Դաս 77
Ալմա 12
Նախաբան
Այն բանից հետո, երբ Ամուղեկի խոսքերից Զիզրոմը սկսեց «դողալ իր մեղքի գիտակցությունից» (Ալմա 12.1), Ալման կանգնեց և սկսեց բացատրել այն, ինչ Ամուղեկն էր ուսուցանել: Ալման կենտրոնացավ այն ճշմարտությունների վրա, որոնք կօգնեին Ամմոնիայի ժողովրդին ապաշխարել իրենց սրտերի կարծրությունից և այլ մեղքերից: Նա խոսել է Սատանայի նենգ ծուղակի, ամբարիշտներին սպասվող դատաստանի և փրկագնման ծրագրի մասին, որը հնարավորություն է տալիս ապաշխարողներին ներվել իրենց մեղքերից:
Ուսուցանման առաջարկներ
Ալմա 12.1–7
Ալման Ամմոնիայի ժողովրդին բացահայտում է Զիզրոմի ծրագիրը —և հակառակորդի ծրագիրը—:
Հետևեք ցուցադրվող նկարին, որպեսզի մի կտոր պարանով կամ լարով կապեք թակարդ կամ ծուղակ: Ցույց տվեք, թե ծուղակն ինչպես է աշխատում՝ հանգույցի առջև սեղանի վրա կոնֆետ կամ ուտելիք պահելով: Թող որևէ ուսանող ուտելիքի համար ձեռքը հասցնի ծուղակին: Երբ նա անի դա, քաշեք ծուղակը: (Զգույշ եղեք ուսանողին չվնասելու համար:)
Հանձնարարեք որևէ մեկ ուսանողի դասարանի համա կարդալ, թե ինչպես Զիզրոմը փորձեց գցել Ալմային ծուղակ (տե՛ս Ալմա 11.21–25): Բացատրեք, որ, երբ Ամուղեկը հասկացավ Զիզրոմի մտադրությունը և պատասխանեց նրան, Ալման նույնպես պատասխանեց Զիզրոմին և ներկաներին (տե՛ս Ալմա 12.1–2): Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 12.3–6, փնտրելով այնպիսի բառեր կամ արտահայտություններ, որոնք Ալման օգտագործեց Զիզրոմի վարքագիծը նկարագրելու համար: (Կարող եք ուսանողներին հորդորել նշել այս բառերը և արտահայտությունները:) Թույլ տվեք նրանց կիսվել նրանով, ինչ գտել են:
-
Ո՞ւմ ծրագրին էր Զիզրոմը հետևում:
-
Ըստ Ալմայի խոսքերի, որո՞նք էին դևի մտադրությունները:
-
Ի՞նչը օգնեց Ալմային հասկանալ այդ ծրագիրը:
Ուսանողներին հանձնարարեք շարադրել այն սկզբունքները, որոնք ամփոփում են Ալմա 12.3 –ի նրանց սովորածն այն մասին, թե ինչպես նրանք կարող են բացահայտել հակառակորդի խաբեությունը: Թեև ուսանողները կօգտագործեն զանազան բառեր, նրանք պետք է նշեն հետևյալ սկզբունքը. Սուրբ Հոգին կարող է մեզ օգնել բացահայտել հակառակորդի խաբեությունը: Կարող եք ուսանողներին հիշեցնել, որ նախորդ դասում նրանք սովորել են, որ երբ մենք ապավինում ենք Սուրբ Հոգուն, մենք կարող ենք հաղթահարել գայթակղությունները: Բացատրեք, որ գայթակղությունը կամ խաբեությունը հաղթահարելու համար, առաջին հերթին, մենք պետք է ճանաչենք դրանք և դրանց առաջացրած վնասը: Այնուհետև մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի խուսափենք դրանցից:
-
Ե՞րբ է Սուրբ Հոգին օգնել ձեզ ճանաչել և խուսափել գայթակղությունից: (Ուսանողների պատասխաններից հետո, կիսվեք ձեր անձնական փորձառությամբ:)
Ուսանողներին ժամանակ տվեք, որպեսզի իրենց տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում գրեն այն մասին, թե ինչպես կարող են բարելավել իրենց զգայունությունը Սուրբ Հոգու հուշումների հանդեպ այնպես, որ ճանաչեն հակառակորդի ծուղակները և խուսափեն դրանցից:
Ալմա 12.8–18
Ալման ուսուցանում է ողջ մարդկության վեջին դատաստանի մասին:
Ուսանողներին խնդրեք մտածել իրենց հետաքրքրող կարիերայի մասին: Մի քանիսին հրավիրեք խոսել իրենց հետաքրքրող կարիերայի մասին: Հարցրեք, թե որքան նրանք կվճարեին ուսման վարձավճար իրենց քոլեջի, համալսարանի կամ առևտրի համալսարանում համար, որպեսզի ստանային այն գիտելիքներն ու հմտությունները, որոնք անհրաժեշտ են իրենց կարիերայում հաջության հասնելու համար: Հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ Տասներկու Քվորումի Առաքյալների անդամ Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի հետևյալ հայտարարությունը: Ուսանողներին հրավիրեք ուշադրություն դարձնել այն «ուսման վարձավճարին», որը մենք պետք է վճարենք, որպեսզի ստանանք հոգևոր գիտելիքներ, ասել է Երեց Բեդնարը:
«Հոգևոր հասկացողությունը…պարզապես չի կարող [մեզ] տրվել: Ջանասիրության և ուսումնասիրությամբ ու հավատքով ուսման վարձավճար պետք է վճարվի, որպեսզի ստանանք և անձնապես «տիրանանք» այդպիսի գիտելիքի: Միայն այս ձևով կարող է մտքի եղածը զգացվել սրտում» (“Watching with All Perseverance,” Ensign կամ Liahona, մայիս 2010, 43):
Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Ալմա 12.7–8: Դասարանին հրահանգեք հետևել, փնտրելով նրա ապացույցը, որ Զիզրոմը սկսում էր վճարել հոգևոր «վարձավճարը», որն անհաժեշտ էր հոգևոր գիտելիք ձեռք բերելու համար: Խնդրեք ուսանողներին բացատրել, թե այս հատվածներում ինչն է ցույց տալիս Զիզրոմի սրտի փոփոխության սկիզբը:
Շեշտեք, որ Զիզրոմը Ալմային հարց տվեց հարության մասին: Այդ հարցին անմիջապես պատասխանելու փոխարեն, Ալման նրան ուսուցանեց հոգևոր գիտելիք ձեռք բերելու մասին: Հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Ալմա 12.9–11: Դասարանին հանձնարարեք փնտրել այն, ինչ Ալման Զիզրոմին ուսուցանել էր հոգևոր գիտելիք ձեռք բերելու մասին: Բացատրեք, որ «Աստծո խորհուրդները հոգևոր ճշմարտություններ են, որոնք տրվում են միայն հայտնությամբ։ … նրանց, ովքեր հնազանդ են ավետարանին» (Սուրբ գրքերի ուղեցույց «Աստծո խորհուրդները», scriptures.lds.org): (Կարող եք այս նախադասությունը գրեք գրատախտակին: Կարող եք նաև առաջարկել, որ ուսանողները իրենց սուրբ գրություններում Ալմա 12.9–ի կողքին գրեն այն):
Ուսանողներին խնդրեք իրենց խոսքերով արտահայտել այն, ինչ Ալմա 12.9–ում Ալման ուսուցանում է նրա մասին, թե ինչ մենք պետք է անենք, որպեսզի ստանանք հոգևոր ճշմարտություն: (Ուսանողները կարող են տարբեր բառեր օգտագործել, սակայն նրանց պատասխանը պետք է արտահայտի Տերը հայտնի է դարձնում մեզ հոգևոր ճշմարտությունները, համաձայն այն ուշադրության և ջանասիրության, որը մենք դարձնում ենք Նրա խոսքերի նկատմամբ: Կարող եք ուսանողներին հորդորել գրել այս սկզբունքը իրենց սուրբ գրություններում Ալմա 12.9–ի կողքին:)
-
Ո՞րն է մեր սրտի վիճակի և հոգևոր ճշմարտություն ստանալու մեր ունակության միջև կապը:
Ալմա 12.10–11-ում մատնանշեք տարբեր հետևանքները նրանց համար, ովքեր չեն կարծրացրել իրենց սրտերը ճշմարտության հանդեպ, և նրանց՝ ովքեր արել են դա:
-
Այս հետևանքների մասին գիտելիքն ինչպե՞ս է ազդում ավելի շատ հոգևոր գիտելիքի ձգտելու ձեր ցանկության վրա:
Բացատրեք, որ երբ Ալման ուսուցանեց, թե ինչպես մենք կարող ենք իմանալ հոգևոր ճշմարտությունը, նա պատասխանեց Զիզրոմի նախկին հարցին: Ուսանողներին հանձնարարեք վերաշարադրել Ալմա 12.8–ում նշված Զիզրոմի հարցը իրենց սեփական բառերով: Հանձնարարեք նրանց մտքում կարդալ Ալմա 12.12–15, ուշադրություն դարձնելով, թե Ալման Զիզրոմին ինչ ուսուցանեց հարության ու դատաստանի մասին: Մինչ ուսանողները կարդում են, գրեք հետևալը գրատախտակին. Մենք Աստծո առաջ հաշվետու կլինենք մեր … , … , և … համար:
Երբ ուսանողներն ավարտեն կարդալը, խնդրեք նրանց ավարտել գրատախտակին գրված նախադասությունը. Աստծո առաջ մենք հաշվետու կլինենք մեր մտքերի, խոսքերի և արարքների համար:
-
Ձեր կարծիքով, այս ճշմարտությունը ինչպե՞ս ազդեց Զիզրոմի վրա: (Թող ուսանողները պատասխանը փնտրեն Ալմա 14.6 և 15.3-ում:) Ձեր կարծիքով, ինչո՞ւ այս ճշմարտությունը այսքան ուժեղ ազդեցություն ունեցավ Զիզրոմի վրա: (Կարող եք նշել, որ Զիզրոմը միայն իր համար չէր մտահոգված: Նա մտահոգված էր այն մարդկանց համար, ում նա մոլորեցրել էր:)
-
Ինչպիսի՞ մտքերով, խոսքերով և արարքներով են մարդիկ պայքարում նրա դեմ, ինչը կարող է նրանց դատապարտել, եթե նրանք չապաշխարեն: (Որպեսզի օգնեք ուսանողներին խորհել և քննարկել, թե ինչպես նրանց ժամանցի ընտրությունը և լրատվամիջոցները կարող են ազդել նրանց մտքերի, խոսքերի և արարքների վրա, դուք կարող եք օգտվել Երիտասարդներին զորացնելու համար , ժամանց և տեսալսողական նյութեր բաժնի խորհրդին:)
-
Ի՞նչ տարբերություն կլինի ձեր ամենօրյա ընտրությունների մեջ, եթե դուք հիշեք գրատախտակին գրված ճշմարտությունը:
Նշեք Ալմա 12.14-ի տողատակի ծանոթագրության մասին, որտեղ խաչաձև հղում է արված Մոսիա 4.30-ին, 14 ա, և ուսանողներին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Մոսիա 4.30: (Կարող եք առաջարկել ուսանողներին նշել այդ հղումը:) Եթե բավարար ժամանակ լինի, թող ուսանողներն անդրադառնան նրան, ինչ գրել են Սուրբ Հոգու հուշումների դեմ իրենց զգայունությունը մեծացնելու մասին: Հրավիրեք նրանց կիսվել որոշ մտքերով, թե ինչպես է Աստծո առաջ իրենց անձնական պատասխանատվության ըմբռնումն ազդում գայթակղությունը ճանաչելու և դրանից խուսափելու իրենց ցանկության վրա:
Ալմա 12.19–37
Ալման բացատրում է, թե ինչպես է փրկության ծրագիրն օգնում մեզ հաղթահարել Անկման ազդեցությունը:
Ուսանողներին ցույց տվեք Ադամը և Եվան ծնկի են եկել զոհասեղանի առաջ նկարը ((Ավետարանի նկարների գիրք [2009], համար 4): Բացատրեք, որ մի մարդ Անթիոնա անունով, ով Ամմոնիայի գլխավոր կառավարիչներից մեկն էր, հարցեր տվեց հարության մասին Ալմայի և Ամուղեկի ուսուցանած բաների մասին: Նա Ալմային հարցրեց, թե ինչպես կարող է մարդկությունը դառնալ անմահ: (Տե՛ս Ալմա 12.20–21:)
Ուսանողներին հարցրեք, թե որքան վստահ կզգան Եկեղեցու ոչ անդամին բացատրելիս, թե ինչպես մենք կարող ենք փրկվել Անկումից: Օգնելու համար նրանց նախապատրաստվել այս ճշմարտությունը որևէ մեկին ուսուցանելուն, թույլ տվեք, որ նրանք փնտրեն հատվածներ այս աղյուսակի մեջ և գրեն իրենց սովորածը համապատասխան սյունակների մեջ: (Մինչ դասի սկիզբը կարող եք նկարել այս աղյուսակը գրատախտակին: Ուսանողներին հանձնարարեք գրել այն իրենց տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում:)
Անկման հետևանքները (Ալմա 12.22, 24) |
Ի՞նչ էր Աստված արել փրկագնման ծրագիրն իրագործելու համար(Ալմա 12.24–25, 28–33) |
Ի՞նչ պետք է մենք անենք, որպեսզի փրկվենք (Ալմա 12.24, 30, 34, 37) |
---|---|---|
Աղյուսակը լրացնելու ընթացքում ուսանողներից ոմանք ձեր օգնության կարիքը կունենան: (Ուսանոնղներին սուրբ գրությունները հասկանալու եղանակներից մեկը նրանց տողատակի ծանոթագրությունների հետ աշխատել սովորեցնելն է: Օրինակ, սուրբ գրության հղումը, որը նշված է 22գ –ում, կարող է ուսանողներին օգնել հասկանալ, թե մարդկության համար ինչ է նշանակում լինել կորած և ընկած:) Երբ ուսանողները լրացնեն աղյուսակը, տվեք հետևյալ հարցերը: (Կարող եք գրել այս հարցերը գրատախտակին, որպեսզի ուսանողները մտածեն դրանց պատասխանների մասին, մինչ լրացնում են աղյուսակը:)
-
Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսի Քավությունն օգնում մեզ հաղթահարել Անկման հետևանքները: (Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ մենք բոլորս կհաղթահարենք ֆիզիկական մահը հարության միջոցով: Եվ Փրկչի Քավության ու մեր ապաշխարության միջոցով, մենք կարող ենք վերադառնալ Աստծո մոտ մեր «կորած ու ընկած» վիճակից:)
-
Ըստ Ալմա 12.24–ի, ի՞նչ ուսուցանեց Ալման կյանքի նպատակի մասին: (Նա ասաց, որ այս կյանքը դարձավ մի ժամանակ՝ պատրաստվելու համար հանդիպելու Աստծուն: Կարող եք առաջարկել, որպեսզի ուսանողները Ալմա 12.24–ում նշեն այն արտահայտությունները, որոնք ուսուցանում են այս ճշմարտությունը:)
Որպեսզի օգնեք ուսանողներին կիրառել այն ամենն, ինչ սովորել են, տվեք նմանատիպ հարցեր.
-
Ինչպե՞ս է կյանքի նպատակի իմացությունը առաջնորդում ձեզ:
-
Ինչպե՞ս է Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը նախապատրաստել ձեզ հանդիպելու Նրանց:
Ամփոփեք ձեր վկայությամբ, որ այժմ ժամանակն է նախապատրաստվել հանդիպելու Աստծուն: