Դաս 129
3 Նեփի 20
Նախաբան
Նեփիացիների մեջ Իր ծառայության երկրորդ օրը, Հիսուս Քրիստոսը կրկին սպասավորեց հաղորդությունը ժողովրդին: Նա վկայեց, որ Հոր ուխտերն ու խոստումները կկատարվեն վերջին օրերին: Իսրայելը կհավաքվի և երկրագնդի բոլոր ազգերը կօրհնվեն:
Ուսուցանման առաջարկներ
3 Նեփի 20.1–9
Փրկիչը կրկին սպասավորում է հաղորդությունը ժողովրդին:
Դասը սկսելու համար, բացատրեք, որ դուք կցանկանայիք, որ երիտասարդ տղամարդիկ և երիտասարդ կանայք դասարանում պատասխանեին առանձին հարցերի: Հրավիրեք մի քանի երիտասարդ տղամարդկանց, ովքեր կրում են Ահարոնյան Քահանայություն, պատմել դասարանին հաղորդությունը պատրաստելու, օրհնելու կամ բաժանելու իրենց պարտականությունների մասին: Օգնեք նրանց կիսվել իրենց զգացումներով այս պարտականությունները կատարելու վերաբերյալ՝ նրանց ուղղելով հետևյալ հարցերը.
-
Ի՞նչ է նշանակում ձեզ համար օգնել սպասավորել հաղորդությունը:
-
Ինչպե՞ս եք ցույց տալիս Տիրոջը, որ հասկանում եք այս արարողության սրբազան բնույթը:
Օգնեք մի քանի կանանց կիսվել իրենց զգացումներով հաղորդության սրբազան բնույթի մասին՝ ուղղելով հետևյալ հարցերը.
-
Ինչպե՞ս եք զգում, երբ տեսնում եք արժանավոր երիտասարդ տղամարդկանց հաղորդությունը բաժանելիս:
-
Ի՞նչ եք անում հաղորդությունը սպասավորելու ընթացքում, որը ցույց է տալիս, որ դուք հասկանում եք դրա սրբազան բնույթը:
Բացատրեք, որ Նեփիացիների մեջ Նրա ծառայության երկրորդ օրվա ընթացքում, Փրկիչը և նրա աշակերտները սպասավորեցին հաղորդությունը ժողովրդին երկրորդ անգամ: Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ 3 Նեփի 20.1: Շեշտեք հետևյալ նախադասությունը. «Եվ նա պատվիրեց նրանց, որ չդադարեն աղոթել իրենց սրտերում:»
-
Ի՞նչ է նշանակում ձեզ համար «չդադարել աղոթել» ձեր սրտում:
Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ 3 Նեփի 20.3–5:
-
Ինչպե՞ս է ձեր սրտում աղոթելը կարող ազդել հաղորդությունը ճաշակելու ամենշաբաթյա ձեր փորձառության վրա:
-
Ինչո՞ւ է կարևոր Փրկչի վրա կենտրոնացած լինելը հաղորդությունը ճաշակելիս:
Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ 3 Նեփի 20.8 : Խնդրեք, դասարանին ընթացքում հետևել, որոնելով թե ինչ են ներկայացնում հացն ու գինին: (Կարող է օգտակար լինել բացատրել, որ ներկայումս Եկեղեցին պետք է օգտագործի ջուր գինու փոխարեն:) [Տես ՎևՈւ 27.2:]
-
Ի՞նչ են ներկայացնում հաղորդության հացը և ջուրը: (Փրկչի մարմինը և արյունը:)
Դուք կարող եք կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեյմս Ի. Թալմիջի հետևյալ միտքը՝ օգնելու ուսանողներին հասկանալ Իր մարմինն ուտելու և Իր արյունը խմելու Փրկչի հրավերի փոխաբերական իմաստը.
«Ուտել Քրիստոսի մարմինը և խմել արյունը նշանակում էր և նշանակում է հավատալ և ընդունել Նրան որպես Աստծո տառացի Որդի և աշխարհի Փրկիչ և հնազանդվել Նրա պատվիրաններին: Միայն այս միջոցներով կարող է Աստծո Հոգին դառնալ մարդու անհատական էության մնայուն մի մասը, ճիշտ ինչպես իր կերած ուտելիքի նյութը միաձուլվում է նրա մարմնի հյուսվածքների մեջ» (Jesus the Christ, 3rd ed. [1916], 342; շեղագիրն ավելացված է):
-
Ի՞նչ փոխաբերություն կա ջուրը և հացը ճաշակելու մեջ:
-
Համաձայն 3 Նեփի 20.8-ի, ի՞նչ խոստացավ Հիսուս Քրիստոսը նրանց, ովքեր ճաշակում են հաղորդությունը: (Նրանց հոգիները կլցվեն:)
Ուսանողներին օգնելու հասկանալ, թե ինչ է նշանակում իրենց հոգիները լցվելը, խնդրեք նրանց մտածել այն հացի և ջրի քանակության մասին, որը նրանք սովորաբար ուտում են և խմում, երբ ճաշակում են հաղորդությունը: Ապա հարցրեք.
-
Եթե դուք քաղցած եք և ծարավ, դուք կկշտանայի՞ք այդքանով:
Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ 3 Նեփի 20.9, և հարցրեք դասարանին.
-
Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել Փրկչի ուսմունքներից 3 Նեփի 20.8–9 հատվածներում: (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, բայց նրանք պետք է հասկանան հետևյալ սկզբունքը. Եթե մենք արժանիորեն ճաշակենք հաղորդությունը, մենք կարող ենք լցվել Սուրբ Հոգով:)
Հրավիրեք որևէ ուսանողի կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռ. Ջեֆրի Հոլլանդի հետևյալ խոսքերը: Խնդրեք դասարանին լսել, թե ինչ ճանապարհներով մենք կարող ենք օրհնվել, երբ լցվում ենք Հոգով.
«Եկեք արժանի դառնանք մեր Փրկչի խոստումին, որ ճաշակելով հաղորդությունը «մենք կլցվենք» (3 Նեփի 20.8, տես նաև 3 Նեփի 18.9), որը նշանակում է, որ մենք «կլցվենք Հոգով» (3 Նեփի 20:9): Այդ Հոգին՝ Սուրբ Հոգին, մեր մխիթարիչն է, մեր ուղղությունը գտնողը, մեր հաղորդակցողը, մեր մեկնաբանողը, մեր վկան և մեր մաքրագործողը՝ դեպի հավերժական կյանք մեր մահկանացու ճանապարհորդության մեր անսխալ ուղեկիցը և սրբագործողը:
… Մեր մկրտության ուխտերը գիտակցաբար և ակնածալի նորոգելու փոքր թվացող գործողությունից գալիս է ջրով և Հոգով մկրտության օրհնությունների նորացումը, որպեսզի մենք միշտ կարողանանք Նրա Հոգին ունենալ մեզ հետ: Այս ձևով մեզանից բոլորը կառաջնորդվեն և այս ձևով մեզանից բոլորը կարող են մաքրվել» (“Always Have His Spirit,” Ensign, Nov. 1996, 61):
-
Որո՞նք են այն ուղիները, որոնցով մենք կարող ենք օրհնվել, երբ լցվում ենք Հոգով:
-
Ե՞րբ է հաղորդությունը ճաշակելն օգնել ձեզ լցվել Սուրբ Հոգով:
Վկայեք հաղորդությունը ճաշակելուց և Հոգով լցվելուց ձեր ստացած օրհնությունների մասին: Հաստատեք, որ մեր սրտերում աղոթելը այն ուղիներից մեկն է, որով կարող ենք պատրաստվել ճաշակել հաղորոդությունը և լցվել Սուրբ Հոգով: Խրախուսեք ուսանողներին աղոթել հաղորդությունը ճաշակելուց առաջ:
3 Նեփի 20.10–46
Փրկիչն ուսուցանում է Նեփիացիներն այն ուխտերի մասին, որոնք կկատարվեն վերջին օրերին:
Հրավիրեք ուսանողներին գրել տետրերում կամ սուրբ գրությունների ուսումանսիրության օրագրերում համառոտ նկարագրություն իրենց ամենակարևոր հատկանիշների վերաբերյալ: Երբ վերջացնեն, հրավիրեք նրանց նայել այն հատկանիշներին, որոնց վրա կենտրոնացել են իրենք: Արդյո՞ք դրանք ֆիզիկական հատկանիշներ էին: Անձնական բնավորության գծե՞ր: Հոգևոր հատկանիշնե՞ր: (Եթե ժամանակ կա, կարող եք հրավիրել մի քանի ուսանողների կարդալ իրենց գրածը:) Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ա. Բեդնարի հետևյալ միտքը և խնդրեք դասարանին լսել, ինչ է նա ասում մարդու ինքնության բնորոշման վերաբերյալ:
«Դուք կարող եք վայելել երաժշտությունը, սպորտը կամ հակում ունենալ դեպի մեխանիկական աշխատանքները և մի օր կարող է աշխատեք որևէ արհեստում կամ որևէ մասնագիտությամբ կամ արվեստում: Որքան էլ կարևոր լինեն այդպիսի գործերը և զբաղմունքները, դրանք չեն բնորոշում, թե ով ենք մենք: Առաջինը և ամենակարևորը՝ մենք հոգևոր էակներ ենք: Մենք Աստծո [զավակներն] ենք և Աբրահամի սերունդը» («Դառնալով միսիոներ», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2005, 47):
-
Ինչպե՞ս է Երեց Բեդնարը բնորոշում, թե ով ենք մենք: Ինչո՞ւ է կարևոր մեզ համար տեսնել մեզ «առաջինը և ամենակարևորը» որպես հոգևոր էակներ, ովքեր Աստծո զավակներն են:
Նշեք, որ բացի ասելուց, որ մենք Աստծո զավակներն ենք, Երեց Բեդնարն ասել է, որ մենք Աբրահամի սերունդն ենք: Բացատրեք, որ «Աբրահամի սերունդ» արտահայտությունը կարող է վերաբերվել մարդկանց, ովքեր Աբրահամի տառացի սերունդն են: Այն կարող է նաև վերաբերվել մարդկանց, ովքեր ընդունելով և հնազանդվելով Հիսուս Քրիստոսի ավետարանի օրենքներին և արարողություններին, ստանում են ավետարանի լրիվությունը, քահանայության օրհնությունները և նույն խոստումներն ու ուխտերը, որոնք Աստված արեց Աբրահամի հետ:
Ասեք ուսանողներին, որ 3 Նեփի 20-ի մնացած մասում նրանք կուսումնասիրեն Նեփիացիներին ուղղված Աբրահամի և նրա սերնդի (Իսրայելի տան) արած ուխտերի և խոստումների մասին Փրկչի ուսմունքները: Նա ասաց, որ նրանք կարող են սովորել այս ուխտերի մասին՝ ուսումնասիրելով Եսայիայի խոսքերը: Հրավիրեք որևէ ուսանողի կարդալ բարձրաձայն3 Նեփի 20.11–12: Խնդրեք դասարանին հետևել ընթացքում, որոնելով թե ինչ էր ասել Փրկիչն այն մասին, թե ինչ կպատահեր, երբ Եսայիայի խոսքերը կատարվեին: Երբ ուսանողները հաղորդեն, թե ինչ են գտել, կարող եք բացատրել, որ Եսայիայի խոսքերը կիրականանան վերջին օրերում:
Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ 3 Նեփի 20.13 հատվածը, և խնդրեք ուսանողներին գտնել, թե ինչպես Երկնային Հայրը կկատարի Իր ուխտերը Իսրայելի տան հետ վերջին օրերին: Խնդրեք ուսանողներին ամփոփել ճշմարտությունները, որոնք նրանք սովորել են 3 Նեփի 20.11–13 հատվածներից: (Ուսանողների պատասխանները կարող են տարբերվել, բայց նրանք պետք է հասկանան հետևյալ ճշմարտությունը. Տերը կկատարի Իսրայելի տունը հավաքելու Իր ուխտը վերջին օրերին: Մտածեք այս ճշմարտությունը գրատախտակին գրելու մասին:)
-
Համաձայն 3 Նեփի 20.13-ի, ի՞նչ գիտելիք ձեռք կբերի Իսրայելի տան ժողովուրդը որպես այս հավաքման կարևոր մաս: (Նրանք ձեռք կբերեն «Տիրոջ՝ իրենց Աստծո իմացությունը, որը փրկագնել է նրանց»:)
Ուսանողներին օգնելու համար տեսնել, թե ինչպես է Հիսուս Քրիստոսի իմացությունը կարևոր մաս Իսրայելի հավաքման համար, խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. ՄակՔոնկիի հետևյալ միտքը: Հրավիրեք ուսանողներին լսել, թե ինչ է ներառում Իսրայելի հավաքումը:
«Իսրայելի հավաքումը բաղկացած է հավատալուց և ընդունելուց և ներդաշնակության մեջ ապրելուց այն բոլոր բաների հետ, որոնք Տերը մի ժամանակ առաջարկել է Իր հնադարյան ընտրյալ ժողովրդին: Այն բաղկացած է առ Տեր Հիսուս Քրիստոս հավատք ունենալուց, ապաշխարելուց, մկրտվելուց, Սուրբ Հոգու պարգևը ստանալուց և Աստծո պատվիրանները պահելուց: Այն բաղկացած է ավետարանին հավատալուց, Եկեղեցուն միանալուց և թագավորություն մտնելուց: Այն բաղկացած է սուրբ քահանայությունն ընդունելուց, վերին զորությամբ սուրբ վայրերում օժտում ստանալուց և սելեստիալ ամուսնության արարողության միջոցով Աբրահամի, Իսահակի և Հակոբի բոլոր օրհնությունները ստանալուց: Եվ այն կարող է նաև բաղկացած լինել մի նշանակված վայրում կամ երկրպագության երկրում հավաքվելուց» (A New Witness for the Articles of Faith [1985], 515):
-
Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսին հավատալն ու հետևելը կարևոր մաս հանդիսանում Իսրայելի հավաքման համար:
Ամփոփեք 3 Նեփի 20.14–22 հատվածները: Բացատրեք, որ Փրկիչն ուսուցանեց Նեփիացիներին, որ որպես Իսրայելի հավաքման մաս և ի կատարումն Աբրահամի հետ Տիրոջ ուխտի, Երկնային Հայրը տվեց Լեքիի հետնորդներին երկիրը, որի վրա նրանք ապրեցին որպես ժառանգություն: Նա բացատրեց նաև մեկ այլ ուղի, որով Նեփիացիներն օրհնվեցին որպես ուխտի զավակներ: Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ3 Նեփի 20.23–24, որոնելով, թե ում համար Մովսեսը մարգարեացավ, որը պիտի օրհներ Իսրայելի տունը: Երբ ուսանողները հաղորդեն իրենց գտածի մասին, հրավիրեք նրանց մտքում կարդալ 3 Նեփի 20.25–26: Խնդրեք նրանց գտնել, թե ինչպես Լեքիի հետնորդներն օրհնվեցին այն ուխտի շնորհիվ, որ Տերն արել էր Աբրահամի հետ: Երբ ուսանողները հաղորդեն իրենց գտածի մասին, շեշտեք, որ Երկնային Հայրն ուղարկեց Հիսուս Քրիստոսին այցելելու Լեքիի հետնորդներին և փրկելու նրանց մեղքից, «որովհետև [նրանք էին] ուխտի զավակները»:
-
Ինչպե՞ս ենք մենք օրհնվում ուխտերով, որոնք մենք կապում ենք Երկնային Հոր հետ:
Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ 3 Նեփի 20.27 և խնդրեք դասարանին գտնել մի պարտականություն, որը գալիս է ուխտերից, որ մենք կապում ենք Տիրոջ հետ:
-
Եթե Տիրոջ հետ ուխտեր ենք կապել, ո՞րն է մեր պարտականությունը ողջ երկրագնդի մյուս մարդկանց հանդեպ: (Ուսանողները պետք է հասկանան հետևյալ ճշմարտությունը. Որպես Աբրահամի սերունդ մենք պետք է ունենանք ուխտի պատասխանատվություն՝ օրհնելու երկրի բոլոր մարդկանց: Կարող եք գրել այս ճշմարտությունը գրատախտակին:)
-
Ինչպե՞ս կարող ենք օրհնել երկրի վրա բոլոր մարդկանց: (Եթե դուք գրել եք վարդապետական միտքը գրատախտակին, դրան ավելացրեք «կիսվելով ավետարանով նրանց հետ» խոսքերը:)
Ամփոփեք 3 Նեփի 20.29–46 , համառոտակի բացատրելով, որ բացի Նեփիացիներին ուսուցանելուց որպես ուխտի զավակներ նրանց օրհնությունների և պարտականությունների մասին, Փրկիչը հաստատեց, որ հրեաների ժառանգության երկիրը կլինի Երուսաղեմը: Նա մեջբերեց Եսայիայի մարգարեությունները, որոնք կանխագուշակում են այն ժամանակի մասին, երբ հրեաները կվերականգվեն իրենց ժառանգության հողերում Հիսուս Քրիստոսին հավատալուց և Հորը Նրա անունով աղոթելուց հետո:
Եզրափակելով, խնդրեք ուսանողներին բարձրաձայն կարդալ 3 Նեփի 20.46: Հրավիրեք ուսանողներին ընթացքում հետևել և նշել մի ուղի, որով նրանք կկարողանան օրհնել մեկ ուրիշի կյանքն ավետարանով հաջորդ շաբաթվա ընթացքում: Ծրագրեք ստուգել ուսանողներին հետագա որևէ դասի ընթացքում՝ նրանց հնարավորություն տալով հաղորդել իրենց փորձառությունների մասին: Վկայեք Իսրայելը հավաքելու մեր պարտականությունը կատարելու կարևորության մասին: