Դաս 90
Ալմա 32
Նախաբան
Զորամացիների ուխտադրուժ երկրպագությունը տեսնելուց հետո Ալման և նրա ընկերակիցները սկսեցին քարոզել Աստծո խոսքը Զորամացիներին: Նրանք սկսեցին որոշ հաջողություն ունենալ ժողովրդի մեջ, ովքեր աղքատ էին և ովքեր դուրս էին գցվել իրենց ժողովատներից: Համեմատելով Աստծո խոսքը սերմի հետ, Ալման ուսուցանեց ժողովրդին, թե ինչպես ընդունեն Աստծո խոսքը և մեծացնեն իրենց հավատքը:
Ուսուցանման առաջարկներ
Ալմա 32.1–16
Խոնարհ Զորամացիները ցույց են տալիս, որ իրենք պատրաստ են լսել Աստծո խոսքը:
Հրավիրեք ուսանողներին պատկերացնել, որ դուք մի ընկեր եք, ով հարցնում է նրանց, թե ինչպես կարող է իմանալ, թե արդյոք Հիսուս Քրիստոսի ավետարանը ճշմարիտ է: Հարցրեք նրանց, թե ի՞նչ կասեին՝ օգնելու համար ձեզ ստանալ վկայություն:
Երբ ուսանողները կիսվեն իրենց մտքերով, գրատախտակին գրեք. Ինչպե՞ս ստանալ և զորացնել վկայություն: Ասացեք ուսանողներին, որ դասի ընթացքում դուք գրի կառնեք սկզբունքները և ներըմբռնումները, որոնք նրանք կբացահայտեն այն բանի վերաբերյալ, թե ինչպես ստանալ և զորացնել վկայություն:
Հիշեցրեք ուսանողներին, որ Ալման և նրա եղբայրները տեսել էին Զորամացիների՝ Նեփիացիների մի ուխտադրուժ խմբի կեղծ երկրպագությունը: Ժողովրդի ամբարշտության համար իր վշտի պատճառով նա աղոթեց մխիթարության և ուժի համար, որ կարողանար ուսուցանել նրանց: (Sես Ալմա 31:)
Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ալմա 32.1–3: Խնդրեք դասարանին գտնել, թե Զորամացիների որ խումբն էր հետաքրքրություն ցույց տալիս միսիոներների ուղերձի հանդեպ: Խնդրեք նրանց հաղորդել իրենց գտածը:
-
Համաձայն Ալմա 32.3-ի, այս ժողովուրդն ինչո:ւ էր աղքատ: («Նրանք աղքատ էին, ինչ վերաբերում էր աշխարհի բաներին, և նաև նրանք աղքատ էին սրտով»:)
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում լինել «աղքատ սրտով»:
Ուսանողներին օգնելու համար պատասխանել այս հարցին, հրավիրեք նրանցից մի քանիսին հերթով բարձրաձայն կարդալ Ալմա 32.4–12: (Ուսանողները կարող են առաջարկել, որ սրտով աղքատ լինելը նշանակում է լինել խոնարհ, ապաշխարող և պատրաստ՝ լսելու Աստծո խոսքը:)
-
Ինչպե՞ս է հարցը Ալմա 32.5-ում ցույց տալիս, որ Զորամացիները աղքատ էին սրտով:
-
Ինչպե՞ս աղքատությունը Զորամացիների այս խմբի համար օրհնություններ բերեց:
-
Այս հատվածներն ի՞նչ են ուսուցանում վկայություն ստանալու և զորացնելու մասին: (Երբ ուսանողները կիսվեն տարբեր սկզբունքներով, դրանք գրեք վերնագրի տակ գրատախտակի վրա: Հավաստիացեք, որ դրանք մատնանշեն հետևյալ սկզբունքը. Համեստությունը նախապատրաստում է մեզ Աստծո խոսքն ընդունելուն: )
-
Ինչո՞ւ է համեստությունը կարևոր վկայություն ստանալու և զորացնելու գործընթացում:
Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Ալմա 32.13–16-ից: Խնդրեք դասարանին որոնել երկու տարբեր ուղիներ, որոնք կարող են մարդկանց խոնարհ դարձնել: (Մարդիկ կարող են ընտրել խոնարհ լինել, այլապես նրանք կհարկադրվեն խոնարհ լինել:)
-
Ի՞նչ կարող ենք սովորել այս հատվածներից համեստության մասին: (Օգնեք ուսանողներին գտնել հետևյալ սկզբունքը. Մենք ավելի ենք օրհնվում, երբ ընտրում ենք խոնարհ լինել, քան երբ հարկադրվում ենք խոնարհ լինել:) Ձեր կարծիքով, ինչո՞ւ է ավելի լավ ընտրել խոնարհ լինել:
-
Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է նշանակում խոնարհեցնել ինքներս մեզ «խոսքի պատճառով (Ալմա 32. 14): Ինչպե՞ս կարող է սա առնչվել մեր վերաբերմունքին եկեղեցում, սեմինարիայում կամ ընտանեկան սուրբ գրությունների ուսումնասիրությանը:
Ալմա 32.17–43
Ալման ուսուցանում է Զորամացիներին, թե ինչպես մեծացնեն իրենց հավատքը:
Բացատրեք, որ Ալման մատնանշեց մի կեղծ գաղափար, որով շատ մարդիկ տարված են՝ վկայություն ձեռք բերելու վերաբերյալ: Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ալմա 32.17–18, իսկ դասարանը թող գտնի այդ կեղծ գաղափարը:
-
Ի՞նչ կեղծ գաղափար ունեին շատ մարդիկ՝ վկայություն ձեռք բերելու մասին:
-
Ինչո՞ւ է սխալ նախքան հավատալը նշան պահանջելու մեջ: (Դուք կարող եք հիշեցնել ուսանողներին Շերեմի օրինակը Հակոբ 7.13–16-ում և Կորիհորի օրինակը Ալմա 30.43–52-ում: Դուք կարող եք նաև հանձնարարել նրանց կարդալ Վարդապետություն և Ուխտեր 63.9՝ շեշտելու, որ նշանները հավատքի արդյունք են, ոչ թե մի բան, որը մենք պետք է պահանջենք նախքան հավատք ունենալը:)
Բացատրեք, որ Ալման ուսուցանեց ժողովրդին, թե ինչ է հավատքը: Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 32.21 , որոնելով հավատքի Ալմայի սահմանումը: Նշեք, որ այս խոսքը սուրբ գրությունների սերտման հատված է հանդիսանում: Դուք կարող եք խրախուսել ուսանողներին ընդգծել այն տարբերակիչ ձևով, որպեսզի նրանք դա կարողանան հեշտորեն գտնել:
Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 32.22, որոնելով խորհուրդ, թե ինչպես ստանալ և զորացնել վկայությունը: Հրավիրեք նրանց հաղորդել, թե ինչ են հայտնաբերել:
Ավելացրեք Հիշեք Աստծո ողորմածությունը և Հավատացեք Աստծո խոսքին արտահայտությունները գրատախտակի վրա գրված ցանկին:
-
Ինչո՞ւ են այս գործողությունները կարևոր մեր հավատքի զարգացման համար:
Բացատրեք, որ Զորամացիներին օգնելու համար հասկանալ, թե ինչպես հավատալ Աստծո խոսքին, Ալման առաջարկեց մի փորձ կատարել:
-
Ինոչո՞ւ են մարդիկ գիտական փորձեր կատարում: (Պարզելու համար, թե արդյոք տվյալ տեսությունը կամ գաղափարը ճշմարիտ է:)
Խնդրեք ուսանողներին նկարագրել փորձերը, որոնք նրանք կատարել են գիտական դասերին կամ այլ տեղերում: Օգնեք նրանց հասկանալ, որ փորձերը պահանջում են գործողություն, ոչ թե՝ հետազոտողի կողմից ուղղակի ենթադրություններ: Վկայություն ստանալու կամ զորացնելու գործընթացը նույնպես պահանջում է գործողություն:
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ալմա 32.27 հատվածները: Խնդրեք դասարանին որոնել այն փորձը, որն Ալման առաջարկեց Զորամացիներին կատարել:Ավելացրեք Փորձարկում խոսքի վրա արտահայտությունը գրատախտակի վրա գրված ցանկին:
-
Ի՞նչ եք կարծում, ի՞նչ ի նկատի ուներ Ալման, ասելով՝ «փորձարկել [իր] խոսքերը»:
-
Ի՞նչ եք կարծում, ի՞նչ ի նկատի ուներ Ալման, ասելով՝ «արթնացրեք և զարթնեցրեք ձեր ունակությունները»: (Դուք, գուցե, պետք է բացատրեք, որ ունակություններ բառը վերաբերում է մտածելու և գործելու, գործերն ավարտի հասցնելու մեր կարողությանը: Ալման կոչ էր անում մարդկանց գործել, հիմնվելով իր խոսքերի վրա: Դուք կարող եք ավելացնել Արթնացրեք և զարթնեցրեք ձեր ունակությունները արտահայտությունը գրտախատակի վրա գրված ցանկին:)
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «գործադրեք հավատքի մի մասնիկ»:
Ուսանողներին օգնելու համար բացահատել, թե ինչպես նրանք կարող են սկսել կատարել այս փորձարկումը իրենց կյանքում, հրավիրեք նրանց մտքում կարդալ Ալմա 32.28 :
-
Ինչի՞ն էր Ալման նմանեցնում Աստծո խոսքը: (Սերմի:)
-
Որո՞նք են Աստծո խոսքի որոշ աղբյուրները: (Պատասխանները կարող են ներառել՝ սուրբ գրությունները, վերջին օրերի մարգարեների ուսմունքները և Սուրբ Հոգուց անձնական հայտնությունը:)
-
Ի՞նչ ասաց Ալման, որ մենք պետք է անենք այդ «սերմի» հետ:
Գրի առեք ուսանողների պատասխանները գրատախտակին: Դուք կարող եք գրել դրանք նախապես գրված Փորձարկեք խոսքը վերնագրի տակ: Ցուցակը կարող է ընդգրկել հետևյալ կետերը.
Ուսանողներին օգնելու համար հասկանալ այն, ինչ կարդացել են փորձարկման վերաբերյալ, ուղղեք հետևյալ հարցերը.
-
Ինչպե՞ս է Աստծո խոսքը նման սերմի, որը կարող է սերմանվել մեր սրտերում: (Պատասխանները կարող են ներառել, որ այն կարող է աճել, որ այն կարող է զորացնել մեզ և որ մենք պետք է խնամենք այն:)
Երբ ուսանողները քննարկեն Աստծո խոսքի համեմատությունը սերմի հետ, հրավիրեք նրանց մտքում կարդալ Ալմա 33.22–23 հատվածները: Նախքան կարդալը խնդրեք նրանց որոնել Ալմայի բացատրությունը «այս բառի» համար: Օգնեք նրանց հասկանալ, որ դա վերաբերում է Հիսուս Քրիստոսին և Նրա Քավությանը:
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «տեղ տալ» խոսքին, որ այն սերմանվի մեր սրտերում (տես Ալմա 32.28): Պատասխանները կարող են ներառել, որ մենք պետք է բացենք մեր սրտերը և որ մենք պետք է հնարավորություն ստեղծենք մեր կյանքում սուրբ գրությունների ուսումնասիրության համար: )
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում զգալ, որ Աստծո խոսքը «ուռչում է» ձեր ներսում: Եթե Աստծո խոսքն ուռչում է ձեր ներսում, ապա ի՞նչ է տեղի ունենում ձեր վկայության և հավատքի հետ:
-
Ե՞րբ է Աստծո խոսքը մեծացրել ձեր հոգին և լուսավորել ձեր հասկացողությունը:
Խնդրեք մի քանի ուսանողների հերթով կարդալ Ալմա 32.29–34 հատվածները:Հրավիրեք դասարանին հետևել ընթացքում, որոնելով խոսքերն ու արտահայտությունները, որոնք նկարագրում են, թե մենք ինչ ենք սովորում Աստծո խոսքի մասին: Ապա խնդրեք ուսանողներին կարդալ խոսքերն ու արտահայտությունները, որոնք նրանք գտել են, և բացատրեն, թե ինչու են նրանք ընտրել դրանք: Ցույց տվեք գրատախտակի վրայի նկարը և հարցրեք.
-
Ինչո՞ւ մեր հավատքը դեռ կատարյալ չի լինի այս փորձարկումը կատարելուց հետո: Էլ ի՞նչ մենք պետք է անենք, ձեր կարծիքով, ավետարանի մասին հարատև վկայություն ստանալու համար:
-
Ինչպե՞ս է ծառի աճին օգնելու գործընթացը նման վկայության զորացման գործընթացին:
Մի քանի ուսանողների հրավիրեք հերթով բարձրաձայն կարդալ Ալմա 32.35–40: Խնդրեք դասարանին որոնել Ալմայի խորհուրդը այն մասին, թե ինչպես ավարտել փորձարկումը:
-
Համաձայն Ալմա 32.37–40-ի, ի՞նչ պետք է անենք մենք, որպեսզի մեր հավատքը Աստծո խոսքի հանդեպ շարունակի աճել: (Ավելացրեք Սնուցեք խոսքը գրատախտակի վրա գրված ցանկին:)
-
Ի՞նչ կարող ենք անել խոսքը սնուցելու համար:(Պատասխանները կարող են ներառել՝ ուսումնասիրել սուրբ գրություններն ամեն օր, աղոթել առաջնորդության համար, երբ ուսումնասիրում ենք, որոնել ուղիներ սուրբ գրությունները և վերջին օրերի մարգարեների ուսմունքները մեր կյանքում կիրառելու համար, և կիսվել նրանով, ինչ մենք սովորում ենք:)
-
Ի՞նչ է պատահում, երբ մենք անտեսում ենք կամ չենք սնուցում ծառը: Ի՞նչ է պատահում, երբ մենք անտեսում ենք Աստծո խոսքը, որը սերմանվել է մեր սրտերում:
Խնդրեք ուսանողներին գրել տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում, թե իրենք ինչ են սովորել Ալմա 32 հատվածից այն մասին, թե ինչպես ստանալ և զորացնել վկայությունը: Դուք նաև կարող եք առաջարկել, որ նրանք գրեն այս ամփոփագրերը իրենց սուրբ գրություններում Ալմա 32.37–43 հատվածների կողքին:
Հրավիրեք ուսանողներին կիսվել նրանով, ինչ գրել են: Երբ նրանք կիսվեն, հետևեք, որ նրանք արտահայտեն, եթե մենք ջանասիրաբար սնուցենք Աստծո խոսքը մեր սրտերում, մեր հավատքն ու վկայությունը Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի հանդեպ կաճի:
Խնդրեք ուսանողներին կարդալ Ալմա 32.41–43, որոնելով ծառի և պտղի վերաբերյալ Ալմայի նկարագրությունը:
-
Էլ որտե՞ղ է Մորմոնի Գիրքը պարունակում նկարագրություն ծառի պտղի մասին, որն «ամենաքաղցրն էր բոլորից ինչ քաղցր է»: (Գուցե անհրաժեշտ լինի հիշեցնել ուսանողներին կենաց ծառի նկարագրության մասին 1 Նեփի 8.11–12 և 1 Նեփի 11.9–24 հատվածները:)
-
Լեքիի և Նեփիի կենաց ծառի տեսիլքում ի՞նչ են ներկայացնում ծառը և պտուղը: ( Ծառը ներկայացնում է Փրկչի և Նրա Քավության միջոցով արտահայտված Աստծո սերը, իսկ պտուղները ներկայացնում են այն օրհնությունները, որոնք կարող ենք ստանալ Քավության միջոցով: Տես դաս 12 այս գրքում:)
-
Լեքիի և Նեփիի տեսիլքում ինչպե՞ս են մարդիկ հասնում ծառին: (Հետևելով երկաթյա ձողին, որը ներկայացնում է Աստծո խոսքը:) Ինչպե՞ս է սա նման Աստծո խոսքի Ալմայի համեմատությանը սերմի հետ:
Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել, թե ինչպես են նրանք հետևել Ալմա 32 հատվածում նկարագրվող գործընթացին: Հարցրեք նրանց, թե ինչպես է այդ գործընթացն ազդել իրենց կյանքի վրա: Կարող եք կիսվել ձեր իսկ փորձառություններով, երբ զգացել եք Աստծո խոսքի զորությունը: