Դաս 85
Ալմա 23–24
Նախաբան
Իր դարձից հետո Լամանացիների թագավորը կրոնական ազատություն հայտարարեց իր ժողովրդի մեջ: Այս հայտարարությունը թույլ տվեց Ահարոնին և նրա եղբայրներին քարոզել ավետարանը և հաստատել եկեղեցիներ Լամանական քաղաքներում: Հազարավոր Լամանացիներ դարձի եկան և երբեք չուրացան: Դարձի եկած այս Լամանացիները ուխտ կապեցին՝ վար դնել իրենց պատերազմի զենքերը, և նրանք տարբերակեցին իրենց ուխտ չկապած Լամանացիներից՝ իրենց կոչելով Անթի Նեփի Լեքիներ: Երբ դարձի չեկած Լամանացիները հարձակվեցին նրանց վրա, որոշ Անթի Նեփի Լեքիներ զոհաբերեցին իրենց կյանքը՝ իրենց ուխտը պահելու համար:
Նշում. 83- րդ դասում, դուք, հնարավոր է, խրախուսել եք ուսանողներին թույլ տալ, որ իրենց վկայությունները և արդար օրինակները ազդեն ուրիշների վրա, ինչպես քարն է ճողոփյուն առաջացնում ջրափոսում: Եթե կատարել եք այդ վարժությունը, կարող եք սկսել այս դասը՝ ուսանողներին խնդրելով պատմել իրենց ջանքերի մասին:
Ուսուցանման առաջարկներ
Ալմա 23
Հազարավոր Լամանացիներ դարձի են գալիս դեպի Տերը
Գրատախտակին նկարեք երկու մարդկանց նկար (բավական է պարզ նկարել ուրվագծերը): Ապա կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթի հետևյալ միտքը: Խնդրեք դասարանին լսել Երեց Ռիչարդ Սքոթի երկու տարբեր տեսակի մարդկանց նկարագրությունները:
«Մեզանից յուրաքանչյուրը նկատել է, թե ինչպես որոշ անձնավորություններ կյանքում հետևողականորեն ճիշտ գործեր են կատարում: Նրանք երջանիկ են երևում, նույնիսկ, կյանքով խանդավառված: Երբ դժվարին ընտրություններ պետք է արվեն, նրանք, թվում է, անպայմանորեն ճիշտն են ընտրում, չնայած առկա գայթակղիչ տարբերակների: Մենք գիտենք, որ նրանք ենթակա են գայթակղության, բայց նրանք, թվում է, անտեղյակ են դրանցից: Նմանապես մենք նկատում ենք, թե ինչպես ուրիշներն այնքան էլ քաջարի չեն այն որոշումներում, որոնք ընդունում են: Հզոր հոգևոր միջավայրում նրանք վճռում են ավելի լավ գործել, փոխել իրենց կյանքի ընթացքը, մի կողմ դնել վնասակար սովորույթները: Նրանք շատ անկեղծ են փոխվելու իրենց վճռականության մեջ, սակայն շուտով վերադառնում են դառնում այն բաները, որոնց վճռել էին վերջ տալ:
Ո՞րն է տարբերությունը այս երկու խմբերի միջև: Ինչպե՞ս կարող եք հետևողականորեն ճիշտ ընտրություններ կատարել: (“Full Conversion Brings Happiness,” Ensign, May 2002, 24):
Հարցրեք ուսանողներին, թե ինչպես նրանք կարող են անվանել գրատախտակի վրա նկարած երկու կերպարներին, հիմնվելով Երեց Սքոթի մեկնաբանությունների վրա: Պիտակավորեք գրատախտակի մեկ կերպարին որպես Հավատարիմներ, իսկ մյուսին՝ Անհետևողականներ: Հարցրեք ուսանողներին, թե ինչպես նրանք կպատասխանեին Երեց Սքոթի հարցերին.
-
Ո՞րն է տարբերությունը այս երկու խմբերի միջև:
-
Ինչպե՞ս կարող եք հետևողականորեն ճիշտ ընտրություններ կատարել:
Երբ դասարանը ուսումանսիրում է Ալմա 23–24, քաջալերեք ուսանողներին մտածել այն մասին, թե ինչն է դրդում Եկեղեցու շատ անդամների ճշմարիտ և հավատարիմ մնալ կյանքի ողջ ընթացքում:
Ամփոփեք Ալմա 23.1–5 հատվածները, բացատրելով, որ Լամանացիների թագավորը դարձի գալուց հետո մի հռչակագիր ուղարկեց ժողովրդին՝ հայտարարելով, որ նրանք պետք է թույլ տան Ահարոնին և նրա եղբայրներին քարոզել Աստծո խոսքը ողջ երկրում՝ առանց խոչընդոտների և առանց նրանց վնաս պատճառելու:
Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ալմա 23.6 : Խնդրեք դասարանին ընթացքում հետևել՝ որոնելով երկու բաներ, որոնք առաջացրեցին Լամանացիների դարձը: Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց գտածով:
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ էր կարևոր, որ Ամմոնը և նրա եղբայրները ուսուցանեցին Լամանացիներին «համաձայն մարգարեության և հայտնության հոգու»:
-
Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է նշանակում՝ «Աստծո զորությունը հրաշքներ գործեց» Լամանացիների մեջ արտահայտությունը:
-
Ե՞րբ եք զգացել, որ Աստծո զորությունն օգնում է ձեզ դարձի գալ: Ե՞րբ եք տեսել, որ Աստծո զորությունն օգնի մեկ ուրիշին դարձի գալ:
Հրավիրեք ուսանողներին կրկին կարդալ Ալմա 23.6, գտնելով արտահայտություններ, որոնք նկարագրում են Լամանացիներին, ովքեր հավատացին Ամմոնի և նրա եղբայրների քարոզներից: (Հավաստիացեք, որ ուսանողները հասկանում են, որ այդ Լամանացիրները «դարձի էին եկել դեպի Տերը», ոչ թե՝ դեպի Եկեղեցին կամ միսիոներները, ովքեր ուսուցանում էին նրանց: Հավաստիացեք նաև, որ ուսանողները տեսնեն, որ այս մարդիկ «երբեք չուրացան»: Գրեք Դարձի եկած առ Տերը և Երբեք չուրացան արտահայտությունները գրատախտակին կերպարի տակ, որն անվանված էՀավատարիմ:)
-
Երբ հանդիպում ենք դժվար հանգամանքների և ձախորդության, ինչո՞ւ է կարևոր, որ մենք դարձի եկած լինեք դեպի Տերը, ոչ թե՝ այլ մարդկանց կամ գաղափարները:
Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 23.7, 16–18, փնտրելով խոսքեր և արտահայտություններ, որոնք ապացույց են տալիս Լամանացիների դարձի մասին: Խնդրեք ուսանողներին կիսվել իրենց գտածով: Դուք կարող եք այս խոսքերն ու արտահայտությունները գրել գրատախտակին Հավատարիմ անունով պատկերի ներքևում: Ուսանողներին օգնելու համար շարունակել այս հատվածները վերլուծելը, կարող եք ուղղել հետևյալ հարցերը.
-
Ինչպե՞ս էր նոր անվանը ձգտելու մարդկանց ցանկությունն ապացուցում, որ նրանք փոխվել էին:
-
Ինչպե՞ս կարող են նրանք, ովքեր դարձի են եկել այսօր, «զանազանվել» մյուսներից:
-
Համաձայն Ալմա 23.18-ի, դարձի եկած Լամանացիները դարձան աշխատասեր և բարեկամական տրամադրված Նեփիացիների հանդեպ: Երբ որևէ մարդ փորձում է ապաշխարել կամ փոխել իր կյանքը, ինչպե՞ս կարող է նրա համար օգտակար լինել դարձի եկած ուրիշ մարդկանց հետ հաղորդակցվելը:
Գրեք հետևյալ խոսքերը գրատախտակին. Դարձի գալ նշանակում է՝ …:
Հրավիրեք ուսանողներին ամփոփել այն, ինչ սովորել են Ալմա 23-ում, լրացնելով գրատախտակի վրայի միտքը: Ուսանողները, հնարավոր է, օգտագործեն տարբեր խոսքեր իրենց պատասխաններում, բայց նրանք պետք է արտահայտեն հետևյալ ճշմարտությունը. Դարձը նշանակում է փոխվելը և նոր մարդ դառնալը Աստծո զորության միջոցով: Լրացրեք միտքը գրատախտակի վրա:
Ուսանողների ուշադրությունը հրավիրեք գրատախտակի Հավատարիմ և Անհետևողական բառերի վրա: Խրախուսեք նրանց մտածել, թե որ տերմինն է լավագույնս նկարագրում նրանց դարձի աստիճանը:
Ալմա 24
Անթի Նեփի Լեքիները ուխտ են կապում, որ երբեք կրկին պատերազմի զենքեր չվերցնեն:
Հրավիրեք ուսանողներին մտքում մտածել, թե երբևէ որոշել են խուսափել որոշակի սխալ կամ մեղք կրկնելուց, բայց հետագայում կրկին գործել այդ սխալը կամ մեղքը: Բացատրեք, որ եթե նրանք զգացել են դա, նրանք պետք է շարունակեն փորձել բարեփոխվել: Երբ նրանք ուսումնասիրեն Ալմա 24, նրանք կսովորեն ճշմարտություններ, որոնք կօգնեն նրանց:
Ամփոփեք Ալմա 24.1–5 հատվածները, բացատրելով, որ Ամաղեկացիները և Ամուղոնացիները, ովքեր նախկինում Նեփիացիներ էին, շատ Լամանացիների զայրույթի դրդեցին իրենց թագավորի և մյուս Անթի Նեփի Լեքիների դեմ: Իրենց զայրույթի մեջ այս Լամանացիները պատրաստվեցին հարձակում գործել Անթի Նեփի Լեքիների վրա: Կռվի այդ պահին Անթի Նեփի Լեքիների թագավորը մահացավ: Թագավորությունն անցավ նրա որդիներից մեկին: Ամմոնը հավաքեց նոր թագավորին և Լամոնիին և մյուսներին՝ խորհրդակցելու միմյանց հետ և որոշելու, թե ինչպես պաշտպանվեն Լամանացիների դեմ:
Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 24.6, փնտրելով, թե Անթի Նեփի Լեքիները ինչ էին որոշել, որ չպետք է անեին: Երբ ուսանողները կիսվեն իրենք գտածով, մի քանի ուսանողների խնդրեք հերթով բարձրաձայն կարդալ Ալմա 24.7–10, 12–14 հատվածները: Հանձնարարեք դասարանին ընթացքում հետևել, լսելով, թե ինչ տարբեր եղանակներով էր Անթի Նեփի Լեքիների թագավորն արտահայտում իր երախտագիտությունը նրա համար, որ Աստված օրհնել էր իրենց:
-
Համաձայն Ալմա 24.9-ի, ո՞րն էր Անթի Նեփի Լեքիների մեղքերից մեկը, որը նախկինում նրանք գործել էին:
-
Համաձայն Ալմա 24.13-ի, ինչո՞ւ նրանք հրաժարվեցին ճակատամարտել:
Դասարանը երկու խմբի բաժանեք: Հրավիրեք առաջին խմբին կարդալԱլմա 24.11, 15, փնտրելով արտահայտություններ, որոնք արտահայտում են Անթի Նեփի Լեքիների ապաշխարելու ջանքերը: Խնդրեք երկրորդ խմբին կարդալ Ալմա 24.16–19, փնտրելով այն, ինչ Անթի Նեփի Լեքիները արեցին, որ իրենց մաքուր պահեին: Ուսանողներին կարդալու համար բավականաչափ ժամանակ տրամադրելուց հետո, հրավիրեք նրանց կիսվել իրենց գտածով: Դուք կարող եք օգտագործել հետևյալ հարցերը՝ լրացուցիչ գաղափարներ առաջ բերելու համար.
-
Ի՞նչ եք կարծում, ի՞նչ ի նկատի ուներ թագավորը, ասելով. «Սա այն ամենն է, ինչ մենք կարող էինք անել … ապաշխարելու համար»(Ալմա 24.11): (Այս արտահայտությունը նկարագրում է իրենց մեղքերից ապաշխարելու Անթի Նեփի Լեքիների մեծ ջանքերն ու վճռականությունը:)
-
Վկայություն բառը երեք անգամ հայտնվում է Ալմա 24.15–16, 18 հատվածներում: Ինչպե՞ս նրանց զենքերի թաղումը խորը փոսի մեջ ծառայեց որպես վկայություն: (Այն ցույց տվեց մյուս մարդկանց և Աստծուն, որ նրանք իսկապես թողել էին իրենց մեղքերը:)
Հրավիրեք որևէ ուսանողի կարդալ Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալի հետևյալ միտքը.
«Թողնելով մեղքը մարդ չի կարող ցանկանալ ավելի լավ պայմաններ: … Նա պետք է համոզված լինի ոչ միայն, որ թողել է մեղքը, այլ որ նա փոխել է մեղքը շրջապատող իրավիճակը: Նա պետք է խուսափի այն վայրերից, վիճակներից ու հանգամանքներից, որտեղ տեղի է ունեցել մեղքը, որովհետև այն կարող է ամենայն հավանականությամբ նորից կրկնվել: Նա պետք է թողնի այն մարդկանց, ում հետ գործել է մեղքը: Նա գուցեև չատի ներգրավված մարդկանց, բայց նա պետք է խուսափի նրանցից և այն ամենից, ինչ կապված է մեղքի հետ» (The Miracle of Forgiveness [1969], 171–72):
-
Ի՞նչ արեցին Անթի Նեփի Լեքիները խուսափելու համար այն պայմաններից և մարդկանցից, ովքեր կարող էին նրանց գայթակղել կրկնել նախկին մեղքերը:
Դուք կարող եք ուսանողներին մեկ րոպե ժամանակ տալ մտածելու, թե արդյոք կան որևէ հանգամանքներ նրանց կյանքում, որոնք նրանք պետք է փոխեն, որպեսզի ապաշխարեն և թողնեն մեղքը, որի դեմ նրանք պայքարում են:
Գրեք հետևյալը գրատախտակին. Եթե մենք … , Աստված կ …:
Խնդրեք ուսանողներին վերանայել Ալմա 24.10–18 հատվածները, որոնելով ուղիներ, որոնցով կկարողանան լրացնել գրատախտակի վրայի միտքը: (Դուք կարող եք առաջարկել, որ ուսանողները գրեն իրենց սուրբ գրություններում հետևյալ նմանատիպ միտքը. Եթե մենք անենք այն ամենը, ինչ կարող ենք՝ ապաշխարելու համար, Աստված կվերցնի մեր հանցանքը և կօգնի մեզ մաքուր մնալ:)
Կրկին հղում կատարեք Ալմա 24.17-ին:
-
Որո՞նք են ապստամբության զենքերի մի քանի օրինակները (տես Ալմա 23.7), որոնք մարդիկ կարող են վար դնել կամ թաղել, երբ նրանք դարձի են գալիս դեպի Տերը: (Օգնեք ուսանողներին տեսնել, որ ապստամբության այդ զենքերը կարող են ներառել մեղսավոր վարվելակերպ կամ գործողություններ, որոնցից մարդիկ պետք է հրաժարվեն, որպեսզի դարձի գան դեպի Տերը:)
Հրավիրեք որևէ ուսանողի կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ միտքը.
«Ապաշխարելը տևում է նույնքան, որքան ձեզանից պահանջվում է ասել. «Ես կփոխվեմ» և կանեմ դա: Իհարկե, կլինեն խնդիրներ լուծելու և փոխհատուցումներ կատարելու: Դուք կարող եք լավ անցկացնել, իրականում ավելի լավ կլինի անցկացնեք, ձեր կյանքի մնացած մասը՝ ապացուցելով ձեր ապաշխարությունը՝ իր մնայունությամբ» (“For Times of Trouble,” New Era, Oct. 1980, 11–12):
Խնդրեք ուսանողներին բացատրել այն գործողությունները, որոնք որևէ երիտասարդ տղամարդ կամ երիտասարդ կին կարող է կատարել խուսափելու համար հետևյալ մեղքերից յուրաքանչյուրը կրկնելուց՝ Իմաստության խոսքը խախտելը, պոռնոգրաֆիա նայելը և անգութ լինելը քրոջ կամ եղբոր հանդեպ:
Հրավիրեք ուսանողներին պատկերացնել, թե ինչպես կարող էին զգալ Անթի Նեփի Լեքիները, երբ իրենց զենքերը թաղելուց հետո, նրանք իմացան, որ մի Լամանական բանակ գալիս էր հարձակվելու իրենց վրա: Խնդրեք ուսանողներին մտածել այս իրավիճակի մասին, երբ նրանք մտքում կարդան Ալմա 24.20–22 :
Գրեք հետևյալ ճշմարտությունը գրատախտակին. Երբ մենք պահում ենք մեր ուխտերը, մենք կարող ենք օգնել ուրիշներին դարձի գալ: Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Ալմա 24.23–27 : Խնդրեք, որ դասարանը ընթացքում հետևի, որոնելով խոսքերն ու արտահայտությունները, որոնք ուսուցանում են գրատախտակի վրա գրված սկզբունքը:
-
Ինչպե՞ս է այս պատմությունն ազդում ուխտերը պահելու ձեր ցանկության վրա:
-
Ի՞նչ կարող ենք անել մենք՝ Տիրոջ հետ կապած ուխտերը պահելու մեր ցանկությունն ուժեղացնելու համար:
Հրավիրեք ուսանողներին կիսվել որոշ փորձառություններով, որ իրենք ունեցել են գրատախտակի վրա գրված սկզբունքի հետ կապված: Եզրափակեք, կիսվելով այս դասում ուսուցանվող սկզբունքների մասին ձեր վկայությամբ: