Տնային ուսումնասիրության դաս
Վարդապետություն և Ուխտեր 129–131, 132.1–33 (Մաս 28)
Նախաբան
Ուսանողներն ուսումնասիրեցին Վարդապետություն և Ուխտերի 132.1-33 հատվածները օր 4-ի դասում: Այսօրվա դասը կարող է օգնել նրանց ավելի լավ հասկանալ ամբողջ Վարդապետություն և Ուխտերի 132 բաժինը և բազմամուսնության սկզբունքը: Ուսանողները կմեծացնեն նաև իրենց ըմբռնումն այն մասին, թե ինչու է բազմամուսնությունը կիրառվել անցյալում:
Նշում. Ուսանողները սովորեցին սուրբ գրությունների սերտման երկու հատված այս մասում. Վարդապետություն և Ուխտեր 130.22-23 և Վարդապետություն և Ուխտեր 131.1-4: Այս դասի սկզբում հրավիրեք դասարանի կեսին բացատրելու, թե նրանք ինչ սովորեցին առաջին հատվածից և դասարանի մյուս կեսին` բացատրելու, թե նրանք ինչ սովորեցին երկրորդ մասից:
Ուսուցման առաջարկներ
Վարդապետություն և Ուխտեր 132.3-6, 34-48
Տերը պարզաբանում է նոր և հավիտենական ուխտի պայմանները և բացահայտում է բազմամուսնություն կիրառելու սկզբունքը:
Դասից առաջ գրատախտակին գրեք հետևյալ հարցերը.
Խնդրեք ուսանողներին խորհել այս հարցերի շուրջ, երբ այսօր ուսումնասիրեն Վարդապետություն և Ուխտերի 132 բաժինը:
Բացատրեք, որ մինչ 1831 թվականին Մարգարե Ջոզեֆ Սմիթն աշխատում էր Հին Կտակարանի ոգեշնչված թարգմանության վրա, նա կարդաց այն մասին, որ հնադարյան որոշ մարգարեներ կիրառում էին բազմամուսնություն (որը նաև կոչվում է բազմակնություն): Այս կիրառման համաձայն մի տղամարդն ամուսնացած է մեկից ավելի ապրող կանանց հետ: Մարգարեն ուսումնասիրում էր սուրբ գրությունները, խորհում իր սովորածի շուրջ և ի վերջո Երկնային Հորը ուղղում բազմամուսնության մասին իր հարցերն աղոթքով:
Գրեք Ծննդոցի 16.1-3 հատվածները գրատախտակին: Բացատրեք, որ այս հատվածները նկարագրում են Սարայի և Աբրամի գործողությունները, ովքեր ավելի ուշ հայտնի են որպես Սառա և Աբրահամ: Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ այս հատվածները: Դասարանին խնդրեք հետևել` մտածելով հարցեր, որ նրանք կարող են ունենալ Աբրահամի և Սառայի կյանքի այս իրադարձության մասին:
Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտերի 132․1 հատվածը` ուշադրություն դարձնելով, թե Մարգարե Ջոզեֆ Սմիթն ի՞նչ հարցրեց, երբ ուսումնասիրում էր Հին Կտակարանի այն հատվածները, որոնք վերաբերում էին բազմամուսնության կիրառմանը։ Խնդրեք ուսանողներին հաղորդել իրենց գտած նյութը: (Կարող եք բացատրել, որ հարճ եզրույթը Հին Կտակարանում օգտագործվում է նկարագրելու այն կանանց, ովքեր իրենց ապրած ժամանակաշրջանում և մշակույթում օրինականորեն ամուսնացած էին մի մարդու հետ, ով ուներ ավելի ցածր սոցիալական կարգավիճակ, քան իր կնոջն էր: Մեր տնտեսության մեջ հարճերը բազմամուսնության մաս չեն հանդիսանում:)
Գրեք հետևյալ հարցը գրատախտակին. Տերն ինչո՞ւ է պատվիրում արդար մարդկանց և կանանց որոշակի ժամանակներում հնազանդվել բազմամուսնության սկզբունքին։
Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտերի 132 բաժինն ուսումնասիրելիս ուսանողները կարող են պատասխաններ գտնել գրատախտակին գրված հարցերին և այլ հարցերի, որոնք նրանք կարող են ունենալ բազմամուսնության վերաբերյալ: Հրավիրեք նրանց գրի առնել այսօրվա իրենց ուսումնասիրության ժամանակ հայտնաբերած ճշմարտությունները:
Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 132.34-36 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել` փնտրելով, թե ինչո՞ւ Աբրահամն ու Սառան սկսեցին կիրառել բազմամուսնությունը:
-
Համաձայն հատված 34-ի, Սառան ինչո՞ւ Աբրահամին մեկ այլ կին տվեց: Ի՞նչ կարող է սա սովորեցնել մեզ` բազմակնության սկզբունքի մասին: (Երբ ուսանողները պատասխանեն, գրեք հետևյալ ճշմարտությունը գրատախտակին. Բազմամուսնությունն արդարացված է Տիրոջ կողմից միայն այն դեպքում, երբ Տերն ինքն է պատվիրում այն։) Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ այս սկզբունքը, կարող եք հրավիրել նրանց կարդալ Հակոբի 2.27. 30 հատվածները: Կարող եք նաև առաջարկել, որ ուսանողներն իրենց սուրբ գրություններում Վարդապետություն և Ուխտերի 132.34 հատվածի կողքին գրեն այդ ճշմարտությունը։)
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 132.37-38 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել` փնտրելով արտահայտություններ, որոնք նկարագրում են առանձին դեպքեր, երբ Տերը պատվիրել է բազմամուսնության կիրառումը: Խնդրեք ուսանողներին հաղորդել իրենց գտած նյութը:
Ամփոփեք Վարդապետություն և Ուխտերի 132․39, 41-43 հատվածները` բացատրելով, որ Տերը հաստատել է, որ երբ մարդիկ կիրառում են բազմամուսնությունը` համաձայն Իր պատվիրանի, նրանք չեն մեղադրվում շնության մեղքի մեջ։ Սակայն, եթե ինչ-որ մեկը կիրառում է բազմամուսնությունը այնպիսի հանգամանքներում, որոնք Տերը չի պատվիրում, նրանց մեղադրում են շնության մեջ: (Նշեք, որ կործանվել բառը հատված 41-ում նշանակում է, որ նրանք, ովքեր խախտում են սուրբ ուխտերը, կկտրվեն Աստծուց և Նրա ուխտի մարդկանց միջից [համեմատեք Գործք 3.22–23; 1 Նեփի 22.20]:)
Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտերի 132․40 հատվածները և ուշադրություն դարձնել, թե համաձայն Տիրոջ խոսքերի, ինչ էր պատրաստվում Նա անել։ Ուսանողներին խնդրեք կիսվել իրենց գտած նյութով։
Բացատրեք, որ «բոլոր բաները» վերաբերում են ավետարանի օրենքներին և արարողություններին, որոնք բացահայտվել էին նախորդ տնտեսություններում: Գրատախտակին գրեք հետևյալ սկզբունքը. Բազմակնության օրենքով ապրելու պատվիրանով վերջին օրերում հանդիսանում էր բոլոր բաների վերականգնման մասը։ (Sես նաև Գործք 3.20-21:)
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 132.45, 48 հատվածները:
-
Ի՞նչ ենք սովորում այդ հատվածներից բազմամուսնության մասին։ (Երբ ուսանողները պատասխանեն, գրեք հետևյալ ճշմարտությունը գրատախտակին. Բազմամուսնությունը կարող է լիազորված լինել միայն Եկեղեցու Նախագահին տրված քահանայության բանալիների միջոցով։)
Բացատրեք որ այս տնտեսության մեջ, որպես բոլոր բաների վերականգնման մաս, Տերը պատվիրեց որոշ վաղ շրջանի Սրբերի կիրառել բազմամուսնությունը այն բանալիների միջոցով, որոնք կրում էին Մարգարե Ջոզեֆ Սմիթը և Եկեղեցու հաջորդ Նախագահներ Բրիգամ Յանգը, Ջոն Թեյլորը և Վիլֆորդ Վուդրուֆը: 1890 թվականին Նախագահ Վուդրուֆը` գործելով նույն քահանայության բանալիներով, հայտնություն ստացավ, որ բազմամուսնության կիրառմանը պետք է վերջ տրվի (տես Պաշտոնական Հայտարարություն 1):
Վարդապետություն և Ուխտեր 132․49-66
Տերը խորհուրդ է տալիս Ջոզեֆ և Էմմա Սմիթներին բազմամուսնության վերաբերյալ
Բացատրեք, որ Մարգարե Ջոզեֆ Սմիթը դժկամությամբ էր սկսում բազմամուսնության կիրառումը: Նա հաստատեց, որ նա չէր սկսի կիրառումը, մինչև որ նրան զգուշացվեց, որ նա կկործանվեր, եթե չհնազանդվեր (see “Plural Marriage,” Historical Record, May 1887, 222): Պատմական փաստաթղթերի պակասի պատճառով մենք շատ քիչ բան գիտենք պատվիրանին ենթարկվելու նրա սկզբնական ջանքերի մասին: Սակայն 1841 թվականին Մարգարեն հնազանդվեց պատվիրանին և հաջորդ երեք տարիների ընթացքում նա ամուսնացավ լրացուցիչ կանանց հետ` Տիրոջ պատվիրանի համաձայն: Մարգարե Ջոզեֆ Սմիթի հնազանդությունը բազմամուսնություն կիրառելու Տիրոջ պատվիրանին, հավատքի փորձություն էր նրա և նրա կին Էմմայի համար, ում նա քնքշորեն սիրում էր:
Ամփոփեք Վարդապետություն և Ուխտերի 132․49-56 հատվածները և բացատրեք, որ Տերը խորհուրդ է տալիս Ջոզեֆ և Էմմա Սմիթներին և օրհնություններ է խոստանում, եթե նրանք հնազանդվեն բազմակնության սկզբունքին: Բացատրեք, որ 1841 թվականին Մարգարե Ջոզեֆ Սմիթը սկսեց բազմամուսնության սկզբունքներն ուսուցանել ուրիշ արդար տղամարդկանց և կանանց: Չնայած Եկեղեցու այս հավատարիմ անդամները անվճռական էին և երկմտում էին այդ պատվիրանի վերաբերյալ, նրանք ստացան անհատական հաստատում Սուրբ Հոգու միջոցով և ընդունեցին բազմամուսնության սկզբունքը:
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 132․63 հատվածը, որը սկսվում է հետևյալ արտահայտությամբ` «քանզի նրանք տրվում են նրան»։ Նախքան կարդալը բացատրեք, որ այս հատվածը օգնում է մեզ հասկանալ մեկ պատճառ` ինչու Տերը պատվիրեց Ջոզեֆ Սմիթին և մյուսներին` կիրառել բազմամուսնությունը: Դասարանին խնդրեք հետևել՝ փնտրելով այդ հատուկ նպատակը։ Կարդալուց հետո գրատախտակին գրեք հետևյալ սկզբունքը. Տերը երբեմն հաստատում է բազմամուսնությունը, որպեսզի Իր ժողովրդին ապահովի հավելյալ հնարավորություններով` սերունդ աճեցնելու իր համար: (Կարող եք նորից անդրադառնալ Հակոբի 2.30 հատվածին)։
-
Ի՞նչ է նշանակում «բազմանալ և լցնել երկիրը»: (Զավակներ ունենալ:)
-
Երեխաներ ունենալը ինչպե՞ս է թույլ տալիս ծնողներին լինել Երկնային Հոր շարունակական աշխատանքի մասը:
Վերադարձեք այն հարցին, որ գրել էիք գրատախտակին դասի սկզբում. Ինչո՞ւ է Տերը պատվիրում արդար տղամարդկանց և կանանց հնազանդվել բազմամուսնության սկզբունքին որոշակի ժամանակներում: Կարող եք հրավիրել ուսանողներին դասարանի համար ամփոփել իրենց սովորածը Վարդապետություն և Ուխտերի 132 բաժինը և Հակոբի 2.27,30 հատվածներն ուսումնասիրելիս, որոնք օգնում են նրանց պատասխանել այս հարցին:
Եզրափակեք` կիսվելով ձեր վկայությամբ Մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին, և որ նա ստացավ ու հնազանդվեց Աստծուց ստացած հայտնությանը (տես ՎևՈւ 132.37)։
Հաջորդ Մասը (Վարդապետություն և Ուխտերի 133-135 բաժիններ)
Հարցրեք ուսանողներին, թե նրանք ի՞նչ կանեին, եթե նրանք ստիպված լինեին ընտրել, գնալ դեպի իրենց մահը, թե փախչել նրանցից, ովքեր ձգտում են սպանել իրենց: Ի՞նչ անել, եթե մահվան հետ դեմ առ դեմ կանգնելու ընտրությունը կարող է փրկել ձեր ընտանիքի, ընկերների և հարյուրավոր այլ մարդկանց կյանքը: Կանեի՞ք այդ: Մարգարե Ջոզեֆ Սմիթը հոժարակամ ընտրեց բախումը մահվան հետ` ասելով. «Ես գնում եմ ինչպես գառը՝ մորթվելու, սակայն ես հանգիստ եմ, ինչպես ամառային առավոտը» (ՎևՈւ 135.4): Մարգարե Ջոզեֆ Սմիթի նահատակության մասին ուսանողները կկարդան հաջորդ մասում: