Գրադարան
Տնային ուսումանսիրություն Մաս 17


Տնային ուսումանսիրության դաս

Ալմա 17–24 (Մաս 17)

Նախապատրաստական նյութեր տնային ուսումնասիրության ուսուցչի համար

Ամենօրյա տնային ուսումնասիրության դասերի ամփոփում

Հետևյալ վարդապետությունների և սկզբունքների համառոտ շարադրանքը, որն ուսանողները սովորեցին Ալմա 17–24-ն ուսումնասիրելիս (Մաս 17), նախատեսված չէ ուսուցանվելու որպես ձեր դասի մաս: Դասը, որ դուք կուսուցանեք, կենտրոնանում է վարդապետություններից և սկզբունքներից միայն մի քանիսի վրա: Հետևեք Սուրբ Հոգու հուշումներին, երբ մտածեք ուսանողների կարիքների մասին:

Օր 1 (Ալմա 17–18)

Լամանացիներին ուսուցանելու Ամմոնի և նրա եղբայրների օրինակից ուսանողները սովորեցին, որ սուրբ գրություններն ուսումնասիրելով, աղոթելով և ծոմ պահելով, մենք կարող ենք ստանալ Սուրբ Հոգին և զորությամբ ուսուցանել ուրիշներին: Թագավոր Լամոնիին Ամմոնի ծառայությունը նաև ուսուցանեց միսիոներական ծառայության մի կարևոր սկզբունք. երբ մենք լավ օրինակ ենք հանդիսանում, Տերը կարող է մեզ գործիք սարքել Իր ձեռքում: Ուսանողները կարողացան տեսնել, որ Լամոնիին մատուցած Ամմոնի ծառայությունը նախապատրաստեց Լամանացի կառավարչին և մյուսներին, որ ընդունեն ավետարանը: Թագավոր Լամոնիի դարձն ուսուցանում է, որ երբ մենք հասկանում ենք Փրկչի կարիքը մեզ համար, մենք ապաշխարելու ցանկություն ենք ունենում:

Օր 2 (Ալմա 19–20)

Ուսանողները սովորեցին, որ Ամմոնի վկայությունը և արդար օրինակն օգնեցին Լամոնիի հորը շրջվել դեպի Տերը: Նրանք նաև սովորեցին, որ մեր սիրառատ գործերը կարող են օգնել մյուսներին փափկացնել իրենց սրտերը և ձգտել իմանալ ճշմարտությունը:

Օր 3 (Ալմա 21–22)

Ահարոնի միսիոներական աշխատանքների պատմությունն օգնեց ուսանողներին տեսնել, որ եթե մենք հավատարմորեն դիմանանք մեր փորձություններին, Տերը կօգնի մեզ անել Իր աշխատանքը: Ահարոնն օգնեց թագավոր Լամոնիի հորը հասկանալ, որ նա կարող էր ստանալ փրկություն միայն Հիսուս Քրիստոսի արժանիքների միջոցով: Թագավորի նման մենք պետք է կամենանք թողնել բոլոր մեր մեղքերը, որպեսզի հոգեպես փոխվենք և ծնվենք Աստծուց:

Օր 4 (Ալմա 23–24)

Հազարավոր Լամանացիներ, ովքեր ընդունեցին ավետարանը, ցույց տվեցին, որ դարձը հոգևոր փոփոխություն է, երբ մարդը դառնում է նոր անձնավորություն Աստծո զորության միջոցով: Լամանացիների օրինակի միջոցով, ովքեր դարձան Անթի Նեփի Լեքիներ, ուսանողները սովորեցին, որ եթե մենք անենք այն ամենը, ինչ կարող ենք ապաշխարելու համար, Աստված կվերացնի մեր հանցանքը և կօգնի մեզ մաքուր մնալ: Լամանացիների դարձը ցույց է տալիս, որ մենք կարող ենք օգնել ուրիշներին դարձի գալ, երբ մենք հավատարիմ ենք:

Նախաբան

Թագավոր Մոսիայի չորս որդիներն որոշեցին հրաժարվել տանը տիրող հնարավորությունից և ճոխություններից, որպեսզի կարողանային քարոզել ավետարանը Լամանացիներին: Այս չորս միսիոներների պատմությունները ցույց են տալիս, թե ինչպես ուսանողները կարող են պատրաստվել արդյունավետորեն ուսուցանել Հիսուս Քրիստոսի ավետարանը մյուսներին:

Ուսուցանման առաջարկներ

Ալմա 17–22

Ամմոնը և նրա եղբայրներն ուսուցանում են երկու Լամանացի թագավորների:

Դասից առաջ գրեք հետևյալ անավարտ մտքերը գրատախտակին կամ մի թղթի վրա. «Միակ ամենակարևոր բանը, որ դուք կարող եք անել [միսիա] ծառայելու կոչմանը նախապատրաստվելու համար, դա… է…»:

Հրավիրեք մի քանի ուսանողների պատմել, թե ինչ իրենք զգացին, երբ տեսան ընտանիքի անդամի կամ որևէ ընկերոջ վերադարձը լիաժամկետ միսիան հավատարմորեն ծառայելուց հետո: Ապա հարցրեք ուսանողներին. Ինչո՞վ էր այդ անձնավորությունը տարբեր իր միսիայից հետո: Ի՞նչ եք կարծում, ի՞նչն էր առաջացրել այդ փոփոխությունը:

Հարցրեք ուսանողներին, թե ինչպես կավարտեին գրատախտակի վրա գրված միտքը: Ուսանողների պատասխաններից հետո, կիսվեք նրանց հետ, թե ինչպես է լրացրել այդ միտքը Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը Տասներկու Առաքյալների Քվորումից. «Միակ ամենակարևոր բանը, որ դուք կարող եք անել [միսիա] ծառայելու կոչմանը նախապատրաստվելու համար, դա միսիոներ դառնալն է միսիա գնալուց շատ առաջ» («Դառնալ Միսոներ» Ensign կամ Լիահոնա, նոյ. 2005, 45):

Հարցրեք. Ի՞նչ ուղիներով կարող են երիտասարդ տղամարդիկ և երիտասարդ կանայք հետևել Երեց Բեդնարի խորհրդին և դառնալ միսիոներներ նախքան լիաժամկետ միսիա ծառայելը:

Կիսվեք Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի հետևյալ մտքով.

«Երիտասարդներ, ես հորդորում եմ ձեզ, պատրաստվեք ծառայելու որպես միսիոներ: Ձեզ պահեք մաքուր, անարատ և արժանի ներկայացնելու Տիրոջը: Պահպանեք ձեր առողջությունը և ուժերը: Ուսումնասիրեք սուրբ գրությունները: Որտեղ հնարավոր է հաճախեք սեմինարիա կամ ինստիտուտ: Ծանոթացեք Քարոզիր իմ ավետարանը միսիոներական գրքույկին:

«Մի խոսք՝ ուղղված ձեզ երիտասարդ քույրեր, չնայած դուք չունեք որպես լիաժամկետ միսիոներներ ծառայելու քահանայության նույն պարտականությունը, ինչպես երիտասարդ տղամարդիկ, դուք ևս արժեքավոր ներդրում եք կատարում որպես միսիոներներ, և մենք ողջունում ենք ձեր ծառայությունը»(“As We Meet Together Again,” Ensign կամ Liahona, Nov. 2010, 6)

Գրեք հետևյալը գրատախտակին. Տերը կօրհնի մեզ Սուրբ Հոգով և Իր խոսքն ուսուցանելու զորությամբ, եթե մենք …:

Դասարանը բաժանեք չորս խմբերի: Յուրաքանչյուր խմբի հանձնարարեք հետևյալ սուրբ գրությունների հատվածներից մեկը. Ալմա 17.1–4, Ալմա 17.9–13, Ալմա 17.19–25, 18.1–9, Ալմա 17.26–30: (Հարմարեցրեք այս միջոցառումը, եթե փոքր դասարան ունեք:)

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ իրենց հանձնարարված հատվածը, փնտրելով այն, ինչ Մոսիայի որդիներն արեցին, որն օրհնեց նրանց Հոգով և զորությամբ, երբ նրանք ուսուցանեցին ավետարանը: Բացատրեք, որ երբ ուսանողները վերջացնեն, դուք կխնդրեք նրանց կիսվել նրանով, ինչ բացահայտեցին և թե ինչպես նրանք կավարտեին գրատախտակի վրայի նախադասությունը:

Բավականաչափ ժամանակից հետո, հրավիրեք որևէ անձնավորության յուրաքանչյուր խմբից բացատրել, թե ինչ արեցին Մոսիայի որդիները և թե ինչպես խմբի անդամները կավարտեին գրատախտակի վրայի սկզբունքը: Ուսանողների պատասխանները կարող են ներառել հետևյալը. հետազոտել սուրբ գրությունները, ծոմ պահել և աղոթել, համբերատար լինել, լավ օրինակ հանդիսանալ, վստահել Տիրոջը, անկեղծորեն ծառայել ուրիշներին և սիրել մյուսներին որպես եղբայրներ և քույրեր: Երբ ուսանողները կիսվեն իրենց պատասխաններով, գրի առեք դրանք գրատախտակին: Խնդրեք ուսանողներին բացատրել, թե ինչպե՞ս յուրաքանչյուր գործողություն կամ հատկանիշ կարող է օգնել անձնավորությանը ավելի արդյունավետորեն կիսվել ավետարանով:

Եթե ձեր ուսանողներից որևէ մեկը դարձի է եկել դեպի ավետարանը լիաժամկետ միսիոներների կողմից ուսուցանվելուց հետո, դուք կարող եք խնդրել նրանց կիսվել, թե ինչպես էին զգում, երբ սովորում էին ավետարանը:

Հիշեցրեք ուսանողներին, որ երբ Ամմոնը փրկեց թագավորի հոտերը, թագավոր Լամոնին ապշեց Ամմոնի զորության և թագավորի հրամանները կատարելիս նրա հնազանդության և հավատարմության վրա (տես Ալմա 18.8–10): Լամոնին պատրաստված էր լսելու ուղերձը, որով Ամմոն եկել էր կիսվելու նրա հետ: Հրավիրեք ուսանողներին հերթով բարձրաձայն կարդալ Ալմա 18.24–29: Խնդրեք դասարանին փնտրել, թե ինչպես էր Ամմոնը կառուցում Լամոնիի հասկացողությունը Աստծո մասին, որպեսզի կարողանար պատրաստել Լամոնիին հասկանալ ճշմարիտ վարդապետությունը:

Տվեք ուսանողներին հետևյալ հարցերը.

  • Եթե դուք այլ հավատքի որևէ ընկերոջ հետ զրույց ունենայիք Աստծո մասին, ինչպե՞ս կկարողանայիք օգտագործել հավատամքները, որոնք երկուսով էլ կիսում եք, ինչպես Ամմոնն արեց: Ինչպե՞ս կարող էր այս ջանքն օգնել ձեր ընկերոջը:

  • Էլ ի՞նչ ավետարանական թեմաներ կշոշափեիք ձեր ընկերոջ հետ՝ հնարավորություններ բացելով ավետարանով նրա հետ կիսվելու համար:

Հիշեցրեք ուսանողներին, որ թագավոր Լամոնին ընկալուանկ դարձավ լսելու Հիսուս Քրիստոսի ավետարանը, ինչպես նրա հայրը: Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ալմա 18.39–41-ը՝ —Լամոնիի արձագանքը Հիսուս Քրիստոսի մասին իմանալուց հետո: Խնդրեք մեկ այլ ուսանողի կարդալ Ալմա 22.14–18՝ —Լամոնիի հոր արձագանքը: Հրավիրեք դասարանին ընթացքում հետևել իրենց սուրբ գրություններում և փնտրել նմանություն այդ մարդկանց արձագանքների միջև:

Հարցրեք. Ի՞նչ ցանկացան անել երկու տղամարդիկ, երբ նրանք իմացան Հիսուս Քրիստոսի մասին:

Բացատրեք, որ Լամոնին և նրա հայրը զգացին Հոգին միսիոներների ուսուցումների միջոցով: Դրա արդյունքում նրանք կամեցան ունենալ ավետարանի օրհնությունները և հոժար էին վերջ տալ իրենց մեղքերին և ապաշխարել: Հիշեցրեք ուսանողներին այն ճշմարտության մասին, որ նրանք ուսումնասիրել էին այս շաբաթ. Մենք պետք է հոժար լինենք թողնել բոլոր մեր մեղքերը, որպեսզի հոգեպես փոխվենք և ծնվենք Աստծուց:

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Երեց Դալլին Հ. Օուքսի միտքը, որը գտնվում է նրանց ուսումանասիրության ուղեցույցում. «Հիսուս Քրիստոսի ավետարանը կոչ է անում մեզ փոխվել: «Ապաշխարեք» բառը ամենահաճախ հանդիպող ուղերձն է, և ապաշխարել նշանակում է վերջ տալ բոլոր մեր գործառույթներին՝ անձնական, ընտանեկան, էթնիկ և ազգային, որոնք հակառակ են Աստծո պատվիրաններին: Ավետարանի նպատակն է փոխակերպել սովորական արարածներին, դարձնելով նրանց սելեստիալ քաղաքացիներ, իսկ դա պահանջում է փոփոխություն» (“Repentance and Change,” Ensign կամ Liahona, Nov. 2003, 37):

Հրավիրեք ուսանողներին մտածել իրենց կյանքի մասին և մտածել, թե արդյոք նրանք պետք է թողնեն ինչ որ մեղքեր, որպեսզի հոգեպես փոխվեն, ինչպես Լամոնին և նրա հայրն արեցին: Եզրափակեք, կիսվելով ձեր խրախուսանքով և վկայությամբ, որ երբ մենք հրաժարվենք մեր մեղքերից, Տերը կօգնի մեզ փոխվել և աճել:

Հաջորդ Մաս (Ալմա 25–32)

Խնդրեք ուսամողներին մտածել այս հարցի շուրջ. Ի՞նչ կասեիք ինչ որ մեկին, ով հակաՔրիստոս է: Մյուս մասում ուսանողները կիմանան, թե ինչպես Ալման լուծեց հարցերը և Կորիհորի ծաղրը, որը մի հակաՔրիստոս էր: Բացի այդ նրանք ավելի շատ բան կսովորեն հավատքի մասին, երբ կարդան այն մասին, թե ինչպես Ալման և մյուսները աշխատեցին ուսուցանել ուրացած Զորամացիներին, ովքեր խեղաթյուրում էին Տիրոջ ուղիները: