Դաս 82
Ալմա 18
Նախաբան
Թագավոր Լամոնին ապշեց Ամմոնի ուժից, որը վերջինս դրսևորեց, պաշտպանելով թագավորի հոտերը: Նա նույնիսկ սկսեց հավատալ, որ Ամմոնը Մեծ Հոգին էր: Ամմոնը զգաց թագավորի մտքերը Սուրբ Հոգու զորությամբ և սկսեց ուսուցանել նրան ավետարանը: Թագավոր Լամոնին հավատաց այն ամենին, ինչ ուսուցանեց Ամմոնը, ընդունեց Փրկչի կարիքը, աղաղակեց Տիրոջը ողորմածության համար և նրան այցելեց Հոգին:
Ուսուցանման առաջարկներ
Ալմա 18.1–11
Թագավոր Լամոնին ապշեց Ամմոնի հավատարմությունից
Ալմա 17 գլխի վերջում պատմության արագ վերանայումը կօգնի ուսանողներին տեսնել ենթատեքստըԱլմա 18 գլխում: Այն նաև կօգնի նրանց հասկանալ Ալմա 18-ի ուղերձը: Ստուգելու համար Ալմա 17-ը, հարցրեք ուսանողներին, թե արդյոք հետևյալ մտքերը ճշմարիտ են: Կարող եք հանձնարարել նրանց գրել իրենց պատասխանները:
-
Քանի որ թագավոր Լամոնին գոհ էր Ամմոնից, նա առաջարկեց իր դուստրերից մեկին դառնալ Ամմոնի կինը: (Ճիշտ է: Տես Ալմա 17.24:)
-
Ամմոնն ասաց, որ նա կամենում էր լինել թագավորի ծառան: (Ճիշտ է: Տես Ալմա 17.25:)
-
Ամմոնը վախենում էր իր կյանքի համար, երբ մի խումբ Լամանացիներ ցրեցին թագավորի հոտերը (Կեղծ է: Տես Ալմա 17.28–30:)
-
Մեծ զորությամբ Ամմոնը կռվեց Լամանացիների դեմ և կտրեց նրանց բազուկները, ովքեր բարձրացրեցին իրենց մահակները նրա դեմ: (Ճիշտ է: Տես Ալմա 17.37–38:)
Այս վարժությունը կատարելուց հետո, հավաստիացեք, որ ուսանողները գիտեն ճիշտ պատասխանները:
Հարցրեք ուսանողներին, թե նրանք երբևէ վախեցե՞լ են կամ անհամապատասխան զգացել են, որ հանձնարարությունը կամ պարտականությունը խիստ դժվար էր եղել իրենց համար: Ասացեք նրանց, որ այսօրվա դասում նրանք կսովորեն սկզբունքներ, որոնք կօգնեն նրանց այդպիսի իրավիճակներում:
Բաժանեք դասարանը երկու մասի: Հանձնարարեք մեկ կեսին կարդալ Ալմա 18.1–4, իսկ մյուս կեսին՝ Ալմա 18.8–11: Երբ կարդան, նրանց հանձնարարեք մտածել, թե ինչպես Ամմոնի հավատարմությունը ուղի նախապատրաստեց Լամոնիին և նրա ժողովրդին ուսուցանելու համար: Երբ նրանց բավականաչափ ժամանակ տաք կարդալու համար, ուղղեք հետևյալ հարցերը.
-
Ի՞նչ էին մտածում թագավորը և նրա ծառաները Ամմոնի ինքնության մասին:
-
Համաձայն Ալմա 18.2, 4 հատվածների, ի՞նչ էր մտածում Լամոնին Ամմոնի գալու նպատակի մասին: (Պատժել ժողովրդին իրենց սպանությունների համար և արգելել Լամոնիին իր ծառաներից ավելի շատերին սպանել:)
-
Համաձայն Ալմա 18.10-ի, ի՞նչը տպավորեց Լամոնիին բացի հոտերը պաշտպանելիս Ամմոնի ցուցադրած ուժից: (Դուք կարող եք խրախուսել ուսանողներին նշել հավատարմություն և հավատարիմ բառերը:)
Գրեք հետևյալ անավարտ միտքը գրատախտակին. Երբ մենք հավատարմորեն ծառայում ենք ուրիշներին, …:
Խնդրեք ուսանողներին մտածել, թե ինչպես կլրացնեին այս նախադասությունը, շարունակելով Ալմա 18 -ի իրենց ուսումանսիրությունը :
Ալմա 18.12–43
Երբ Ամմոնը ուսուցանում է փրկագնման ծրագիրը, Լամոնին ընդունում է իր համար Փրկչի կարիքը:
Ուսանողներին օգնելու համար հասկանալ Ամմոնի ուսուցանող ուժը և այն մեծ փոփոխությունը, որ թագավոր Լամոնին սկսեց զգալ, ներկայացրեք Ալմա 18.12–35 հատվածները որպես ընթերցողի թատրոն: Ընտրեք չորս ուսանողների և յուրաքանչյուրին հանձնարարեք մի մաս: Թող մեկը ծառայի որպես պատմող, իսկ մյուս երեքին հանձնարարեք կարդալ Ամմոնի, թագավոր Լամոնիի և թագավորի ծառաներից մեկի խոսքերը: Կարող եք օգնել ուսանողներին պատրաստվել, նրանց մասեր հանձնարարելով նախօրոք, գուցե դասից մեկ օր առաջ կամ հենց դասը սկսելուց առաջ:
Հանձնարարեք չորս ուսանողների կարդալ իրենց մասերը Ալմա 18.12–15-ից: Խնդրեք դասարանին ընթացքում հետևել տեքստին իրենց սուրբ գրություններում, փնտրելով Լամոնիի վրա գործած Ամմոնի ծառայության ազդեցությունը:Հատված 15-ը կարդալուց հետո, դադարեցրեք ընթերցողի թատրոնը և խնդրեք ուսանողներին կիսվել իրենց գտածով:
-
Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ էր Լամոնին լուռ Ամմոնի առաջ: (Անհրաժեշտության դեպքում, օգնեք ուսանողներին հիշել, որ Լամոնին վախով էր լցված իր կատարած սպանությունների համար և անհանգստացած էր՝ կարծելով, որ Ամմոնը Մեծ Հոգին էր և եկել էր իրեն պատժելու:)
Շարունակեք ընթերցողի թատրոնը, հրավիրելով մասնակիցներին կարդալ իրենց դերերը Ալմա 18.16–21-ից: Խրախուսեք դասարանին փնտրել ապացույց, որ Աստծո զորությունն Ամմոնի հետ էր:
-
Ինչպե՞ս Աստծո Հոգին օգնեց Ամմոնին այս իրավիճակում:
-
Ի՞նչ էր ուզում Լամոնին իմանալ Ամմոնից:
-
Պատմության այս մասում ի՞նչ գիտեր Լամոնին Ամմոնի մասին: (Նա գիտեր, որ Ամմոնն աշխատում էր անսովոր ուժով և կարողանում էր իմանալ մյուս մարդկանց մտքերը:)
Ուսանողների ուշադրությունը հրավիրեք գրատախտակին գրված անավարտ մտքին.Երբ մենք հավատարմորեն ծառայում ենք ուրիշներին, …:
-
Հիմնվելով այսօր Ալմա17–18-ից ձեր սովորածի վրա, ինչպե՞ս կլրացնեիք այս նախադասությունը: (Ուսանողները կարող են պատասխանել տարբեր ձևերով: Նրանց պատասխաններն ամփոփելով, ավարտեք գրատախտակի վրա գրված միտքը հետևյալ ձևով. Երբ մենք հավատարմորեն ծառայում ենք ուրիշներին, մենք կարող ենք օգնել նրանց պատրաստվել ընդունելու ավետարանի ճշմարտությունները: )
Հրավիրեք մասնակիցներին կարդալ իրենց մասերը Ալմա 18.22–32-ից: Խնդրեք դասարանին հետևել՝ փնտրելով հատուկ ճշմարտություններ, որոնք Ամմոնը սովորեցրեց Լամոնիին: Դուք կարող եք առաջարկել ուսանողներին նշել այդ ճշմարտություններն իրենց սուրբ գրություններում: Ապա խնդրեք նրանց հաղորդել ճշմարտությունները, որոնք նրանք նշել են: Պատասխանները գրեք գրատախտակին:
Հրավիրեք մասնակիցներին կարդալ իրենց մասերը Ալմա 18.33–35 հատվածներում: Խնդրեք դասարանին փնտրել, թե ինչպես Ամմոնը բացատրեց թագավորի մտքերն իմանալու իր ունակությունը և թագավորի հոտերը պաշտպանելու իր կարողությունը: Ընթերցողի թատրոնն ավարտելուց հետո, մասնակիցներին շնորհակալություն հայտնեք նրանց օգնության համար: Հրավիրեք ուսանողներին հայտնել իրենց գտածները: Ուսանողներին օգնելու համար տեսնել, թե ինչպես Աստված օրհնեց Ամմոնին՝ Լամոնիին և նրա ժողովրդին ծառայելու համար, հարցրեք.
-
Որո՞նք են այն բաները, որոնք Ամմոնը կարողացավ անել, սակայն որոնք նրա բնական կարողությունից վեր էին:
Նշեք, որ երբ Ամմոնը ծառայում էր թագավոր Լամոնիին, նա նաև ծառայում էր Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Գրեք հետևյալը գրատախտակին. Երբ մենք հավատարմորեն ծառայում ենք Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին, …:
-
Հիմնվելով նրա վրա, ինչ սովորեցիք Ամմոնի օրինակից, ինչպե՞ս կլրացնեիք այս միտքը: (Ոսանողները գուցե տարբեր ձևերով պատասխանեն: Նրանց պատասխաններն ամփոփելու համար, լրացրեք գրատախտակի վրա գրված միտքը հետևյալ ձևով. Երբ մենք հավատարմորեն ծառայում ենք Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին, Նրա աշխատանքը կատարելու մեր ունակությունն աճում է: )
-
Ինչպե՞ս կարող է այս սկզբունքը վերաբերել մեկին, ով վախենում է կամ զգում է, թե հանձնարարությունը կամ պարտականությունը խիստ դժվար է:
-
Ե՞րբ եք զգացել, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսն օգնել են ձեզ կատարել Իրենց աշխատանքը: (Դուք կարող եք պատմել այն մասին, թե ինչպես են Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը մեծացրել ձեր ունակություններն Իրենց ծառայության մեջ: Կամ դուք կարող եք կիսվել մեկ ուրիշի կյանքից օրինակով:)
Այս սկզբունքը կիրառելու հարցում ուսանողներին օգնելու համար գրեք հետևյալ հարցերը գրատախտակին: Խնդրեք ուսանողներին այս հարցերից մեկի համար գրել իրենց պատասխանները:
Բացատրեք, որ Լամոնիին ուսուցանելիս Ամմոնի մոտեցումը Ալմա 18.36–39-ում օրինակ է այսօր միսիոներների կողմից օգտագործելու համար: Նա ուսուցանեց փրկագնման ծրագրի, ներառյալ՝ Արարման, Ադամի և Եվայի Անկման, և Հիսուս Քրիստոսի Քավության մասին: Խնդրեք ուսանողներին խորհել հետևյալ հարցի շուրջ.
-
Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է կարևոր ուսուցանել Արարման և Անկման մասին, երբ ուսուցանում ենք Հիսուս Քրիստոսի Քավության մասին:
Հրավիրեք որևէ ուսանողի կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ միտքը .
«Նախքան Քրիստոսի Քավությունը ըմբռնելը … մենք պետք է հասկանանք Ադամի Անկումը: Իսկ նախքան Ադամի Անկումը հասկանալը, մենք պետք է հասկանանք Արարումը: Փրկության ծրագրի այս երեք էական բաղադրիչները կապված են միմյանց հետ: …
… Քավության միջոցով հավերժական կյանքը հնարավոր դարձնելը Արարման գերագույն նպատակն է» (“The Atonement,” Ensign, Nov. 1996, 33, 35):
Եթե այս երեք վարդապետություններն արդեն գրատախտակին չեն, ավելացրեք դրանք այն ցուցակին, որ գրել եք ընթերցողների թատրոնի ժամանակ: Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ալմա 18.36–39: Խնդրեք դասարանին ընթացքում հետևել, փնտրելով Ամմոնի կողմից Լամոնիին ուսուցանած Արարման, Անկման և Քավության բաղադրիչները: Հանձնարարեք նրանց կիսվել իրենց գտածով:
-
Ինչպե՞ս կարող էին Արարման, Անկման և Քավության վարդապետություններն օգնել Լամոնիին հասկանալ Փրկչի կարիքը:
Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 18.40–43 և գտնել, թե Լամոնին ինչի համար աղոթեց ի պատասխան Ամմոնի ուսուցման: Դուք կարող եք խրախուսել ուսանողներին նշել Լամոնիի աղերսանքը:
-
Ի՞նչ ցույց տվեց Լամոնիի աղոթքն այն մասին, թե ինչ էր նա հասկացել իր և իր ժողովրդի վերաբերյալ: (Նա հասկացավ, որ նրանք մեղանչել էին և կարիք ունեին ներման:)
-
Ի՞նչ կարող ենք սովորել Լամոնիից այն բանի վերաբերյալ, թե ինչ է պատահում, երբ մենք հասկանում ենք, որ Փրկչի կարիքն ունեք: (Երբ ուսանողները պատասխանեն այս հարցին, օգնեք նրանց նշել հետևյալ սկզբունքը. Երբ մենք հասկանանք Փրկչի կարիքը մեզ համար, մենք կցանկանանք ապաշխարել: Դուք կարող եք հրավիրել ուսանողներին գրել այս սկզբունքը իրենց սուրբ գրություններում Ալմա 18.40–41 հատվածներիկողքին: Նշեք, որ չնայած ապաշխարության հետ կապված մեր անձնական փորձառությունները տարբերվում են, մենք բոլորս կարող ենք հետևել թագավոր Լամոնիի օրինակին, երբ անկեղծորեն խնդրում ենք Աստծո ողորմածությունը:)
Հրավիրեք ուսանողներին գրել հետևյալ հարցի իրենց պատասխանները.
-
Ի՞նչ կարող եք անել, որպեսզի հիշեք Փրկչի կարիքը: