Դաս 158
Արագացնել փրկության աշխատանքը
Նախաբան
Վերականգնման սկզբից ի վեր Տիրոջ աշխատանքը տարածվել է աշխարհով մեկ։ Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ Տերն արագացնում է Իր աշխատանքը։ Եկեղեցու երիտասարդները բազմաթիվ միջոցներ և հնարավորություններ ունեն, որպեսզի նպաստեն Տիրոջ աշխատանքի արագացմանը։
Ուսուցման առաջարկներ
Տերն արագացնում է Իր աշխատանքը
Հանձնարարեք ուսանողներից մեկին սովորական քայլով սենյակի մի անկյունից քայլել մյուս անկյունը։ Այնուհետև, հանձնարարեք ուսանողին կրկին անգամ անցնել սենյակով և այս անգամ արագացնել կամ շտապեցնել իր քայլը։ Երբ ուսանողը երկրորդ անգամ անցնի սենյակով, դասարանին տվեք հետևյալ հարցը․
-
Ի՞նչ է նշանակում արագացնել ինչ-որ բան։ (Շտապեցնել այն։) Որո՞նք են այն պատճառները, երբ ինչ-որ մեկը կարող է արագացնել կամ շտապեցնել առաջադրանքը։
Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 88.73 հատվածը: Հրավիրեք դասարանին հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե Տիրոջ խոսքերով, Նա ի՞նչը կարագացնի ։ Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց գտածով։
-
Ձեր կարծիքով, Տիրոջ համար ի՞նչ է նշանակում արագացնել Իր աշխատանքը ։
Անդրադառնալով Վարդապետություն և Ուխտերի 88․73 հատվածին, Երեց Ռասսել Մ․ Նելսոնն ասել է․ «Արագացման այդ ժամանակը հիմա է» (“Thus Shall My Church Be Called,” Ensign, May 1990, 17)։ Հետևյալ վարդապետությունը գրեք գրատախտակին․ Մենք ապրում ենք այն ժամանակներում, երբ Տերն արագացնում է Իր աշխատանքը։
-
Որո՞նք են այն մի քանի ուղիները, որի վկան եք դուք եղել, որոնցով Տերն արագացնում է Իր աշխատանքը։
Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 133.10 հատվածը: Դասարանին հանձնարարեք հետևել նրան և ուշադրություն դարձնել , թե ըստ այդ հատվածի, ինչու է Տերն արագացնում Իր աշխատանքը։
-
Ըստ այդ հատվածի, ինչո՞ւ է Տերն արագացնում Իր աշխատանքը։ (Նախապատրաստել մարդկանց Նրա Երկրորդ Գալուստին։)
Ցույց տվեք Նախագահ Սպենսեր Վ․ Քիմբալի նկարը (Ավետարանի նկարների գիրք [2009], հմր. 133, տես նաև LDS.org)։ Բացատրեք, որ որպես Եկեղեցու Նախագահ, Նախագահ Սպենսեր Վ Քիմբալի ծառայության օրոք Տերն արագացրեց Իր աշխատանքը։ Օրինակ՝ միսիոներական աշխատանքն ընդլայնվեց և Եկեղեցին հրատարակեց սուրբ գրությունների նոր թողարկումներ։ Խրախուսելով Եկեղեցու անդամներին առաջ շարժվել, Նախագահ Քիմբալն ասաց, որ Եկեղեցին «որոշ սարահարթերում բավականին երկար է կանգ առել» (“Let Us Move Forward and Upward,” Ensign, May 1979, 82)։ Նա նաև ուսուցանեց․ «Մենք պետք է մեծացնենք մեր քայլերը և պետք է դա անենք այժմ» (“Always a Convert Church: Some Lessons to Learn and Apply This Year,” Ensign, Sept. 1975, 3)։
-
Ձեր կարծիքով, ի՞նչ ի նկատի ուներ Նախագահ Քիմբալը, երբ նա ասաց, որ մենք պետք է «մեծացնենք մեր քայլերը»։
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչպես է Տերն այսօր արագացնում Իր աշխատանքը, և թե ինչպես նրանք կարող են մասնակցել Նրա աշխատանքին, անցկացրեք հետևյալ միջոցառումը։
Դասարանը բաժանեք երեք խմբի և յուրաքանչյուր խմբի ուսանողներին տվեք ուսուցման հետևյալ հանձնարարությունների մեկական օրինակ։ Ուսանողներին մի քանի րոպե ժամանակ տրամադրեք, որպեսզի կարդան և նախապատրաստվեն ուսուցանելու հանձնարարություններն իրենց դասարանցիներին։ Բավարար ժամանակ տրամադրելուց և սկզբնական խմբերից մեկական ուսանող ընտրելուց հետո կազմեք երեք հոգուց բաղկացած խմբեր։ Հրավիրեք ուսանողներին հերթով ուսուցանել իրենց խմբերին , թե ինչպես է Տերն արագացնում Իր աշխատանքը, և թե ինչպես նրանք կարող են մասնակցել այդ գործին։
Աշխատանքն առաջ տանելու մեր պատասխանատվությունը
Երբ ուսանողներն ավարտեն փոքր խմբերով ուսուցանելը, հրավիրեք մի քանի ուսանողի կիսվել իրենց մտքերով և զգացմունքներով Տիրոջ աշխատանքի արագացման վերաբերյալ։
Հանձնարարեք ուսանողներից մեկին կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Բ․ Հեյթի հետևյալ հայտարարությունը։ Խնդրեք ուսանողներին ուշադրություն դարձնել, թե ինչ կարող է պատահել, եթե մենք մասնակցենք Տիրոջ աշխատանքին։
«Եղբայրներ և քույրեր, Տերը ուղի է բացում և հնարավոր է դարձնում Իր աշխատանքի տարածումը ողջ աշխարհում և ինչպիսի օրհնություն է բոլորիս համար, որ յուրաքանչյուրն իր ձևով իր մասնակցությունը ցուցաբերի։
Բացի Աստծո մարգարեներից, ո՞վ կարող էր կանխատեսել Տիրոջ աշխատանքի արագ տարածման հրաշքը։ Իսկապես, ինչպես Տերն է կանխագուշակել Վարդապետություն և Ուխտերի 88-րդ բաժնում, Նա արագացնում է Իր աշխատանքն Իր ժամանակին (տես ՎևՈւ 88․73)» (“Missionary Work—Our Responsibility,” Ensign, Nov. 1993, 61, 62)։
-
Ըստ Երեց Հեյթի, ի՞նչ կարող է պատահել, եթե մենք մասնակցենք Տիրոջ աշխատանքին։ (Ուսանողների պատասխաններից հետո հետևյալ ճշմարտությունը գրեք գրատախտակին․ Տիրոջ աշխատանքն արագացնելու գործում մեր մասնակցության շնորհիվ մենք կարող ենք օրհնվել։)
-
Ի՞նչ օրհնություններ եք ունեցել, երբ մասնակցել եք Տիրոջ աշխատանքի արագացմանը։
Հրավիրեք ուսանողներին խորհել այն հնարավորությունների մասին, որոնք կարող են նպաստել Տիրոջ աշխատանքն արագացնելուն։ Խնդրեք նրանց հետևյալ հարցերի պատասխանները գրել իրենց դասարանային տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում․
-
Որո՞նք են այն մի քանի եղանակները, որոնց օգնությամբ դուք կարող եք նպաստել Տիրոջ աշխատանքի արագացմանը։
Բավարար ժամանակ տրամադրելուց հետո, հրավիրեք ուսանողներին իրենց գրածին հետևելու նպատակ դնել։ Ավարտեք՝ վկայելով Տիրոջ աշխատանքի արագացման և Նրա աշխատանքին մասնակցելու մեր պարտականությունների և հնարավորությունների մասին։