Դաս 118
3 Նեփի 6–7
Նախաբան
Գադիանթոնի ավազակներից հրաշքով ազատվելուց հետո, Նեփիացիները խաղաղություն վայելեցին մոտ երեք տարի: Բայց հպարտություն, դասակարգային տարբերություններ և հալածանքներ բարձրացան ժողովրդի մեջ: Չնայած ոմանք հավատարիմ մնացին Տիրոջը, շատերը մտան գաղտնի խմբակցությունների մեջ: Գաղտնի խմբակցությունների պատճառով գլխավոր դատավորը սպանվեց և Նեփիացիների կառավարությունը տապալվեց: Ժողովուրդը բաժանվեց ցեղերի և նշանակեց իր ղեկավարներին: Նեփին ծառայեց ժողովրդին զորությամբ և մեծ իշխանությամբ:
Ուսուցանման առաջարկներ
3 Նեփի 6.1–18
Բարգավաճման ժամանակաշրջանից հետո Նեփիացիները դարձան հպարտ և Եկեղեցին մասնատվեց
Դասից առաջ գրեք հետևյալ հարցերը գրատախտակին: Խնդրեք ուսանողներին պատասխանել դրանց և բացատրել:
Խրախուսեք ուսանողներին շարունակել մտածել այս հարցերի մասին, երբ նրանք ուսումանսիրեն 3 Նեփի 6 գլուխը: Ամփոփեք 3 Նեփի 6.1–9 հատվածները, բացատրելով, որՆեփիացիները և Լամանացիները պարտության մատնելով Գադիանթոնի ավազակներին, հաստատեցին խաղաղություն երկրում և սկսեցին բարգավաճել: Բայց կարճ ժամանակից հետո նրանց խաղաղությունն ու բարգավաճումը սպառնալիքի տակ դրվեց:
Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ 3 Նեփի 6.5, 10–12, և խնդրեք դասարանին փնտրել, թե ինչն էր սպառնում ժողովրդի խաղաղությանը և բարգավաճմանը:
-
Ի՞նչ սկսեց տեղի ունենալ, որը սպառնալիքի տակ դրեց ժողովրդի խաղաղությունն ու բարգավաճումը:
-
Արդյոք նկատե՞լ եք, որ հարստությունների կուտակումը կամ գիտելիքները տանեն նմանատիպ խնդիրների ձեր դպրոցում, հասարակությունում կամ երկրում: Եթե այդպես է, ինչպիսի՞ ուղիներով:
Գծեք ուղղահայաց գիծ գրատախտակի կենտրոնից՝ ստեղծելու երկու սյունակ: Գրեք Հպարտ սյունակի վերևում և Խոնարհ մյուս սյունակի վերևում: Հրավիրեք ուսանողներին հետազոտել 3 Նեփի 6.13–14 հատվածները, փնտրելով բառեր և արտահայտություններ, որոնք նկարագրում են, թե ինչպես ժողովուրդն արձագանքեց, երբ հարստություններն ու գիտելիքները սկսեցին բաժանել նրանց: (Դուք կարող եք բացատրել, որ հայհոյել կամ անարգել նշանակում է բարկացած քննադատել կամ վիրավորական ձևով խոսել ինչ որ մեկի հետ:) Երբ ուսանողներն ավարտեն կարդալը, հրավիրեք նրանց համապատասխան սյունակում գրատախտակին գրել խոսքերը կամ արտահայտությունները, որ նրանք գտել են:
-
Ի՞նչ ապացույց եք տեսնում 3 Նեփի 6.13 հատվածում, որ ոմանք, ովքեր հալածվում էին հպարտների կողմից, իրենք էլ էին հպարտությամբ արձագանքում:
-
Ինչո՞ւ եք կարծում, որ «հայհոյանքին հայհոյանքով» պատասխանելը (կամ քննադատությանը քննադատությամբ) հպարտության դրսևորում է:
-
Ի՞նչն է ձեզ տպավորում այդ ժամանակաընթացքում դարձի եկած Լամանացիների արձագանքում:
-
Ի՞նչ սկզբունքներ կարող ենք մենք սովորել3 Նեփի 6.13–14 հատվածներում: (Ուսանողների պատասխանները կարող են տարբեր լինել, բայց դրանք պետք է արտահայտեն հետևյալ սկզբունքը. Մենք կարող ենք ընտրել խոնարհ և հավատարիմ լինելը՝ անկախ մեր հանգամանքներից: )
Ուսանողներին ցույց տվեք գրատախտակի այն սյունակը, որում թվարկվում են խոնարհ պատասխանները: Ուղղեք հետևյալ հարցերը.
-
Ի՞նչ գործողություններ կարող ենք կատարել՝ օգնելու մեզ խոնարհ և հավատարիմ մնալ ամեն հանգամանքներում: (Գրեք ուսանողների պատասխանները գրատախտակի այն սյունակում, որը կոչվում է Խոնարհ:)
-
Մտածեք որևէ մի անձնավորության մասին, որը դուք զգում եք լավ օրինակ է՝ ընտրելով լինել խոնարհ և հավատարիմ, անկախ իր հանգամանքներից: Ինչպե՞ս է այդ անձնավորությունը համեստության օրինակ:
Բացատրեք, որ Նեփիացիների մեծ մասը քանի որ չապաշխարեցին իրենց հպարտությունից, նրանց վիճակը վատթարացավ: Հրավիրեք մի քանի ուսանողների բարձրաձայն կարդալ 3 Նեփի 6.15–18 հատվածները: Խնդրեք դասարանին ընթացքում հետևել, փնտրելով, թե ինչպես էր մարդկանց հպարտությունը թույլ տալիս սատանային ազդել նրանց վրա:
-
Ի՞նչ են սովորեցնում այս հատվածները՝ մեզ գայթակղելու սատանայի ուժի և հպարտության միջև կապի մասին: (Երբ ուսանողները պատասխանեն, օգնեք նրանց հասկանալ հետևյալ ճշմարտությունը. Երբ մենք հպարտ ենք, մենք թույլ ենք տալիս, որ սատանան ավելի մեծ ուժով գայթակղի մեզ և տանի ավելի շատ մեղքեր գործելու: Դուք կարող եք խրախուսել նրանց գրել այս սկզբունքը իրենց սուրբ գրություններում կամ տետրերում կամ սուրբ գրությունների ուսումանսիրության օրագրերում:)
-
Համաձայն 3 Նեփի 6.15–18 հատվածների, ի՞նչ խոսքեր և արտահայտություններ են նկարագրում սրտի այն ամբարիշտ փոփոխությունը, որ այս մարդիկ տարան հպարտության պատճառով: (Նրանք «թողնված [էին] տարվելու … ուր որ [սատանան] փափագում էր տանել նրանց, և անել ինչ անօրինություն, որ նա փափագում էր, որ նրանք անեին»: Նրանք «ամբարշտության մի սոսկալի վիճակում էին» և «կանխամտածված ապստամբում էին Աստծո դեմ:»)
-
Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է հպարտությունն ազդում այն աստիճանի վրա, որքանով սատանան կարող է ազդել մեզ վրա:
Բացի ուսանողների տված պատասխաններից, մտածեք հրավիրել ուսանողներին կարդալ Առաջին Նախագահությունից Նախագահ Հենրի Բ. Այրինգի հետևյալ միտքը: Խնդրեք ուսանողներին ուշադրություն դարձնել, որ այն, ինչ նախազգուշացրել է Նախագահ Այրինգը, հպարտության վտանգներից մեկն է:
«Հպարտությունը ստեղծում է աղմուկ մեր մեջ, որը Հոգու խաղաղ ձայնը դժվար լսելի է դարձնում: Եվ շուտով մեր սնապարծության մեջ մենք այլևս նույնիսկ չենք էլ լսում այն: Մենք սկսում ենք արագորեն մտածել, որ դրա կարիքը չունենք» (Prayer,” Ensign, Nov. 2001, 16):
-
Ինչո՞ւ է վտանգավոր այլևս չլսել Հոգու ձայնը: (Օգնեք ուսանողներին հասկանալ, որ երբ մենք անտեսում ենք Սուրբ Հոգու շշուկները, մենք ավելի զգայուն ենք լինում դևի գայթակղություններին:)
Ուսանողներին կրկին ցույց տվեք գրատախտակի վրայի խոնարհ պատասխանները: Հրավիրեք նրանց ընտրել մեկ խոնարհ պատասխան, որը նրանք զգում են, որ անձնապես ամենաօգտակարը կլիներ իրենց համար: Տվեք նրանց մի քանի րոպե, գրելու այն մասին, թե ինչպես իրենք կարող են անմիջապես սկսել կիրառել այդ առաջարկը դպրոցում կամ տանը:
3 Նեփի 6.19–7.14
Գաղտնի խմբավորումները կործանում են Նեփիացիների կառավարությունը և ժողովրդին բաժանում ցեղերի:
Գրատախտակից արտագրեք հետևյալ ժամանակագիծը:
Բաժանեք դասարանին չորս խմբերի և հանձնարարեք յուրաքանչյուր խմբին գրատախտակի վրայի սուրբ գրության հատվածներից մեկը: Խնդրեք ուսանողներին կարդալ իրենց հանձնարարված հատվածները մտքում, որոնելով հիմնական իրադարձությունները, որոնք տեղի էին ունեցել Նեփիացիների հետ: Կարդալու համար ուսանողներին բավականաչափ ժամանակ տրամադրելուց հետո, հրավիրեք որևէ ուսանողի ամեն խմբից գրել հիմնական իրադարձությունները ժամանակագծի համապատասխան հատվածում՝ իրեն հանձնարարված հատվածից (յուրաքանչյուր խմբում մյուս ուսանողները կարող են օգնել): Երբ նրանք վերջացնեն, բացատրեք, որ իրադարձությունների ցուցակը ցույց է տալիս, թե ինչպես գաղտնի խմբավորումները բերեցին Նեփիացիների կառավարության տապալմանը և ժողովրդի մասնատմանը ցեղերի:
Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ 3 Նեփի 6.27–30: Խնդրեք դասարանին հետևել ընթացքում և գտնել գաղտնի խմբավորումների հիմնադրին և դրանց նպատակը: Երբ ուսանողները գտնեն գաղտնի խմբավորումների հիմնադրին (դևին), հարցրեք.
-
Ի՞նչ խոսքեր և արտահայտություններ են նկարագրում գաղտնի խմբավորումների նպատակները: (Պատասխանները կարող են ներառել «միավորվել ամեն արդարության դեմ», «կործանել Տիրոջ ժողովրդին, « արհամարհել իրենց երկրի օրենքն ու իրավունքները» և «երկիրն այլևս չպիտի լինի ազատ»):
-
Ինչպե՞ս նրանք, ովքեր սպանեցին մարգարեներին, խուսափեցին պատժից: (Նրանց ընկերները և ընտանիքը, ովքեր նույնպես գաղտնի խմբավորումների անդամներ էին, միավորվեցին՝ օգնելու նրանց գաղտնի պահել իրենց գործողությունները և խուսափելու իրենց գործողությունների հետևանքներից):
-
Պատկերացրեք՝ դուք ունեք որոշ ընկերներ, ովքեր ցանկանում են խուսափել իրենց գործերի հետևանքներից: Ինչպե՞ս կարող եք օգնել նրանց՝ փոխարենը ապրել ավետարանով և դրա չափանիշներով:
Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ 3 Նեփի 7.1–8 հատվածները: Խնդրեք դասարանին ընթացքում հետևել, որոնելով այդ գաղտնի խմբավորումների ազդեցությունը Նեփիացիների մեջ: Բացատրեք, որ դևը հրապուրում է մարդկանց մտնել գաղտնի խմբավորումների մեջ՝ ջանալով կործանել արդարությունը և մեծացնել անօրինությունը: Օգնեք ուսանողներին հասկանալ, որ գաղտնի խմբավորումների մեթոդներն ու դրդապատճառները հաճախ նուրբ են և միշտ չէ հեշտ նկատել: Խրախուսեք նրանց խուսափել կապերից որևէ խմբերի և անձանց հետ, ովքեր ինչ որ ձևով հիշեցնում են գաղտնի խմբավորումներ:
3 Նեփի 7.15–26
Մի ժամանակաընթացքում, երբ քչերն են հավատարիմ, Նեփին շարունակում է ծառայել և ոմանք դարձի են գալիս:
-
Ի՞նչ եք կարծում, ի՞նչ կզգայիք, եթե դուք ապրեիք Նեփիացիների հետ նրանց կառավարությունը տապալվելուց հետո: Ինչո՞ւ:
-
Ո՞ւր կդիմեիք առաջնորդվելու և ուղղություն ստանալու համար:
Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ 3 Նեփի 7.15–20 : Խնդրեք, որ դասարանը ընթացքում հետևի, որոնելով պատճառներ, թե ինչու իրենք կկամենային հետևել Նեփիին այդ հանգամանքներում: Մտածեք հանձնարարել ուսանողներին կանգ առնել յուրաքանչյուր կամ երկու հատվածից հետո, որպեսզի կարողանաք խնդրել ուսանողներին բացատրել, թե ինչու նրանք կարող է ոգեշնչվեին հետևել Նեփիին:
-
Ո՞րն էր Նեփիի ուղերձը ժողովդին այդ ժամանակ: (Տես 3 Նեփի 7.16:)
-
Ինչպե՞ս են այսօր Եկեղեցու առաջնորդները նման Նեփիին:
-
Ե՞րբ եք տեսել Եկեղեցու որևէ առաջնորդի «զորությամբ և մեծ իշխանությամբ ծառայելիս» (3 Նեփի 7.17):
Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ 3 Նեփի 7.21–26 և գտնել, թե ինչպես էին նրանք, ովքեր դարձի էին գալիս, օրհնվում Նեփիին հետևելու և իրենց մեղքերից ապաշխարելու համար: Հրավիրեք մի քանի ուսանողների բացատրել, թե ինչ են նրանք գտել:
-
Ի՞նչ սկզբունքներ կարող ենք սովորել նրանց օրինակներից, ովքեր ապաշխարեցին և հետևեցին Նեփիին:
Ուսանողները կարող են կիսվել տարբեր ճշմարտություններով, բայց նրանք պետք է նշեն հետևյալ սկզբունքը. Եթե մենք ապաշխարենք և հետևենք Տիրոջ ծառաներին, մենք կստանանք Սուրբ Հոգու ազդեցությունը:
-
Ինչո՞ւ է ապաշխարությունը կարևոր, որպեսզի ունենանք Սուրբ Հոգին մեզ հետ:
-
Ինչո՞ւ եք կարծում, որ Տիրոջ ծառաներին հետևելն օգնում է մեզ ավելի ընկալունակ լինել Սուրբ Հոգու առաջնորդության հանդեպ:
Կարդացեք Առաջին Նախագահությունից Նախագահ Ջեյմս Ի. Ֆաուստի հետևյալ միտքը.
«Ես եզրակացության եմ եկել, որ մեծամասամբ հոգևոր առաջնորդությունը կախված է Եկեղեցու Նախագահի, Առաջին Նախագահության և Տասներկուսի Քվորումի հետ ներդաշնակության մեջ լինելուց, ովքեր բոլորը հաստատվում են … որպես մարգարեներ, տեսանողներ, և հայտնողներ: Ես չգիտեմ, թե ինչպես մենք կարող ենք սպասել լիակատար ներդաշնակության մեջ լինել Տիրոջ Հոգու հետ, եթե մենք ներդաշնակության մեջ չենք Եկեղցու Նախագահի և մյուս մարգարեների, տեսանողների և հայտնողների հետ» (“Called and Chosen,” Ensign or Liahona, Nov. 2005, 53):
-
Ե՞րբ եք զգացել Սուրբ Հոգու ազդեցությունը, որովհետև ընտրել եք հնազանդ լինել Տիրոջ ծառաներին:
Խրախուսեք ուսանողներին գրել տպավորություններ, որոնք նրանք ստացել են այն մասին, թե ինչ կարող ենք անել կիրառելու ճշմարտությունները, որոնք նրանք սովորել են այսօր: Շեշտեք, որ նույնիսկ այն ժամանակ, երբ ուրիշներն ընտրում են Տիրոջ պատվիրաններին հակառակ ապրել, ինչպես Նեփիացիների դեպքում էր, մենք կարող ենք ընտրել խոնարհաբար հետևել Աստծուն և Նրա ընտրյալ ծառաներին: