Դաս 98
Ալմա 41
Նախաբան
Շարունակելով խորհուրդներ տալ իր որդուն՝ Կորիանթոնին, Ալման սովորեցրեց, որ վերականգնման ծրագիրը ներառում է ոչ միայն ֆիզիկական հարություն, այլ նաև հոգևոր վերականգնում, որտեղ մեր հավերժական վիճակը արտացոլվում է մեր մահկանացու գործերում և ցանկություններում: Ալման շեշտում է, որ ամբարշտությունը երբեք չի կարող առաջնորդել երջանկության:
Ուսուցանման առաջարկներ
Ալմա 41
Ալման սովորեցնում է Կորիանթոնին վերականգնման ծրագրի մասին
Խնդրեք դասարանին խորհել, թե ինչ ներգործության կարող են ենթարկվել մարդու գործողությունները, եթե նրանք հավատան հետևյալ հայտարարություններին (յուրաքանչյուր հայտարարությունից հետո կանգ առեք, որ թույլ տաք ուսանողներին պատասխանել).
Մահից հետո կյանք չկա:
Մեր մահից հետո մենք կատարյալ կդարձվենք, անկախ երկրի վրա մեր կատարած գործերից:
Վերջին Դատաստանի ժամանակ մենք մեծ վարձք կստանանք մեր լավ գործերի համար և կպատժվենք մեր վատ գործերի համար:
-
Ինչո՞ւ է կարևոր ճիշտ հասկանալը, թե ինչ տեղի կունենա մեզ հետ մեր մահից հետո:
Հիշեցրեք ուսանողներին, որ Ալմա 40-ում նրանք սովորել են Կորիանթոնին ուղղված Ալմայի ուսմունքները հոգևոր աշխարհի, հարության և դատաստանի մասին: Բացատրեք, որ Ալմա 41-ում մենք իմանում ենք, որ Կորիանթոնը շփոթված էր այն բանի պատճառով, թե ինչ էին որոշ մարդիկ սովորեցնում հարության մասին: Նշեք Ալմա 41.1-ի «մոլորվել են» արտահայտությունը, և հրավիրեք ուսանողներին կարդալ այս հատվածը, փնտրելով, թե ինչու էին որոշ մարդիկ մոլորվում:
-
Ինչո՞ւ էին որոշ մարդիկ մոլորվում: (Դուք կարող եք բացատրել, որ աղավաղել սուրբ գրությունները նշանակում է խեղաթյուրել, աղճատել կամ փոխել դրանց նշանակությունը:)
-
Ի՞նչ էր Ալման պատրաստվում բացատրել Կորիանթոնին:
Երբ ուսանողները ներկայացնեն վերականգնել բառը, դուք կարող եք գրել այն գրատախտակին: Բացատրեք, որ վերականգնել նշանակում է՝ ետ բերել կամ ետ դնել նախկին վիճակում:
Բացատրեք, որ Ալման ցանկանում էր, որ Կորիանթոնը հասկանար, որ իր կոչած «վերականգնման ծրագիրը» ուներ ֆիզիկական կողմ և հոգևոր կողմ (Ալմա 41.2): Հրավիրեք ուսանողներին լուռ ուսումնասիրել Ալմա 41.2–5, փնտրելով բաներ, որոնք ֆիզիկապես կվերականգնվեն մեզ համար մահից հետո, և բաներ, որոնք հոգևորապես կվերականգնվեն: Դուք կարող եք խորհուրդ տալ, որ ուսանողները նշեն իրենց գտածները: Նախքան ուսանողների կարդալը դուք կարող եք բացատրել, որ հարկավոր նշանակում է՝ պահանջվող կամ անհրաժեշտ:
-
Ո՞րն է Ալմա 41.2–ում հիշատակված վերականգնման ծրագրի ֆիզիկական կողմը: (Հարության ժամանակ հոգին կվերականգնվի մարմնի հետ և մարմնի բոլոր մասերը կվերականգնվեն:)
-
Ո՞րն է Ալմա 41.3–5–ում նկարագրված վերականգնման ծրագրի հոգևոր կողմը: (Երբ ուսանողները պատասխանեն, գրատախտակին գրեք հետևյալ ճշմարտությունը. Մենք կվերականգնվենք կամ դեպի երջանկություն կամ թշվառություն՝ համաձայն մահկանացության ժամանակ ունեցած մեր գործերի և ցանկությունների:)
Հրավիրեք ուսանողներին պատկերացնել, որ նրանք սովորեցնում են այս հատվածները Երեխաների Միությունում:
-
Ինչպե՞ս դուք կբացատրեիք հոգևոր վերականգնման վարդապետությունը, որպեսզի երեխաները կարողանան հասկանալ:
Հիշեցրեք ուսանողներին, որ Կորիանթոնը խախտել էր մաքրաբարոյության օրենքը և հրաժարվել էր իր միսիոներական պարտականություններից (տես Ալմա 39.2–4):
-
Ինչպե՞ս կարող էր հոգևոր վերականգնման վարդապետությունը ճիշտ հասկանալն օգնել Կորիանթոնին կատարել ավելի լավ ընտրություններ: Ինչպե՞ս կարող է այս վարդապետությունը հասկանալը ներգործել մեր գործերի և ցանկությունների վրա:
Վկայեք այս վարդապետության ճշմարտացիության մասին, և կիսեք ձեր մտքերը Աստծո արդարադատության մասին, որ վերականգնում է մեզանից յուրաքանչյուրին դեպի բարին կամ չարը՝ համաձայն մեր ցանկությունների և մեր գործերի:
Գրատախտակին գրեք հետևյալ հարցը. Ի՞նչ կլինի, եթե ես մեղք եմ գործել:
-
Համաձայն վերականգնման ծրագրի, ի՞նչ ենք մենք ստանում, եթե մենք մեղք ենք գործել:
-
Կա՞ արդյոք որևէ ուղի, որով մենք վերականգնվենք ի բարին և երջանկությունը, երբ մենք սխալ ենք գործել:
Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Ալմա 41.6–9: Խնդրեք դասարանին փնտրել, թե ինչ կարող ենք մենք անել, որ վերականգնվենք ի բարին և երջանկությունը, նույնիսկ եթե մենք մեղք ենք գործել: (Մենք պետք է ապաշխարենք և արդարություն ցանկանանք մեր ողջ կյանքում:)
-
Ո՞ր բառերը կամ արտահայտություններն են Ալմա 41.6–7–ում հուշում, որ մենք պատասխանատու ենք այն բանի համար, թե ինչ ենք ստանում հարության ժամանակ: Ինչպե՞ս ենք մենք հանդիսանում մեր սեփական դատավորները: (Մահկանացության ժամանակ մեր կատարած ընտրություններով է որոշվում, թե ինչպես մենք կդատվենք, երբ կանգնենք Աստծո առաջ:)
Նշեք, որ որոշ մարդիկ մտածում են, որ իրենք կարող են վերադառնալ և ապրել Աստծո հետ, առանց իրենց գործողությունների համար անձնական պատասխանատվության: Նրանք հաճախ ասում են, որ իրենց մեղսալի ընտրությունները զվարճալի են: Երբեմն նրանք, ովքեր ներգրավված են մեղքի մեջ, կարող են նույնիսկ երջանիկ երևալ:
Հրավիրեք ուսանողներին կանգնել և բարձրաձայն կարդալ Ալմա 41.10–ը միասին: Նշեք, որ Ալմա 41.10 սերտման հատված է: Դուք կարող եք խորհուրդ տալ, որ ուսանողները նշեն այս հատվածը առանձնակի ձևով, որպեսզի նրանք կարողանան հեշտությամբ գտնել այն: (Քանի որ սա սերտման սուրբ գրություն է, դուք կարող եք խնդրել նրանց միասին կրկնել այն ավելի, քան մեկ անգամ: Դուք կարող եք հարցնել, թե ով կարող է դասարանում անգիր ասել այն:) Երբ նրանք վերջացնեն, խնդրեք դասարանին նստել: Գրատախտակին գրեք «Ամբարշտությունը երբեք երջանկություն չի եղել»:
-
Ինչո՞ւ է ճշմարտացի այն, որ «ամբարշտությունը երբեք երջանկություն չի եղել»:
-
Ի՞նչ օրինակ կարող եք բերել, թե ինչպես է Սատնան մեզ համոզում չպահել որևէ պատվիրան և հավատալ, որ մենք, այնուամենայնիվ, կարող ենք երջանիկ լինել:
Որպեսզի օգնեք ուսանողներին գնահատել տարբերությունը վաղանցիկ աշխարհիկ հաճույքների և Տիրոջ առաջարկած երջանկության միջև, կարդացեք Յոթանասունից Երեց Գլին Լ. Փեյսի հետևյալ խոսքերը.
«Գործողությունները, որոնք միշտ արգելվել են Տիրոջ կողմից և շատ տարիներ հավանության չեն արժանացել հասարակության կողմից, այժմ ընդունվում և գովազդվում են այդ նույն հասարակության կողմից: Զանգվածային լրատվամիջոցներն այնպես են մատուցում այս գործողությունները, որ ներկայացնեն դրանք որպես շատ ցանկալի բաներ: …
… Մի շփոթեք թելեստիալ հաճույքը սելեստիալ երջանկության և ուրախության հետ: Մի շփոթեք ինքնատիրապետման պակասը ազատության հետ: Բացարձակ ազատությունն առանց պատշաճ զսպվածության մեզ դարձնում է մեր ցանկությունների գերին: Մի ցանկացեք ավելի պակաս ու ցածր կյանք: …
… Պատվիրանները, որոնք դուք պահում եք, ձեզ չեն տրվել անգութ Աստծո կողմից, որ հեռու պահի ձեզ զվարճությունից, այլ սիրող Երկնային Հոր կողմից, ով ուզում է, որ դուք լինեք երջանիկ, մինչ դուք ապրում եք այս երկրի վրա, ինչպես նաև դրանից հետո էլ» (“They’re Not Really Happy,” Ensign, Nov. 1987, 39–40):
Գրատախտակին գրեք հետևյալ նախադասությունը: Դուք կարող եք առաջարկել, որ ուսանողները գրեն այն իրենց սուրբ գրություններում Ալմա 41.10–ի կողքին: (“To ‘the Rising Generation,’” New Era, June 1986, 5:)
Ասացեք ուսանողներին, որ Ալմա 41.11-ում բացատրվում է, թե ինչու է անհնարին լինել իսկապես երջանիկ, երբ սխալ ընտրություններ ենք կատարում: Գրատախտակին գրեք հետևյալ ցանկը (դուք կարող եք անել սա նախքան դասի սկսվելը) կամ պատրաստեք դրանք տպված թերթիկների տեսքով յուրաքանչյուր ուսանողի համար: Ուսանողներին զույգերի բաժանեք, և հանձնարարեք նրանց համընկեցնել Ալմա 41.11-ի յուրաքանչյուր արտահայտությունն իր իմաստի հետ: Նաև հրավիրեք նրանց քննարկել կից հարցերը:
Արտահայտություններ Ալմա 41.11–ում, որ նկարագրում են «բնական վիճակում» լինելը |
Նշանակությունը | |
---|---|---|
|
| |
|
| |
|
| |
Այս հատվածում մենք տեսնում ենք, որ «Աստծո էությունը» «երջանկության էությունն» է: Ի՞նչ է սա ձեզ ասում այն մասին, թե ինչու է մեղսավորությունը հակառակ երջանկության էությանը: Ի՞նչ որոշ առանձնահատուկ օրինակներ կան, թե ինչու մարդիկ կարող են իրենց գտնել դժբախտ վիճակում: |
(Պատասխաններ. 1-գ, 2-ա, 3-բ)
Որպեսզի օգնեք ուսանողներին տեսնել, թե ինչ կապ կա «բնական վիճակում» լինելու և վերականգնման վարդապետության միջև, հրավիրեք ուսանողներից մեկին կարդալ Ալմա 41.12: Հատվածը կարդալուց հետո խնդրեք ուսանողներին պատասխանել Ալմայի հարցին: Ապա ուսանողները թող կարդան իր իսկ հարցին տրված Ալմայի պատասխանը Ալմա 41.13–ում: (Դուք կարող եք առաջարկել, որ նրանք նշեն այն, ինչ Ալման ասաց, որ կվերադարձվի մեզ որպես վերականգնման ծրագրի մաս:)
Խնդրեք ուսանողներին պատկերացնել, որ իրենք ունեն ընկեր, ով ընտրում է գործել Աստծո պատվիրաններին հակառակ, սակայն ցանկանում է վերականգնվել արդարակեցության մեջ: Հրավիրեք ուսանողներին բացատրել վերականգնման վարդապետությունը իրենց զուգընկերոջը, պատկերացնելով, որ նա այդ ընկերն է, օգտագործելով Ալմա 41.12–13: (Ուսանողները կարող են օգտագործել իրենց սեփական բառերը կամ գրատախտակին գրված նախադասության բառերը. «Մենք կվերականգնվենք կամ երջանկության կամ թշվառության մեջ՝ համաձայն մահկանացության մեջ մեր ունեցած գործերի և ցանկությունների»: )
Ուսանողներին ցույց տվեք բումերանգ կամ նկարեք այն գրատախտակին:
Հարցրեք ուսանողներին, թե ինչ է անում բումերանգը, երբ ճիշտ եք այն նետում: (Այն վերադառնում է այն վայրը, որտեղից նետվել էր:) Խնդրեք նրանց մտքում կարդալ Ալմա 41.14–15, փնտրելով ուղիներ, որոնցով բումերանգը կարող է ներկայացնել այս հատվածում ուսուցանված ճշմարտությունները: (Դուք կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն այս հատվածները:) Հրավիրեք ուսանողներին բացատրել, թե ինչ են իրենք գտել:
-
Ի՞նչ եք դուք ակնկալում ստանալ ուրիշներից և Տիրոջից այս և հաջորդ կյանքում: (Պատասխանները կարող են ներառել բարություն, ողորմածություն և սեր: Խորհեք ուսանողների պատասխանները գրատախտակին գրելու մասին:)
-
Ե՞րբ եք դուք ուրիշներին տվել բարություն, ողորմածություն կամ սիրալիրություն և հետագայում այն ետ ստացել:
Խրախուսեք ուսանողներին նպատակ դնել գործել այնպես և զարգացնել այնպիսի հատկանիշներ, որոնք կանդրադառնան այն բանի վրա, ինչ իրենք ակնկալում են, որ կվերականգնվի իրենց այս և հաջորդկյանքում: Վկայեք երջանկության մասին, որը գալիս է, երբ մենք արդարություն ենք գործում: