Գրադարան
Դաս 99. Ալմա 42


Դաս 99

Ալմա 42

Նախաբան

Ալման ավարտեց իր որդի Կորիանթոնին ուղղված խորհուրդը, բացատրելով, որ Երկնային Հայրը ուղի է պատրաստել նրանց համար, ովքեր մեղանչում են, ձեռք բերել ողորմածություն: Նա սովորեցրեց, որ Աստծո արդարադատությունը պահանջում է, որ մեղավորները կտրվեն Աստծո ներկայությունից: Ապա Նա վկայեց, որ Հիսուս Քրիստոսը «կբավարարի արդարադատության պահանջները» (Ալմա 42.15), տառապելով բոլոր նրանց համար, ովքեր մեղանչել են, և ողորմածություն ապահովելով ապաշխարողի համար:

Ուսուցանման առաջարկներ

Ալմա 42.1–14

Ալման սովորեցնում է Կորիանթոնին Աստծո արդարադատության մասին

Նախքան դասը, գրատախտակին նկարեք հասարակ մի կշեռք, ինչպես ցույց է տրված հետևյալ էջում: (Նկարին բառեր մի ավելացրեք, մինչև որ դասի ժամանակ ցուցումներ չտրվեն դրա համար: Դուք կարող եք խրախուսել ուսանողներին գծել այս պատկերը նոթատետրերում կամ սուրբ գրությունների օրագրերում:)

Կշեռքի վերևում գրեք հետևյալ նախադասությունը. Ես ուզում եմ, որ Վերջին Դատաստանը արդար լինի:

Հրավիրեք ուսանողներին ձեռք բարձրացնել, եթե նրանք համաձայն են գրատախտակին գրված նախադասության հետ:

  • Ինչո՞ւ եք դուք ցանկանում, որ Վերջին Դատաստանը արդար լինի:

  • Ի՞նչ է նշանակում արդար բառը:

Առաջարկեք, որ արդար կարող է նշանակել ստանալ այն, ինչին դուք արժանի եք: Արդարության գաղափարը կապված է սուրբ գրքային արդարադատություն տերմինի հետ: Գրատախտակին կշեռքի տակ գրեք Արդարադատություն բառը:

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ արդարադատության գաղափարը, խնդրեք ուսանողներից մեկին կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսի հետևյալ բացատրությունը.

«Արդարադատությունը ունի շատ իմաստներ: Դրանցից մեկը հավասարակշռությունն է: Արդարադատության հայտնի խորհրդանիշներից է հավասար նժարներով կշեռքը: Այսպիսով, երբ մարդկային օրենքները ոտնահարվում են, արդարադատությունը սովորաբար պահանջում է, որ պատիժ կիրառվի, տույժ, որը կվերականգնի [կշեռքի] հավասարակշռությունը: …

Աստծո օրենքները նմանապես առնչվում են արդարադատության հետ: Արդարադատության գաղափարը, որպես այն, ինչին մարդն արժանի է, հիմնական նախադրյալն է բոլոր սուրբ գրությունների, որ խոսում են այն մասին, որ մարդիկ դատվում են համաձայն իրենց գործերի» (“Sins, Crimes, and Atonement” [address to CES religious educators, Feb. 7, 1992], 1, si.lds.org):

Բացատրեք, որ Ալմայի որդի Կորիանթոնին անհանգստացնում էր Վերջին Դատաստանի արդար լինելը: Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Ալմա 42.1, մինչ դասարանը կփնտրի, թե ըստ Կորիանթոնի ինչն անիրավացի կլներ կամ անարդար Վերջին Դատաստանի ժամանակ:

  • Ըստ Կորիանթոնի, ի՞նչն էր անարդարություն: (Որ մեղսագործը պիտի մատնվեր թշվառության մի վիճակի:)

  • Ինչո՞ւ էր Կորիանթոնը ցանկանում հավատալ, որ անարդարություն էր, որ նրանք, ովքեր մեղանչել էին, պատժվեին: (Եթե ուսանողները հիշեցման կարիք ունեն, որ Կորիանթոնը աշխատում էր ազատվել մի շարք մեղքերից, թող նրանք անդրադառնան Ալմա 39.2–3:)

  • Եթե արդարադատությունը նշանակում է ստանալ այն, ինչին մենք արժանի ենք և պատժվեր մեր մեղքերի համար, ինչպե՞ս կարող է սա մտահոգիչ լինել նաև մեզ համար: (Մենք բոլորս էլ մեղանչում ենք և ենթակա ենք արդարադատության պահանջներին:)

Ամփոփեք Ալմա 42.2–11, բացատրելով, որ Ալման անդրադարձավ Կորիանթոնի մտահոգությանը: Նա սովորեցրեց, որ Ադամի Անկումը բոլոր մարդկանց բերեց ընկած մի վիճակի, որում նրանք պետք է տանեն ֆիզիկական մահ և հոգևոր մահ (տես Ալմա 42.9): Նա նաև բացատրեց, որ եթե մի միջոց չլիներ այս ընկած վիճակից բարձրանալու համար, բոլոր մարդկանց հոգիները կլինեին թշվառ և կտրված Աստծո ներկայությունից հավիտյան (տես Ալմա 42.11):

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Ալմա 42.12: Բացատրեք, որ այս հատվածը շեշտում է, որ Անկումը և դրա հետևանքները, ներառյալ Աստծո ներկայությունից կտրված լինելը, առաջ էին բերվել Աստծո պատվիրաններին Ադամի անհնազանդությամբ: Օգնեք ուսանողներին հասկանալ, որ երբ մենք չենք հնազանդվում Աստծո պատվիրաններին, այսինքն երբ մենք մեղանչում ենք, մենք հոգևորապես հեռանում ենք Աստծուց և մեզ ենթակա ենք դարձնում արդարադատության պահանջներին: (Դուք կարող եք հրավիրել ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Հավատո Հանգանակ 1.2-ը:) Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 42.14–ը, փնտրելով հետևանքները, որ արդարադատությունը պահանջում է անհնազանդության դիմաց:

  • Ի՞նչ է նշանակում «կտրված լինել» Աստծո ներկայությունից: (Հեռացվել Աստծուց և չկարողանալ վերադառնալ Նրա ներկայության մեջ ապրելու համար: Դուք կարող եք նաև նշել, որ երբ մենք մեղք ենք գործում, մենք հեռացնում ենք մեզանից Սուրբ Հոգու ընկերակցությունը, ով Աստվածագլխի անդամ է:)

Գրատախտակին ավելացրեք Անհնազանդություն կամ մեղք և Կտրված Աստծո ներկայությունից արտահայտությունները, ինչպես ցույց է տրված ներքևում:

կշեռք

Ելնելով Ալմա 42.1–14-ից սովորածից, ինչպե՞ս դուք մեկ նախադասությամբ կամփոփեք, թե ինչ է պահանջում արդարադատության օրենքը, երբ մարդն անհնազանդ է: (Գրատախտակին գրեք հետևյալ նախադասությունը կշեռքի տակ. Մեր անհնազանդության պատճառով արդարադատության օրենքը պահանջում է, որ մենք կտրված լինենք Աստծո ներկայությունից: Դուք կարող եք խորհուրդ տալ, որ ուսանողները գրեն այս ճշմարտությունն իրենց սուրբ գրություններում Ալմա 42.1–14–ի մոտ:)

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 42.18, փնտրելով մեղքի մեկ այլ հետևանք:

  • Ի՞նչ է նշանակում ունենալ խղճի խայթ:

Հրավիրեք ուսանողներին խորհել, թե երբ են նրանք զգացել վիշտ և տառապանք կամ Սուրբ Հոգու բացակայությունը մեղք գործելու պատճառով: Խնդրեք նրանց պատկերացնել այդ զգացումը՝ բազմապատկված այն ամենով, ինչը նրանք երբևէ սխալ են արել: Ապա խնդրեք նրանց պատկերացնել, որ այդ զգացումը մնալու է իրենց հետ հավիտյան:

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ և զգալ ողորմածության կարիքը, դուք կարող եք տալ հետևյալ հարցը.

  • Ելնելով այն ամենից, ինչ սովորեցիք Ալմա 42.1–14, դուք ցանկանո՞ւմ եք, որ Վերջին Դատաստանը հիմնված լինի միայն արդարադատության վրա:

Ալմա 42.15–31

Ալման սովորեցնում է Կորիանթոնին ողորմածության ծրագրի մասին

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, որ արդարադատության պահանջները պետք է բավարարվեն, գրատախտակի վրա մատնացույց արեք կշեռքի պատժի կողմը: Դուք կարող եք ձեր ձեռքում պահել մի ջնջոց, կարծես թե դուք պատրաստվում եք ջնջել արդարադատության պահանջները: Հարցրեք.

  • Կա՞ որևէ միջոց, որ արդարադատության պահանջները ջնջվեն կամ հեռացվեն: (Ոչ: Երբ Աստծո օրենքները չեն պահվում, արդարադատությունը պատիժ է պահանջում: Արդարադատության պահանջներն ինչ-որ կերպ պետք է բավարարվեն:)

Օգնեք ուսանողներին հասկանալ, որ անարդարացի կլիներ ջնջել արդարադատության պահանջած հետևանքները: Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Ալմա 42.25:

  • Ըստ Ալմայի, ի՞նչ կպատահեր, եթե մեղքի հետևանքները հեռացվեին և արդարադատության պահանջները չբավարարվեին:

Խնդրեք ուսանողներին խորհել հետևյալ հարցի շուրջ, նախքան կասեք նրանց սուրբ գրության հատվածը, որտեղ կարող են գտնել պատասխանը.

  • Եթե արդարադատության պահանջները չեն կարող ջնջվել, ապա ինչպես կարող են նրանք, ովքեր մեղանչել են (մեզանից յուրաքանչյուրը) երբևէ ունենալ հանգիստ խիղճ և վերականգնվել Աստծո ներկայության մեջ: (Խորհելու համար ուսանողներին ժամանակ տրամադրելուց հետո հրավիրեք ուսանողներից մեկին կարդալ Ալմա 42.15: Կարող է օգտակար լինել բացատրելը, որ «բավարարելով արդարադատության պահանջները» արտահայտությունը նշանակում է վճարել գինը կամ տանել պատիժը, որ արդարադատությունը պահանջում է:)

  • Համաձայն Ալմա 42.15, ինչպե՞ս է հնարավոր, որ ողորմածությունը երբևիցե կարողանա տարածվել մեզ վրա:

Ուսանողների պատասխանների հիման վրա գրատախտակից ջնջեք «Կտրված Աստծո ներկայությունից» արտահայտությունը և գրեք Հիսուս Քրիստոսի Քավությունը և Ողորմածություն: Կշեռքի տակ գրեք հետևյալ ճշմարտությունը. Հիսուս Քրիստոսի Քավությունը բավարարեց արդարադատության պահանջները, որպեսզի ողորմածությունը կարողանա տարածվել մեզ վրա:

կշեռք
  • Ի՞նչ է նշանակում ձեզ համար իմանալը, որ Փրկիչն իր հոժար կամքով տառապել է ձեր փոխարեն, որպեսզի ողորմածությունը կարողանա տարածվել ձեզ վրա:

Հրավիրեք ուսանողներին կարդալ Ալմա 42.22–24 և փնտրել, թե ինչ է պահանջվում, որպեսզի ողորմածությունը տարածվի մեզ վրա:

  • Ի՞նչ է պահանջվում մեզանից, որ ձեռք բերենք ողորմածություն և խուսափենք արդարադատության բոլոր պահանջներից: (Երբ ուսանողները ներկայացնեն ապաշխարությունը որպես միջոց, որի շնորհիվ մենք ողորմածություն ենք ձեռք բերում, գրատախտակին կշեռքի տակ գրեք հետևյալ սկզբունքը. Եթե մենք ապաշխարենք, մենք ողորմածություն կստանանք Փրկչի Քավության միջոցով: Դուք նաև կարող եք առաջարկել, որ նրանք գրեն այն իրենց սուրբ գրություններում Ալմա 42.22–24–ի կողքին:)

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «անկեղծորեն զղջացող» արտահայտությունը: (Անկեղծորեն ապաշխարող:)

  • Ինչո՞ւ է մեզ համար կարևոր հասկանալը, որ Փրկիչը մեր փոխարեն տարել է մեր մեղքերի պատիժները:

Բացատրեք, որ Հիսուս Քրիստոսը մեր Միջնորդն է: Միջնորդը մեկն է, ով կանգնում է երկու կողմերի միջև, որ օգնի լուծել հակասությունը: Խնդրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Նախագահ Բոյդ Ք. Փաքերի հետևյալ խոսքերը: Հրավիրեք դասարանին լսել պատճառները, թե ինչու է երրորդ անձնավորությունն անհրաժեշտ, որ ողորմածությունը տարածվի մեղավորի վրա.

«Հավերժական օրենքով, ողորմածությունը չի կարող հասանելի լինել, եթե չլինի մեկը, ով կամենում է և կարող է վերցնել մեր պարտքը և վճարել գինը և սահմանել մեր փրկագնման համար պայմանները:

Եթե չլինի մի միջնորդ, եթե մենք չունենք մի ընկեր, արդարադատության ողջ ծանրությունը՝ անհավասարակշիռ, անկարեկից, պետք է, անշուշտ պետք է ընկնի մեզ վրա: Ողջ փոխհատուցումը յուրաքանչյուր օրինազանցության համր, հորքան էլ մեծ կամ որքան էլ խորն այն լինի, կպահանջվի մեզանից մինջև վերջ:

Սակայն, իմացեք սա. Ճշմարտությունը, փառահեղ ճշմարտությունը հայտարարում է, որ կա նման Միջնորդ: …

Նրա միջոցով ողորմածությունը կարող է լիովին հասանելի լինել մեզանից յուրքանչյուրին՝ առանց արդարադատության հավերժական օրենքն անարգելու: …

Ողորմածության հասանելիությունը մեխանիկորեն չի լինի: Այն կլինի Նրա հետ ուխտի միջոցով: Այն կլինի Նրա սահմանած պայմաններով, Նրա առատաձեռն պայմաններով» (“The Mediator,” Ensign, May 1977, 55–56):

Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 42.29–31, փնտրելով, թե ինչ էր Ալման ցանկանում Կորիանթոնին: (Դուք կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն իրենց գտածը:)

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում թույլ տալ արդարադատությունը և ողորմածությունը և Տիրոջ երկայնամտությունը «լիակատար ազդեցություն ունենա քո սրտում»:

Հրավիրեք ուսանողներին գրել հակիրճ դասի ծրագիր, որը ցույց է տալիս, թե նրանք ինչպես կարող են սովորեցնել ուրիշներին արդարադատություն և ողորմածություն հասկացողությունները: Խրախուսեք նրանց սովորեցնել իրենց ընտանիքներին այն, ինչ իրենք սովորել են այսօր:

Հիշեցրեք ուսանողներին Աստծո արդարադատության վերաբերյալ Կորիանթոնի մտահոգության մասին: Դուք կարող եք վկայել, որ Վերջին Դատաստանը արդար կլինի և որ մենք ի վերջո կստանանք այն, ինչին արժանի ենք՝ համաձայն Աստծո արդարադատության և ողորմածության: Դուք նաև կարող եք նշել, որ Կորիանթոնը ապաշխարեց իր մեղքերից և դրական ազդեցություն ունեցավ Եկեղեցու աճի վրա (տես Ալմա 49.30): Խնդրեք ուսանողներին խորհել, թե ինչպես կարող են նրանք առաջընթաց ունենալ իրենց ապաշխարության գործընթացում:

Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց երախտագիտությամբ և վկայությամբ, որ Տերը կամեցավ քավել մեր մեղքերը և բավարարել արդարադատության պահանջները մեր փոխարեն: Կիսվեք ձեր վկայությամբ ողորմածության և փրկագնման մասին, որ հնարավոր դարձան Փրկչի քավող զոհաբերության միջոցով:

Բացատրական և պատմական տեղեկություն

Ալմա 42.1 Աստծո արդարադատությունը

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը ուսուցանել է, որ երջանկություն կարելի է գտնել միայն ապաշխարության միջոցով.

«Իսկական երջանկությունը կայանում է ոչ թե Աստծո արդարությունը մերժելու կամ մեղքի հետևանքները խափանել փորձելու մեջ, այլ ապաշխարության և ներման մեջ՝ Աստծո Որդու քավող շնորհի միջոցով» («Սուրբ գրության օրհնությունը», Ensign կամ Լիահոնա,, մայիս 2010, 34):

Ալմա 42.15: «Աստված ինքն է քավում աշխարհի մեղքերը»

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ վկայակոչումը, որ «Աստված ինքը» քավում է մեր մեղքերը, կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ խոսքերը.

«Քրիստոսը ոչ միայն միջնորդ է, այլ նաև դատավոր: Դատավորի դերի միջոցով է, որ մենք կարող ենք գտնել շատ ավելի մեծ իմաստ այն արտահայտության մեջ, որ «Աստված ինքը» կգա ազատելու իր ժողովրդին: Դա նման է այն բանին, որ երկնքի այդ մեծ դատարանի դահլիճի դատավորը չցանկանալով խնդրել որևէ մեկին, բացի իրենից, որ տանի մեղավոր մարդկանց բեռները, որ կանգնած են մեղադրյալի աթոռի մոտ, հանում է դատավորի իր պատմուճանը և ցած է իջնում երկիր, որ անձամբ տանի նրանց ցավերը: Քրիստոսը որպես ողորմած դատավոր նույնքան գեղեցիկ և հրաշալի է, որքան Քրիստոսը որպես խորհրդատու, միջնորդ և բարեխոս» (Christ and the New Covenant: The Messianic Message of the Book of Mormon [1997], 81):