Դաս 135
3 Նեփի 29–30
Նախաբան
Եզրափակելով Նեփիացիներին Փրկչի այցի մասին իր պատմությունը, Մորմոնը բացատրեց, որ Մորմոնի գրքի ի հայտ գալը նշան կլինի, որ Տերն իրագործում է Իր ուխտը Իսրայելի տան հետ: Նա նաև նախազգուշացրեց , որ նրանք, ովքեր ուրանում են Աստծո գործերը ենթակա կլինեն Աստծո դատաստաններին: Ի վերջո, նա արձանագրեց Փրկչի հրավերը բոլոր մարդկանց՝ ապաշխարել և համարվել Իսրայելի տան շարքում:
Ուսուցանման առաջարկներ
3 Նեփի 29
Մորմոնը վկայում է, որ Տերը կկատարի Իր ուխտը Իսրայելի տան հետ վերջին օրերին:
Նախքան դասի սկսելը արտագրեք հետևյալ սխեման գրատախտակին (կամ պատրաստեք այն որպես լրացուցիչ ուսուցողական նյութ յուրաքանչյուր ուսանողի համար).
|
|
|
|
|
|
|
|
|
|
Դասը սկսեք ուսանողներին հրավիրելով աղյուսակի առաջին սյունակի բառերը համապատասխանեցնելով երկրորդ սյունակի իրենց ճիշտ սահմանումների հետ (պատասխաններ. 1-գ, 2-ա, 3-ե, 4-բ, 5-դ): Երբ ուսանողները հաղորդեն իրենց պատասխանները, հավաստիացեք, որ նրանք հասկանում են սահմանումներից յուրաքանչյուրը: Դուք կարող եք սա անել՝ հրավիրելով ուսանողներին բացատրել սահմանումներն իրենց իսկ խոսքերով կամ օգտագործելով յուրաքանչյուր խոսքը կամ արտահայտությունը նախադասության մեջ: Տեղեկացրեք, ուսանողներին, որ այս սահմանումները կօգնեն նրանց ավելի լավ հասկանալ 3 Նեփի 29–30 :
Բացատրեք, որ Նեփիացիներին Փրկչի այցի մասին գրելուց հետո, Մորմոնը մարգարեացավ Տիրոջ խոստումների իրականացման մասին վերջին օրերում: Հարցրեք ուսանողներին, թե արդյոք նրանք զգացել են երբևէ աստվածային խոստման իրականացումը, լինի դա տրված սուրբ գրություններում, որևէ մարգարեի կողմից, Սուրբ Հոգու միջոցով, թե քահանայության օրհնության միջոցով: Հրավիրեք մի քանի ուսանողների պատմել իրենց փորձառությունների մասին, բայց հավաստիացեք, հիշեցնելով նրանց, որ նրանք չպետք է կիսվեն փորձառություններով, որոնք խիստ անձնական են կամ գաղտնի:
-
Ինչո՞ւ եք կարծում, որ որոշ մարդիկ կարող է կասկածել, որ Աստված կպահի Իր խոստումները:
-
Ինչպե՞ս գիտեք, որ Աստված պահում է Իր խոստումները:
ԳրեքԵրբ և Այն ժամանակ բառերը գրատախտակին: Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ3 Նեփի 29.1–3, որոնելով այդ բառերը գրատախտակին: Բացատրեք, որ այս խոսքերը կօգնեն նրանց գտնել մի իրադարձություն, որը ցույց կտա, որ Տերը պահում է Իր խոստումները Իսրայելի տան հանդեպ վերջին օրերում: (Օգտակար կլինի բացատրել, որ «այս ասածները» արտահայտությունը 3 Նեփի 29.1 հատվածում վերաբերում է Մորմոնի Գրքի գրվածքներին:)
-
Ինչպե՞ս կամփոփեիք մարգարեությունը, որը գրված է այս հատվածներում: (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, բայց նրանք պետք է հասկանան հետևյալ ճշմարտությունը. Մորմոնի Գրքի ի հայտ գալը նշան է որ Տերը կատարում է Իսրայելին հավաքելու Իր ուխտը վերջին օրերին: Դուք կարող եք խրախուսել ուսանողներին նշել այս ճշմարտությունը3 Նեփի 29 գլխի ամփոփագրում:)
Հրավիրեք ուսանողներին բարձրացնել Մորմոնի Գրքի օրինակները: Բացատրեք, որ իրենց ձեռքերում նրանք ունեն Մորմոնի մարգարեության իրականացումը և որ նրանք կարող են համոզված լինել, որ Տերը պատրաստում է Իր ժողովրդին Իր գալստյանը: Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ խոսքերը.
«Մորմոնի Գիրքը շոշափելի նշան է, որ Տերը սկսել է հավաքել Իսրայելի ուխտի Իր զավակներին: …
Տերն իսկապես չի մոռացել: Նա Մորմոնի Գրքով օրհնել է մեզ և մյուսներին ողջ աշխարհում:… Այն օգնում է մեզ ուխտեր կապել Աստծո հետ: Այն հրավիրում է մեզ հիշել Նրան և ճանաչել Նրա Սիրելի Որդուն: Սա ևս մեկ վկայություն է Հիսուս Քրիստոսի մասին» («Ուխտեր» Ensign կամ Լիահոնա, նոյ. 2011, 88):
-
Ինչպե՞ս է այն փաստը, որ մենք ունենք Մորմոնի Գիրքը վկայություն հանդիսանում այն մասին, որ Աստված կպահի Իր խոստումները:
Գրեք հետևյալ հարցը գրատախտակին. Ինչո՞ւ են Վերջին Օրերի Սրբերը հետաքրքրվում Իսրայելի տան հետ Տիրոջ ուխտով: Խնդրեք ուսանողներին լսել այս հարցի պատասխանները մինչ կարդաք Երեց Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ միտքը, ով թվարկում է այն խոստումները, որոնք Իր ժողովրդի հետ Տիրոջ ուխտի մի մասն են կազմում: (Դուք կարող եք յուրաքանչյուր ուսանողի տալ այս մտքի մի տպած օրինակ:)
«Ուխտը, որն Աստված արեց Աբրահամի հետ, իսկ հետագայում վերահաստատեց Իսահակի և Հակոբի հետ, …պարունակում էր մի քանի խոստումներ,
-
Հիսուս Քրիստոսը կծնվի Աբարահամի տոհմից
-
Աբրահամի սերունդը բազմաթիվ կլինի, արժանի հավերժական աճի և քահանայություն կրելուն
-
Աբրահամը կդառնա շատ ազգերի հայր
-
Որոշակի երկրներ կժառանգվեն նրա հետնորդների կողմից
-
Երկրի բոլոր ազգերը կօրհնվեն նրա սերնդով
-
Եվ այդ ուխտը հավիտենական կլինի՝ նույնիսկ «հազար սերունդների» ընթացքում:
Այս խոստումներից մի քանիսը կատարվել են, մյուսները դեռ ընթացքում են: …
Մեզանից ոմանք տառացիորեն Աբրահամի սերնդից են, մյուսները հավաքվում են նրա ընտանիքի մեջ որդեգրմամբ: Տերը տարբերություն չի դնում: Միասին մենք ստանում ենք այս խոստացված օրհնությունները, եթե մենք որոնում ենք Տիրոջը և հնազանդվում Նրա պատվիրաններին: …
… Բրիգամ Յանգն ասել է. «Բոլոր Վերջին Օրերի Սրբերը մտնում են նոր և հավիտենական ուխտի մեջ, երբ նրանք ընդունվում են այս Եկեղեցի» (“Covenants,” 87–88; quoting Teachings of Presidents of the Church: Brigham Young [1997], 62):
-
Օգտագործելով այն, ինչ որ սովորել եք Երեց Նելսոնի խոսքերից, ինչպես կբացատրեիք գրատախտակի վրա գրված հարցը: (Ուսանողները կարող են տալ տաբեր պատասխաններ, բայց հավաստիացեք, որ նրանք հասկանում են հետևյալ ճշմարտությունը. Վերջին Օրերի Սրբերը Տիրոջ ուխտի ժողովրդի մի մասն են կազմում, և մենք պատասխանատվություն ենք կրում օրհնելու բոլոր ազգերին:)
-
Ինչպե՞ս են Վերջին Օրերի Սրբերը ձգտում օրհնել երկրագնդի ազգերին:
-
Ի՞նչ դեր է խաղում Մորմոնի Գիրքն այս ջանքերում:
Համընկումների վարժությունից անդրադարձեք արհամարհանքով մերժել և վայ բառերին: Բացատրեք, որ Մորմոնը գիտեր, որ վերջին օրերին կլինեն այնպիսի մարդիկ, ովքեր արհամարհանքով կվերաբերվեն Մորմոնի Գրքին և Իր ժողովրդի հետ Տիրոջ ուխտի կատարման այլ ապացույցներին: Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ 3 Նեփի 29.4–9, որոնելով, թե ինչ պիտի պատահեր նրանց, ովքեր արհամարհանքով կմերժեին Փրկչին և Նրա գործերը: Ուսանողները բացատրելուց հետո, ինչ իրենք գտել են, կարող եք առաջարկել, որ նրանք գրեն հետևյալ ճշմարտությունը իրենց սուրբ գրություններում. Վիշտ կգա նրանց, ովքեր կմերժեն Հիսուս Քրիսոսին և Նրա գործերը:
-
Ինչո՞ւ է վիշտը հանդիսանում Փրկչին և նրա գործերը արհամարհանքով մերժելու բնական հետևանք:
-
Ինչպե՞ս կպատասխանեիք որևէ մեկին, ով ասում է, որ Տերը չի խոսում մարդու հետ կամ հրաշքներ գործում:
-
Ինչպե՞ս կարող ենք ավելի լավ ճանաչել և գնահատել Տիրոջը և Նրա գործերը մեր կյանքում:
3 Նեփի 30
Տերը հորդորում է Հեթանոսներին ապաշխարել և գալ դեպի Իրեն:
Անդրադարձեք համընկումների վարժությունիցՀեթանոսներ բառին: Տեղեկացրեք ուսանողներին, որ 3 Նեփի 30-ում Մորմոնն իրականացրեց Տիրոջ պատվիրանը գրի առնելու Հիսուս Քրիստոսի հրավերը, տրված հատուկ Հեթանոսներին կամ ավետարանը չունեցող մարդկանց: Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ 3 Նեփի 30.1–2, որոնելով որքան հնարավոր է շատ հրավերներ Հեթանոսներին: Նրանից հետո, երբ նրանք պատմեն իրենց գտածի մասին, հարցրեք.
-
Այս հրավերներից ո՞րը, ձեր կարծիքով, կարող է բոլոր մյուսների համար ամփոփագիր լինել: (Դեպի Քրիստոսը գալու հրավերը ներառում է ապաշխարելը, մկրտվելը, Սուրբ Հոգին ընդունելը և Տիրոջ ժողովրդի թվում համարվելը:)
-
Ի՞նչ օրհնություններ է Հիսուս Քրիստոսը խոստանում Հեթանոսներին, եթե նրանք գան դեպի Իրեն: (Մեղքերի թողություն, Սուրբ Հոգով լցվելը և Նրա ժողովրդի թվում համարվելը:)
-
Ինչո՞ւ է օրհնություն համարվում Տիրոջ ժողովրդի թվում լինելը:
Գրատախտակին գրեք հետևյալ սկզբունքը. Եթե մենք գանք դեպի Քրիստոսը, մենք կհամարվենք Նրա ժողովրդի թվում: Բացատրեք, որ չնայած 3 Նեփի 30.2 հատվածն ուղղված է նրանց, ովքեր Եկեղեցու անդամ չեն, մենք կարող ենք օգտագործել Հիսուս Քրիստոսի հրավերը՝ չափելու մեր ջանքերը Աստծո հետ մեր կապած ուխտերը պահելիս: Վկայեք այն օրհնությունների մասին, որոնք գալիս են մեր ուխտերը և Տիրոջ պատվիրանները պահելուց:
3 Նեփիի կրկնություն
Որոշ ժամանակ տրամադրեք օգնելու ուսանողներին կրկնել 3 Նեփիի գիրքը: Խնդրեք նրանց մտածել այն մասին, թե ինչ են սովորել այս գրքից, ինչպես սեմիանրիայում, այնպես էլ իրենց սուրբ գրությունների անձնական ուսումանսիրության ժամանակ:Անհրաժեշտության դեպքում նրանց հրավիրեք հակիրճ կրկնել որոշ գլուխների համառոտ շարադրանքը 3 Նեփիում՝ օգնելու համար նրանց լավ հիշել: Բավական ժամանակ տրամադրելուց հետո հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել որոշ բաներով 3 Նեփիից, որը ոգեշնչող է եղել իրենց համար կամ որը նրանց օգնել է ավելի մեծ հավատք ունենալ Հիսուս Քրիստոսի հանդեպ: