Դաս 16
Վարդապետություն և Ուխտեր 8
Նախաբան
1829թ․ ապրիլին Օլիվեր Քաուդերին ծառայելով, որպես դպիր, սկսեց օգնել Մարգարե Ջոզեֆ Սմիթին թարգմանելու ոսկե թիթեղները ։ Քանի որ Տերը ըստ իր ցանկության Օլիվերին շնորհել էր թարգմանելու պարգևը (տես ՎևՈւ 6․25), Օլիվերը «մեծապես շահագրգռված էր ունենալու թարգմանելու այն զորությունը, որը նրան շնորված էր» (Joseph Smith, in History of the Church, 1:36)։ Դրան ի պատասխան Տերն ասեց, որ Նա Օլիվերին թարգմանելու ունակություն կտա համաձայն Օլիվերի հավատքի։
Ուսուցանման առաջարկներ
Վարդապետություն և Ուխտեր 8․1-5
Տերը Օլիվեր Քաուդերիին խոստանում է հայտնության պարգևը
Դասից առաջ հետևյալ հարցերը գրեք գրատախտակին. Յուրաքանչյուր հարցի տակ տեղ թողեք, որպեսզի գրեք դասի ընթացքում ուսանողների բացահայտած սկզբունքները։
Ուսանողների ուշադրությունը դարձրեք գրատախտակին գրված հարցերի վրա։
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր հասկանալ այս հարցերի պատասխանները։
Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 8 բաժինը պարունակում է մի հայտնություն, որը Տերը Ջոզեֆ Սմիթի միջոցով տվել է Օլիվեր Քաուդերիին։ Այդ հայտնության մեջ մենք կարող ենք ցուցումներ գտնել Տիրոջից, որոնք կօգնեն պատասխանել գրատախտակի հարցերին։
Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 8․1 հատվածը, ուշադրություն դարձնելով նրան, թե ինչպես էր Տերը պատվիրում Օլիվերին աղոթել։
-
Ի՞նչ ցուցում է Տերը տալիս Օլիվերին նրա վերաբերյալ, թե ինչպես աղոթել։
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «խնդրես հավատքով, ազնիվ սրտով»:
Գրատախտակին գրված առաջին հարցի տակ գրել հետևյալը․ եթե մենք աղոթենք , մենք կարող ենք ստանալ :
Հիմնվելով Վարդապետություն և Ուխտեր 8․1-ի վրա, ինչպե՞ս կլրացնեիք այս նախադասությունը: (Չնայած ուսանողները տարբեր կերպ կարող են այն արտահայտել, նրանց պատասխանները պետք է անդրադառնան այն սկզբունքին, որ եթե մենք աղոթենք հավատքով և անկեղծ սրտով, մենք կստանանք իմացություն Աստծո կողմից։ Նրանց խոսքերով ավարտեք գրատախտակին գրված նախադասությունը։)
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է մեր հավատքն ու անկեղծությունն ազդում Աստծո կողմից մեր գիտելիքի ստացման վրա։
Հորդորեք ուսանողներին հիշել, թե երբ են նրանք օրհված զգացել հավատքով և աննկեղծ սրտով աղոթելուց հետո։
Որպեսզի օգնեք ուսանողներին գաղափար կազմել գրատախտակին գրված երկրորդ հարցի մասին, հանձնարարեք որևէ ուսանողի համառոտ կերպով պատմել Մովսեսը Իսրայելի զավակներին դուրս է բերում ստրկությունից Եգիպտական բանակի հետապնդման տակ (տես Ելից 14)։
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 8․2-3 հատվածները: Հորդորեք դասարանին ուշադրություն դարձնել, թե ինչպես է Տերը հայտնում Մովսեսին, որ նա պետք է Իսրայելի զավակներին անցկացնի Կարմիր ծովի միջով։
-
Ինչպե՞ս Աստված ոգեշնչեց Մովսեսին բաժանել Կարմիր ծովը։ (Հայտնության հոգու միջոցով։)
-
Ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել այս հատվածներից այն մասին, թե ինչպես է Տերը խոսում մեզ հետ։ (Ուսանողները պետք է ասեն, որ Տերը խոսում է մեր մտքերի և սրտերի հետ Սուրբ Հոգու զորության միջոցով։ Ավելացրեք այդ ճշմարտությունը գրատախտակին գրված երկրորդ հարցի տակ։)
Նկարեք ուղեկցող գծապատկերը գրատախտակի վրա։ Սլաքներ ավելացրեք, որոնք մատնանշում էն միտքը և սիրտը։
-
Ինչպե՞ս է Փրկիչը խոսում մեր մտքերի հետ: Ինչպե՞ս է Փրկիչը խոսում մեր սրտերի հետ:
Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ, թե ինչպես ագալ Սուրբ Հոգին, հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Նախագահ Բոյդ Կ․ Փաքերի հետևյալ հայտարարությունը։
«Դուք կարող եք հիմա` ձեր երիտասարդության տարիներին, սովորել առաջնորդվել Սուրբ Հոգու կողմից:
Որպես Առաքյալ ես այժմ լսում եմ նույն հգեշնչումը, որը գալիս է նույն աղբյուրից, նույն ձևով, որը ես լսում էի որպես տղա: Ազդանշանն ավելի մաքուր է այժմ» (“Prayers and Answers,” Ensign, Nov. 1979, 21)։
Այնուհետև, հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Ջ. Սքոտի հետևյալ խոսքերը.
«Մտքի վրա գործած տպավորությունը շատ որոշակի է:
Մանրամասն բառեր կարող են լսվել կամ դրանք կարող ենք զգալ և գրել, կարծես թե հրահանգը թելադրվում է:
Սրտի հետ հաղորդակցումն ավելի ընդհանուր տպավորություն է: Տերը հաճախ սկսում է տալով տպավորություններ: Եթե դրանց կարևորությունն ընդունվում է և կատարվում, ապա մարդն ավելի է ընդունակ դառնում ստանալու ավելի մանրամասն հրահանգներ իր մտքում։ Հետևելու դեպքում, տպավորությունը սրտի վրա ամրապնդվում է մտքի էլ ավելի յուրահատուկ հրահանգներով» (“The Message of the Old Testament” [address to CES religious educators, Aug. 11, 1998], 3, LDS.org)։
Կարող եք բացատրել, որ ոմանց համար տպավորությունները սրտի վրա կարող են նույնքան յուրահատուկ լինել, որքան տպավորությունները մտքի վրա։
-
Ինչո՞ւ է կարևոր հասկանալ և ճանաչել, թե ինչպես է Տերը անհատապես շփվում մեզ հետ։
Հանձնարարեք ուսանողներին իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանային նոթատետրերում գրի առնել, (1) այն մասին, երբ Երկնային Հայրը իրենց սրտերի ու մտքերի հետ խոսել է Սուրբ Հոգու միջոցով կամ (2) այն մասին, երբ նրանք զգացել են Սուրբ Հոգու ազդեցությունը։ Կարող եք մի քանի ուսանողների հորդորել, որպեսզի նրանք կիսվեն իրենց գրածով, եթե նրանք ցանկանում են անել դա։ Դուք նույնպես կարող եք կիսվել ձեր փորձառությամբ այն մասին, երբ գիտակցել եք, որ Տերը խոսում է ձեզ հետ։
Բացատրեք, որ անձնական հայտնություն փնտրելու և ստանալու ունակությունը հասանելի է Աստծո բոլոր զավակներին։
Ուսանողների ուշադրությունը դարձրեք Վարդապետություն և Ուխտեր 8․4-ի վրա։ Հատվածի հետևյալ մասը բարձրաձայն կարդացեք դասարանին․ «Ուստի սա է քո պարգևը. դիմիր դրան, և օրհնված ես դու»։ Բացատրեք, որ այդ հատվածում պարգև բառը վերաբերվում է հայտնություն ստանալու Օլիվերի ունակությանը։
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «դիմիր դրան» հայտնության հոգուն։ (Փնտրեք Սուրբ Հոգու առաջնորդությունը:)
Հորդորեք ուսանողներին մտածել, թե ինչպես կարող են իրենց կյանքում ավելի լավ դիմել հայտնության հոգուն։ Գրատախտակին գրեք հետևյալը. Եթե մենք դիմենք հայտնության հոգուն, :
Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարցրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 8.4-5 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, ուշադրություն դարձնելով նրան, թե ինչ է Տերը խոստացել Օլիվերին, եթե նա «դիմի» հայտնության հոգուն։ Ուսանողների պատասխաններից հետո, առաջարկեք նախադասությունը ավարտելու մի եղանակ, որն է Եթե մենք դիմենք հայտնության հոգուն, մենք կազատվենք չարից և չարիքից։ Ավարտեք գրատախտակին գրված նախադասությունը:
-
Ինչպե՞ս է Տերը հայտնության զորության միջոցով պաշտպանել ձեզ կամ ձեր ծանոթ մարդուն չարից ու չարիքից։
Հանձնարարեք ուսանողներին գրատախտակի վրա թվել այն մի քանի եղանակները, որոնց միջոցով մենք կկարողանանք ավելի լավ «դիմել» հայտնության հոգուն, որպեսզի պաշտպանվի չարից։ Հարցրեք նրանց, թե ինչպես է իրենց առաջարկությունները մեծացնում հայտնություն ստանալու և ճանաչելու մեր ունակությունը։ Հորդորեք նրանց իրենց նոթատետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում գրի առնել հետևյալ առաջարկությունները հետևելու որևէ նպատակ։
Դուք կարող եք կիսվել հայտնության հոգուն ձգտելու կարևորության վերաբերյալ ձեր վկայությամբ, և ասել ուսանողներին, թե ինչպես է դա օրհնել ձեր կյանքը։
Վարդապետություն և Ուխտեր 8․6-9
Օլիվեր Քաուդերին ունի «Ահարոնի պարգևը»
Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 8․6-9 ասելով ուսանողներին, որ Տերը օրհնել է Օլիվեր Քաուդերիին այնպիսի պարգևներով, որոնք կօգնեն նրան ավետարանի Վերականգնման գործում նրա դերի իրականացմանը։ Այդ պարգևների մեջ էր նաև «Ահարոնի պարգևը», որի շնորհիվ, ըստ Տիրոջ խոսքերի նա կանի «զարմանալի գործեր»։ Մենք հաստատ չգիտենք, թե իրենից ինչ է ներկայացնում «Ահարոնի պարգևը»։ Հիշեցրեք ուսանողներին, որ Հին Կտակարանում Ահարոնը Մովսեսի եղբայրն էր և նա օգնեց Մովսեսին իրագործել իր մարգարեական պարտականությունները։
Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 8․7-8 հատվածները, ուշադրություն դարձնելով այդ բոլոր հոգևոր պարգևների ետևում գտնվող զորությանը։ Բացատրեք, որ երբ Տերը կանչում կամ պատվիրում է մեզ կատարելու որոշակի աշխատանք, Նա օրհնում է մեզ դա իրականացնելու համար անհրաժեշտ պարգևներով և ունակություններով։
Վարդապետություն և Ուխտեր 8.10-12
Տերը Օլիվեր Քաուդերիին խոստանում է թարգմանելու պարգևը, եթե նա գործադրի հավատք։
Ուսանողների ուշադրությունը դարձրեք գրատախտակին գրված սկզբունքին, «Եթե մենք աղոթենք հավատքով և անկեղծ սրտով, մենք կստանանք իմացություն Աստծո կողմից»։ Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 8.10-12 հատվածները։ Դասարանին հորդորեք հետևել նրան՝փնտրելով լրացուցիչ մտքեր աղոթքի վերաբերյալ։ Երբ ուսանողները կիսվեն իրենց բացահայտածով, տվեք հետևյալ հարցը։ Առաջարկեք, որ մինչ պատասխանելը ուսանողները մի պահ մտածեն հարցի շուրջ․
-
Եթե լինեիք Օլիվերի կարգավիճակում, ձեր կարծիքով ինչպե՞ս կօգներ ձեզ այդ խորհուրդը։
Հանձնարարեք ուսանողներին իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանային նոթատետրերում գրի առնել մի քանի հարցեր, որոնց համար նրանք ի սրտե պատասխաններ են փնտրում։ Նրանք կարող են գրել նաև մի քանի հատուկ փոփոխությունների մասին, որոնք նրանք ցանակնում են կատարել այդ պատասխանները ստանալու համար իրենց աղոթքի մեջ։
Վկայեք ուսանողների հանդեպ Աստծո սիրո մասին և նրանց աղոթքներին պատասխանելու և հայտնություն տալու Նրա ցանկության մասին։ Հորդորեք նրանց, որպեսզի հավատքով և անկեղծ միտումով հղեն իրենց հարցերը Երկնային Հորը և գործեն համաձայն իրենց ստացած պատասխանների։