Դաս 91
Ալմա 33
Նախաբան
Մի խումբ զորամացիներ ցանկանում էին իմանալ, թե ինչպես հետևել Տիրոջ խոսքը իրենց սրտերում ցանելու և հավատք գործադրելու Ալմայի խորհրդին: Սուրբ գրություններն օգտագործելով՝ Ալման սովորեցրեց մարդկանց երկրպագության, աղոթքի և ողորմության մասին, որը մենք կարող ենք ստանալ Աստծուց՝ Քրիստոսի շնորհիվ: Նա քաջալերեց մարդկանց նայել Հիսուս Քրիստոսին և հավատալ Նրա Քավության զորությանը:
Նշում. 94-րդ դասը երեք ուսանողների ուսուցանելու հնարավորություն է տալիս: Դուք կարող եք այժմ ընտրել երեք ուսանողների և տալ նրանց 94-րդ դասի որոշված հատվածների օրինակները, որպեսզի նրանք կարողանան պատրաստվել: Խրախուսեք նրանց աղոթքով ուսումնասիրել դասի նյութը և փնտրել Սուրբ Հոգու առաջնորդությունը, որպեսզի նրանք իմանան, թե ինչպես հարմարեցնեն դասը իրենց դասարանցիների կարիքներին:
Ուսուցանման առաջարկներ
Ալմա 33
Ալման սովորեցնում է զորամացիներին սկսել հավատալ Հիսուս Քրիստոսին
Գրատախտակին գրեք գործադրել:
-
Ի՞նչ է նշանակում գործադրել ինչ-որ բան: (Երբ ուսանողները պատասխանեն այս հարցին, դուք կարող եք խնդրել մի ուսանողի ցուցադրել, թե ինչպես գործադրել իր ձեռքերը, միգուցե հրումներ կատարելու միջոցով, կամ իր ոտքերը, միգուցե տեղում վազելու միջոցով:)
Ուսանողները թող մտքում կարդան Ալմա 33.1, ներկայացնելով գործադրումը, որը զորամացիները ցանկանում էին հասկանալ: Այն բանից հետո, երբ ուսանողները կզեկուցեն այն, ինչ իրենք գտել են, գրատախտակին գրեք հետևյալ հարցը. Ինչպե՞ս ենք մենք հավատք գործադրում: Հրավիրեք ուսանողներին փնտրել այս հարցի ամենաքիչը երեք պատասխանները, երբ նրանք ուսումնասիրեն և քննարկեն Ալմա 33–ը:
Բացատրեք, որ երբ Ալման սկսեց պատասխանել զորամացիների այն հարցին, թե ինչպես հավատք գործադրել, նա ուղղեց երկրպագության մասին նրանց ունեցած սխալ գաղափարը: Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Ալմա 33.2: Խնդրեք դասարանին ներկայացնել Աստծուն երկրպագելու վերաբերյալ զորամացիների սխալ գաղափարը:
-
Ինչո՞ւ էին այս զորամացիները կարծում, որ իրենք չէին կարող երկրպագել Աստծուն: (Քանի որ նրանց թույլ չէին տալիս մտնել իրենց ժողովարանները:)
Խնդրեք ուսանողներին ամփոփել, թե ինչ էին իրենք սովորել Ալմա 31-ում զորամացիների երկրպագության ձևի մասին: (Տես Ալմա 31.22–23: Զորամացիները շաբաթը մեկ անգամ ժողովարանում նույն աղոթքն էին ասում, և նրանք այլևս չէին խոսում Աստծո մասին շաբաթվա մնացած օրերի ընթացքում:)
-
Ինչո՞ւ է Եկեղեցի հաճախելը մեր երկրպագության կարևոր մասը հանդիսանում: Ի՞նչ այլ եղանակներով մենք կարող ենք երկրպագել Աստծուն՝ ի լրացումն Եկեղեցու մեր ամենշաբաթյա ժողովների:
Բացատրեք, որ Ալման մեջբերեց Զենոս անունով մարգարեի ուսմունքները, որպեսզի ուղղեր Աստծուն երկրպագելու վերաբերյալ զորամացիների սխալ կարծիքները: Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 33.3, փնտրելով այն բառը, որն Ալման հավասարապես օգտագործում էր երկրպագություն բառի հետ: (Դա աղոթք բառն է:)
Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 33.4–10, ներկայացնելով յուրաքանչյուր իրավիճակը, որում Զենոսն ասում էր, որ աղոթել է:
-
Ե՞րբ և որտե՞ղ էր Զենոսն աղոթում:
-
Ի՞նչ էր Ալման սովորեցնում երկրպագության մասին, երբ մեջբերում էր Զենոսի խոսքերը: (Օգնեք ուսանողներին ներկայացնել հետևյալ ճշմարտությունը. Մենք կարող ենք միշտ երկրպագել Աստծուն աղոթքի միջոցով:)
Անդրադարձեք գրատախտակին գրված հարցին. Ինչպե՞ս ենք մենք հավատք գործադրում: Այդ հարցի տակ գրեք Միշտ աղոթել:
-
Ի՞նչ եղանակներով է աղոթքն առ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը հավատքի գործադրում հանդիսանում:
-
Ե՞րբ եք դուք աղոթել այնպիսի իրավիճակներում, ինչպիսին նշել է Զենոսը: Ինչպե՞ս է պատասխանվել ձեր աղոթքը: (Հիշեցրեք ուսանողներին, որ նրանք չպետք է կիսվեն խիստ անձնական կամ գաղտնի փորձառություններով:)
Հրավիրեք ուսանողներին լուռ վերանայել Ալմա 33.4–5, 8–9: Խնդրեք նրանց փնտրել արտահայտություններ, որոնք նշում են Աստծո ողորմությունը (ինչպես օրինակ՝ «դու ողորմած ես» և «դու ողորմած էիր»:)
Որպեսզի օգնեք ուսանողներին տեսնել Հիսուս Քրիստոսի Քավության և Երկնային Հոր ողորմության միջև եղած կապը, հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Ալմա 33.11–16: Խնդրեք դասարանին հետևել և փնտրել արտահայտություն, որը չորս անգամ հանդիպում է այս հատվածներում: (Դա՝ «քո որդու շնորհիվ էր» արտահայտությունն է: Դուք կարող եք խրախուսել ուսանողներին նշել այս արտահայտությունը:)
-
Ձեր կարծիքով, ինչ ի նկատի ուներ Զենոսը, երբ նա ասաց. «Դու մեկդի ես դարձրել քո դատաստաններն ինձանից, քո Որդու շնորհիվ»: (Օգնեք ուսանողներին ներկայացնել հետևյալ ճշմարտությունը. Մենք ստանում ենք Երկնային Հոր ողորմածությունը, ներառյալ մեր մեղքերի թողությունը, Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ: Դուք կարող եք հրավիրել ուսանողներին գրել այս ճշմարտությունը իրենց սուրբ գրություններում Ալմա 33.11–16–ի կողքին:)
Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ ողորմածությունը, որը մենք կարող ենք ստանալ Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ, կիսվեք Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի կողմից մեջբերած հետևյալ պատմությամբ.
«Ուսուցիչն ասաց. «Բարի առավոտ, տղաներ, մենք պետք է ղեկավարենք դպրոցը:» Նրանք աղաղակեցին և զվարճալի ձայներ արձակեցին: «Այժմ, ես ուզում եմ լավ դպրոց, սակայն խոստովանում եմ, որ չգիտեմ, թե ինչպես դրան հասնել առանց ձեր օգնության: Եկեք պատկերացնենք, որ մենք ունենք մի քանի օրենքներ: Դուք ասեք ինձ, և ես կգրեմ դրանք գրատախտակին»:
Պատանիներից մեկը բացականչեց. «Չգողանալ»: Մեկ ուրիշը բացականչեց. «Չուշանալ»: Ի վերջո, գրատախտակին հայտնվեցին տասը կանոններ:
«Այժմ,- ասաց ուսուցիչը,- օրենքն առանց պատժի ոչ մի ուժ չունի: Ի՞նչ պետք է մենք անենք այն անձի հետ, ով խախտում է կանոնները»:
«Տասը հարված հասցնել նրա մեջքին՝ առանց վերարկուի», - եղավ դասարանի պատասխանը:
«Դա բավականին խիստ է, տղաներ: Դուք վստա՞հ եք, որ պատրաստ եք տանել դա»: Մեկ ուրիշը բացականչեց. «Ես համամիտ եմ այս առաջարկի հետ», և ուսուցիչն ասաց. «Շատ լավ, մենք կկիրառենք դրանք: Դասարան, զգաստ»:
Մի քանի օր անց «Մեծ Թոմը» նկատեց, որ իր ուտելիքը գողացել են: Գողին գտել էին. մոտավորապես տասը տարեկան փոքրիկ, սոված մի պատանի: «Մենք գտել ենք գողին և նա պետք է պատժվի համաձայն ձեր օրենքի՝ տասը հարված մեջքին: Ջիմ, արի այստեղ», - ասաց ուսուցիչը:
Փոքրիկ տղան դողալով դանդաղ մոտեցավ՝ մինչև վերջ կոճկված մեծ վերարկուն հագին և աղերսեց. «Ուսուցիչ, դուք կարող եք խստագույնս պատժել ինձ, սակայն, խնդրում եմ, մի հանեք իմ վերարկուն»: [Նշում. Դուք պետք է բացատրեք, որ այս պատմության մեջ պատժել բառը նշանակում է հարվածել ինչ-որ մեկին:]
«Հանիր վերարկուդ»,- ասաց ուսուցիչը: «Դու օգնում էիր կանոնները սահմանելիս»:
«Օհ, ուսուցիչ, ինձ մի ստիպեք»: Նա սկսեց արձակել կոճակները, և ի՞նչ տեսավ ուսուցիչը: Տղայի հագին վերնաշապիկ չկար, և ի ցույց դրվեց նրա ոսկրոտ փոքրիկ հյուծված մարմինը:
«Ինչպե՞ս ես կարող եմ մտրակել այս երեխային», - մտածեց նա: «Սակայն ես պետք է դա անեմ, ես պետք է ինչ-որ բան անեմ, եթե ուզում եմ պահել այս դպրոցը»: Քար լռություն էր տիրում:
«Ինչո՞ւ ես առանց վերնաշապիկի, Ջիմ»:
Նա պատասխանեց. «Իմ հայրը մահացել է, իսկ մայրս շատ աղքատ է: Ես ունեմ միայն մեկ վերնաշապիկ և նա լվանում է այն այսօր, և ես կրում եմ իմ եղբոր մեծ վերարկուն, որ այն ինձ տաքացնի»:
Ուսուցիչը, ճիպոտը ձեռքին, վարանեց: Հենց այդ պահին «Մեծ Թոմը» ցատկեց նրա ոտքերի մոտ և ասաց. «Ուսուցիչ, եթե թույլ տաք, ես ինձ վրա կվերցնեմ Ջիմի պատիժը»:
«Շատ լավ, կա որոշակի օրենք, որ մեկը կարող է փոխարինել մյուսին: Դուք բոլորդ համաձա՞յն եք»:
Թոմը հանեց վերարկուն, և հինգ հարվածից հետո ճիպոտը կոտրվեց: Ուսուցիչը ձեռքերի մեջ առավ գլուխը և մտածեց. «Ինչպե՞ս ես կարող եմ ավարտին հասցնել այս սարսափելի առաջադրանքը»: Ապա նա լսեց դասարանի հեծկլտոցը, և ի՞նչ նա տեսավ: Փոքրիկ Ջիմը մոտեցել էր և երկու ձեռքով գրկել էր Թոմին. «Թոմ, կներես, որ գողացա քո կերակուրը, պարզապես ես շատ քաղցած էի: Թոմ, ես մինչև մահ կսիրեմ քեզ՝ իմ պատիժը քեզ վրա վերցնելու համար: Այո, ես միշտ կսիրեմ քեզ»»: [Անհայտ հեղինակ:]
Այս պատմությունը մեջբերելուց հետո Նախագահ Հինքլին ասաց. «Այս պատմվածքից մի արտահայտություն ընդգծելով ասեմ, որ Հիսուսը՝ իմ Փրկիչը, «իմ փոխարեն կրեց իմ պատիժը» և ձերը՝ ձեր փոխարեն» (“The Wondrous and True Story of Christmas,” Ensign, Dec. 2000, 4):
-
Ի՞նչ առնչություն ունի այս պատմվածքը Փրկչի Քավության վերաբերյալ Ալմայի ուսմունքների հետ: (Անհրաժեշտության դեպքում բացատրեք, որ կամավոր կերպով «Ջիմի պատիժը կրելու» Թոմի արարքը ներկայացնում է Քավությունը: Փրկիչն Իր վրա է վերցրել մեր մեղքերի պատիժը, որպեսզի մենք ստիպված չլինենք կրել այդ պատիժը, եթե ապաշխարենք:)
Բացատրեք, որ Զենոսի խոսքերը մեջբերելուց հետո, Ալման մեջբերեց Զենոքի՝ մեկ այլ մարգարեի խոսքերը: Ուսանողների համար բարձրաձայն կարդացեք Ալմա 33.15–16: Ընդգծեք Երկնային Հոր դժգոհությունը, երբ մարդիկ հրաժարվում են հասկանալ այն, ինչ Իր Որդին արել է նրանց համար:
Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 33.12–14, փնտրելով այն աղբյուրը, որն Ալման օգտագործել է, երբ նա կիսվել է այս ուսմունքներով:
-
Ինչո՞ւ էր Ալման ծանոթ Զենոսի և Զենոքի խոսքերին: (Քանի որ խոսքերը սուրբ գրություններում էին: Դուք կարող եք նշել, որ Ալմայի խոսքերը 12 և 14 հատվածներում հուշում են, որ զորամացիները նույնպես ունեին այս սուրբ գրությունները: Նշեք, որ սուրբ գրությունները վկայում են Հիսուս Քրիստոսի մասին:)
Գրատախտակին գրված նախադասության ներքո գրեք Ուսումնասիրեք և հավատացեք սուրբ գրություններին:
Նշեք, որ Ալման անդրադարձավ մեկ այլ սուրբ գրության, որպեսզի օգներ զորամացիներին հավատալ Հիսուս Քրիստոսին: Ցուցադրեք Մովսեսը և պղնձե օձը նկարը (62202; Gospel Art Book [2009], no. 16): Ամփոփեք այս պատմությունը, բացատրելով, որ երբ Մովսեսն անապատում առջնորդում էր իսրայելացիներին, շատ մարդիկ սկսեցին ապստամբել նրա և Տիրոջ դեմ: Ի պատասխան այս անհնազանդությանը, Տերն ուղարկեց թունավոր օձերի, որոնք կծում էին մարդկանց: Մարդիկ գնացին Մովսեսի մոտ օգնության համար: Մովսեսն աղոթեց և հրահանգ ստացավ օձ պատրաստել ձողի վրա, որ մարդիկ նայեն դրան: Նա հնազանդվեց՝ պղնձից օձ պատրաստելով: (Տես Թվոց ԻԱ.4–9:) Ուսանողներից մեկը թող բարձրաձայն կարդա Ալմա 33.19–20: Հրավիրեք դասարանին ներկայացնել, թե ինչ պատահեց նրանց հետ, ովքեր նայեցին պղնձե օձին, և ինչ պատահեց նրանց հետ, ովքեր ընտրեցին չնայել:
-
Համաձայն Ալմա 33.20-ի, ինչո՞ւ շատերն ընտրեցին չնայել:
Խնդրեք ուսանողներին խորհել, թե արդյոք իրենք կընտրեին նայել, եթե լինեին այդ իրավիճակում:
Ցուցադրեք Խաչելությունը նկարը (62505; Gospel Art Book, no. 57): Բացատրեք, որ պղնձե օձը ձողի վրա «նախատիպ» էր (Ալմա 33.19): Այլ կերպ ասած, դա ինչ-որ մի բանի խորհրդանիշ էր, որը տեղի էր ունենալու ապագայում: Այն ներկայացնում էր Հիսուս Քրիստոսին խաչի վրա (տես Հովհաննես Գ.14):
Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 33.21–23, փնտրելով, թե ինչպես Ալման նմանեցրեց այս պատմությունը զորամացիներին: Այն բանից հետո, երբ ուսանողները կզեկուցեն իրենց գտածը, կրկին անդրադարձեք գրատախտակի նախադասությանը. Ինչպե՞ս մենք կարող ենք հավատք գործադրել:
-
Ի՞նչ կարող է ուսուցանել իսրայելացիների և պղնձե օձի պատմությունն այն մասին, թե ինչ պետք է մենք անենք, որպեսզի բժշկվենք հոգևորապես:
-
Ինչպե՞ս է Ալմա 33.22–23–ը պատասխանում այս հարցին: (Ուսանողները պետք է ներկայացնեն հետևյալ ճշմարտությունը. Մենք հավատք ենք գործադրում, ընտրելով հավատալ Հիսուս Քրիստոսին և Նրա Քավությանը:)
Գրատախտակին գրված հարցի ներքո գրեք Հավատացեք Հիսուս Քրիստոսին և Նրա Քավությանը:
-
Ի՞նչ արարքներ կամ վերաբերմունք եք դուք նկատում այն մարդկանց մոտ, ովքեր հավատում են Փրկչի Քավությանը:
Ընդգծելու համար, որ հավատքն առ Հիսուս Քրիստոսը մեր կատարած ընտրությունն է, ուղղեք ուսանողների ուշադրությունը Ալմա 33.23–ի հետևյալ արտահայտության վրա. «Եվ, հիրավի, այս բոլորը դուք կարող եք անել, եթե կամենաք»: Դուք կարող եք խրախուսել ուսանողներին նշել այս արտահայտությունը:
Գրատախտակին գրեք հետևյալ նախադասությունը և խրախուսեք ուսանողներին գրել այն իրենց սուրբ գրություններում:(Նախադասությունը գտնվում է հետևյալ ելույթում. “Inquire of the Lord” [address to CES religious educators, Feb. 2, 2001], 1, si.lds.org:)
Խնդրեք ուսանողներին պատասխանել հետևյալ հարցերից մեկին նոթատետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում: (Դուք կարող եք այս նախադասությունները գրել գրատախտակին նախքան դասը, նախապատրաստել տպված թերթիկներ այդ հարցերով կամ դանդաղ կարդալ հարցերը, որպեսզի ուսանողները կարողանան գրել:)
-
Փրկչին հավատալու ձեր ընտրությունն ինչպե՞ս է ազդել ձեր ամենօրյա կյանքի վրա:
-
Ինչպե՞ս է սուրբ գրությունների անհատական ուսումնասիրությունն ամրացրել ձեր հավատքն առ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը:
-
Ինչպե՞ս է ամենօրյա անձնական աղոթքը և երկրպագությունն ամրացրել ձեր հավատքն առ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը:
-
Ձեր կարծիքով, Երկնային Հայրն ի՞նչ կկամենար, որ դուք անեք, որ գործադրեք ավելի մեծ հավատք:
Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց պատասխաններով: Վկայեք Փրկչին հավատալն ընտրելու կարևորության մասին: