Դաս 87
Ալմա 27–29
Նախաբան
Երբ Լամանացիները հաջողություն չունեցան Նեփիացիների վրա իրենց հարձակումներում, նրանք իրենց զայրույթը թափեցին Անթի Նեփի Լեքիների վրա: Անթի Նեփի Լեքիների ուխտի պատճառով, որ նրանք արել էին, որ էլ երբեք ուրիշների արյունը չհեղեն, նրանք հրաժարվեցին զենք վերցնել իրենց պաշտպանելու համար: Ամմոնը Անթի Նեփի Լեքիներին տարավ Զարահեմլա, որտեղ նրանք պաշտպանություն ստացան Նեփիացիներից և հայտնի դարձան որպես Ամմոնի ժողովուրդ: Երբ Նեփիացիները պաշտպանեցին Ամմոնի ժողովրդին Լամանացիներից, հազարավոր Նեփիացիներ և Լամանացիներ ոչնչացան ճակատամարտում: Չնայած Նեփիացիների վշտին, որ նրանք զգում էին իրենց սիրելիների մահվան պատճառով, շատերը հույս և ուրախություն գտան Տիրոջ խոստման մեջ, որ արդարները պիտի «բարձրացվեն՝ ապրելու Աստծո աջ կողմում, երբեք չվերջացող երջանկության մի վիճակում» (Ալմա 28.12):
Ուսուցանման առաջարկներ
Ալմա 27:
Ամմոնը Անթի Նեփի Լեքիի ժողովրդին առաջնորդում է դեպի ապահովություն՝ Նեփիացիների հետ:
Խնդրեք ուսանողներին ձեռք բարձրացնել, եթե նրանք երբևէ որևէ մեկին խոստում են տվել, իսկ հետո խախտել այդ խոստումը: Ապա խնդրեք նրանց բարձրացնել իրենց ձեռքերը, եթե նրանք խոստում են տվել ինչ որ մեկին և ապա պահել այն:
-
Ինչպե՞ս եք զգում այն մարդկանց հանդեպ, ովքեր պահում են իրենց խոստումները: Ինչո՞ւ:
-
Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս է Տերը զգում նրանց հանդեպ, ովքեր պահում են իրենց խոստումներն Իր հանդեպ:
Ներկայացրեք Ալմա 27 գլուխը՝ բացատրելով, որ Լամանացիները Նեփիացիներին կործանելու անհաջող փորձ կատարելուց հետո հարձակվեցին Անթի Նեփի Լեքիների վրա՝ այն Լամանացիների, ովքեր դարձի էին եկել Ամմոնի և նրա եղբայրների ծառայության միջոցով: Խնդրեք ուսանողներին վերհիշել, թե ինչ արեցին Անթի Նեփի Լեքիները ցույց տալու Տիրոջը, որ իրենք պահելու էին իրենց ուխտերը երբեք այլևս «զենքեր չէին օգտագործելու … մարդու արյուն թափելու համար» (Ալմա 24.18): (Նրանք թաղեցին իրենց պատերազմի զենքերը:) Պարզելու համար, թե ինչպես էին Անթի Նեփի Լեքիները վճռական իրենց խոստումը պահելիս, հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ալմա 27.2–3 : (Կարող եք առաջարկել նաև, որ ուսանողները կարդան Ալմա 24.18–19 և գրել այդ հղումը Ալմա 27.3 հատվածի լուսանցքի մոտ:)
-
Եթե դուք լինեիք Անթի Նեփի Լեքիներից մեկը, որքա՞ն դժվար կլիներ ձեզ համար պահել ձեր ուխտը և չգնալ պատերազմելու պաշտպանելու ձեզ և ձեր սիրելիներին:
Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 27.4–10, որոնելով, թե Ամմոնն ինչ առաջարկեց անել պաշտապանելու համար Անթի Նեփի Լեքիներին և օգնելու նրանց պահել իրենց ուխտերը: Խնդրեք որևէ ուսանողի ամփոփել այս հատվածը:
Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ալմա 27.11–12, և խնդրեք դասարանին փնտրել այն հրահանգը, որն Ամմոնը ստացավ Տիրոջից: Բացատրեք որ Անթի Նեփի Լեքիները հետևեցին Ամմոնին, գնալով Զարահեմլա (տես Ալմա 27.13–15): (Դուք կարող եք նաև ամփոփել Ալմա 27.16–19, նշելով, որ այս հանգամանքների ներքո էր, որ Ամմոնը և Մոսիայի մյուս որդիները հանդիպեցին Ալմային, ինչպես պատմվում է Ալմա 17.1–4 հատվածներում:)
Բացատրեք, որ Նեփիացիների գլխավոր դատավորը հարցրեց ժողովրդին, թե նրանք կկամենային թույլ տալ Անթի Նեփի Լեքիներին ապրել իրենց մեջ: Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 27.22–24, որոնելով գլխավոր դատավորի հայտարարությանը տրված Նեփիացիների պատասխանը:
-
Ըստ Նեփիացիների, ինչպե՞ս էին նրանք օգնելու Անթի Նեփի Լեքիներին:
-
Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ էին Նեփիացիները կամենում պաշտպանել իրենց նախկին թշնամիներին:
Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 27.26 պարզելու, թե ինչպես էին Նեփիացիները սկսել կոչել Անթի Նեփի Լեքիներին:
Խնդրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Ալմա 27.27–30: Հանձնարարեք դասարանին ընթացքում հետևել, որոնելով, թե Ամմոնի ժողովուրդն ինչով հայտնի դարձավ: Հրավիրեք ուսանողներին հաղորդել իրենց գտածը:
-
Ի՞նչն է Ամմոնի ժողովրդի մեջ ձեզ վրա տպավորություն գործում: Ինչո՞ւ:
-
Ի՞նչ են Ալմա 27.27–30 հատվածներն ուսուցանում դեպի Տերը դարձի եկած լինելու և պատվիրանները պահելու միջև փոխհարաբերության մասին: (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, բայց նրանք պետք է ցույց տան, որ իրենք հասկանում են հետևյալ ճշմարտությունը.Երբ մենք լիովին դարձի եկած ենք լինում դեպի Տերը, մենք պահում ենք ուխտերը, որ կապել ենք Նրա հետ: Դուք կարող եք գրել այս սկզբունքը գրատախտակին:)
-
Ձեր կյանքում ո՞վ է այս սկզբունքի օրինակ հանդիսանում:
Ալմա 28
Նեփիացիները պարտության են մատնում Լամանացիներին մի մեծ ճակատամարտում:
Նշեք, որ չնայած շատ Նեփիացիներ հավատարիմ էին, նրանք, այնուամենայնիվ, դիմակայում էին դժվարին փորձությունների:
Բացատրեք, որ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը կիսվեց իր երիտասարդության ժամանակ ունեցած մի փորձառությամբ: Երկրորդ Համաշխարհային Պատերազմում իր ընկերոջ Արթուր Փաթնի մահվան մասին լսելուց հետո, երիտասարդ Թոմաս Մոնսոնը գնաց այցելելու Արթուրի մորը, որն Եկեղեցու անդամ չէր: Նա հետագայում վերհիշում էր.
«Տիկին Փաթընի կյանքում հանգչեց մի լույս: Նա խարխափում էր լիակատար խավարում և խորը հուսահատության մեջ:
Աղոթքը սրտումս ես մոտեցա Փաթընի տան ծանոթ արահետին, մտորելով, թե ինչ մխիթարության խոսքեր կարող էին գալ մի սովորական տղայի շուրթերից:
Դուռը բացվեց և Տիկին Փաթընը գրկեց ինձ ինչպես իր սեփական որդուն: Տունը դարձել էր աղոթատուն վշտահար մոր համար և, լինելով ավելի քան անհամապատասխան մի պատանի, ծնկի իջա աղոթելու:
Երբ ոտքի կանգնեցինք, Տիկին Փաթընը սևեռուն նայեց աչքերիս մեջ և խոսեց. «Թոմի, ես ոչ մի եկեղեցու չեմ պատկանում, բայց դու պատկանում ես: Ասա ինձ, արդյոք Արթուրը կրկին կապրի՞» (“Mrs. Patton—the Story Continues,” Ensign կամ Liahona, Nov. 2007, 22):
-
Ինչպե՞ս կպատասխանեիք Տիկին Փաթընի հարցին:
Կարդացեք Նախագահ Մոնսոնի պատասխանը.
«Իմ ունակությունների լավագույնով ես վկայեցի նրան, որ Արթուրն իսկապես կրկին կապրի» (“Mrs. Patton—the Story Continues,” 22):
-
Ինչպե՞ս է փրկության ծրագրի իմացությունը փոխում նրանց տեսադաշտը, ում սիրելիները մահանում են:
Խնդրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Ալմա 28.1–3: Խնդրեք դասարանին փնտրել այն գինը, որ Նեփիացիները վճարեցին՝ օգնելու Ամմոնի ժողովրդին պահել իրենց ուխտերը: Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 28.4–6 հատվածները, փնտրելով, թե ինչպես մահը՝ այդպիսի քանակով, ազդեց Նեփիացիների վրա: Խնդրեք ուսանողներին հետազոտել Ալմա 28.11–12, գտնելով պատճառները, թե ինչու որոշ մարդիկ կարող է զգան վախ, երբ սիրելիները մահանում են, մինչդեռ ուրիշները կարող է զգան հույս:
-
Ինչո՞ւ որոշ մարդիկ կարող է վախ զգան, երբ սիրելիները մահանում են:
-
Ինչո՞ւ որոշ մարդիկ կարողանում են հույս զգալ, երբ սիրելիները մահանում են: (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, բայց նրանք պետք է արտահայտեն, որ երբ մենք հավատք ունենք Հիսուս Քրիստոսի և Տիրոջ խոստումների հանդեպ, մենք կարող ենք ունենալ հույս և ուրախություն մահվան դեպքերում: )
Գրեք հետևյալ անավարտ նախադասությունը գրատախտակին. Եվ այսպիսով մենք տեսնում ենք …
Հարցրեք ուսանողներին, թե ինչպես նրանք կավարտեին նախադասությունը, հիմնվելով նրա վրա, ինչ սովորեցին Ալմա 28 գլխում:
Ուսանողներին պատասխանելու համար ժամանակ տրամադրելուց հետո հրավիրեք որևէ ուսանողի կարդալԱլմա 28.13–14 : Հանձնարարեք ուսանողներին համեմատել իրենց պատասխանները այն սկզբունքների հետ, որոնք ուսուցանվում են այս հատվածներում: (Դուք կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն «և այսպիսով մենք տեսնում ենք» արտահայտությունը, երբ ամեն անգամ այն հայտնվում է այս հատվածներում: Բացատրեք, որ Մորմոնը հաճախ օգտագործում է այս արտահայտությունը՝ ներկայացնելու այն կարևոր դասերը, որոնք մենք կարող ենք սովորել Մորմոնի Գրքի պատմություններից:)
-
Ի՞նչ կարդացիք Ալմա 27–28-ում, որ օժանդակում են «և այսպիսով մենք տեսնում ենք» Մորմոնի դրույթներին:
-
Ե՞րբ եք տեսել ինչ որ մեկին, ով Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի շնորհիվ հույսով է վերաբերվել իր կամ իր սիրելիի մահին:
-
Ինչպե՞ս կարող եք բացատրել հարությունը, օգնելով ինչ որ մեկին հույս ունենալ իր սեփական կամ սիրելիներից մեկի մահվան դեպքում:
Ալմա 29
Ալման փառավորվում է, հոգիներ բերելով դեպի Աստված:
Ասացեք ուսանողներին, որ Ալմա 29-ը պարունակում է Տիրոջ ձեռքերում գործիք լինելու Ալմայի արտահայտած ցանկությունը: Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ալմա 29.1–3 հատվածները: Հանձնարարեք դասարանին փնտրել, թե ինչ Ալման կաներ, եթե նա կարողանար ունենալ «[իր] սրտի իղձը»: (Նա «ապաշխարություն կաղաղակեր ամեն ժողովրդի:)
-
Համաձայն Ալմա 29.2 հատվածի, ինչո՞ւ Ալման ցանկացավ այդ:
Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 29.4–5 , փնտրելով, թե Տերն ինչ է շնորհում նրանց, ովքեր ունեն արդար ցանկություններ: (Եթե ուսանողները կարիք ունեն օգնության այս հարցին պատասխանելու համար, դուք կարող եք նշել «Ես գիտեմ, որ նա մարդկանց շնորհում է ըստ իրենց ցանկության» արտահայտությունը: Բացատրեք որ, եթե մենք ցանկանանք արդար բաներ, Տերը կօրհնի մեզ համաձայն այդ ցանկությունների: Նշեք, որ եթե մեր բոլոր արդար ցանկությունները չեն իրականացվում այս կյանքում, ապա դրանք կիրականանան հավերժության մեջ:)
Խնդրեք ուսանողներին ինքնուրույն հետազոտել Ալմա 29.10, 14, 16, փնտրելով այն օրհնությունները, որոնք Ալման էր ստացել, երբ նա օգնեց մյուսներին գալ դեպի Քրիստոսը: Խնդրեք ուսանողներին կիսվել իրենց գտածով:
-
Ի՞նչ բառ օգտագործեց Ալման՝ նկարագրելու, թե ինչ էր զգում, երբ օգնում էր մարդկանց գալ դեպի Քրիստոսը: (Դուք կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն ուրախություն բառի յուրաքանչյուր օգտագործումը այս հատվածներում:)
-
Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել Ալմայի փորձառությունից՝ օգնելով ուրիշներին ապաշխարել և գալ դեպի Հիսուս Քրիստոսը: (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, բայց նրանք պետք է ցույց տան, որ իրենք հասկանում են հետևյալ սկզբունքը. Մենք կզգանք ուրախություն, երբ օգնենք ուրիշներին ապաշխարել և գալ դեպի Հիսուս Քրիստոսը: )
-
Ե՞րբ եք զգացել ուրախություն, երբ օգնել եք ուրիշներին գալ դեպի Քրիստոսը:
Խրախուսեք ուսանողներին որոնել հնարավորություններ՝ օգնելու ուրիշներին գալ դեպի Հիսուս Քրիստոսը: Կարող եք կիսվել ձեր սեփական միսիոներական փորձառությամբ: