Դաս 101
Ալմա 45–48
Նախաբան
Իր որդի Հելամանին վերջին հրահանգները տալուց հետո Ալման հեռացավ նեփիի ժողովրդից և այլևս երբեք չլսեցին նրա մասին: Հելամանը դարձավ մեծ հոգևոր առաջնորդ և Մորոնի զորապետը դարձավ կարևոր ռազմական առաջնորդ՝ նեփիացիների համար դժվարին ժամանակներում: Ամաղիկիան՝ մի խումբ նեփիացի պառակտիչների ղեկավարը, մի նենգ ծրագիր առաջարկեց՝ նեփիացիների վրա զորություն ձեռք բերելու համար: Մորոնի զորապետը օգնեց նեփիացիներին պաշտպանվել իրենց թշնամիների հարձակումներից, որպեսզի նրանք կարողանային պահել իրենց ազատությունը և երկրպագելու իրավունքը:
Ուսուցանման առաջարկներ
Ալմա 45
Հելամանը հավատում է Ալմայի խոսքերին և սկսում է իր ծառայությունը
Հրավիրեք ուսանողներին մտածել մի հարցազրույցի մասին, որ նրանք ունեցել են իրենց ծնողի կամ քահանայության ղեկավարի հետ:
-
Ի՞նչ հարցեր են ծնողները կամ քահանայության ղեկավարները սովորաբար տալիս հարցազրույցների ժամանակ:
Կարճ քննարկումից հետո բացատրեք, որ նախքան Ալման իր որդի Հելամանին հանձնեց սուրբ հիշատակարանները և հեռացավ երկրից (տես Ալմա 45.18–19), նա Հելամանին մի շարք հարցեր տվեց: Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 45.2–8, փնտրելով Ալմայի տված հարցերը և Հելամանի տված պատասխանները:
-
Երբ Ալման և Հելամանը ունեցան այս զրույցը, նեփիացիները պատերազմում էին լամանացիների հետ: Ձեր կարծիքով, Հելամանի հավատքն ինչե՞ս էր օգնում իրեն պատերազմի ժամանակ և իր ծառայության ընթացքում:
-
Ե՞րբ եք դուք ուժ ստացել առ Հիսուս Քրիստոսը ձեր հավատքից, մարգարեների խոսքերից և պատվիրանները պահելու ձեր պատասխանատվությունից:
Ամփոփեք Ալմա 45.9–19, ասելով ուսանողներին, որ երբ Ալման մարգարեացավ նեփիի ժողովրդի վերջնական կործանման մասին, նա հեռացավ երկրից և այլևս երբեք չլսեցին նրա մասին: Նախքան հեռանալը նա տվեց իր վերջին մարգարեությունը: Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Ալմա 45.16:
-
Ի՞նչ ճշմարտություններ մենք կարող ենք սովորել այս մարգարեությունից: (Ուսանողները կարող են նշել մի շարք սկզբունքներ, սակայն համոզվեք, որ նրանք հասկանում են, որ Տերը չի կարող մեղքը նվազագույն իսկ աստիճանով թույլատրելի համարել:)
Բացատրեք, որ Հելամանը սկսեց իր ծառայությունը երկրով մեկ Եկեղեցու վրա քահանաներ և ուսուցիչներ նշանակելով: Հրավիրեք ուսանողներին աչքի անցկացնել Ալմա 45.23–24, փնտրելով, թե ինչպես ժողովուրդն արձագանքեց եկեղեցու այս ղեկավարներին:
-
Ինչպե՞ս ժողովուրդն արձագանքեց Եկեղեցու իրենց ղեկավարներին: Ինչո՞ւ որոշ մարդիկ հրաժարվեցին լսել Եկեղեցու ղեկավարներին:
Ալմա 46
Մորոնի զորապետը հավաքում է արդարներին, որ պաշտպանեն իրենց իրավունքները և իրենց կրոնը
Ամփոփեք Ալմա 46.1–3, բացատրելով, որ նրանք, ովքեր չլսեցին Եկեղեցու ղեկավարներին, առաջնորդվեցին Ամաղիկիա անունով մի մարդու կողմից: Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 46.4–5, փնտրելով, թե ինչ էին ցանկանում Ամաղիկիան և նրա հտևորդները: Հրավիրեք ուսանողներին բացատրել այն, ինչ իրենք բացահայտեցին:
Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 46.6–7, փնտրելով Ամաղիկիայի ազդեցության հետևանքները նրանց վրա, ովքեր հետևեցին նրան:
-
Ի՞նչ պատահեց Ամաղիկիայի ազդեցության արդյունքում:
Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 46.8–10, փնտրելով դասերը, որոնք Մորմոնը ցանկանում էր, որ մենք սովորենք Ամաղիկիայի արարքներից: Դուք կարող եք նշել, որ այս խրատներից շատերը ներկայացվում են «Այսպիսով մենք տեսնում ենք» և «Մենք տեսնում ենք» բառերով: (Դուք կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն այս խրատներն իրենց սուրբ գրություններում:) Ուսանողները կարող են գտնել հետևյալ խրատները.
Շատ մարդիկ արագ են մոռանում Տիրոջը և անօրինություն անում:
Մեկ ամբարիշտ մարդ կարող է առաջ բերել մեծ ամբարշտություն:
Ամաղիկիային Մորոնի զորապետի հետ հակադրելու համար խնդրեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 46.11–18 և Ալմա 48.11–13, 17: Հրավիրեք դասարանի կեսին փնտրել, թե ինչ էր ուզում Մորոնին: Հրավիրեք դասարանի մյուս կեսին փնտրել բառեր և արտահայտություններ, որոնք նկարագրում են, թե ինչպիսին էր Մորոնին: (Օգնեք ուսանողներին տեսնել Մորոնիի արդար դրդապատճառների և Ամաղիկիայի ամբարիշտ դրդապատճառների միջև եղած տարբերությունը: Մորոնին աջակցում էր ազատության և արդարության նպատակին, մինչդեռ Ամաղիկիան զորություն էր փափագում ձեռք բերել և ցանկանում էր գերության բերել նեփիացիներին:)
-
Հիմնվելով ձեր կարդացածի վրա, դուք ինչպե՞ս կնկարագրեիք Մորոնի զորապետին: Ի՞նչ սկզբունքներ մենք կարող ենք սովորել այս հատվածներից: (Ուսանողները կարող են առաջարկել մի շարք տարբեր սկզբունքներ, ներառյալ այն ճշմարտությունը, որ մեկ արդար մարդը կարող է առաջ բերել մեծ արդարություն:)
-
Համաձայն Ալմա 46.11–18, ինչի՞ համար էր Մորոնին աղոթում: (Որ ազատության օրհնությունները մնային նեփիացիների հետ և որ «Քրիստոնյաների գործը» հովանավորվեր Աստծո կողմից:)
Մորոնին աղոթեց «Քրիստոնյաների գործի» համար: Համաձայն Ալմա 46.12, ըստ Մորոնիի Քրիստոնյաներն ի՞նչ երեք գաղափարներ պատք է պաշտպանեին: (Օգնեք ուսանողներին հասկանալ, որ մեր պարտքն է պաշտպանել ընտանիքներին, մեր կրոնը և մեր ազատությունը: Տես նաև Ալմա 43.45–48:)
-
Ի՞նչ խնդիրներ կան այսօր կանգնած ընտանիքների, Քրիստոնյաների և ազատության դեմ: Ի՞նչ պատշաճ եղանակներով մենք կարող ենք պաշտպանել մեր ընտանիքներին, մեր կրոնը և մեր ազատությունը:
Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 46.18–22, փնտրելով, թե ինչ խնդրեց Մորոնին իր ժողովրդին անել: (Դուք կարող եք առաջարկել, որ ուսանողները այս հատվածներում նշեն ուխտ բառը:)
-
Ի՞նչ ուխտեցին ժողովուրդն անել: (Պաշտպանել իրենց իրավունքները և իրենց կրոնը, չթողնել Տիրոջը, չխախտել Աստծո պատվիրանները և չամաչել իրենց վրա վերցնել Քրիստոսի անունը:)
-
Համաձայն Ալմա 46.22, ի՞նչ արեցին մարդիկ որպես իրենց կապած ուխտի խորհրդանիշ: (Նրանք պատռեցին իրենց հանդերձները և գցեցին Մորոնիի ոտքերի մոտ:)
Ցուցադրեք մի հագուստ և պատռեք այն մեջտեղից: Դուք կարող եք բացատրել, որ իրենց հանդերձները պատռելով մարդիկ ցույց էին տալիս իրենց նվիրվածությունն առ իրենց կապած ուխտը:
-
Համաձայն Ալմա 46.21–22, ի՞նչ ասացին ժողովուրդը, որ պիտի պատահեր, եթե նրանք չպահեին իրենց ուխտը:
-
Ինչպե՞ս է սա ձեզ օգնում հասկանալ ուխտերի էության կարևորությունը, որոնք մենք կապում ենք Աստծո հետ:
Հիշեցրեք ուսանողներին, որ Մորոնին և իր ժողովուրդը հանդիպում էին թշնամիներին, ովքեր ուզում էին կործանել նրանց:
-
Համաձայն Ալմա 46.18, ի՞նչը կարող էր, ըստ Մորոնիի ասածի, կործանման բերել իր ժողովրդին:
Գրատախտակին գրեք հետևյալը. Եթե մենք պահենք մեր ուխտերը, Աստված …
Հրավիրեք ուսանողներին կիսվել, թե ինչպես կարող են նրանք լրացնել նախադասությունը՝ հիմնվելով Ալմա 46.18–22–ից սովորածի վրա: Նաև խնդրեք նրանց օրինակ բերել, թե ինչպես նրանք գիտեն, որ նախադասությունը ճիշտ է: Պատասխանները կարող են բազմազան լինել: Ամփոփեք պատասխանները, լրացնելով գրատախտակի արտահայտությունը հետևյալ կերպ. Եթե մենք պահենք մեր ուխտերը, Աստված կօրհնի մեզ: Խրախուսեք ուսանողներին Ալմայի մնացած գլուխներն ուսումնասիրելիս փնտրել մի իրադարձություն, որտեղ արտացոլված է այս սկզբունքը: Դուք կարող եք պատմել մի ժամանակաշրջանի մասին, երբ Տերն օրհնել է ձեզ ձեր ուխտերը մեծարելու համար:
Ամփոփեք Ալմա 46.29–41: Բացատրեք, որ Ամաղիկիան և իր հատևորդները տեսան, որ նրանք ավելի բազմաքանակ էին, ուստի իրենք գնացին Նեփիի երկիրը, փորձելով միանալ լամանացիներին: Մորոնիի բանակը թույլ չտվեց, որ Ամաղիկիայի խմբի մեծամասնությունը հասներ Նեփիի երկրին: Ամաղիկիայի հետևորդներից շատերը ուխտի մեջ մտան՝ ազատությանը աջակցելու համար: Մի քանիսը, ովքեր հրաժարվեցին ուխտի մեջ մտնել, մահվան դատապարտվեցին: Ամաղիկիան և նրա մարդկանցից ընդամենը մի քանիսը փախուստի դիմեցին և միացան լամանացիներին:
Ալմա 47
Խարդավանքով Ամաղիկիան դառնում է լամանացիների թագավորը
Հարցրեք ուսանողներին, թե ինչ կզգային իրենք, եթե մասնակցեին մրցակցային խաղի կամ մեկ այլ պայքարի, և ունենային մի գիրք, որը կպարունակեր մի ցուցակ, թե ինչ էր պատրաստում անել իրենց հակառակորդը պայքարում հաղթելու համար: Ասեք ուսանողներին, որ Ալմա 47–ը մեզ նմանեցնելով, մենք կարող ենք որոշ կարևոր դասեր սովորել Սատանայի մարտավարության մասին, երբ փորձում է պարտության մատնել մեզ:
Ամփոփեք Ալմա 47.1–6, ասելով ուսանողներին, որ Ամաղիկիան չէր հրաժարվում նեփիացիներին իշխելու իր նպատակից: Նա մշակեց մի խորամանկ ծրագիր, որ գահազրկեր լամանացիների թագավորին և դառնար նրանց թագավորը, որպեսզի նա կարողանար ի վերջո լամանացիներին տանել նեփիացիների դեմ պատերազմելու: Երբ Ամաղիկիան միացավ լամանացիներին, նա ձեռք բերեց նրանց թագավորի բարեհաճությունը, ով նրան տվեց լամանացիների բանակի մի մասի հրամանատարությունը: Ամաղիկիային և իր զորքին թագավորը հրամայեց հետապնդել լամանացիների բանակի անհնազանդ մասին, որն առաջնորդվում էր Լեքոնտի անունով մի մարդ: Ամաղիկիային հրամայված էր ստիպել Լեքոնտիի զորքին գնալ նեփիացիների դեմ, սակայն Ամաղիկիան այլ ծրագրեր ուներ:
Հրավիրեք ուսանողներին ուսումնասիրել Ալմա 47.7–19, պատկերացնելով, որ իրենք Լեքոնտին են և Ամաղիկիան Սատանան է: Խնդրեք նրանց մտքում կարդալ Ալմա 47.7–10, փնտրելով, թե ուր գնաց Լեքոնտին իր զորքին պաշտպանելու համար և ինչ էր Ամաղիկիան փորձում համոզել Լեքոնտիին անել:
-
Որտե՞ղ էր Լեքոնտին հավաքել իր զորքը ճակատամարտին պատրաստվելիս: Ի՞նչ առավելություն ունի զորքը, երբ այն ավելի բարձր տարածքում է, քան իր թշնամին:
-
Ի՞նչ էր Ամաղիկիան ուզում, որ Լեքոնտին աներ: Ի՞նչ եղանակներով է Սատանան փորձում համոզել մեզ ցած իջնել բարձր տեղից: (Հնարավոր պատասխանները ներառում են մեր չափանիշները ցածրացնելը և գայթակղելը մեզ գնալ վայրեր, որտեղ մենք հոգևորապես ապահով չենք:)
Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Ալմա 47.11–19: Խնդրեք դասարանին հետևել, խորհելով այն մասին, թե ինչպես կարող են Ամաղիկիայի մարտավարությունը նմանեցվել մեզ կործանելու Սատանայի մարտավարությանը:
-
Ինչո՞վ էր Ամաղիկիայի մարտավարությունը նման մեզ կործանելու համար Սատանայի մարտավարությանը: (Հնարավոր պատասխանները ներառում են, որ Սատանան համառ է, ստախոս, նենգ և անգութ:)
-
Ի՞նչ եղանակներով է Սատանան փորձում մեզ «աստիճանաբար» թունավորել:
Ամփոփեք Ալմա 47.20–36, բացատրելով, որ Ամաղիկիան շարունակեց խաբել և սպանել, մինչև նա դարձավ լամանացիների թագավորը: Շեշտեք, որ Ամաղիկիայի նպատակները և մարտավարությունը շատ նման էին մեր հետ կպված Սատանայի ունեցած նպատակներին և մարտավարությանը: Հետևյալ սկզբունքը գրեք գրատախտակին. Սատանան փնտրում է կործանել մեզ և նա աստիճանաբար գայթակղում է մեզ ցածրացնել մեր չափանիշները:
Ալմա 48
Մորոնի զորապետը ոգեշնչում է նեփիացիներին լինել պատրաստ և հավատարիմ
Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 48.7–10, փնտրելով, թե ինչ էր անում Մորոնին, մինչ Ամաղիկիան ձգտում էր իշխանություն ձեռք բերել լամանացիների մեջ:
-
Ի՞նչ էր անում Մորոնին, մինչ Ամաղիկիան ձգտում էր իշխանություն ձեռք բերել լամանացիների մեջ:
-
Ի՞նչ արեց Մորոնին, որ զորացներ իր մարդկանց և ամրացներ նրանց քաղաքները հետագա հարձակումների դեմ: Հատկապես ո՞ր տարածքներին Մորոնին հատուկ ուշադրություն դարձրեց:
Ուսանողներին ժամանակ տվեք խորհել իրենց կյանքի թույլ կողմերի մասին, և թե ինչ կարող են նրանք անել, որ ամրացնեն այդ կողմերը: Խնդրեք նրանց գրել իրենց մտքերը:
-
Համաձայն Ալմա 48.10, ինչո՞ւ էր Մորոնին ջանասիրաբար աշխատում ամրացնել իր ժողովրդին իրենց թշնամիների հարձակումների դեմ: (Շեշտեք, որ Մորոնին ցանկանում էր օգնել պաշտպանել նեփիացիների ազատությունը իրենց կրոնը ունենալու համար:)
-
Ի՞նչ են այսօր մեզ սովորեցնում Եկեղեցու ղեկավարները, որ օգնեն ամրացնել մեր հոգևոր թուլությունները:
-
Ինչո՞ւ են Եկեղեցու ղեկավարները ջանասիրաբար աշխատում, որ ամրացնեն մեզ հոգևորապես:
Վստահեցրեք ուսանողներին, որ երբ մենք հետևենք Տիրոջ ծառաների խորհրդին, մենք կամրանանք գայթակղությունների դեմ:
Խրախուսեք ուսանողներին Ալմայի մնացած գլուխներում ուշադրությամբ փնտրել սկզբունքներ՝ ուխտերը պահելու կարևորության և Սատանայի դեմ պայքարելու համար մեզ ամրացնելու կարևորության մասին: