Գրադարան
Դաս 100. Ալմա 43–44


Դաս 100

Ալմա 43–44

Նախաբան

Երբ Ալման և նրա որդիները շարունակեցին քարոզել ավետարանը, զորամացիները միացան լամանացիների բանակներին՝ նեփիացիների վրա հարձակվելու համար: Մորոնի զորապետը հավատք և իմաստույուն է ցուցաբերում նեփիացիներին առջնորդելիս, որ պաշտպանեն իրենց լամանացիների զորքից: Չնայած նրանք թվով գերակշռում էին, նեփիացի զինվորների նախապատրաստությունները և հավատքն առ Հիսուս Քրիստոսը նրանց առավելություն տվեց ճակատամարտում: Երբ լամանացիները հանդիպեցին որոշակի ձախողման, նրանք խաղաղության ուխտ կապեցին և որոշ ժամանակով հեռացան երկրից:

Ուսուցանման առաջարկներ

Ալմա 43

Մորոնի զորապետի նախապատրաստությունները և ռազմավարությունը օգնում են խափանել լամանացիների բանակի ծրագրերը

Հրավիրեք ուսանողներին գրել նոթատետրերում կամ սուրբ գրությունների օրագրերում իրենց ապագային վերաբերվող ծրագրերի, նպատակների և ցանկությունների մի ցուցակ: Մինչ նրանք գրում են, հիշեցրեք նրանց, որ մտածեն հոգևոր նպատակների և ցանկությունների մասին, ինչպես օրինակ միսիա ծառայելը, տաճարում կնքվելը և ընտանիք մեծացնելը: Նախքան դասը դուք կարող եք գրել ձեր իսկ ապագային վերաբերվող նպատակների և ցանկությունների այդպիսի մի ցուցակ: Դուք կարող եք որպես օրինակ կիսվել ձեր որոշ ծրագրերով և ցանկություններով, որպեսզի օգնեք ուսանողներին սկսել գրել:

Երբ ուսանողները կազմեն իրենց ցուցակները, հրավիրեք նրանց ներկայացնել ցանկությունները և նպատակները, որ ըստ իրենց Սատանան չէր ցանկանա դրանք իրականանան: Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել այդ նպատակներով: Խնդրեք նրանց բացատրել, թե ինչու Սատանան չի ցանկանում, որ նրանք իրականացնեն այդ նպատակները: Առաջարկեք, որ Ալմա 43–44–ի ուսումնասիրությունը կարող է օգնել մեզ տեսնել, թե ինչպես կարող ենք իրականացնել մեր արդար նպատակները՝ չնայած հակառակորդի կործանարար ջանքերին:

Ամփոփեք Ալմա 43.1–4, բացատրելով, որ չնայած զորամացիներին Եկեղեցի ետ բերելու Ալմայի ջանքերին, նրանցից շատերը միացան լամանացիներին և նախապատրաստվեցին հարձակվել նեփիացիների վրա: Նրանց էին միացել նաև ամաղեկացիները, ովքեր, զորամացիների նման, մի ժամանակ նեփիացի էին, սակայն շեղվել էին ճշմարտությունից:

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Ալմա 43.5–8: Խնդրեք դասարանին հետևել՝ փնտրելով լամանացիների ղեկավար Զերահեմնայի պլանները կամ «ծրագրերը»:

Բացատրեք, որ երբ մենք Մորմոնի Գրքում ուսումնասիրում ենք ֆիզիկական պատերազմների պատմություններ, մենք կարող ենք նմանեցնել դրանք հոգևոր պատերազմներին, որոնց մենք հանդիպում ենք:

  • Ինչպե՞ս կարող են նեփիացիների դեմ Զերահեմնայի ծրագրերը նմանվել մեր դեմ ունեցած Սատանայի ծրագրերին:

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Ալմա 43.9–12: Խնդրեք դասարանին ներկայացնել նեփիացիների ծրագրերը:

  • Ի՞նչ ծրագրեր ունեին նեփիացիները:

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 43.16–19: Հրավիրեք նրանց փնտրել, թե ինչ արեց Մորոնին՝ նեփիացիների գլխավոր զորապետը, որ նախապատրաստեր մարդկանց պաշտպանել իրենց երկիրը և ընտանիքներին:

  • Ի՞նչ հատուկ բաներ արեցին նեփիացիները, որ նախապատրաստվեին լամանացիների հարձակմանը:

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Ալմա 43.20–22, և խնդրեք դասարանին փնտրել լամանացիների արձագանքը նեփիացիների նախապատրաստություններին:

  • Ինչո՞ւ լամանացիները հետաձգեցին իրենց հարձակումը, չնայած որ նրանք թվով գերազանցում էին նեփիացիներին:

  • Ի՞նչ կարող ենք մենք սովորել այս իրադարձությունից Սատանայի ծրագրերից մեզ պաշտպանելու մասին:

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 43.23–24, որպեսզի պարզեն, թե ինչ արեց Մորոնին, երբ նա վստահ չէր, թե ինչպես էր իր թշնամին ծրագրում հաջորդ հարձակումը:

  • Ինչո՞ւ Մորոնին սուրհանդակներ ուղարկեց, որ խոսեն Ալմայի հետ:

  • Ի՞նչ կարող ենք սովորել Մորոնիի օրինակից այն մասին, թե ինչպես մենք կարող ենք հակառակորդի դեմ նախապատրաստվել հոգևորապես: (Օգնեք ուսանողներին ներկայացնել հետևյալ սկզբունքը. Եթե մենք փնտրում և հետևում ենք մարգարեական խորհրդին, մենք ավելի լավ կկարողանանք պաշտպանել մեզ հակառակորդից:)

Հակիրճ ամփոփեք Ալմա 43.25–43, պատմելով, որ Մորոնին գործեց համաձայն մարգարեից ստացած գիտելիքի: Նա բաժանեց իր բանակը երկու մասի: Որոշ զինվորներ մնացին Երսոն քաղաքում, որ պաշտպանեն Ամմոնի ժողովրդին: Բանակի մնացած մասը արշավեց դեպի Մանթիի երկիրը: Մորոնին լրտեսներ ուղարկեց, որ պարզեր, թե որտեղ էին լամանացիները և նա մնացած զինվորներին թաքցրեց այն ճանապարհի եզերքով մեկ, որով շարժվելու էին լամանացիները: Երբ լամանացիները հայտնվեցին, նեփիացի զինվորները շրջապատեցին նրանց: Երբ լամանացիները տեսան, որ իրենք շրջապատված են, նրանք վայրագորեն կռվեցին: Շատ նեփիացիներ մահացան, սակայն լամանացիները ավելի շատ զոհեր ունեցան:

Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Ալմա 43.43–54: Խնդրեք դասարանին փնտրել լամանացիների դրդապատճառների և ուժի աղբյուրի ու նեփիացիների դրդապատճառների և ուժի աղբյուրի միջև եղած տարբերությունը:

  • Ի՞նչ դուք նկատեցիք կռվելու համար լամանացիների ունեցած պատճառների վերաբերյալ: Ի՞նչ դուք նկատեցիք կռվելու համար նեփիացիների ունեցած պատճառների վերաբերյալ: (Անհրաժեշտության դեպքում նշեք, որ մինչդեռ լամանացիները կռվում էին իրենց ատելությունից և բարկությունից դրդված, նեփիացիները ոգեշնչված էին ավելի լավ պատճառներով [տես Ալմա 43.45–47]: Նրանք աղաղակեցին առ Տերը օգնության համար, և Նա ուժ տվեց նրանց [տես Ալմա 43.49–50]:)

  • Ի՞նչ կարող ենք մենք սովորել Մորոնիի և նրա բանակի օրինակներից, որ կօգնեն մեզ հակառակորդի դեմ մեր պատերազմում:

Հրավիրեք ուսանողներին գրել այս հարցի շուրջ իրենց պատասխանները: Ապա խնդրեք նրանց կիսվել իրենց գրածով: Նրանք կարող է նշեն հետևյալ սկզբունքներից մի քանիսը.

Եթե մենք աղոթենք օգնության համար մեր արդար ծրագրենը և ցանկություններն իրականացնելիս, Աստված կօգնի մեզ իրականացնել դրանք:

Մենք ոգեշնչված ենք ավելի լավ նպատակով, քան նրանք, ովքեր մերժում են ճշմարտությունը:

Տերը կօգնի մեզ կատարել մեր պարտականությունը՝ պաշտպանելու մեր ընտանիքներին, մեր ազատությունը և մեր կրոնը:

Հրավիրեք ուսանողներին պատմել այնպիսի պահերի մասին, երբ նրանք զգացել են Տիրոջ օգնությունը արդար նպատակներ իրագործելիս: Խորհեք ձեր սեփական փորձառություններով կիսվելու մասին: Վկայեք այն մասին, որ Տերը կարող է օգնել մեզ իրականացնել արդար ծրագրերը: Հրավիրեք ուսանողներին արդար նպատակները դարձնել իրենց աղոթքների շարունակական մասը:

Ալմա 44

Մորոնի զորապետը հրամայում է լամանացիներին խաղաղության ուխտ կապել

Հրավիրեք մի երիտասարդ տղամարդու, ով ցանկանում է կարդալ, առաջ գալ իր սուրբ գրություններով: Հիշեցրեք դասարանին, որ երբ Մորոնի զորապետը տեսավ լամանացիների սարսափը, նա պատվիրեց իր մարդկանց դադարեցնել կռիվը (տես Ալմա 43.54): Երիտասարդ տղամարդը թող կարդա Ալմա 44.1–6 Մորոնիի խոսքերը: Խնդրեք դասարանին լսել նեփիացիների հաղթանակի Մորոնիի բացատրությունը:

  • Ի՞նչ էր ուզում Մորոնին, որ Զերահեմնան հասկանար պատերազմում նեփիացիների ուժի աղբյուրի մասին: Ի՞նչ առաջարկեց նա լամանացիներին: (Նա ասաց, որ նեփիացիները այլևս չեն վնասի նրանց, եթե նրանք ցած դնեն իրենց զենքերը և մտնեն խաղաղության ուխտի մեջ:)

  • Ի՞նչ ճշմարտություններ մենք կարող ենք սովորել Ալմա 44.4–6, որ կարող են օգնել մեզ մեր հոգևոր պատերազմում: (Ուսանողները կարող են կիսվել մի շարք սկզբունքներով, որոնցից մի քանիսն արդեն իսկ քննարկվել են այս դասին: Համոզվեք, որ նրանք ներառեն հետևյալ ճշմարտությունները. Տերը կուժեղացնի և կպաշտպանի մեզ համաձայն առ Իրեն մեր հավատքի: Դուք կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն բառեր այս հատվածներում, որոնք ուսուցանում են այս ճշմարտությունը:)

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ երիտասարդներին տրված հետևյալ խորհուրդը Տասներկու Առաքյալների Քվորումից Նախագահ Բոյդ Ք. Փաքերի կողմից: Դուք կարող եք յուրաքանչյուր ուսանողի համար օրինակներ պատրաստել:

Նախագահ Բոյդ Ք. Փաքեր

«Այսօր երիտասարդությունը մեծանում է անկում ապրող բարոյական չափանիշով թշնամու տարածքում: Բայց որպես Տիրոջ ծառա ես խոստանում եմ, որ դուք կպաշտպանվեք և կպատսպարվեք հակառակորդի հարձակումներից, եթե դուք կամենաք ուշադրություն դարձնել հուշումներին, որոնք գալիս են Սուրբ Հոգուց:

Համեստ հագնվեք, հարգալիր խոսեք, վեհացնող երաժշտություն լսեք: Խուսափեք ամեն անբարոյականությունից և անձապես այլասերող փորձառություններից: Ձեր ձեռքը վերցրեք ձեր կյանքը և ինքներդ ձեզ կարգադրեք հավատարիմ լինել: Որովհետև մենք մեծապես կախված ենք ձեզանից, դուք նշանակալիորեն կօրհնվեք: Դուք երբեք հեռու չեք ձեր սիրառատ Երկնային Հոր տեսողությունից» («Խորհուրդ երիտասարդությանը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2011, 18):

  • Նախագահ Փաքերի խոսքերից որո՞նք են ավելի տպավորիչ ձեզ համար: Ինչո՞ւ:

Ամփոփեք Ալմա 44.7–10, բացատրելով, որ Զերահեմնան հայտարարեց, որ նա և նրա ժողովուրդը չեն հավատում, որ նեփիացիները ուժեղացվել են Աստծո կողմից: Նա առաջարկեց, որ լամանացիները հանձնեին իրենց զենքերը, սակայն նա հրաժարվեց խաղաղության ուխտ կապել: Հրավիրեք ուսանողին, ով կարդացել էր Ալմա 44.1–6, բարձրաձայն կարդալ Զերահեմնային տված Մորոնիի պատասխանը, որը գտնվում է Ալմա 44.11: Հարցրեք դասարանին.

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ էր Մորոնիի համար շատ կարևոր, որ լամանացիները խաղաղության ուխտ կապեին:

Ամփոփեք Ալմա 44.12–20, բացատրելով, որ մինչ լամանացիներից շատերը խաղաղության ուխտ կապեցին, Զերահեմնան համախմբեց իր մարդկանց մնացած մասին, որ կռվեին Մորոնիի բանակի հետ: Երբ նեփիացիները սկսեցին սպանել նրանց, Զերահեմնան տեսավ իրենց վերահաս կործանումը և խոստացավ մտնել խաղաղության ուխտի մեջ:

Վկայեք Տիրոջ պաշտպանող ձեռքի մասին նրանց կյանքում, ովքեր հավատարիմ են Նրան: Խրախուսեք ուսանողներին անվեհեր մարտնչել իրենց արդար նպատակների և ցանկությունների համար և վստահել Աստծո խոստմանը, որ «կաջակցի և կպահի ու կպահպանի մեզ այնքան ժամանակ, քանի դեռ մենք հավատարիմ ենք նրան» (Ալմա 44.4):

Բացատրական և պատմական տեղեկություն

Ալմա 43.3 Պատերազմը, որ մենք պատերազմում ենք, սկսել է մեր նախաերկրային կյանքում

Նախագահ Գորդոն Բ. Հինքլին խոսել է այն պատերազմի իրական լինելու մասին, որում մենք ներգրավված ենք եղել աշխարհի սկզբից առաջ.

«Կա [մի] պատերազմ, որը սկսվել է աշխարհի ստեղծումից առաջ և որը հավանաբար կշարունակվի դեռ երկար ժամանակ:…

Այդ պատերազմը … պատերազմ է ճշտի ու սխալի միջև, ազատ կամքի ու հարկադրանքի միջև, Քրիստոսի հետևորդների և նրանց միջև, ովքեր մերժել են Նրան: Նրա թշնամիներն օգտագործել են յուրաքանչյուր միջոց այդ կոնֆլիկտում:…

… Այն այնպիսին է, ինչպիսին եղել է սկզբում:… Զոհերը, ովքեր ընկնում են, նույնքան թանկագին են, որքան նրանք, ովքեր ընկել են անցյալում: Սա շարունակվող պայքար է:…

Պատերազմը շարունակվում է:… Այն սկսվել է մեր իսկ կյանքում, շարունակվում է ամեն օր, մեր տներում, մեր աշխատանքում, մեր դպրոցներում. այն առկա է սիրո և հարգանքի, հավատարմության և նվիրվածության, հնազանդության և ազնվության հարցերում: Մենք բոլորս էլ ներգրավված ենք դրանում:… Մենք հաղթում ենք, և ապագան երբեք ավելի պայծառ տեսք չի ունեցել» (“The War We Are Winning,” Ensign, Nov. 1986, 42, 44–45):

Ալմա 43.9, 45 Պաշտպանեք և ամրացրեք ընտանիքը

Սփոփող Միության գերագույ նախագահությունից Քույր Վիրջինիա Ու. Ջենսենը անդրադարձել է ընտանիքի հայտարարության այն նախազգուշացմանը, «որ ընտանիքի քայքայումը անհատներին, համայնքներին և ազգերին կպատճառի այն դժբախտությունները, որոնց մասին կանխագուշակել էին հին ու նոր մարգարեները» («Ընտանիք՝ հայտարարություն աշխարհին», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2010, 129): Քույր Ջենսենը նկատել է. «Եղբայրներ և քույրեր, հենց այս պահին մենք գտնվում ենք այդ իրականության մեջ: Մեր բոլորի պարտականությունն է պաշտպանել և ամրացնել ընտանիքը» (“Come, Listen to a Prophet’s Voice,” Ensign, Nov. 1998, 13–14):