Դաս 41
Վարդապետություն և Ուխտեր 36-37
Նախաբան
1830թ. դեկտեմբերի 9-ին, Էդվարդ Պատրիջի մկրտվելուց երկու օր առաջ, Տերը նրան հայտնություն տվեց մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով: Այս հայտնությամբ, որն այժմ գրված է Վարդապետություն և Ուխտեր 36 բաժնում, Տերը ներեց Էդվարդ Պատրիջին նրա մեղքերը և կանչեց նրան ավետարանը քարոզելու: Տերը նաև բոլոր քահանայության կրողներին պատվիրան տվեց քարոզելու ավետարանը: Այս հայտնությունը ստանալուց կարճ ժամանակ հետո Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ, որն ընդգրկված է Վարդապետություն և Ուխտեր 37 բաժնում, որով Տերը պատվիրում է Սրբերին հեռանալ Նյու Յորքից և հավաքվել Օհայոյում:
Ուսուցանման առաջարկներ
Վարդապետություն և Ուխտեր 36․1-3
Տերը ներում է Էդվարդ Պատրիջին նրա մեղքերը և կանչում` ավետարանը քարոզելու
Դասարան բերեք մի ճամպրուկ (կամ ուսապարկ), որի մեջ կլինեն լիաժամկետ միսիայում ծառայող միսիոներին անհրաժեշտ պարագաներ: Օրինակ, կարող եք վերցնել սուրբ գրություններ, սպիտակ վերնաշապիկներ, փողկապներ, հարմար կոշիկներ և Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկը: Ցույց տվեք ուսանողներին փակ ճամպրուկը և խնդրեք նրանց պատկերացնել, որ այն հավաքվել է մի միսիոների համար, ով լիաժամկետ միսիայում ծառայելու ճանապարհին է: Հարցրեք, թե իրենց կարծիքով` ինչե՞ր կլինեն ճամպրուկում: Ապա, բացեք ճամպրուկը և ցույց տվեք պարունակությունը: (Կամ, կարող եք խնդրել ուսանողներին զույգերով աշխատել` կազմելով ցուցակ, կամ նկարել այն պարագաները, որոնք միսիոներներին անհրաժեշտ կլինեն միսիայի ժամանակ):
Բացատրեք, որ կան այլ բաներ ևս, որ միսիոներներին անհրաժեշտ են, և որոնք պարտադիր չէ, որ տեղավորվեն ճամպրուկի մեջ (կամ ուսապարկի): Տերը նշել է դրանցից մի քանիսը` Էդվարդ Պատրիջին հասցեագրված հայտնության մեջ: Այդ հայտնությունն այժմ կարելի է գտնել Վարդապետություն և Ուխտեր 36 բաժնում: Երբ ուսանողներն ուսումնասիրեն այս հայտնությունը, հրավիրեք նրանց թվարկել, թե միսիոներն ինչի կարիք ունի, երբ պատրաստվում է ծառայել միսիայում: (Երբ ուսանողները թվարկեն ճշմարտությունները դասի ժամանակ, կարող եք գրի առնել դրանք թղթի կտորների վրա: Ապա, կարող եք փակցնել այդ թղթի կտորները ճամպրուկին կամ ուսապարկին` դրսի կողմից, որ ուսանողները տեսնեն: Նաև կարող եք պարզապես թվարկել դրանք գրատախտակի վրա):
Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ հետևյալ պատմական տեղեկությունը Վարդապետություն և Ուխտեր 36 բաժնի համար: Խնդրեք դասարանի անդամներին լսել, թե ինչն օգնեց Էդվարդ Պատրիջին կայացնելու մկրտվելու որոշումը:
Երեց Օլիվեր Քաուդերիի և նրա ընկերակիցների հյուսիսարևելյան Օհայո ժամանումից ի վեր` մի քանի շաբաթվա ընթացքում շատ մարդիկ մկրտվեցին Հիսուս Քրիստոսի վերականգնված եկեղեցում: Նաև Էդվարդ Պատրիջի կինը` Լիդիան էր նրանց մեջ, ովքեր դարձի եկան և մկրտվեցին միսիոներների կողմից, բայց Էդվարդ Պատրիջը դեռ լիովին համոզված չէր: Նա ցանկանում էր այցելել մարգարե Ջոզեֆ Սմիթին մինչև որոշում կայացնելը: Նա և Սիդնի Ռիգդոնը ժամանեցին Վաթերլո, Նյու Յորք, Ջոզեֆ Սմիթի քարոզի ժամին: Երբ մարգարեն ավարտեց իր խոսքը, Էդվարդը կանգնեց, որ խոսի: Նա հայտնեց, որ Վաթերլո գալու ճանապարհին, զրուցել է Սմիթների ընտանեկան ֆերմայի հարևանների հետ Մանչեստրում, հարցուփորձ է արել Սմիթների ընտանիքի մասին: Բավարարվելով լսած կարծիքներով, Էդվարդը խնդրեց Ջոզեֆին մկրտել իրեն: (Տես Documents, Volume 1: July 1828–June 1831, vol. 1 of the Documents series of The Joseph Smith Papers [2013], 197, 199, 224):
Ուսանողներին հանձնարարեք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 36.1 հատվածը մտքում, ուշադրություն դարձնելով, թե ինչ ասաց Տերն Էդվարդ Պատրիջին նրա մկրտվելուց հետո:
-
Ի՞նչ օրհնություն ստացավ Էդվարդ Պատրիջը մկրտվելու արդյունքում: (Տերը ներեց նրա մեղքերը):
-
Ի՞նչ պատասխանատվություն ունեցավ Էդվարդը մկրտվելուց հետո:
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր, որ ովքեր կանչված են ավետարանը քարոզելու` ապաշխարեն և մեղքերից ներում ստանան:
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչու է կարևոր ապագա միսիոներների համար ապաշխարել իրենց մեղքերից, հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ հայտարարությունը: (Կարող եք նշել, որ երբ Երեց Հոլլանդն օգտագործում է «խաղալ հակառակորդի կողմից» և «ընդունելի լինել Փրկչի համար» արտահայտությունները, նա նմանեցնում է չարի և բարու միջև պայքարը մի աթլետիկ մրցույթի): Յուրաքանչյուր ուսանողի համար պատրաստեք այս հայտարարությունից մեկական օրինակ:
Բարու և չարի միջև այս իրական պայքարում դուք չեք կարող ամեն անգամ գայթակղության հանդիպելիս խաղալ հակառակորդի թիմում, ապա ակնկալել, կարծես թե ոչինչ չի պատահել, որ կհավաքագրվեք Փրկչի թիմում, երբ գա միսիայի և տաճարի ժամանակը:… Աստված չի լինի ծաղրված:…
«… Տերը գծել է արժանավորության չափանիշների գծերը նրանց համար, ովքեր կանչված են աշխատելու Նրա հետ այս գործում: Ոչ մի միսիոներ չի կարող չապաշխարել սեռական մեղքից կամ գռեհիկ խոսելաձևից կամ տռփագրությանն անձնատուր լինելուց, և ապա ակնկալել, որ կարող է ուրիշներին ապաշխարության կանչել այդ նույն բաներից:… Հոգին ձեզ հետ չի լինի, իսկ բառերը կմնան ձեր կոկորդում, երբ դուք արտասանեք դրանք: Դուք չեք կարող ճամփորդել ներքև, ինչպես ասել է Լեքին «արգելված ուղիներ»-ով [1 Նեփի 8.28] և ակնկալեք` մյուսներին ուղեկցել դեպի «նեղ ու անձուկ»-ը [2 Նեփի 31.18]` դա հնարավոր չի անել» (“We Are All Enlisted,” Ensign կամ Լիահոնա, Նոյ. 2011թ., 45):
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե նրանք ինչ կարող են անել այժմ, որ մաքուր լինեն միսիոներական ծառայության համար, հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ ապաշխարելու հետևյալ կոչը, որ արվել է կրկին Երեց Հոլլանդի կողմից.
«Ով էլ որ դու լինես, ինչ էլ որ դու արած լինես, դու կարող ես ներվել: Ձեզանից յուրաքանչյուրը … կարող է հետևում թողնել ցանկացած զանցանք, որի հետ պայքարի մեջ է: Դա ներման հրաշքն է, դա Տեր Հիսուս Քրիստոսի Քավության հրաշքն է: Սակայն դուք չեք կարող անել դա առանց ավետարանի հանդեպ եռանդուն հանձնառության և չեք կարող անել դա առանց ապաշխարության, որտեղ այն պահանջվի: Ես խնդրում եմ ձեզ … լինել ակտիվ և լինել մաքուր։ Եթե պահանջվում է, ես խնդրում եմ ձեզ դառնալ ակտիվ և դառնալ մաքուր» (“We Are All Enlisted,” 45):
Բացատրեք, որ թեև Էդվարդ Պատրիջը մկրտվեց նախքան այս հայտնությունը ստանալը, նա դեռ չէր ստացել Սուրբ Հոգու պարգևը: Ուսանողներին հանձնարարեք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 36.2-3 հատվածները մտքում, ուշադրություն դարձնելով, թե ինչ ասաց Տերը Էդվարդին Սուրբ Հոգու պարգևի մասին: Հրավիրեք ուսանողներին հաղորդել, թե ինչ են գտել:
-
Հիմնվելով այն բանի վրա, թե ինչ ասաց Տերը Էդվարդ Պատրիջին, ինչո՞ւ է հարկավոր միսիոներներին Սուրբ Հոգին ունենալ որպես ուղեկից:
-
Համաձայն 2 հատվածի ի՞նչ պետք է Սուրբ Հոգին սովորեցներ Էդվարդ Պատրիջին: Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում սովորել «արքայության խաղարարար բաները»: (Որպեսզի օգնեք ուսանողներին պատասխանել այս հարցին, խնդրեք նրանց կարդալ Վարդապետություն և Ուխտեր 42.61 հատվածը):
Կարող եք հրավիրել ուսանողներին կիսվել իրենց փորձով` պատմել, թե երբ է Սուրբ Հոգին սովորեցրել նրանց արքայության խաղարարար բաները: (Հիշեցրեք ուսանողներին, որ որոշ փորձառություններ` կիսվելու համար շատ սուրբ են կամ խիստ անձնական):
Վարդապետություն և Ուխտեր 36․4-8
Տերը պատվիրան է տալիս նրանց վերաբերյալ, ովքեր կանչված են քարոզելու ավետարանը:
Ուսանողներից մեկին խնդրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 36.4–5, 7 հատվածները: Նախքան ուսանողի կարդալը նշեք, որ այս հատվածներում Տերը խոսում է Իր «եկեղեցու երեցների» հետ (ՎևՈւ 36.7): Խնդրեք դասարանի անդամներին հետևել, տեսնելով, թե ինչ պարտականություն է տվել Տերը քահանայության կրողներին:
-
Ի՞նչ պարտականություն տվեց Տերը քահանայության կրողներին: Երբ ուսանողները պատասխանեն, գրեք այս ճշմարտությունը գրատախտակին. Քահանայության կրողները կանչված են քարոզելու ավետարանը):
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այս ճշմարտության կարևորությունը, և թե ինչպես է այն վերաբերում մեր օրերին, հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի հետևյալ խոսքերը.
«Ես կրկնում եմ այն, ինչ մարգարեները երկար ժամանակ ուսուցանել են` որ ամեն արժանի, ունակ երիտասարդ տղամարդ պետք է պատրաստվի ծառայելու միսիայում: Միսիոներական ծառայությունը քահանայության պարտականություն է` պարտավորություն, որ Տերն ակնկալում է մեզանից, ում այսքան շատ է տրված» (“As We Meet Together Again,” Ensign կամ Լիահոնա, Նոյ. 2010թ., 5–6):
-
Համաձայն Վարդապետություն և Ուխտեր 36․5 հատվածի, ի՞նչ պետք է քահանայության կրողներն անեն նախքան կարգվելը և առաջ ուղարկվելը` ավետարանը քարոզելու:
-
Ինչպե՞ս կարող է երիտասարդ տղամարդը ցույց տալ Տիրոջը, որ ընդունում է ավետարանը քարոզելու պատվիրանը:
-
Ու՞մ եք դուք ճանաչում, որ ընդունել է ավետարանը քարոզելու պատվիրանը: Ինչպե՞ս է այս անձնավորության օրինակը ազդեցիկ եղել ձեր վրա:
Կարող եք բացատրել, որ թեև լիաժամկետ միսիոներական ծառայությունը քահանայության պարտականություն է, սակայն երիտասարդ կանայք նույնպես կարող են ծառայել: Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ասել է.
«Մի խոսք, ուղղված ձեզ` երիտասարդ քույրեր. չնայած դուք չունեք որպես լիաժամկետ միսիոներներ ծառայելու քահանայության նույն պարտականությունը, ինչ երիտասարդ տղամարդիկ` դուք ևս արժեքավոր ներդրում եք կատարում որպես միսիոներներ, և մենք ողջունում ենք ձեր ծառայությունը» (“As We Meet Together Again,” 6):
Ուսանողներին խնդրեք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 36.6 հատվածը մտքում, ուշադրություն դարձնելով, թե որ հիմնական ուղերձն է Տերը պատվիրում Իր միսիոներներին քարոզել: Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ «մարմնից բծոտվող հանդերձները» արտահայտությունը, բացատրեք, որ հին Իսրայելում հիվանդությունից աղտոտված հագուստն այրում էին, կանխելու համար հիվանդության տարածումը: Այս հատվածում Տերը համեմատում է հիվանդությունը մեղքի հետ, և այդպիսով, պատվիրում է մեզ խուսափել ամեն ինչից, ինչը կապված է մեղքի հետ: (Տես Bruce R. McConkie, Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 3:428):
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 36.7 հատվածը: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, տեսնելով, թե քահանայության կրողներն ինչպես պետք է ընդունեն իրենց կոչումը:
-
Ինչպե՞ս կարող է քահանայության կրողը «ընդունի [իր կոչումը] սրտի պարզությամբ»: (Պատասխանները կարող են լինել. հավատարիմ լինելով իր կոչմանը և ծառայելով անկեղծ ու ազնիվ կերպով):
Եթե դուք ծառայել եք լիաժամկետ միսիայում, պատմեք ձեր փորձից, թե ինչպես եք ընդունել ավետարանը քարոզելու կանչը:
Վարդապետություն և Ուխտեր 37
Տերը պատվիրում է Իր Եկեղեցուն` հավաքվել Օհայոյում:
Բացատրեք, որ մինչև Սիդնի Ռիգդոնը և Էդվարդ Պատրիջը նախաձեռնում էին Եկեղեցին Օհայոյում, Նյու Յորքում Սրբերի հալածանքներն ավելի ուժգին էին դառնում: Որոշ դեպքերում վտանգ էր սպառնում Եկեղեցու ղեկավարների կյանքին, և նրանց թշնամիները գաղտնի հանդիպում էին` ծրագրելու համար նրանց ոչնչացումը (տես ՎևՈւ 38.13, 28–29): Մոտավորապես 1830թ. դեկտեմբերի վերջին, Սիդնի Ռիգդոնի և Էդվարդ Պատրիջի Նյու Յորք ժամանելուց մի քանի շաբաթ անց, Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ, որով Տերը պատվիրեց սրբերին փախչել իրենց թշնամիներից և տեղափոխվել Օհայո:
Հրավիրեք երեք ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 37.2-4 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, թե Տերն ինչ նախապատրաստություններ էր ցանկանում, որ Ջոզեֆն աներ, մինչև Օհայո գնալը: Հրավիրեք ուսանողներին հաղորդել, թե ինչ են գտել:
-
Ինչու՞ Տերը պատվիրեց Ջոզեֆ Սմիթին գնալ Քոլսվիլի սրբերի մոտ:
-
Ի՞նչ սկզբունքներ կարող ենք սովորել այս հատվածներից աղոթքի վերաբերյալ: (Ուսանողները կարող են տարբեր խոսքերով բացատրել, սակայն համոզվեք, որ նրանք ասում են հետևյալ սկզբունքները. Եթե աղոթում ենք հավատքով, Տերը կպատասխանի մեր աղոթքներին: Տերը հաճախ ուրիշ մարդկանց միջոցով է տալիս մեր աղոթքների պատասխանները):
-
Ե՞րբ է մեկ ուրիշ անձը ձեր աղոթքների պատասխանը եղել:
Հոգու հուշումով բերեք ձեր վկայությունը` այս դասին քննարկված վարդապետությունների և սկզբունքների վերաբերյալ: Հրավիրեք ուսանողներին վարվել այնպես, ինչպես որ զգացին ու սովորեցին այս հայտնություններից: