Գրադարան
Տնային ուսումնասիրություն մաս 24


Տնային ուսումնասիրության դաս

3 Նեփի 1–11.17 (Մաս 24)

Նախապատրաստական նյութեր տնային ուսումնասիրության ուսուցչի համար

Ամենօրյա տնային ուսումնասիրության դասերի ամփոփում

Վարդապետությունների և սկզբունքների հետևյալ համառոտ շարադրանքն ուսանողները սովորեցին, երբ նրանք ուսումնասիրեցին 3 Նեփի 1–11.17-ը (մաս 24 ը) չի նախատեսվում ուսուցանել որպես ձեր դասի մաս: Դասը, որ դուք եք ուսուցանում, կենտրոնացած է այս վարդապետություններից և սկզբունքներից միայն մի քանիսի վրա: Հետևեք Սուրբ Հոգու հուշումներին, երբ դուք խորհեք ձեր ուսանողների կարիքների մասին:

Օր 1 (3 Նեփի 1)

Երբ ուսանողները ուսումնասիրեցին Հիսուս Քրիստոսի վերաբերյալ Սամուել Լամանացու մարգարեությունները, նրանք սովորեցին, որ Տերը կիրագործի բոլոր խոսքերը, որոնք Նա խոսել է տվել Իր մարգարեներին: Նրանց օրինակից ելնելով, ովքեր հավատարիմ էին նույնիսկ այն ժամանակ, երբ անհավատները ծրագրում էին կործանել նրանց, ուսանողները սովորեցին, որ երբ մենք հանդիպում ենք սատանայի ստերին, մենք կարող ենք ընտրել հավատալ Հիսուս Քրիստոսին և մնալ հավատարիմ: Լամանացի երիտասարդներից մի քանիսի ապստամբությունը ցույց տվեց ուսանողներին, որ երբ մենք անձնատուր ենք լինում գայթակղությանը, մեր օրինակը կարող է ունենալ բացասական ազդեցություն ուրիշների հավատքի և արդարակեցության վրա:

Օր 2 (3 Նեփի 2–5)

Երբ ուսումնասիրում ենք մարդկանց արդարակեցության նվազեցումը, ուսանողները նկատեցին, որ երբ մենք մոռանում ենք նախկին հոգևոր փորձառությունները, մենք ավելի խոցելի ենք դառնում սատանայի գայթակղություններին և խաբեություններին: Երբ նրանք վերլուծեցին Լաքոնիուսին ուղղված Գեդդիանիի ստահոդ նամակը, ուսանողները հայտնաբերեցին, թե ինչպես են սատանան և նրա հետևորդները հաճախ օգտագործում շողոքորթությունը, կեղծ խոստումները և սպառնալիքները՝ մարդկանց մոլորեցնելու համար: Ուսանողները սովորեցին Նեփիացիներից և Լամանացիներից, ովքեր հաջողությամբ պաշտպանվում էին Գադիանթոնի ավազակներից, որ երբ մենք պատրաստվում ենք հոգեպես և ֆիզիկապես, Տերը զորացնում է մեզ՝ մարտահրավերները հաղթահարելու համար: Երբ ուսանողները կարդում էին Նեփիացիների գոհաբանությունը Տիրոջը՝ իրենց ազատելու համար, նրանք սովորեցին, որ ճանաչելով մեզ դժվարություններից ազատելիս Աստծո բարությունը և ողորմածությունը՝ օգնում է մեզ մնալ խոնարհ: Նեփիացիների ջանքերը ավետարանը քարոզելիս և Մորմոնի հայտարարությունը իր պարտականության վերաբերյալ, ցույց են տալիս, որ որպես Հիսուս Քրիստոսի հետևորդներ, մենք պարտականություն ունենք ուրիշներին ուսուցանել հավիտենական կյանքի ուղին:

Օր 3 (3 Նեփի 6–10)

Երբ ուսանողները կարդացին այն մասին, թե ինչպես Նեփիացիները և Լամանացիները կրկին ընկան ամբարշտության մեջ, նրանք հասկացան, որ երբ մենք հպարտ ենք, մենք թույլ ենք տալիս սատանային ավելի մեծ ուժով գայթակղել մեզ և առաջնորդել մեզ ավելի շատ մեղքեր գործել: Բայց մարդկանցից մի քանիսի հավատարիմ օրինակը ցույց տվեց, որ մենք կարող ենք ընտրել խոնարհ և հավատարիմ լինել անկախ մեր հանգամանքներից: Երբ Նեփիացիների կառավարությունը տապալվեց, նրանք, ովքեր հետևեցին Նեփիին, ցույց տվեցին, որ եթե մենք կամենանք ապաշխարել և հետևել Տիրոջ ծառաներին, մենք կվայելենք Սուրբ Հոգու ազդեցությունը մեր կյանքում: Բոլոր մարդիկ ողջ երկրում լսեցին Հիսուս Քրիստոսի ձայնը խավարում, որ եթե մենք գանք Իրեն մոտ կոտրված սրտով և փշրված հոգով, Նա մեզ կբժշկի և կտա մեզ հավերժական կյանք:

Օր 4 (3 Նեփի 11.1–17)

Երբ ուսանողներն ուսումնասիրեցին Հոր հայտարարությունը Հիսուս Քրիստոսի մասին, նրանք հասկացան, որ Սուրբ Հոգին հաճախ խոսում է մեզ հետ մեր զգացումների միջոցով: Նրանք նաև իմացան, որ երբ մենք սովորում ենք, թե ինչպես լսել Տիրոջ ձայնին Սուրբ Հոգու միջոցով, մենք կկարողանանք հասկանալ այն հաղորդակցությունը, որ Նա տալիս է մեզ: Նեփիացիների մեջ Փրկչի ծառայությունը սկսելու վերաբերյալ պատմությունից, ուսանողներն իմացան, որ Հիսուս Քրիստոսը հրավիրում է մեզ բոլորիս ստանալ անձնական վկայություն, որ Նա մեր Փրկիչն է և երբ մենք ստանում ենք այդ վկայությունը, մենք պատասխանատվություն ունենք վկայել Նրա մասին:

Նախաբան

Այս դասի 3 Նեփի 1–7 հատվածների համար վարժությունը շեշտում է որոշ վարդապետություններ և սկզբունքներ, որոնք կարող են օգնել ուսանողներին ավելի լավ հասկանալ, թե ինչ է նշանակում դարձի գալ դեպի Հիսուս Քրիստոսի ավետարանը: 3 Նեփի 8–10 հատվածներում ուսուցողական վարժությունները կնախապատրաստեն ուսանողներին մտածել Փրկչի վերաբերյալ իրենց վկայությունների մասին, երբ նրանք սովորեն 3 Նեփի 11գլխումԼեքիի հետնորդներին Նրա հայտնվելու մասին:

Ուսուցանման առաջարկներ

3 Նեփի 1–7

Նշաններն ու զարմանալիքները հայտարարում են Հիսուս Քրիստոսի ծնունդը, մարդիկ պարբերաբար անցնում են արդարակեցության և ամբարշտության փուլերով, մինչև որ կառավարությունը փլուզվում է:

Գրատախտակին հետևյալ գծի նման մի գիծ գծեք:

ալիքաձև գիծ

Հարցրեք. Այս անցած շաբաթվա ձեր ուսումնասիրությունների վրա հիմնվելով, ինչպե՞ս կարող է այս գիծը ներկայացնել Նեփիացիներին 3 Նեփի 1–7 գլուխներում: (Դուք կարող եք հրավիրել ուսանողներին վերանայել գլխի խորագրերը 3 Նեփի 1–7 գլուխներում, որպեսզի նրանք հիշեն, թե ինչպես էին Նեփիացիները տատանվում արդարակեցության և ամբարշտության միջև սկսած Ք. ծ. հ. 1-ից մինչև Ք.ծ.հ. 33թ.:)

Ուսանողներին օգնելու համար մտածել այն մասին, թե ինչ կարող են 3 Նեփի 1–7 հատվածներն ուսուցանել մեզ դեպի Հիսուս Քրիստոս և Նրա ավետարանն իսկապես դարձի գալու մասին, հրավիրեք որևէ ուսանողի կարդալ բարձրաձայն Առաջին Նախագահությունից Նախագահ Մարիոն Գ. Ռոմնիի հետևյալ միտքը: (Եթե հնարավոր է, տվեք յուրաքանչյուր ուսանողի մի օրինակ և խնդրեք նրանց ընդգծել արտահայտությունները կամ խոսքերը, որոնք նրանք զգում են, որ լավագույնս են նկարագրում դարձի եկած անձնավորությանը):

«Դարձը հոգևոր և բարոյական փոփոխություն է: Դարձի եկած լինելը նշանակում է ոչ միայն մտավոր ընդունումը Հիսուսի և Նրա ուսմունքների, այլ նաև խթանող հավատք Նրա և Իր ավետարանի հանդեպ: … Այն մարդը, որն իսկապես լիովին դարձի է եկել, Հիսուս Քրիստոսի ավետարանին հակառակ բաների հանդեպ ցանկությունը նրա մեջ փաստորեն մահանում է: Եվ ուստի, այն փոխարինվում է Աստծո սիրով, Նրա պատվիրանները պահելու ամուր և վերահսկող վճռականությամբ» (in Conference Report, Guatemala Area Conference 1977, 8):

Հարցրեք. Ո՞ր արտահայտությունները կամ խոսքերն են, որ դուք զգում եք լավագույնս նկարագրում են դարձի եկած անձնավորությանը:

Գծեք հետևյալ սխեման գրատախտակին կամ պատրաստեք դրանք թերթիկների վրա ուսանողների համար.

Համոզմունքներ և գործողություններ, որոնք տանում են դեպի դարձ

Համոզմունքներ և գործողություններ, որոնք թուլացնում են դարձը

3 Նեփի 1.15–23, 27–30

3 Նեփի 2.1–3, 3.1–10

3 Նեփի 4.7–12, 30–33

3 Նեփի 6.13–18, 7.1–5

3 Նեփի 7.15–22

Այդ սխեմայից հանձնարարեք յուրաքանչյուր ուսանողի սուրբ գրության հատվածներից որևէ մեկը: Ժամանակ տվեք դասարանի անդամներին հետազոտել իրենց հանձնարարված հատվածները համոզմունքների և գործողությունների վերաբերյալ, որոնք կամ տանում են դեպի դարձ կամ թուլացնում դարձը: Սկզբունքներից շատերը, որոնք ուսանողները կարող են գտնել, գտնվում են ամենօրյա տնային ուսումնասիրության դասերի համառոտ շարադրանքում 1–3 օրերի համար այս դասի սկզբում: Երբ ուսանողները հաղորդեն այն, ինչ գտնեն, գրեք նրանց պատասխանները գրատախտակին կամ խրախուսեք նրանց գրել դրանք իրենց թերթիկների վրա: Օգնեք ուսանողներին կիրառել սկզբունքները, որոնք նրանք գտել են, ուղղելով հարցեր, ինչպես օրինակ հետևյալ հարցերն են՝ մեկ կամ երկու ճշմարտությունների վերաբերյալ, որոնք ուսանողները նշել են.

  • Ինչպե՞ս եք դուք կամ ինչ որ մեկը, որին դուք գիտեք, ապրել համաձայն այդ ճշմարտության կամ գործադրել այդ սկզբունքը:

  • Ձեր հայտնաբերած ճշմարտությունից ելնելով, ի՞նչ խորհուրդ կտայիք օգնելու ինչ որ մեկին՝ ավելի դարձի եկած լինելու և հոգեպես ավելի կայուն լինելու համար:

3 Նեփի 8–11.17

Մեծ կործանումները և խավարը Հիսուս Քրիստոսի մահվան ազդանշաններն են: Իր Հարությունից հետո Նա այցելում է Լեքիի հետնորդներին:

Հրավիրեք որևէ ուսանողի ամփոփել 3 Նեփի 8-րդ գլխի իրադարձությունները և կիսվել դասարանի հետ որևէ զգացումներով կամ տպավորություններով, որոնք նա ունեցել է, մինչ ուսումնասիրում էր այս գլուխը անցած շաբաթվա ընթացքում: Խնդրեք ոսանողներին կարդալ 3 Նեփի 8.20–23 հատվածները: Հրավիրեք դասարանին բացատրել, թե ինչու է այս հատվածներում նկարագրվող նշանը ճիշտ նշան, որը ցույց է տալիս Հիսուս Քրիստոսի մահը: Նեփիացիների զգացած խավարը շեշտադրելու համար, դուք կարող եք օգտագործել հետևյալ վարժությունը.

Յուրաքանչյուր ուսանողի տվեք գրպանի մի էլեկտրական լապտեր և սենյակում անջատեք լույսերը: (Եթե դուք չունեք բավականաչափ լապտերներ, ուսանողները կարող են միասին օգտագործել): Հանձնարարեք ուսանողներին վառել իրենց լապտերները և նրանցից մի քանիսին հրավիրեք հերթով բարձրաձայն կարդալ 3 Նեփի 9.13–20 հատվածները: Խնդրեք դասարանին հետևել ընթացքում, որոնելով ճշմարտությունները, որոնք մարդիկ սովորեցին Հիսուս Քրիստոսի մասին Նրա մահվանից հետո խավարի ընթացքում: Լույսերը միացնելուց հետո, ամփոփեք գրատախտակի վրայի ճշմարտությունները, որոնք ուսանողները նշել են: Շեշտեք հետևյալ սկզբունքները.Հիսուս Քրիստոսը լույսն է և կյանքն աշխարհի: Եթե մենք գալիս ենք դեպի Հիսուս Քրիստոս կոտրված սրտով և փշրված հոգով, Նա կընդունի մեզ, կբժշկի մեզ, և կտա մեզ հավերժական կյանք:

Ամփոփեք 3 Նեփի 11.1–7 հատվածները, բացատրելով, որ մարդիկ, ովքեր խնայվել էին կործանումից, հավաքվեցին Լիառատում տաճարի մոտ:

Ցույց տվեք «Հիսուսն ուսուցանում է Արևմտյան Կիսագնդում» նկարը (62380, Ավետարանական Արվեստի ժողովածու [2009], 82) կամ «Հիսուսը բժշկում է Նեփիացիներին» (Ավետարանական Արվեստի Ժողովածու, 83 նկարը): Հրավիրեք ուսանողներին պատկերացնել 3 Նեփի 11.8–17 հատվածները, երբ կարդաք այն նրանց համար: Ժամանակ առ ժամանակ դադար տվեք ձեր ընթերցանության ժամանակ և հրավիրեք ուսանողներին կիսվել, թե ինչ են զգում, երբ իրենք պատկերացնում են այս փորձառությունը, հատկապես «մեկ առ մեկ» փորձառությունը, որը Նեփիացիներն ունեցան Փրկչի հետ, ինչպես նկարագրված է 3 Նեփի 11.15 հատվածում:

3 Նեփի 11.8–17 հատվածները կարդալուց հետո, տվեք ուսանողներին հետևյալ հարցերը: Հրավիրեք նրանց տրամադրել մի քանի րոպե այդ հարցերի շուրջ մտքում խորհելուն, նախքան պատասխանելը: (Հավաստիացեք, որ բավականաչափ ժամանակ եք թողել ուսանողների համար պատասխանելու այս հարցերին, որպեսզի նրանք չզգան շտապեցում, երբ խորհում են և կիսվեն իրենց զգացումներով և վկայություններով:)

  • Եթե դուք եղած լինեիք Նեփիացիների մեջ և հնարավորություն ունենայիք շոշափել Փրկչի վերքերը, ի՞նչ կասեիք Նրան:

  • Երբ Հիսուս Քրիստոսը ներկայացրեց Իրեն Նեփիացիներին, ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ Նա կարևոր համարեց հրավիրել նրանց ուշադրությունը «դառը գավաթին» (3 Նեփի 11.–11:

  • Ի՞նչ է «դառը գավաթը», որ Հիսուս Քրիստոսն ակնարկեց (Sես ՎևՈւ 19.16–19):

Կիսվեք Փրկչի և այն լույսի մասին ձեր վկայությամբ, որը եկել է ձեր կյանք, երբ դուք հետևել եք Նրան: (Դուք կարող եք նաև խրախուսել ուսանողներին հիշել այն զգացումները, որոնք նրանք ունեցան այդ դասի ընթացքում և գրի առեք դրանք ձեր անձնական օրագրերում տանը):

Հաջորդ մասը (3 Նեփի 11.18–16.20)

Հրավիրեք ուսանողներին հաշվի առնել հետևյալ հարցերը, երբ նրանք ուսումնասիրեն հաջորդ մասը. Արդյո՞ք ես որևէ մեկին համարում եմ ինձ թշնամի: Եթե դա այդպես է, ինչպե՞ս եմ վերաբերվում այդ մարդկանց: Ի՞նչ արժանիքներ է Աստված համարում կարևոր մեր կյանքում: Արդյո՞ք ընդունելի է դատել ուրիշ մարդկանց: Ուսանողները կարող են գտնել պատասխաններ այս հարցերին, երբ նրանք ուսումնասիրեն Փրկչի խոսքերը մաս 25: