Տնային ուսումնասիրության դաս
Եկեղեցու Կազմակերպությունները և Ծրագրերը, Պաշտոնական Հայտարարություն 2, Արագացնել Փրկության աշխատանքը, Ընտանիք. Հայտարարություն Աշխարհին և Ապրող Մարգարեն (Մաս 32)
Նախաբան
Այս դասը կարող է օգնել ուսանողներին հասկանալ ապրող մարգարեի, տեսանողի և հայտնողի կողմից առաջնորդվելու օրհնությունը: Ուսանողները կսովորեն վերջին խորհուրդը` տրված Եկեղեցու Նախագահի` Տիրոջ կողմից ընտրված մարգարեի կողմից:
Ուսուցման առաջարկներ
Շարունակական հայտնություն ապրող մարգարեի միջոցով
Գրեք հետևյալ հարցը գրատախտակին. Ո՞վ է ամենակարևոր մարգարեն ձեզ համար:
Հրավիրեք դասարանին խորհել այս հարցի շուրջ, կարդալ և լսել պատասխանը, երբ կարդաք Էզրա Թավտ Բենսոնի հետևյալ հայտարարությունը.
«Մեզ առնչվող ամենակարևոր մարգարեն նա է, ով ապրում է մեր օրերում և դարաշրջանում» (“Jesus Christ—Gifts and Expectations,” New Era, May 1975, 17):
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է ապրող մարգարեն ամենակարևոր մարգարեն մեզ համար:
Ուսանողների պատասխաններից հետո շարունակեք կարդալ Նախագահ Բենսոնի հայտարարությունը.
«Սա այն մարգարեն է, ով այսօր մեզ է փոխանցում Աստծո հրահանգները: Յուրաքանչյուր սերունդ հնադարյան սուրբ գրությունների կարիքն ունի, նաև՝ ապրող մարգարեի կողմից տրված ներկայիս սուրբ գրության։ Հետևաբար, ամենակարևոր բանը, որ պիտի ընթերցեք և խորհեք դրա շուրջ` Տիրոջ բերանից դուրս եկած վերջին ոգեշնչված բառերն են։ Այդ պատճառով էլ շատ կարևոր է, որ դուք ձեռքի տակ ունենաք և Եկեղեցու պարբերականներում ուշադիր կարդաք նրա խոսքերը» (“Jesus Christ—Gifts and Expectations,” 17)։
Բացատրեք, որ դուք հաստատում եք Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի անդամներին որպես մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ: Սակայն Եկեղեցու Նախագահը միակ մարդն է, ով լիազորված է կիրառել քահանայության բոլոր բանալիները երկրի վրա և միակ մարդն է, ով լիազորված է հայտնություններ ստանալ և հայտարարել դրանք ողջ Եկեղեցու համար։
-
Համաձայն վերջին դասերի ժամանակ ձեր սովորածի, ե՞րբ է Եկեղեցու Նախագահը հայտնություններ հռչակել ողջ Եկեղեցու համար կամ էական փոփոխություններ հայտարարել Եկեղեցու գործունեության մեջ։ (Պատասխանները կարող են ներառել. երբ Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆը տարածեց բազմամուսնության վերաբերյալ հռչակագիրը [տես Պաշտոնական Հայտարարություն 1], երբ Նախագահ Ջոզեֆ Ֆ․ Սմիթը հայտարարեց նախկինում անհայտ ճշմարտություններ` մահից հետո գոյություն ունեցող հոգևոր աշխարհի վերաբերյալ [տես ՎևՈւ 138], և երբ Նախագահ Սպենսեր Վ․ Քիմբալը հայտարարեց, որ քահանայության օրհնությունները հասանելի են դարձվել Եկեղեցու բոլոր արժանի տղամարդկանց [տես Պաշտոնական հայտարարություն 2]։)
Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆի հետևյալ խոսքերը. Դասարանին խնդրեք ուշադրություն դարձնել այն ճշմարտությանը, որը վերաբերում է մերօրյա հայտնությանը:
«Հիսուս Քրիստոսի Եկեղեցու վերականգնման ամենափառահեղ ուղերձներից մեկն այն է, որ Աստված շարունակում է խոսել Իր զավակների հետ։ Նա չի թաքնվել երկնքում, այլ խոսում է այսօր, ինչպես Նա անում էր հնագույն ժամանակներում։
Մարդկությանն ուղղված Աստծո անգին ցուցումները գտնվում են Աստվածաշնչի, Մորմոնի Գրքի, Վարդապետություն և Ուխտերի և Թանկագին Մարգարիտի մեջ։ Բացի դրանից, Տերը խոսում է մեզ հետ Իր ծառաների միջոցով, ինչպես Նա կրկին կխոսի … գերագույն համաժողովի ժամանակ» (“Why Do We Need Prophets?” Ensign, March 2012, 4):
-
Հայտնությանը վերաբերող ի՞նչ վարդապետություն է ուսուցանել Նախագահ Ուխդորֆը: (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն նրանք պետք է արտահայտեն հետևյալ վարդապետությունը․ Տերը շարունակում է խոսել մեզ հետ Իր ապրող մարգարեի միջոցով։ Կարող եք այդ վարդապետությունը գրել գրատախտակին։)
-
Մենք որտե՞ղ կարող ենք գտնել ապրող մարգարեի խոսքերը: (Պատասխանները կարող են ներառել` գերագույն համաժողով, Եկեղեցու ամսագրեր LDS.org, և mormonchannel.org:)
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե որքան կարևոր է, որ Տերը շարունակում է խոսել Իր ապրող մարգարեի միջոցով, հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Նախագահ Ջոն Թեյլորի հետևյալ հայտարարությունը։ Խնդրեք դասարանին ուշադրություն դարձնել, թե մարգարեների միջոցով տրվող շարունակական հայտնություններն ինչո՞ւ են կարևոր:
«Մեզ անհրաժեշտ է կենդանի ծառ, կենդանի աղբյուր, կենդանի բանականություն, որը երկրի կենդանի քահանայության միջոցով սկիզբ է առնում երկնքի կենդանի քահանայությունից։ Եվ այն ժամանակներից ի վեր, ինչ Ադամն առաջին անգամ ստացավ Աստծո խոսքը, … մշտապես կարիք է եղել նոր հայտնությունների, որոնք հարմարեցված են եղել այն յուրահատուկ հանգամանքներին, որոնց մեջ հայտնվել են եկեղեցիները կամ անհատները։ Ադամի հայտնությունը չի հրահանգել Նոյին կառուցելու իր տապանը, ոչ էլ Նոյի հայտնությունն է ասել Ղովտին` թողնել Սոդոմը, ոչ էլ դրանցից որևէ մեկը խոսում է Եգիպտոսից Իսրայելի զավակների հեռանալու մասին» (in The Gospel Kingdom, sel. G. Homer Durham [1987], 34, տես նաև ՎևՈւ1.30)։
-
Համաձայն Նախագահ Թեյլորի, մենք ինչո՞ւ ունենք ապրող մարգարեի կարիքը: (Ապրող մարգարեի միջոցով Աստված տալիս է տվյալ ժամանակի կարիքներին և հանգամանքներին հատուկ հրահանգներ:)
-
Շարունակական հայտնությունների անհրաժեշտության ըմբռնումը ինչպե՞ս կարող է անդրադառնալ այն եղանակի վրա, որով դուք լսում կամ կարդում եք ապրող մարգարեների խոսքերը:
Հետևել ապրող մարգարեի խորհրդին
Որպեսզի օգնեք ուսանողներին քննարկել ապրող մարգարեի խորհուրդը, ընտրեք անցյալ տարվա գերագույն համաժողովին Եկեղեցու Նախագահի կողմից արտասանած մեկ կամ ավելի ելույթներ: Կարող եք յուրաքանչյուր ուսանողի տրամադրել այդ նյութի մեկական օրինակ։ Բավարար ժամանակ հատկացրեք ուսանողներին, որպեսզի փնտրեն այն վարդապետություններն ու սկզբունքները, որոնք ապրող մարգարեն ներկայումս ուսուցանում է:
Ուսանողներին պատրաստվելու համար բավարար ժամանակ տրամադրեք, ապա խնդրեք նրանց թվարկել վարդապետություններն ու սկզբունքները, որոնք ուսուցանում է Եկեղեցու Նախագահը: Խնդրեք որևէ ուսանողի գրել նրանց պատասխանները գրատախտակին։
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ և զգալ իրենց հայտնաբերած վարդապետությունների և սկզբունքների կարևորությունը, տվեք հետևյալ հարցերը.
-
Այդ ճշմարտություններից որո՞նք եք հատկապես կարևոր համարում ձեզ համար: Ինչո՞ւ:
-
Ի՞նչ ուղիներով եք դուք և ձեր ընտանիքը փորձում հետևել մարգարեի խորհրդին:
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր, որ մենք ուսումնասիրենք և կիրառենք այն, ինչ Եկեղեցու ներկայիս Նախագահն ուսուցանում է:
Գրատախտակին գրեք հետևյալ հարցերը և հրավիրեք ուսանողներին պատասխանել դրանց իրենց դասարանային տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում.
Հրավիրեք ուսանողներին գործել ըստ իրենց գրածի: Վկայեք, որ երբ նրանք այդպես վարվեն, կարող են վստահ լինել, որ Երկնային Հայրը կօրհնի իրենց: Խրախուսեք ուսանողներին հետևողականորեն ուսումնասիրել և կիրառել ապրող մարգարեի ուսմունքները:
Հրավիրեք ուսանողներին իրենց վկայություններով կիսվել ապրող մարգարեի հետ:
Որպես սեմինարիայի այս տարվա եզրափակում, խրախուսեք ուսանողներին շարունակել սուրբ գրությունների ուսումնասիրությունն ամեն օր: Եթե նրանք անցնելու են սեմինարիայի հաջորդ դասընթացը, կարող եք առաջարկել, որ սկսեն Հին Կտակարանի ուսումնասիրությունը: Կարող եք հրավիրել որևէ ուսանողի վկայել այն օրհնությունների մասին, որոնք նա ստացել է սուրբ գրությունների ամենօրյա շարունակական ընթերցանության շնորհիվ` նույնիսկ այն ժամանակ, երբ սեմինարիայի ուսումնական տարին դեռ չի սկսվել: