Գրադարան
Տնային ուսումնասիրության Մաս 27


Տնային ուսումնասիրության դաս

3 Նեփի 23–30 (Մաս 27)

Նախապատրաստական նյուերի տնային ուսումնասիրության ուսուցչի համար

Ամենօրյա տնային ուսումնասիրության դասերի ամփոփում

Վարդապետությունների և սկզբունքների հետևյալ ամփոփումը, որն ուսանողները սովորեցին, երբ ուսումանսիրեցին 3 Նեփի 23–30 հատվածները (մաս 27), նախատեսված չէ ուսուցանելու որպես ձեր դասի մաս: Դասը, որ դուք ուսուցանում եք, կենտրոնացած է վարդապետություններից և սկզբունքներից միայն մի քանիսի վրա: Հետևեք Սուրբ Հոգու հուշումներին՝ ձեր ուսանողների կարիքները հաշվի առնելու համար:

Օր 1 (3 Նեփի 23)

Ուսանողները շարունակեցին ուսումնասիրել Նեփիացիներին ուղղված Հիսուս Քրիստոսի խոսքերը: Նրանք իմացան, որ Փրկիչը պատվիրեց ժողովրդին ջանասիրաբար քննել Եսայիայի և մյուս մարգարեների խոսքերը: Երբ Փրկիչը խրատեց ժողովրդին իրենց սեփական հոգևոր պատմությունը չգրելու համար, ուսանողները սովորեցին, որ երբ մենք գրանցում ենք հոգևոր փորձառությունները, մենք հրավիրում ենք Տիրոջը մեզ ավելի շատ հայտնություն տալ:

Օր 2 (3 Նեփի 24–26)

Երբ ուսանողները խորհեցին Մաղաքիայի խոսքերի շուրջ, որոնցով Հիսուս Քրիստոսը կիսվեց Նեփիացիների հետ, նրանց հիշեցվեց, որ Փրկչի Երկրորդ Գալստյան ժամանակ Նա կսրբագործի Իր ժողովրդին և կդատի ամբարիշտներին: Տասանորդի սկզբունքի և վերջին օրերին Եղիայի վերադարձի մարգարեության շուրջ հետագա խորհրդածությունն ուսանողներին օգնեց հասկանալ, որ եթե մենք վերադառնանք դեպի Տերը, Նա կդառնա դեպի մեզ, և քանի որ մեր սրտերը դարձել են դեպի մեր հայրերը, մենք օգնում ենք պատրաստել մեր երկրագունդը Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալստին: Մորմոնի բացատրությունը, թե ինչու նա չէր ներառել Նեփիացիներին տված Փրկչի բոլոր ուսմուքները, օգնեցին ուսանողներին հայտնաբերել, որ քանի դեռ մենք հավատում ենք նրան, ինչ Աստված հայտնել է, մենք պատրաստվում ենք ստանալ ավելի մեծ հայտնություն:

Օր 3 (3 Նեփի 27)

Մինչ տասներկու Նեփիացի աշակերտները շարունակեցին աղոթքով ու ծոմով, Փրկիչն այցելեց նրանց և բացատրեց, որ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցին կոչվել է Նրա անունով և կառուցվել Նրա ավետարանի վրա: Նրանից, ինչ Փրկիչն ուսուցանեց Իր աշակերտներին, ուսանողները նաև սովորեցին, որ Հիսուս Քրիստոսի ավետարանի հիմքն այն է, որ նա կատարեց Իր Հոր կամքը՝ Քավությունն իրականացնելով: Ավետարանի մասին այս հասկացողությամբ ուսանողները նաև սովորեցին, որ եթե մենք ապրում ենք ավետարանի սկզբունքներով, ապա մենք կարող ենք անբիծ կանգնել Աստծո առաջ վերջին օրը:

Օր 4 (3 Նեփի 28–30 )

Երբ հարություն առած Հիսուս Քրիստոսը բավարարեց Իր Նեփիացի աշակերտների ցանկությունները, ուսանողներն իմացան, որ Տերն օրհնում է մեզ համաձայն մեր արդար ցանկությունների: Երեք Նեփիացիների մասին Տիրոջից լրացուցիչ գիտելիք խնդրելու Մորմոնի օրինակից ուսանողները սովորեցին, որ եթե մենք Տիրոջից իմացություն խնդրենք, մենք կստանանք հայտնություն: Մորմոնի գրառումների ավարտը Նեփիացիների մեջ Փրկչի ծառայության մասին ուսուցանեց ուսանողներին, որ Մորմոնի Գրքի ի հայտ գալը նշան է, որ Տերն իրականացնում է Իր ուխտը Իսրայելի տան հետ, և եթե մենք գանք դեպի Քրիստոսը, մենք կարող ենք համարվել Նրա ժողովրդի թվում:

Նախաբան

Չնայած շատ արժեքավոր սկզբունքներ են գտնվում 3 Նեփի 23–30 -ում, այս դասի առաջին կեսը կենտրոնանում է նրա վրա, ինչ ուսանողները կարող են սովորել 3 Նեփի 24–25-ում՝ Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալստին նախապատրաստվելու մասին: Դասի երկրորդ կեսը կենտրոնանում է սկզբունքների վրա 3 Նեփի 27-ում, որոնք կարող են օգնել ուսանողներին խորհրդածել այն մասին, թե ինչ է նշանակում լինել Հիսուս Քրիստոսի աշակերտը և թե ինչպես նրանք կարող են ավելի նմանվել Նրան:

Ուսուցանման առաջարկներ

3 Նեփի 23–26

Հարություն առած Հիսուս Քրիստոսը բացատրում է սուրբ գրությունները Նեփիացիներին:

Հրավիրեք ուսանողներին օրինակներ բերել իրադարձությունների մասին, որոնք պահանջում են ուշադիր նախապատրաստություն որոշ ժամանակահատվածի ընթացքում: (Օրինակները կարող են ներառել երկար տարածության մրցավազք, երաժշտության համերգ, կամ դրամատիկ թատերական ներկայացում:) Խնդրեք ուսանողներին նկարագրել, թե ինչ կպատահեր որևէ մեկի հետ, ով փորձում է մասնակցել այս իրադարձություններին առանց անհրաժեշտ նախապատրաստության:

Հրավիրեք որևէ ուսանողի կարդալ 3 Նեփի 24.2, իսկ հետո հարցրեք դասարանին, թե ինչ իրադարձություն էր, իրենց կարծիքով, կանխագուշակել Մաղաքիա մարգարեն: Երբ ուսանողները հասկանան, որ «նրա գալստյան օրը» Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալստի օրն է, խնդրեք նրանց նշել հարցը, որը տվեց Մաղաքիան. «Ո՞վ կարող է դիմանալ նրա գալստյան օրվան, և ո՞վ պիտի կանգնի, երբ նա հայտնվի»:

Հարցրեք. Ինչո՞ւ է սա կարևոր հարց հանդիսանում նրանց համար, ովքեր ապրում են վերջին օրերում:

Հրավիրեք ուսանողներին բարձրաձայն կարդալ Առաջին Նախագահությունից Նախագահ Հենրի Բ. Այրինգի հետևյալ բացատրությունը, թե ինչպես տասանորդ վճարելը կարող է օգնել մեզ նախապատրաստվել Փրկչի Երկրորդ Գալստին:

«Այժմ լրիվ տասանորդ վճարող լինելու մեր որոշմամբ և հնազանդվելու մեր հաստատուն ջանքերով մենք կզորացվենք մեր հավատքում և ժամանակի ընթացքում մեր սրտերը կփափկեն: Այդ փոփոխությունն է մեր սրտերում Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով, մեր փողից ու ապրանքներից վեր, որ հնարավոր է դարձնում Տիրոջ համար խոստանալ լրիվ տասանորդ վճարողներին պաշտպանություն վերջին օրերին: Մենք կարող ենք վստահություն ունենալ, որ մենք կարժանանանք պաշտպանության այդ օրհնության համար, եթե պարտավորվենք այժմ վճարել լրիվ տասանորդ և լինել հաստատուն այդ անելիս» Ensign կամ Լիահոնա, նոյ. 2005, 40):

Հարցրեք. Ըստ Նախագահ Այրինգի, ինչպե՞ս կարող է տասանորդ վճարելն օգնել մեզ պատրաստվել հանդիպել Փրկչին:

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մաղաքիայի մարգարեությունը Եղիայի գալստյան վերաբերյալ 3 Նեփի 25.5–6 հատվածներում: Օգնելու նրանց ավելի լավ հասկանալ, թե ինչպես այս մարգարեության իրականացումը կարող է ազդել նրանց վրա, հրավիրեք որևէ ուսանողի կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ա. Բեդնարի կողմից հետևյալ հրավերը.

Ես հրավիրում եմ Եկեղեցու երիտասարդներին սովորել այդ մասին և զգալ Եղիայի Հոգին: …

Եթե դուք հավատքով արձագանքեք այս հրավերին, ձեր սրտերը կդառնան դեպի ձեր հայրերը: Աբրահամին, Իսահակին և Հակոբին տրված խոստումները կարմատավորվեն ձեր սրտերում: … Ձեր նախնիների հանդեպ ձեր սերն ու երախտագիտությունը կմեծանան: Ձեր վկայությունն ու դարձը դեպի Փրկիչը կդառնա խորը և մնայուն: Եվ ես խոստանում եմ, որ դուք պահպանված լինեք հակառակորդի ուժգնացող ազդեցությունից: Երբ մասնակցեք այս սուրբ աշխատանքին և սիրեք այն, դուք ապահով կլինեք ձեր երիտասարդության ժամանակ և ձեր ողջ կյանքի ընթացքում» («Զավակների սիրտը դեպի իրենց հայրերը», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2011, 26–27):

Հարցրեք. Ի՞նչ փորձառություններ եք ունեցել ընտանեկան պատմություն և տաճարային աշխատանք կատարելիս, որոնք հոգեպես ձեզ զորացրել են:

3 Նեփի 27–30

Հիսուս Քրիստոսը հայտնում է Իր Եկեղեցու անունն ու կարևոր գծերը և հարգում Իր աշակերտների արդար ցանկությունները: Մորմոնն ավարտում է Նեփիացիների մեջ Փրկչի ծառայության իր հիշատակարանը:

Մարգարե Ջոզեֆ Սմիթի հետևյալ միտքը գրեք գրատախտակին (դուք կարող եք անել այդ մինչև դասը և ծածկել այն մինչև դասի այդ պահը): Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այդ միտքը: (Այս միտքը գտնվում է Եկեղեցու Նախագահների Ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ գրքում, [2007]:)

«Մեր կրոնի հիմնարար սկզբունքերն են Առաքյալների և Մարգարեների վկայությունն այն մասին, որ Հիսուս Քրիստոսը մահացավ, թաղվեց և կրկին բարձրացավ երրորդ օրը և համբարձվեց երկինք» (Ջոզեֆ Սմիթ):

Բացատրեք, որ ճիշտ ինչպես Մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտարարեց, Փրկիչն ուսուցանեց Նեփիացիներին, որ Իր ավետարանի կենտրոնը Իր քավող զոհաբերությունն է: Գրեք հետևյալ ճշմարտությունը գրատախտակին. Ավետարանի հիմքն այն է, որ Հիսուս Քրիստոսը կատարեց Իր Հոր կամքը իրագործելով Քավությունը:

Հրավիրեք ուսանողներին աչքի անցկացնել 3 Նեփի 27 գլուխը և գտնել արտահայտություններ, որոնցում Փրկիչն ուսուցանեց այս վարդապետությունը: Խնդրեք ուսանողներին կիսվել իրենց հայտնաբերած հատվածներով:

Բացատրեք, որ 3 Նեփի 27.16–20 հատվածները պարունակում են Փրկչի ուսմունքներն այն մասին, թե ինչպես մենք կարող ենք հրավիրել մեր կյանք Նրա Քավության զորությունը: Գրեք հետևյալ միտքը գրատախտակին. Եթե մենք … , ապա … Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ 3 Նեփի 27.20, որոնելով բառեր կամ արտահայտություններ, որոնք նրանք կարող են օգտագործել լրացնելու համար բացթողնված մասերը: Հարցրեք. Ինչպե՞ս կարող է այս սկզբունքին հետևելն օգնել մեզ լինել Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտը:

Բացատրեք դասարանին, որ վերջնական մարտահրավերը և աշակերտ լինելու կարևորությունը մեզ համար գտնվում է 3 Նեփի 27.21, 27 հատվածներում: Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ այս հատվածները: Մինչ նրանք կարդում են, գրեք հետևյալ միտքը գրատախտակին. Տեր Հիսուս Քրիստոսն ակնկալում է, որ Իր աշակերտներն անեն Իր գործերը և դառնան …

Հարցրեք ուսանողներին, թե ինչպես նրանք կլրացնեին այս միտքը, հիմնվելով նրա վրա, ինչ կարդացին 3 Նեփի 27.27-ում: (Երբ ուսանողները պատասխանեն, լրացրեք գրատախտակի վրա գրված միտքը, որպեսզի այն հնչի հետևյալ ձևով. Տեր Հիսուս Քրիստոսն ակնկալում է, որ Իր աշակերտներն անեն Իր գործերը և դառնան ճիշտ ինչպես Նա: ) Բարձրաձայն կարդացեք Առաջին Նախագահությունից Ջեյմս Ի. Ֆաուստի հետևյալ միտքը.

«Եկեք մտածենք մի քանի բաների մասին, որ Հիսուսն արեց, որոնք մենք բոլորս կարող ենք ընդօրինակել:

1. Հիսուսը «ման եկավ բարի անելով»[Գործք Ժ.38:] Մենք բոլորս կարող ենք ինչ որ բարի բան անել ամեն օր՝ ընտանիքի անդամի, ընկերոջ, կամ նույնիսկ անծանոթի համար, եթե որոնենք այդպիսի առիթներ:

2. Հիսուսը բարի Հովիվն էր, ով հսկում էր Իր ոչխարներին և մտահոգվում նրանց համար, ովքեր կորել էին: Մենք կարող ենք գտնել միայնակին կամ նրանց, ովքեր քիչ ակտիվ են, և ընկերանալ նրանց հետ:

3. Հիսուսը կարեկցանք ուներ շատերի, ներառյալ խեղճ բորոտի հանդեպ: Մենք ևս կարող ենք կարեկցանք ունենալ: Մորմոնի Գրքում մեզ հիշեցվում է, որ մենք պետք է «սգանք նրանց հետ, ովքեր սգում են» [Մոսիա 18.9]:

4. Հիսուսը վկայություն բերեց Իր աստվածային առաքելության և Իր Հոր մեծ գործի մասին: Մեր կողմից մենք բոլորս կարող ենք «կանգնել որպես Աստծո վկաներ բոլոր ժամանակներում» [Մոսիա 18.9](“Discipleship,” Ensign կամ Liahona, Nov. 2006, 21):

Ուսանողներին բաժանեք զույգերի կամ փոքրիկ խմբերի: Հրավիրեք յուրաքանչյուր զույգին կամ խմբին գրել երկու կամ երեք ուղիներ, որոնցով նրանք կարող են կիրառել Նախագահ Ֆաուստի չորս առաջարկներն իրենց կյանքում:

Նրանց ավարտելուց հետո, հրավիրեք յուրաքանչյուր զույգին կամ խմբին կիսվել իրենց ցուցակից ամեն անգամ մեկ գաղափարով: Գրատախտակին գրեք նրանց գաղափարները, թե ինչպես կարող ենք կատարել Փրկչի գործերը և ավելի նման դառնալ Նրան: Հրավիրեք ուսանողներին հաջորդ շաբաթ պարտավորվել գործել այս գաղափարներից մեկի կամ երկուսի համաձայն: Բերեք ձեր վկայությունն այն մասին, որ մենք բոլորս կարող ենք նման դառնալ Փրկչին, եթե հավատք գործադրենք Նրա հանդեպ:

Հաջորդ Մաս (4 Նեփի 1Մորմոն 8)

Խրախուսեք ուսանողներին որոնել պատասխաններ հետևյալ հարցերին, երբ նրանք ուսումնասիրեն հաջորդ մասը. Ինչպե՞ս կարող է ժողովուդը խաղաղ և բարգավաճ լինելուց դառնալ լիովին ամբարիշտ: Ինչպե՞ս Նեփիացիները երկրի վրա ամենաբարգավաճ և երջանիկ ժողովրդից դարձան լիովին ամբարիշտ: Որո՞նք էին Մորմոնի վերջին խոսքերը: