Դաս 83
Վարդապետություն և Ուխտեր 78-80
Նախաբան
1832 թվականի մարտի 1-ին Տերը հայտնություն տվեց Ջոզեֆ Սմիթին, որն այժմ գրանցված է Վարդապետություն և Ուխտեր 78-ում։ Այս հայտնության մեջ Տերն ուղղորդեց Մարգարեին` կազմակերպել Միաբանություն (ավելի ուշ հայտնի որպես Միացյալ Միաբանություն), որպեսզի կառավարի Եկեղեցու շտեմարանները և հրատարակչական գործերը: Տերը նաև նկարագրեց օրհնությունները, որ Սրբերը կստանային, եթե նրանք հնազանդվեին այս միաբանությունը կազմավորելու պատվիրանին: Եկեղեցու կողմից ղեկավարվող այս կազմակերպությունը թշնամիներից պաշտպանելու նպատակով այս հայտնության լեզվի մի մասը փոխվեց, երբ այն առաջին անգամ տպագրվեց Վարդապետություն և Ուխտերի 1835 թվականի հրատարակության մեջ: Օրինակ, Միացյալ Միաբանությանը հղում էր կատարվում որպես «կարգ» կամ «միացյալ կարգ»: Մոտավորապես նույն ժամանակում, երբ Տերը հրահանգեց Ջոզեֆ Սմիթին կազմավորել Միացյալ Միաբանությունը, Տերը հայտնություն տվեց, որը գրանցված է Վարդապետություն և Ուխտեր 79-80-ում։ Այս հայտնության մեջ Տերը կանչեց Ջարեդ Քարտերին, Ստեփան Բարնեթին և Իդեն Սմիթին` ծառայել որպես միսիոներներ:
Ուսուցանման առաջարկներ
Վարդապետություն և Ուխտեր 78․1-16
Տերը պատվիրում է Մարգարե Ջոզեֆ Սմիթին կազմավորել Միացյալ Միաբանությունը
Ձեռքի մեջ պահեք փոքր քանակությամբ գումար և տվեք հետևյալ հարցը․
-
Ինչպե՞ս կարող է փողը օգտագործվել չար նպատակներով:
-
Ինչպե՞ս կարող է փողը օգտագործվել բարի նպատակների համար:
Ուսանողների պատասխաններից հետո բացատրեք, որ 1831 թվականի մայիսին Տերը պատվիրել էր, որ շտեմարան հիմնվի, որպեսզի հավաքվեն ավելորդ ապրանքներն ու գումարը` ի նպաստ աղքատների: (տես ՎևՈւ 51): Երկու շտեմարաններ հաստատվեցին հետագայում. մեկը ղեկավարվում էր Սիդնի Գիլբերտի կողմից` Ինդիփենդենսում, Միսսուրի, իսկ մյուսը` Նյուել Ք. Վիթնիի կողմից` Կիրթլենդում, Օհայո: Այս պարտականության մեջ Եղբայր Գիլբերտը և Եղբայր Վիթնին հանդես էին գալիս որպես գործակալներ Եկեղեցու կողմից: Այս շտեմարանները պետք է անհրաժեշտ ապրանքներ մատակարարեին Սրբերին, նաև ստեղծեին ֆոնդեր` հողեր գնելու համար և ֆինանսավորեին հայտնությունների հրատարակությունը, որոնք ստացել էր Ջոզեֆ Սմիթը: Այդ շտեմարանները պետք է նաև օգնեին կարիքավորներին (տես ՎևՈւ 72.10–12):
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ Վարդապետություն և Ուխտեր 78-ում գրանցված հայտնության բովանդակությունը, հրավիրեք մի ուսանողի` կարդալ այդ բաժնի նախաբանը` սուրբ գրությունների 2013 թվականի հրատարակությունից.
«Այս հայտնությունը սկզբնապես հրահանգեց Մարգարեին, Սիդնի Ռիգդոնին և Նյուել Ք. Վիթնիին` ճամփորդել Միսսուրի և կազմակերպել Եկեղեցու առևտրական և հրատարակչական նախաձեռնությունները` ստեղծելով «միաբանություն», որը կհսկեր այս նախաձեռնությունները` ստեղծելով ֆոնդեր Սիոնի հիմնադրման համար և ի նպաստ աղքատների: Այս միաբանությունը, հայտնի որպես Միացյալ Միաբանություն, կազմավորվեց 1832 թվականին և ցրվեց 1834 թվականին (տես բաժին 82): Կազմալուծումից հետո, Ջոզեֆ Սմիթի ցուցումով «աղքատների շտեմարանի գործեր» նախկին արտահայտությունը հայտնության մեջ փոխարինվեց «առևտրական և հրատարակչական նախաձեռնություններ»-ով , իսկ «կարգ» բառը փոխարինվեց «միաբանություն» բառով:
Համոզվեք, որ ուսանողները հասկանում են, որ Վարդապետություն և Ուխտեր 78-ում կարգ բառը (տես հատված 4) վերաբերում է Միացյալ Միաբանությանը: Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 78․3-4 հատվածները և հանձնարարեք դասարանին փնտրել, թե ինչ թույլ կտար Սրբերին անելու այդ միաբանությունը կամ կարգը:
-
Համաձայն հատված 4-ի, ո՞րն է նպատակը, , որ Տերը ցանկանում էր, որ առաջ գնա այս միաբանության հաստատման միջոցով: (Մարդկության փրկությունը:)
-
Որո՞նք են այն մի քանի ուղիները, որոնցով փողը կարող է օգտագործվել` առաջ տանելու փրկության գործը:
Հրավիրեք որևէ ուսանողի կարդալ Վարդապետություն և Ուխտեր 78.5-6-ը բարձրաձայն: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, փնտրելով պատճառներ, թե ինչու Տերը պատվիրեց Իր Սրբերին` օգնել «[Իր] ժողովրդի աղքատներին» (ՎևՈւ 78.3): Խնդրեք ուսանողներին կիսվել իրենց գտած նյութով:
-
Ինչպե՞ս է աղքատներին աջակցելը օգնում Սրբերին` դառնալ «հավասար երկրային բաներով»:
Գուցե դուք կարիք ունենաք հիշեցնել ուսանողներին, որ նախորդ հայտնության մեջ Տերը սահմանեց հավասարությունն ընտանեկան պայմանների, կարիքների և պահանջների առումով (տես ՎևՈւ 51.3): Հետևաբար, երկրային բաներում հավասար լինելու պատվիրանը չի նշանակում, որ ամեն մեկը կունենա ճիշտ նույն չափի միջոցներ, այլ ընդհակառակը, ամեն ընտանիք կունենա բավարար քանակությամբ միջոցներ` իրենց կարիքների և պահանջների համար` ըստ իրենց անհատական պայմանների:
Նշեք հետևյալ արտահայտությունը` «երկնային բաներ» հատվածներ 5–6-ում:
-
Ի՞նչ «երկնային բաներում» է ձեր կարծիքով Տերը ցանկանում, որ մենք հավասար լինենք:
-
Ինչպե՞ս կարող է երկրային բաներում հավասար լինելը մեզ թույլ տալ հավասար լինել երկնային բաներ ձեռք բերելու գործում:
Հրավիրեք ուսանողներից մեկին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 78.7-ը բարձրաձայն: Դասարանին խնդրեք հետևել նրան և փնտրել մեկ հավելյալ պատճառ, թե ինչո՞ւ Տերը պատվիրեց Սրբերին` հոգ տանել աղքատների մասին: Խնդրեք ուսանողներին պատմել` ինչ նրանք գտան:
-
Ձեր կարծիքով, աղքատների մասին հոգ տանելն ինչպե՞ս կպատրաստի Սրբերին`ժառանգել սելեստիալ թագավորությունը:
-
Ի՞նչ սկզբունք կարող ենք մենք սովորել այս հատվածից, որը կիրառելի է մեզ համար այսօր: (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, բայց նրանց պատասխանները պետք է արտացոլեն հետևյալ սկզբունքը. Տիրոջ պատվիրաններին հետևելը պատրաստում է մեզ սելեստիալ արքայությունում տեղ ունենալու համար:)
Խնդրեք ուսանողներին թվարկել որքան հնարավոր է շատ պատվիրաններ մեկ րոպեում: Նրանց պատասխանները գրեք գրատախտակին: Հանձնարարեք ուսանողներին ընտրել գրատախտակին թվարկված պատվիրաններից մեկը և իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանական տետրերում գրել մի քանի նախադասություն, որոնք բացատրում են, թե ինչպես այդ պատվիրաններին հնազանդվելը կօգնի պատրաստել նրանց սելեստիալ արքայության համար: Բավականաչափ ժամանակից հետո հրավիրեք մի քանի ուսանողի` կիսվել իրենց գրածով:
Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ մեզ պատվիրաններ տալու Տիրոջ նպատակը, խնդրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսի հայտարարությունը.
«Բավարար չէ պարզապես ընթացքի հետ գնալը։ Ավետարանի պատվիրանները, արարողություններն ու ուխտերը կանխավճարների ցուցակներ չեն, որոնք պետք է փոխանցել ինչ-որ երկնային հաշվեհամարի վրա։ Հիսուս Քրիստոսի ավետարանը մի ծրագիր է, որը ցույց է տալիս մեզ, թե ինչպես դառնալ այնպիսին, ինչպիսին Երկնային Հայրը ցանկանում է, որ մենք դառնանք» (“The Challenge to Become,” Ensign, Nov. 2000, 32):
-
Ինչպե՞ս կարող է պատվիրանները տալու Տիրոջ նպատակը հասկանալը օգնել մեզ` հնազանդվել Նրան ավելի մեծ հավատարմությամբ:
Հրավիրեք երկու ուսանողների` հերթով բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 78.8-9: Դասարանին խնդրեք` հետևել նրանց և ուշադրություն դարձնել այն մարդկանց անվան վրա, ում Տերը նշանակեց կազմավորել Միացյալ Միաբանությունը: Խնդրեք ուսանողներին պատմել` ինչ նրանք գտան:
-
Համաձայն հատված 9-ի ո՞ւմ հետ էին այս երեք մարդիկ հրահանգված նստել խորհրդի: (Օգնեք ուսանողներին հասկանալ, որ «սրբեր … Սիոնում»-ը վերաբերում է Եկեղեցու անդամներին Ինդիփենդենսում, Միսսուրի:)
Բացատրեք, որ Ջոզեֆ Սմիթը, Նյուել Ք. Վիթնին, Սիդնի Ռիգդոնը, Փիթեր Վիթմեր Կրտսերը և Ջեսսի Գաուսը հնազանդվեցին այս պատվիրանին և ուղևորվեցին Միսսուրի 1832 թվականի ապրիլին: Իրենց ժամանումից շատ չանցած այս երեքը խորհուրդ արեցին, որտեղ նրանք կազմավորեցին Միացյալ Միաբանությունը` համաձայն այս հայտնության մեջ տրված ցուցումների: Միաբանության կազմի մեջ մտնում էին Ջոզեֆ Սմիթը, Սիդնի Ռիգդոնը, Նյուել Ք. Վիթնին, Էդվարդ Պատրիջը, Սիդնի Գիլբերտը, Օլիվեր Քաուդերին, Ջոն Ուիթմերը, Վիլյամ Վ. Ֆելփսը և Մարտին Հարրիսը:
Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 78.10-16-ը բացատրելով, որ այդ հատվածներում Տերը շեշտեց, որ միաբանության անդամները պետք է ուխտի միջոցով պատասխանատվություն վերցնեն իրենց վրա` կառավարելու Եկեղեցու ձեռնարկումները: Այս ուխտին հավատարիմ լինելով, նրանք կունենան Տիրոջ աջակցությունը` Նրա պատվիրանները կատարելիս: Տերը նաև բացատրեց, որ եթե Սրբերը հետևեն Իր հրահանգներին, Եկեղեցին կկարողանա անկախ մնալ մյուս բոլոր երկրային կազմավորումներից:
Վարդապետություն և Ուխտեր 78․17-22
Տերը նկարագրում է օրհնությունները, որոնք հասանելի են նրանց, ովքեր պահում են Իր պատվիրանները
Խնդրեք ուսանողներին` անվանել մի քանի պարգևներ և օրհնություններ, որոնք նրանք ստացել են, երբ ավելի երիտասարդ էին, և որոնք նրանք ավելի բարձր են գնահատում հիմա, երբ ավելի մեծ են:
-
Ինչո՞ւ եք դուք ավելի երախտապարտ այդ պարգևների և օրհնությունների համար հիմա:
-
Ձեր կարծիքով ինչպե՞ս կարող են դրանք կապված լինել օրհնությունների հետ, որոնք մեր Երկնային Հայրը պատրաստել է մեզ համար:
Ուսանողներից մեկին հրավիրեք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 78.17–18 բարձրաձայն: Խնդրեք դասարանին հետևել նրան և բացահայտել, թե ինչո՞վ էին Սրբերը նման փոքր երեխաների։
-
Ինչո՞ւ է երբեմն դժվար մեզ համար` հասկանալ օրհնությունները, որոնք Տերը պահել է մեզ համար:
-
Չնայած որ մենք, հնարավոր է, չկարողանանք հասկանալ և տանել բոլոր բաները, ի՞նչ հրավեր է Տերը տալիս մեզ: (Ուրախ լինել:)
-
Ինչպե՞ս է օգնում մեզ ուրախ լինել իմանալը, որ Տերը «մեր ուղեկիցը կլինի» (ՎևՈւ 78.18) այն բաների դեպքում, որոնք մենք չենք կարող հասկանալ կամ տանել:
Խնդրեք ուսանողներին` կարդալ Վարդապետություն և Ուխտեր 78.19 մտքում, փնտրելով խորհուրդը, որը Տերը տվեց Սրբերին: Ապա հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց իմացածով։
-
Ի՞նչ է ասել Տերը, որ կպատահի նրանց, ովքեր ընտրում են երախտագիտությամբ ընդունել բոլոր բաները: (Ուսանողները պետք է գտնեն մեկ սկզբունք, որը նմանատիպ է հետևյալին. Եթե մենք ընդունենք բոլոր բաները երախտագիտությամբ, Տերը կբազմապատկի մեր օրհնությունները:)
-
Ինչո՞ւ եք կարծում, որ Տերը կբազմապատկի նրանց օրհնությունները, ովքեր ընդունում են այդ ամենը երախտագիտությամբ:
-
Ինչպե՞ս կարող է բոլոր բաները երախտագիտությամբ ընդունելու ընտրությունը նաև օգնել մեզ` լինել լավ տրամադրության մեջ:
Հրավիրեք ուսանողներին խորհել, թե ինչպես կարող են նրանք ավելի լիարժեքորեն ընդունել բոլոր բաները երախտագիտությամբ։
Խնդրեք ուսանողներին` մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 78.20-22-ը փնտրելով, թե Տերն ի՞նչ ասաց, որ մենք պետք է անենք հատված 19-ում նկարագրված խոստումները հասկանալու արդյունքում։ Հրավիրեք ուսանողներին` կիսվել իրենց գտած նյութով:
Վարդապետություն և Ուխտեր 79-80
Ջարեդ Քարտերը, Ստեփան Բարնեթը և Իդեն Սմիթը կանչված են ծառայելու միսիայում:
Տեղեկացրեք ուսանողներին, որ Վարդապետություն և Ուխտեր 79-ում և 80-ում գրանցված հայտնություններում Տերը կանչեց երեք տղամարդկանց` ծառայելու որպես միսիոներներ: Հանձնարարեք ուսանողներին` աշխատել զույգերով: Զուգընկերներից մեկին հանձնարարեք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 79-ը, իսկ մյուսին հանձնարարեք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 80-ը։ Հրավիրեք նրանց` իրենց հանձնարարված հատվածներում փնտրել սկզբունքներ, որոնք կիրառելի են միսիոներական աշխատանքում:
Բավականաչափ ժամանակ տրամադրելուց հետո, հանձնարարեք ուսանողներին` իրենց կարդացածով կիսվել զուգընկերոջ հետ։ Հետո խնդրեք ուսանողներին` իրենց դասարանական տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում գրել մեկ սկզբունք, որ նրանք սովորել են: Հրավիրեք նրանց` գրել մի քանի նախադասություն այն մասին, թե նրանք ինչպես կարող են օգտագործել այդ սկզբունքը` կիսվելու ավետարանով իրենց ծանոթի հետ:
Ամփոփեք այս դասը`բերելով ձեր վկայությանն այն վարդապետությունների և սկզբունքների մասին, որոնք դուք այսօր քննարկել եք դասարանում։