Դաս 88
Վարդապետություն և Ուխտեր 84․62-120
Նախաբան
1832 թվականի սեպտեմբերին, քահանայության մասին ճշմարտությունները և Իր խոսքը լսելու կարևորությունը բացահայտելուց հետո, Տերը շեշտեց Առաքյալների և այլ քահանայություն կրողների առաջադրանքը` ավետարանը ողջ աշխարհում քարոզելու համար: Այս հայտնությունը մեծապես շեշտում է ավետարանի քարոզումը և տալիս է համանման հրահանգներ, որոնք Հիսուս Քրիստոսը տվեց Իր Առաքյալներին հարությունից հետո: Տերը նաև բացատրեց, թե ինչպես պետք է իրականացվեր այդ աշխատանքը, ներառյալ, թե Իր գործում ընդգրկված մարդիկ ինչպիսի աջակցություն և պաշտպանություն կստանային:
Ուսուցանման առաջարկներ
Վարդապետություն և Ուխտեր 84․62-76
Տերը կոչ է անում Սրբերին` վկայել ավետարանի սկզբունքների և արարողությունների մասին:
Հրավիրեք ուսանողներին` մտածել ինչ-որ մեկի մասին, ով վերջերս է ստացել միսիոներական կանչը կամ մեկնել միսիայի: Խնդրեք ուսանողներին` դասարանին ասել, թե այդ միսիոներները որտե՞ղ են կանչվել ծառայելու: Մտածեք օգտագործել քարտեզ կամ գլոբուս` օգնելու ուսանողներին` տեսնել, թե Տերը ու՞ր է կանչել այս միսիոներներին:
Բացատրեք, որ ամեն մարդ պետք է հնարավորություն ունենա սովորելու ավետարանը: Նշեք երկրագնդի ներկայիս բնակչության քանակը (մոտավորապես 7 միլիարդ մարդ) և բացատրեք, որ անհնարին կլիներ Առաջին Նախագահության, Տասներկու Առաքյալների Քվորումի, Յոթանասունի և բոլոր նրանց համար, ովքեր պատասխանատու են հայտարարել ավետարանը բոլոր ազգերին, քարոզել ամեն տեղ և սովորեցնել ամեն մեկին:
Ուսանողներից մեկին հրավիրեք` բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 84.62 հատվածը: Դասարանին հանձնարարեք հետևել նրան` փնտրելով հրահանգները, որ Տերը տվեց նրանց, ովքեր պատասխանատու են քարոզելու ավետարանը:
-
Համաձայն հատված 62-ի, որտե՞ղ պետք է Տիրոջ ծառաները քարոզեն ավետարանը:
-
Բացի քահանայության ղեկավարներից ուրիշ էլ ո՞վ պատասխանատվություն ունի կիսվել ավետարանով աշխարհով մեկ: (Օգնեք ուսանողներին հասկանալ, որ չնայած լիաժամկետ միսիոներական ծառայության մեծ մասը արվում է երիտասարդ տղամարդկանց, երիտասարդ կանանց և մեծահասակների կողմից, բոլոր Վերջին Օրերի Սրբերը պատասխանատվություն ունեն տանել ավետարանը ողջ աշխարհին:)
Հրավիրեք որևէ ուսանողի կարդալ Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալի հետևյալ միտքը.
«Սուրբ գրությունները պարզորոշ կերպով հաստատում են, որ Եկեղեցու բոլոր անդամները պատասխանատու են միսիոներական աշխատանքի համար:…
«Այս տնտեսության մարգարեները նույնպես պարզորեն ուսուցանել են այն գաղափարը, որ միսիոներական ծառայությունը բոլոր անդամների պարտականությունն է: Նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյը ուսուցանել է այդ սկզբունքը` քաջալերող բառերով. «Ամեն անդամ միսիոներ է»: (Տես Conference Report, April 1959, p. 122։) (“It Becometh Every Man,” Ensign, Oct. 1977, 3)։
Ուսանողներից մեկին հրավիրեք` բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 84.64 հատվածը: Դասարանին խնդրեք հետևել նրան և բացահայտել, թե ի՞նչ կարող են ստանալ նրանք, ովքեր հավատում են և մկրտված են: Խնդրեք ուսանողներին` կիսվել իրենց պատասխաններով:
-
Ինչո՞ւ է կարևոր մարդկանց համար ընդունել ավետարանը, մկրտվել և ստանալ Սուրբ Հոգին: (Մենք պետք է մկրտվենք և ստանանք Սուրբ Հոգին, որպեսզի մտնենք Աստծո արքայությունը:)
Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 84․65-73 հատվածները և բացահայտել, թե ի՞նչ է խոստանում Տերը նրանց, ովքեր հավատում են Իր ծառաներին և մկրտվում: Խնդրեք ուսանողներին` դասարանի հետ կիսվել իրենց գտած նյութով:
-
Ինչո՞ւ եք կարծում, որ այս պարգևները կարևոր կլինեն նրանց համար, ովքեր քարոզում են և նրանց` ովքեր հավատում են ավետարանին:
-
Ի՞նչ նախազգուշացում Տերը տվեց հատված 73-ում։
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 84.74-76 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել և բացահայտել, թե ինչ է պատահում մարդկանց, ովքեր չեն հավատում ավետարանին և չեն մկրտվում:
-
Ի՞նչ է պատահում նրանց հետ, ովքեր չեն հավատում ավետարանին և չեն մկրտվում:
-
Հիմնվելով Վարդապետություն և Ուխտեր 84 բաժնից ձեր սովորածի վրա, ինչպես կամփոփեիք Հիսուս Քրիստոսի ավետարանը ուրիշներին սովորեցնելու կարևորությունը:
Վարդապետություն և Ուխտեր 84․77-120
Տերը հրահանգներ է տալիս նրանց, ովքեր կանչված են Իր ավետարանը քարոզելու:
-
Ի՞նչը կարող է պատճառ դառնալ, որ մարդը դժկամությամբ ծառայի Տիրոջը` որպես միսիոներ: (Պատասխանները կարող են ներառել տունը և ընտանիքը լքելու վախը, ժամանակի և հնարավորությունների զոհաբերությունը, ֆինանսական խոչընդոտները, անծանոթների հետ ավետարանի մասին խոսելու մարտահրավերը և նոր լեզու սովորելու մտահոգությունը:)
Բացատրեք որ Վարդապետություն և Ուխտեր 84.77-88-ում գրանցված է Տիրոջ վերահավաստիացումը միսիոներներին, որ Նա հոգ կտանի նրանց կարիքների մասին: Նա նաև խոստացավ նրանց այլ օրհնություններ, եթե նրանք կատարեին ավետարանը քարոզելու պարտականությունը:
Գրատախտակին գրեք հետևյալ աղյուսակը և խնդրեք ուսանողներին` գրել իրենց պատասխանները դասարանական տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում.
Միսիոներական ծառայություն | |
---|---|
Պարտականությունները |
Օրհնությունները |
Հանձնարարեք ուսանողներին` կարդալ Վարդապետություն և Ուխտեր 84․80, 85, 87-88 հատվածները և փնտրել միսիոներական ծառայության պարտականություններն ու օրհնությունները: (Դուք կարող եք գրել սուրբ գրության այս հղումը գրատախտակին։) Կարող եք առաջարկել, որ ուսանողները կարդան զույգերով. մի ուսանողը փնտրի պարտականությունները, իսկ մյուսը` գտնի օրհնությունները: Խնդրեք ուսանողներին գրել իրենց գտած նյութերը աղյուսակի համապատասխան սյունյակներում:
Բավարար ժամանակ տրամադրելուց հետո տվեք հետևյալ հարցերը.
-
Ի՞նչ սովորեցիք միսիոներական ծառայության պարտականությունների վերաբերյալ: (Գուցե կարիք լինի բացատրելու, որ միսիոներները «հանդիմանելու են աշխարհը» (ՎևՈւ 84.87)`սովորեցնելով ուրիշներին Հիսուս Քրիստոսի ավետարանը և հրավիրելով նրանց` ապաշխարել և ներդաշնակ ապրել այդ վարդապետությունների հետ:)
-
Ինչպե՞ս Տերը կօրհնի մեզ, երբ մենք ավետարանով կիսվենք ուրիշների հետ: (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, բայց նրանց պատասխանները պետք է արտացոլեն հետևյալ սկզբունքը. Տերը կհզորացնի մեզ և մեզ հետ կլինի, երբ մենք ավետարանով կիսվենք ուրիշների հետ: Կարող եք այս սկզբունքը գրել գրատախտակին։)
-
Ինչպե՞ս կարող են Վարդապետություն և Ուխտեր 84.80, 85 և 88 հատվածներում բերված խոստումները ազդել ավետարանով կիսվելու մարդու ցանկության և կարողության վրա։
Հրավիրեք որևէ ուսանողի` բարձրաձայն կարդալ Առաջին Նախագահությունից Նախագահ Հենրի Բ. Այրինգի հետևյալ խոսքերը.
«Մենք երբեք չպիտի զգանք, որ մենք մենակ ենք և չսիրված Տիրոջ ծառայության մեջ, որովհետև այդպես չէ: Մենք կարող ենք զգալ Աստծո սերը: Փրկիչը խոստացել է հրեշտակներ մեր աջ կողքին և ձախ կողքին, որպեսզի բարձրացնեն մեզ: (տես ՎևՈւ 84.88:) Իսկ Նա միշտ պահում է Իր խոստումը» (“Mountains to Climb,” Ensign or Լիահոնա, May 2012, 26)։
Վկայեք, որ Տերը կհզորացնի մեզ և մեզ հետ կլինի, երբ մենք ավետարանով կիսվենք ուրիշների հետ: Կարող եք նաև կիսվել ձեր անձնական փորձառությամբ կամ վկայությամբ, որը ներկայացնում է այս սկզբունքը:
Գրեք հետևյալ անավարտ նախադասությունը գրատախտակին. Ես կկատարեմ իմ պատասխանատվությունը` կիսվել ավետարանով…
Խնդրեք ուսանողներին` ավարտել նախադասությունը տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում: Բավականաչափ ժամանակ տրամադրելուց հետո հրավիրեք մի քանի ուսանողի` կիսվել իրենց գրածով:
Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 84․89-97` բացատրելով, որ Տերը հաստատեց, որ նրանք, ովքեր ընդունում են Իր միսիոներներին, ընդունում են նաև Իրեն և կօրհնվեն: Մյուս կողմից, նրանք, ովքեր չեն ընդունում Աստծո ծառաներին և Նրա խոսքը, կզրկվեն օրհնություններից և կանիծվեն:
Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 84.98-102 հատվածները պարունակում են ուրախության և գովաբանության երգի բառեր, որոնք կապված են Սիոնի փրկագնման հետ: «Սիոնի փրկագնում» արտահայտությունը վերաբերում է այն պայմաններին, որոնք Աստծո Ուխտի ժողովրդը մի օր կվայելի, որովհետև նրանք ընտրել են գալ դեպի Նա և ստանալ ավետարանի բոլոր արարողություններն ու օրհնությունները: Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 84.98 հատվածը: Նշեք, որ Սիոնի քավության այդ երգը կերգվի Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստից հետո, երբ բոլոր մարդիկ, ովքեր կմնան երկրի վրա, կիմանան Նրան:
Ցուցադրեք մեկ միսիոներական զուգընկերների նկար: (Եթե դուք ծառայել եք որպես միսիոներ, դուք կարող եք ուսանողներին ցույց տալ ձեր նկարը այն զուգընկերոջ հետ, ով զորացրել է ձեզ:)
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Տերը միսիոներներին ծառայության կանչում երկուսով:
-
Ուրիշ ի՞նչ կոչումներ գիտեք Եկեղեցում, որոնցում մենք ծառայում ենք մեկ այլ մարդու հետ: (Պատասխանները կարող են ներառել նախագահություններին, տնային և այցելող ուսուցիչներին և հանձնախմբերին:)
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 84.106 հատվածը: Դասարանին խնդրեք հետևել և բացահայտել, թե ի՞նչ հրահանգեց Տերը, որ անդամներն անեն` մեկը մյուսին ուժեղացնելու համար:
-
Ի՞նչ հանձնարարեց Տերը Եկեղեցու անդամներին անել` մեկը մյուսին ուժեղացնելու համար: (Ուսանողները պետք է գտնեն հետևյալ սկզբունքը. Նրանք, ովքեր Հոգով ամուր են, պետք է շենացնեն թույլերին:)
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում լինել «հոգով ամուր»: Ե՞րբ եք դուք ամրապնդվել` աշխատելով մեկի հետ, ով «ամուր է հոգով» ։ (Ուսանողների պատասխանից հետո կարող եք նաև կիսվել փորձառությամբ։) Եթե դուք ցուցադրել եք ձեր և ձեր միսիոներ զուգընկերոջ նկարը, կարող եք բացատրել, թե ինչպես է այդ զուգընկերը ուժեղացրել ձեզ:
Խնդրեք ուսանողներին խորհել իրենց ընթացիկ հոգևոր վիճակի մասին: Հրավիրեք նրանց, ովքեր համարում են, որ գտնվում են հոգևոր առումով թույլ վիճակում` մտածել ինչ-որ մեկի մասին, ում իրենք ճանաչում են, որ հոգեպես ամուր է և փնտրել հնարավորություն` սովորել այդ մարդուց: Հրավիրեք նրանց, ովքեր իրենց համարում են հոգեպես ամուր` փնտրել ուղիներ խրախուսելու և զորացնելու ուրիշներին:
Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 84․109-110 հատվածները և փնտրել ևս մի բան, որ Եկեղեցու անդամները կարող են անել, որպեսզի ուժեղացնեն մեկը մյուսին:
-
Այս հատվածներում ի՞նչ են ներկայացնում մարմնի տարբեր մասերը։ (Եկեղեցու անդամներին:) Ի՞նչ կարող է այս նմանությունը սովորեցնել մեզ` միմյանց ուժեղացնելու մասին: (Մենք պետք է հիշենք Եկեղեցու յուրաքանչյուր անդամի արժեքի ու կարևորության մասին:)
Հաստատեք, որ Տերը սիրում է յուրաքանչյուրիս, և բոլորիս տվել է տարբեր շնորհներ, որոնք մենք կարող ենք օգտագործել` ծառայելու ուրիշներին:
Բացատրեք, որ Եպիսկոպոս Նյուել Ք. Վիթնիին և քահանայության այլ ղեկավարներին հրահանգներ տալուց հետո (տես ՎևՈւ 84.111–117), Տերը խոստում տվեց Իր այն ծառաներին, ովքեր առաջ էին գնում հավատքով: Ուսանողներից մեկին հրավիրեք` բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 84.118-119 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել նրան՝ փնտրելով այն, ինչ Տերը խոստացել է։
-
Համաձայն այս հատվածների, Տերն ի՞նչ խոստացավ, որ Իր հավատարիմ ծառաները կտեսնեն: Տեսե՞լ եք արդյոք, թե ինչպե՞ս է Տերը գործադրում երկնքի զորությունները մեր օրերում:
Վկայեք, որ չնայած ոմանք աշխարհում չեն կարող տեսնել Տիրոջ ուժը, օրը կգա, երբ բոլորը կտեսնեն Նրան և կիմանան, որ Նա է: