբունքը․ Եթե մենք ձգտենք խաղաղություն հաստատել ուրիշների հետ, ապա բոլոր բաները միասին կգործեն մեր բարիքի համար։)
-
Ի՞նչ կարող ենք անել ուրիշների հետ խաղաղություն հաստատելու համար։
-
Ինչպե՞ս եք դուք օրհնվել, երբ ձգտել եք հաստատել խաղաղություն, այդ թվում և նրանց հետ, ովքեր հնարավոր է հալածում են ձեզ։
Հորդորեք ուսանողներին խորհել մեկ բանի շուրջ, որը նրանք կարող են անել, որպեսզի իրենց կյանքում ավելի լավ հաստատեն խաղաղություն ուրիշների հետ, հատկապես, երբ նրանց հետ սխալ են վարվել, և իրենց դասարանային նոթատետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում գրեն այդ սկզբունքին հետևելու նպատակի մասին։