Գրադարան
Դաս 84. Ալմա 21–22


Դաս 84

Ալմա 21–22

Նախաբան

Ամմոնի Եղբայր Ահարոնն ուսուցանեց Ամաղեկացիներին, բայց նրանք մերժեցին նրա ուղերձը Հիսուս Քրիստոսի Քավության վերաբերյալ: Ապա նա քարոզեց Միդդոնիում, որտեղ նա և նրա ընկերակիցներից մի քանիսը բանտարկվեցին: Նրանք հավատարիմ մնացին իրենց ձախորդության ժամանակ և շարունակեցին ավետարանով կիսվելու իրենց առաքելությունը, երբ Ամմոնը և թագավոր Լամոնին ապահովեցին նրանց ազատումը (Ալմա 22.15): Լամոնիի հայրն իմացավ, որ ապաշխարելով իր մեղքերից, նա կարող էր գալ Աստծո ճանաչմանը և, ի վերջո, ստանալ հավերժական կյանք:

Ուսուցանման առաջարկներ

Ալմա 21

Ահարոնը և նրա եղբայրները քարոզում են ավետարանը՝ չնայած փորձություններին և բանտարկությանը:

Հարցրեք ուսանողներին, թե նրանք երբևէ զգացել են, որ իրենք անում են իրենց լավագույնը պատվիրանները պահելու համար և, այնուամենայնիվ, դժվարություններ ունենում կամ հուսահատված զգում: Հրավիրեք նրանց նշել որոշ իրավիճակներ, որոնցում մարդիկ կարող են այդպես զգալ:

Բացատրեք, որ չնայած Ամմոնը հաջողություն ունեցավ Թագավոր Լամոնիին և նրա ժողովրդին ուսուցանելիս, Ահարոնն ու նրա ընկերակիցները վիթխարի ձախորդության հանդիպեցին երկրի ուրիշ մասում: Երբ ուսանողները ուսումնասիրեն Ահարոնի և նրա ընկերակիցների օրինակը, խրախուսեք նրանց փնտրել դասերը, որոնք կարող են օգնել նրանց, երբ նրանք մարտակոչերի հանդիպեն կամ հուսահատված զգան:

Գրեք հետևյալ հղումները գրատախտակին. Ալմա 21.1–4, Ալմա 21.5–8, Ալմա 21.9–11, Ալմա 21.12–15, և Ալմա 20.29–30.Բաժանեք դասարանը հինգ խմբի: Հանձնարարեք յուրաքանչյուր խմբին գրատախտակին գրված հատվածներից մեկը: Խնդրեք ուսանողներին պատրաստվել տալու իրենց հանձնարարված հատվածների համառոտ բովանդակությունը և նկարագրել որևէ դժվարություն, որոնց դիմացան Ահարոնն ու նրա ընկերակիցները: Մի քանի րոպե հետո յուրաքանչյուր խմբի ուսանողներից հրավիրեք կիսվել նրանով, ինչ գտել են: :

  • Ինչպե՞ս Ահարոնն ու նրա եղբայրները դիմացան իրենց փորձություններին:(Տես Ալմա 20.29, 21.9, 12, 15:)

  • Փորձություններից մեկը, որին հանդիպեց Ահարոնը, երբ ուսուցանում էր Ամաղեկացիներին, ընդդիմությունն էր (տես Ալմա 21.5–10): Ի՞նչ կարելի է անել, երբ ինչ-որ մեկը ցանկանում է վիճեարկել մեր կրոնը կամ մեր համոզմունքները:

Հիշեցրեք ուսանողներին այս դասի սկզբում գտնվող հարցը: Ահարոնն ու նրա եղբայրները տքնաջանորեն աշխատեցին անելու այնպես, ինչպես Տերն էր ուղղորդում նրանց, բայց և այնպես նրանք հանդիպեցին դժվարությունների: Խնդրեք ուսանողներին մտքում մտածել, թե ինչպես իրենք կզգային, եթե տանեին այն, ինչ Ահարոնն ու նրա ընկերակիցները տարան: Ի՞նչ կցանկանային անել հանուն ավետարանի՝ տնից հեռու տառապելուց և բանտարկվելուց հետո: Դուք կարող եք հարցնել նրանց, թե արդյոք կկամենայի՞ն տուն գնալ:

Գրատախտակին գրեք հետևյալ սկզբունքը. Եթե մենք հավատարմորեն դիմանանք փորձություններին, Տերը կօգնի մեզ անել Իր աշխատանքը: Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ալմա 21.16–17: Խնդրեք դասարանի մնացած մասին հետևել, նշելով, թե ինչպես Տերն օգնեց Ահարոնին և նրա եղբայրներին կատարել Իր աշխատանքը: Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց գտածով:

Ուսանողներին օգնելու համար կիրառել գրատախտակին գրված սկզբունքը, հարցրեք նրանց, թե ինչպիսի աշխատանքներ է Աստված այժմ պատրաստել նրանց համար անելու, և ի՞նչ մարտակոչերի նրանք կարող են հանդիպել՝ փորձելով իրականացնել այս աշխատանքը: (Դուք կարող եք նշել, որ բացի միսիոներական աշխատանքից, ուսանողները կարող են մասնակցել Աստծո աշխատանքին՝ հաճախելով Եկեղեցու ժողովներին, կատարելով կոչումներ և հանձնարարություններ, ծառայելով ուրիշներին, զորացնելով իրենց վկայությունները և դառնալով ավելի Քրիստոսանման:)

Հրավիրեք ուսանողներին կիսվել, թե ինչպես են իմացել, որ այն սկզբունքը, որ դուք գրել եք գրատախտակին, ճշմարիտ է: Դուք կարող եք կիսվել վկայությամբ, թե ինչպես է Տերն օգնում մեզ կատարել իր աշխատանքը, երբ մենք հավատարմորեն դիմանում ենք փորձություններին: Խնդրեք ուսանողներին մտածել ապագա դեպքերի օրինակների մասին, երբ իրենց կարծիքով, գուցե, կարիք լինի դիմանալու փորձությունների, երբ կատարեն Տիրոջ աշխատանքը:

Ամփոփեք Ալմա 21.18–23 հատվածները, բացատրելով, որ Ահարոնին և նրա եղբայրներին բանտից ազատելուց հետո, Ամմոնը և Լամոնին վերադարձան Իսմայիլի երկիրը, որտեղ նրանք շարունակեցին քարոզել ավետարանը: Լամոնին կրոնական ազատություն պարգևեց իր ժողովրդին:

Ալմա 22

Ահարոնը քարոզում է ավետարանը Լամոնիի հորը, ով հավատում է և ծնվում Աստծուց:

Գրատախտակին գրեք հետևյալ հարցերը.

Ինչո՞ւ եք կամենում ստանալ հավերժական կյանք:

Ի՞նչից կկամենայիք հրաժարվել, որպեսզի ստանայիք հավերժական կյանք:

Բացատրեք, որ «հավերժական կյանքը կամ վեհացումը սելեստիալ արքայության բարձրագույն աստիճանում տեղ ժառանգելն է, որտեղ մենք կապրենք Աստծո ներկայության մեջ և կշարունակենք մնալ որպես ընտանիքներ (տես ՎևՈՒ 131.1–4):… Այս պարգևը հնարավոր է դարձվում Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով» (Հավատքին հավատարիմ. ավետարանական վկայակոչում [2004], 52): Համառոտ պատմեք ուսանողներին, թե ինչու եք կամենում ստանալ հավերժական կյանք: Կարող եք ցույց տալ ձեր ընտանիքի լուսանկարը և Փրկչի որևէ նկար: Ապա խնդրեք ուսանողներին խորհել գրատախտակի հարցերի շուրջ, երբ միասին ուսումանսիրեք Ալմա 22 գլուխը:

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ալմա 22.1:

  • Ի՞չ եք հիշում Լամոնիի հոր մասին նախորդ դասից: (Դուք կարող եք հրավիրել որևէ ուսանողի ամփոփել Ալմա 20 գլուխը:)

  • Համաձայն Ալմա 20.27 հատվածի, ինչ խնդրեց Լամոնիի հայրը Ամմոնին անել: (Ուսուցանել իրեն:)

Ամփոփեք Ալմա 22.2–3 հատվածները, բացատրելով, որ չնայած Լամոնիի հայրը ցանկացավ տեսնել Ամմոնին և ուսուցանվել նրա կողմից, նա դեռևս ցանկանում էր սովորել, երբ, փոխարենը, Ահարոնը եկավ նրա մոտ:

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալԱլմա 22.5–6 հատվածները: Խնդրեք դասարանին հետևել՝ փնտրելով, թե ինչ էր թագավոր Լամոնիի հայրն ուզում իմանալ: Խնդրեք նրանց կիսվել իրենց գտածով:

Բաժանեք դասարանը փոքր խմբերի: Հրավիրեք խմբերին միասին կարդալ Ալմա 22.7–14 և վարդապետությունների ցուցակ կազմեք, որոնք Ահարոնն ուսուցանեց Լամոնիի հորը: (Օրինակ նրանք կարող են նշել, որ նա ուսուցանեց Արարման, Անկման և Քավության մասին:) Ցուցակները կազմելուց հետո, խնդրեք մի ուսանողի կիսվել դասարանի հետ իր խմբի վարդապետությունների ցուցակով: Կարող եք գրել ցուցակը գրատախտակին: Ապա հրավիրեք ուրիշ ուսանողների գրել որոշ լրացուցիչ վարդապետություններ, որոնք իրենց խմբերն են գրի առել:

  • Ինչպե՞ս են այս վարդապետությունները պատասխանում թագավորի հարցին Ալմա 22.6-ում:

Հրավիրեք ուսանողներին լուռ հետազոտել Ալմա 22.15, փնտրելով, թե թագավոր Լամոնիի հայրը ինչից էր հոժար հրաժարվել, որպեսզի ստանար ուրախություն և հավերժական կյանք:

  • Ի՞նչ մտքեր եք ունենում, երբ մտածում եք, թե թագավորն ինչից էր ուզում հրաժարվել:

Նշեք, որ չնայած թագավորը հոժար էր հրաժարվել բոլոր իր ունեցվածքից, Ահարոնն ուսուցանեց նրան մի ավելի մեծ զոհաբերության մասին, որ նա պետք է կատարեր: Հրավիրեք դասարանին բարձրաձայն կարդալ Ալմա 22.16: Խնդրեք դասարանին լսել, թե Ահարոնն ինչ ասաց թագավորին, որ նա պետք է աներ:

  • Ի՞նչ ասաց Ահարոնը, որ թագավորը պետք է աներ: (Ապաշխարեր իր մեղքերից և աղոթեր Աստծուն հավատքով:)

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ալմա 22.17–18: Խնդրեք դասարանին ընթացքում հետևել՝ փնտրելով թագավորի պատասխանը Ահարոնի հրահանգներին:

  • Ինչպե՞ս թագավորը ցույց տվեց հավերժական կյանք ստանալու իր ցանկությունը:

  • Ի՞նչ է նշանակում, ձեր կարծիքով, «հրաժարվելը» մեր մեղքերից: Ձեր կարծիքով, ինչո՞ւ է անհրաժեշտ ապաշխարելբոլոր մեր մեղքերից, ոչ միայն դրանցից մի քանիսից: (Օգնեք ուսանողներին հասկանալ, որ մարդուց ժամանակ է պահանջվում բոլոր իր մեղքերից ապաշխարելու համար:)

  • Ի՞նչ կարող ենք սովորել թագավոր Լամոնիի հորից՝ հավերժական կյանքի համար նախապատրաստվելու մասին: (Չնայած ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, հավաստիացեք, որ նրանք հասկանան հետևյալ ճշմարտությունը. Մենք պետք է հոժարակամ լինենք թողնելու բոլոր մեր մեղքերը, որպեսզի նախապատրաստվենք հավերժական կյանքին: Դուք կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն «Ես կհրաժարվեմ բոլոր իմ մեղքերից՝ քեզ գիտենալու համար» արտահայտությունը Ալմա 22.18-ում:)

Խնդրեք որևէ ուսանողի կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսի հետևյալ միտքը.

Երեց Դալլին Հ. Օուքս

«Հիսուս Քրիստոսի ավետարանը կոչ է անում մեզ փոխվել: «Ապաշխարեք» բառը ամենահաճախ հանդիպող ուղերձն է, և ապաշխարելը նշանակում է հրաժարվել բոլոր մեր սովորություններից՝ անձնական, ընտանեկան, էթնիկ և ազգային, որոնք հակադիր են Աստծո պատվիրաններին (“Repentance and Change,” Ensign կամ Liahona, Nov. 2003, 37):

Նշեք, որ որոշ մարդիկ կասկածում են, որ կարող են իսկապես ապաշխարել և փոխվել: Մյուսներն էլ կասկածում են, որ Տերը կների իրենց: Օգնելու համար այն ուսանողներին, ովքեր կարող են ունենալ նման մտահոգություններ, կարդացեք Երիտասարդ Կանանց գերագույն նախագահ Քույր Էլեյն Ս. Դալտոնի հետևյալ միտքը.

«Դուք ունե՞ք ինչ որ բան ձեր կյանքում, որը դուք պետք է փոխեք: Դուք կարող եք դա անել: Դուք կարող եք ապաշխարել ի շնորհիվ Փրկչի անսահման քավող զոհաբերության: Նա հնարավոր է դարձրել դա ձեզ և ինձ համար՝ փոխվել, կրկին դառնալ անարատ և մաքուր և դառնալ Իր նման: Եվ Նա խոստացել է, որ երբ մենք անենք դա, Նա այլևս չի հիշի մեր մեղքերն ու սխալները» («Այժմ է բարձրանալու և շողալու ժամանակը»Ensign կամ Լիահոնա, մայիս 2012, 124):

Բացատրեք, որ երբ մենք հավատք ենք գործի դնում և ապաշխարում մեր մեղքերից, մենք արժանի ենք դառնում ստանալու քահանյության արարողություններ և ուխտեր, որոնք օգնում են մեզ պատրաստվել հավերժական կյանքի համար:

Հրավիրեք ուսանողներին գրել տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում իրենց պատասխանները հետևյալ հարցերին: (Դուք կարող եք գրել հարցը գրատախտակին կամ կարդալ այն դանդաղ, որպեսզի ուսանողները կարողանան գրել:)

  • Ձեր սովորածի հիման վրա ասացեք, ի՞նչ է պահանջվում հավերժական կյանք ստանալու համար, ի՞նչ եք կարծում, Տերը կխնդրի ձեզ անել այսօր, որպեսզի դուք կարողանաք ավելի մոտենալ Իրեն:

Երբ ուսանողները բավականին ժամանակ ունենան և գրեն, հարցրեք.

  • Ի՞նչ ապացույց եք տեսնում, որ թագավորը դարձի էր եկել դեպի Տերը: (Հիշեցրեք, որ եթե նախկինում թագավորը պատրաստ էր սպանել իր սեփական որդուն, ապա այժմ նա պատրատ էր հրաժարվել իր ողջ թագավորությունից և իր բոլոր մեղքերից, որպեսզի ծնվեր Աստծուց:)

ԱմփոփեքԱլմա 22.19–21 հատվածները, բացատրելով, երբ թագավորը Հոգուց հաղթվեց, նրա ծառաները վազեցին և պատմեցին թագուհուն այն ամենը, ինչ պատահել էր: Նա բարկացավ և հրամայեց ծառաներին սպանել Ահարոնին և նրա եղբայրներին: Վախեցած Նեփիացի միսիոներների ուժից, ծառաները հրաժարվեցին: Թագուհին ևս վախեցավ, բայց վճռական էր Նեփիացիներին սպանել տալու հարցում: Նա հրամայեց ծառաներին գնալ և բերել մարդկանց՝ սպանելու Ահարոնին և նրա ընկերակիցներին:

Խնդրեք ուսանողներին լուռ կարդալԱլմա 22.22–26 , փնտրելով գործողություններ, որոնք Ահարոնն ու թագավորն արեցին, որպեսզի թագուհին և մյուսները կարողանային նույնպես դարձի գալ և զգալ ուրախություն: Եզրափակեք՝ կիսվելով ապաշխարության և Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով փոխված լինելու ձեր վկայությամբ:

սուրբ գրության սերտման պատկերանիշ Սուրբ գրության սերտման հատվածների կրկնություն

Երիտասարդները կարող են սովորել սուրբ գրություններն օգտագործել ավետարանական ճշմարտություններ ուսուցանելու համար: Ուսանողներին զույգերի բաժանեք և հրավիրեք յուրաքանչյուր զույգին պատրաստել մեկ կամ երկու րոպեանոց ներկայացում, որում նրանք ուսուցանում են մի հիմնական վարդապետություն, որը դուք նրանց հանձնարարել եք: Խնդրեք նրանց օգտագործել սուրբ գրության սերտման առնվազն մեկ հատված՝ վարդապետությունն ուսուցանելու համար: Խնդրեք նրանց օգտագործել բացատրություններ, օրինակներ, փորձառություններ և վկայություններ իրենց ուսուցման մեջ: Յուրաքանչյուր զույգի երկու ուսանողն էլ պետք է մասնակցեն ներկայացմանը: Պատրաստվելուն բավականաչափ ժամանակ հատկացնելուց հետո, խնդրեք երկու կամ երեք զույգի ուսուցանել դասարանին: Կարող եք խնդրել մյուս զույգերին կատարել իրենց ներկայացումները գալիք հոգևոր երեկոների կամ որևէ այլ կարճ դասից հետո:

Նշում. Եթե դուք ժամանակ չունեք այս միջոցառման համար, որպես այս դասի մաս, կարող եք օգտագործել այն մեկ ուրիշ օր: Կրկնության այլ վարժությունների համար տես հավելվածը այս ձեռնարկի վերջում:

Բացատրական և պատմական տեղեկություն

Ալմա 21․16-17 «Նրանք բերեցին շատերին ճշմարտության իմացությանը»:

Ահարոնը և նրա ընկերակիցները դիմացան շատ դժվարությունների նախքան կարողացան օգնել ուրիշներին դառնալ դեպի Տերը: Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ուսուցանել է.

«Հսկայական խնդիր է հասնելը, ուսուցանելը, դիպչելը մեր Հոր թանկարժեք հոգիներին, որոնց մեր Հայրը պատրաստել է Իր ուղերձի համար: Հաջողությունը հազվադեպ է hեշտ լինում: Սովորաբար, դրան նախորդում են արցունքներ, փորձություններ, վստահություն և վկայություն» (“Tears, Trials, Trust, Testimony,” Ensign, May 1987, 43):

Ալմա 22․18 «Ես կհրաժարվեմ իմ բոլոր մեղքերից՝ քեզ գիտենալու համար»:

Լամոնիի հոր նման, մենք պետք է հոժար լինենք զոհաբերել բոլոր բաները Աստծուց ծնվելու համար: Հավատքի մասին քարոզներում մենք սովորում ենք մեր հավերժական առաջընթացի մեջ զոհաբերության կարևորության մասին.

«Եկեք այստեղ նկատի առնենք, որ այն կրոնը, որը չի պահանջում բոլոր բաների զոհաբերությունը, երբեք բավականաչափ ուժ չի ունենա առաջացնելու անհրաժեշտ հավատք՝ ի կյանք և ի փրկություն, քանի որ մարդու առաջին գոյությունից սկսած, կյանքի վայելքի և փրկության համար հավատքը երբեք չի կարող ձեռք բերվել առանց բոլոր երկրային բաների զոհաբերության: Այս և միայն այս զոհաբերության միջոցով է, որ Աստված կարգել է, որ մարդիկ իսկապես իմանան, որ իրենք անում են այն բաները, որոնք գոհացուցիչ են Աստծո աչքում: Երբ մարդ զոհաբերում է բոլոր բաները, որ ինքն ունի, հանուն ճշմարտության, նույնիսկ, չխնայելով իր կյանքը և հավատալով, որ Աստծո առջև կանչվել է կատարելու այս զոհաբերությունը, որովհետև ցանկանում է կատարել Նրա կամքը, նա իսկապես գիտի անկասկած, որ Աստված ընդունում է և կընդունի իր զոհաբերությունը և մատուցումը, և որ նա զուր չի որոնել և ոչ էլ զուր կորոնի Նրա դեմքը: Այս հանգամանքների ներքո նա կարող է ձեռք բերել անհրաժեշտ հավատք իր համար, որպեսզի կառչի հավերժական կյանքից» (Lectures on Faith [1985], 69):

Ալմա 22․18 «Նա զարկվեց, կարծես թե մեռած լիներ»:

Թագավորը «զարկվեց, կարծես թե մեռած լիներ» (Ալմա 22.18), երբ ստացավ Հոգու դրսևորումը, որն այնքան հզոր էր, որ այն ստիպեց նրան կորցնել ֆիզիկական ուժը: Նա մի փորձառություն ունեցավ, որը նման էր իր որդի Լամոնիի փորձառությանը, որը, կարծես, մահացած էր, բայց որն իրականում զգացել էր «Աստծո փառքի լույսը» այն աստիճան, որ այն «հաղթել էր նրա բնական կառուցվածքը, և նա տարված էր Աստծով» (Ալմա 19.6):