Տնային ուսումնասիրության դաս
Մոսիա 26–Ալմա 4 (Մաս 14)
Նախաբան
Այս դասը թույլ է տալիս ուսանողներին կրկնել ապաշխարության սկզբունքները և խորհել Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով մեզ փոխվելու անհրաժեշտության մասին,— ինչպես արեցին Ալմա կրտսերը և Մոսիայի որդիները: Աղոթեք առաջնորդության համար, որպեսզի իմանաք, թե ինչպես կարող եք լավագույնս օգնել ուսանողներին փնտրել այդ փոփոխությունը իրենց կյանքում:
Ուսուցանման առաջարկներ
Մոսիա 26
Ալման ոգենշնչում ստացավ, թե ինչպես դատել նրանց, ովքեր մեծ մեղք էին գործել
Այս դասը սկսելու համար հանձնարարեք ուսանողներին կարդալ գլխի վերնագիրը Մոսիա 26–ի սկզբում: Դասարանի համար կարդացեք հետևյալ իրավիճակները: Հանձնարարեք ուսանողներին մտածել, թե յուրաքանչյուր իրավիճակում ինչ կանեին նրանք, որպեսզի օգնեին այդ մարդուն:
-
Երիտասարդ կինը մեծ մեղք է գործել, բայց վախենում է խոսել իր եպիսկոպոսի հետ:
-
Երիտասարդ տղամարդը ցանկանում է ապաշխարել, բայց չգիտի, թե ինչպես:
-
Երիտասարդ կինը կրկնում է նախկինում կատարած մեղքը, և նա անհանգստանում է, որ Տերը այլևս չի ների նրան:
-
Երիտասարդ տղամարդը ցանկանում է ապաշխարել, բայց չի ցանկանում ներել իրեն նեղացնողին:
Հետևյալ հատվածները գրեք գրատախտակին. Մոսիա 26.21–23, 29–31: Պարզաբանեք ուսանողներին, որ այս հատվածները ցույց են տալիս Տիրոջ հայտնությունը Ալմային՝ այն մարդկանց վերաբերյալ, ովքեր մեծ մեղք էին գործել: Հանձնարարեք ուսանողներին կարդալ այդ հատվածները և գտնել առնվազն մեկ սկզբունք, որը կօգներ վերը նշված մարդկանցից որևէ մեկին: Խնդրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց պատասխաններով դասարանի հետ: Կարող եք կիսվել Մոսիա 26–ում նշված ապաշխարության սկզբունքի մասին ձեր վկայությամբ:
Հիշեցրեք ուսանողներին, որ նրանք նպատակ են դրել կիրառելու Մոսիա 26-ից իրենց սովորած սկզբունքներից որևէ մեկը՝ ապաշխարելու իրենց անձնական փորձերում: Խրախուսեք նրանց հետևել իրենց նպատակներին:
Մոսիա 27–28
Ալմա Կրտսերը և Մոսիայի որդիները ապաշխարում են և վերստին ծնվում
Որպեսզի ուսանողներին բերեք որևէ մեկի օրինակը, ով վերապրել է սրտի մեծ փոփոխություն, հրավիրեք նրանցից մի քանիսին հերթով և բարձրաձայն կարդալ հետևյալ փորձառությունը, որով կիսվել է Յոթանասունական Երեց Քեյթ Կ. Հիլբիգը.
«[Մի երիտասարդ երեց, ով ծառայում էր Արևելյան Եվրոպայում] և իր զուգընկերը գտնում և ուսուցանում են միջին հասակի մի մարդու, որի անունն էր Իվան:… Այդ հետաքրքրվողը դժվար կյանք էր ունեցել, դա արտացոլվում էր նրա մաշված հագուստի, անխնամ մորուքի և անվճռական վարքագծի մեջ: Կյանքը դժվար և անբարյացակամ էր գտնվել նրա հանդեպ:
Չունենալով ոչ մի նախնական կրոնական ուսուցում, Իվանը պետք է շատ բան հաղթահարեր: Այն գործելակերպերը որոնք համահունչ չէին վերականգնված ավետարանին, պետք է մի կողմ դրվեին: Պետք էր ընդունել և կիրառել նոր սկզբունքներ: Իվանը ցանկանում էր սովորել և նա ջանասիրաբար պատրաստվում էր իր մկրտությանը և հաստատմանը: Նրա հագուստը մնում էր մաշված և նրա մորուքը մնում էր անխնամ, բայց նա անում էր առաջին քայլերը: Իվանի մկրտությունից շատ չանցած միսիոները տեղափոխվեց: Նա հույս ուներ, որ Իվանի հետ իրենց ճանապարհները դեռ կխաչվեին:
Վեց ամիս անց միսիայի նախագահը կրկին ուղարկեց երիտասարդ երեցին իր նախկին ճյուղ: Զարմացած, սակայն ուրախ վերադառնալու համար, երեցը իր նոր զուգընկերոջ հետ ճյուղում գտնվելու իր առաջին կիրակի օրը շուտ եկավ հաղորդության ժողովին: …
Երեցն այդ փոքրիկ ճյուղում ճանաչեց համարյա բոլորին: Սակայն նա չէր կարողանում գտնել այդ մարդկանց մեջ այն մարդուն, ում ինքը և իր զուգընկերը ուսուցանել և մկրտել էին վեց ամիս առաջ: Երեցի մոտ առաջացավ հիասթափության և տխրության զգացում: …
Երեցի մտավախություններն ու մտածմունքներն անհետացան, երբ մի անծանոթ արագ առաջ եկավ դեպի միսիոներները, որ գրկախառնվի նրանց հետ: Մաքուր սափրված մարդը ուներ վստահ ժպիտ և նրա դեմքը ամբողջովին փայլում էր: Սպիտակ վերնաշապիկով և խնամքով կապած փողկապով այդ կիրակնօրյա առավոտը նա պետք է պատրաստեր հաղորդությունը իր փոքր ճյուղի համար: Միայն նրա խոսքից երեցը ճանաչեց նրան: Դա նոր Իվանն էր, ոչ այն հին Իվանը, ում նրանք ուսուցանել և մկրտել էին: Իր ընկերոջ մեջ երեցը տեսավ հավատքի, ապաշխարության և ներման հրաշքը. նա տեսավ Քավության իրականությունը:
… [ [Իվանը] զգացել էր «սրտի մի փոփոխություն» (Ալմա 5.26)՝ այն աստիճան, որ մկրտվեր և առաջ շարժվեր դարձի գալու այդ շարունակական գործընթացում» (“Experiencing a Change of Heart,” Ensign, հունիս 2008, 29–31):
Հարցրեք. Պատմության մեջ ի՞նչն է ցույց տալիս, թե Իվանը ինչպես է փոխվում: (Դա ակնհայտ է, որ Իվանի արտաքուստ փոփոխությունները ցուցանիշն են նրա ներսի խորը փոփոխությունների:)
Հիշեցրեք ուսանողներին, որ Մոսիա 27-ը նկարագրում է մեկ ուրիշ դեպք, որը տեղի է ունեցել Քավության միջոցով: Հանձնարարեք մեկ ուսանողի կանգնել դասարանի առջև և ամփոփելՄոսիա 27: Եթե հնարավոր է, ուսանողը կարող է նաև ցույց տալ Ալմա Կրտսերի դարձի գալու նկարը (Gospel Art Book [2009], no. 77): Մեկ այլ ուսանողի խնդրեք ընթերցել Մոսիա 27.24–26: Այնուհետև դասարանին հանձնարարեք բացահայտել, թե ով պետք է փոխվի Քավության միջոցով կամ «ծնվի Աստծուց»: Ուսանողի պատասխանը պետք է արտահայտի հետևյալ ճշմարտությունը. Մեզանից յուրաքանչյուրը պետք է կրկին ծնվի Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով:
Հարցրեք. Ինչպե՞ս եք տեսել որևէ մեկի դեպի լավը փոփոխությունը՝ Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ:
Հրավիրեք ուսանողներին մտածել այն հարցի շուրջ, որն այդ պատմության միսիոները տվեց ինքն իրեն Իվանի հետ հանդիպելուց հետո. «Որքա՞ն եմ ես զգացել «սրտի մի փոփոխություն» այս վերջին վեց ամիսների ընթացքում: Արդյո՞ք ես «վերստին ծնվել եմ»» (մեջբերումները՝ Keith K. Hilbig, “Experiencing a Change of Heart,” 31):
Ուսանողներին հանձնարարեք կարդալ Մոսիա 27.24, 28, փնտրելով այն, թե ինչ արեց Ալման և թե ինչ արեց Տերը, որը բերեց Ալմայի վերափոխմանը: Խնդրեք նրանց բացատրել, թե ինչու են նրանք հավատում, որ երկուստեք, թե՛ անհատը, և թե՛ Տերը, պետք է մասնակցեն սրտի հզոր փոփոխությանը:
Հիշեցրեք ուսանողներին, որ նրանք լրացնեն աղյուսակը նախադասություններով, որտեղ ցույց է տրվում նախկին Ալմայի և սրտի փոփոխություն ապրած Ալմայի տարբերությունը (օր 2-ի դաս): Օր 2-ի 2-րդ հանձնարարության մեջ ուսանողները իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում գրել են մեկ արտահայտություն «Հետո» սյունակից սկսած, որ նրանք հույս ունեին կբնութագրեր նրանց ողջ կյանքի ընթացքում և կպարզաբաներ պատճառը: Մի քանի ուսանողների հրավիրեք կիսվելու իրենց գրառումներով: Վկայեք, որ սրտի զորեղ փոփոխությունը մեզ համար հնարավոր է Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով:
Խնդրեք ուսանողներին խորհել այն մասին, թե ինչպես են իրենք փոխվել Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով: Հրավիրեք նրանց, ցանկության դեպքում, կիսվել իրենց մտքերով: Դուք նույնպես կարող եք պատմել, թե ինչպես եք փոխվել Քավության միջոցով:
Խրախուսեք ուսանողներին աշխատել սրտի փոփոխության ուղղությամբ, որպեսզի ավելի մոտենան Տիրոջը և թույլ տան, որ Քավությունը փոխի իրենց կյանքը:
Արտագրեք հետևյալ աղյուսակը գրատախտակին կամ պատճենեք մեկական օրինակ յուրաքանչյուր ուսանողի համար.
Ինչպե՞ս փոխվեցին Ալման և Մոսիայի որդիները: Ի՞նչ սկզբունք դուք սովորեցիք այս հատվածներից: Ձեր կարծիքով, ինչո՞ւ է հատուցումը կազմում ապաշխարության կարևոր մասը: |
Ինչպե՞ս Մոսիայի որդիները փոխվեցին: Ի՞նչ սկզբունք դուք սովորեցիք այս հատվածներից: Ձեր կյանքում ի՞նչ փորձառություններ են ձեզ մոտ ուրիշների հետ ավետարանով կիսվելու ցանկություն առաջացրել: |
Դասարանի մի կեսին հանձնարարեք պատասխանել աղյուսակի առաջին սյունակի հարցերին, իսկ մյուս կեսին՝ երկրորդ սյունակի հարցերին: Թող յուրաքանչյուր ուսանող աշխատի առանձին: Յուրաքանչյուր խմբից հրավիրեք մի քանի ուսանողների կիսվելու իրենց պատասխաններով:
Հանձնարարեք ուսանողներին խորհել այն մասին, թե ինչպե՞ս նրանք կարող են հատուցել իրենց մեղքերի և մեծացնել իրենց ցանկությունը կիսվելու ավետարանով ուրիշների հետ:
Մոսիա 29–Ալմա 4
Աստված օրհնում է այն Նեփիացիներին, ովքեր հալածանքների ընթացքում մնում են արդարակյաց:
Հիշեցրեք ուսանողներին, որ Ալմայի առաջին գլուխները նկարագրում են արդարակյաց Նեփիացիների դժվարությունները և հալածանքները: Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 1.25, 27: Հանձնարարեք պարզել, թե այդ Նեփիացիները ինչ արեցին հալածանքների ժամանակ:
Նշեք, որ Տերը օրհնեց արդարակյաց Նեփիացիներին այնպես, որ նրանք բարգավաճեցին ավելի շատ, քան ամբարիշտները (տես՝ Ալմա 1.29–32): Ուսանողներին խնդրեք ձգտել հետևել այս հավատարիմ Նեփիացիների օրինակին, երբ նրանք իրենց կյանքում կանգնում են դժվարությունների առաջ:
Հաջորդ Մաս (Ալմա 5–10)
Ինչպե՞ս եք իմանում, որ վերստին ծնվել եք: Ի՞նչ է նշանակում վերստին ծնվել: Երբ ուսանողները ուսումնասիրեն Ալմա 5–10, նրանք կգտնեն մի քանի հարցեր, որոնք կարող են տալ իրենց՝ որոշելու համար, թե արդյոք նրանք վերստին ծնվել են և ունեցել սրտի զորեղ փոփոխություն: Բացի այդ, նրանք ձեռք կբերեն ավելի մեծ պատկերացում Քավության խորության և զորության մասին: