Գրադարան
Սերտման սուրբ գրությունների նախաբանը


Սերտման սուրբ գրությունների նախաբանը

Սեմինարիաները և Կրոնի Ինստիտուտները ընտրել են 25 սերտման սուրբ գրության հատվածներ սեմինարիայի չորս դասընթացներից յուրաքանչյուրի համար: Այս հատվածներն ապահովում են կարևոր սուրբգրքյան հիմք ավետարանը հասկանալու և դրանով կիսվելու համար և հավատքն ամրացնելու համար: Սերտման սուրբ գրության հատվածները Մորմոնի Գրքից հետևյալն են.

Սեմինարիայի ուսանողներին խրախուսվում է «սերտել» այս հատվածները: Դուք լավագույնս կարող եք օգնել ձեր ուսանողներին, եթե դուք նույնպես սերտեք այս հատվածները: Սուրբ գրությունների սերտումը ընդգրկում է հետևյալը.

  • Գտնել հատվածները՝ իմանալով դրանց հետ կապված սուրբ գրությունների հղումները:

  • Հասկանալ սուրբ գրությունների հատվածների ենթատեքստը և բովանդակությունը:

  • Կիրառել սուրբ գրությունների հատվածներում ուսուցանվող ավետարանի սկզբունքները և վարդապետությունները:

  • Մտապահել հատվածները:

Հետևողականություն, ակնկալիքներ և մեթոդներ

Երբ դուք ծրագրում եք օգնել ուսանողներին սերտել սուրբ գրության հատվածներ, դուք ավելի մեծ հաջողություններ կունենաք, եթե դուք հետևողականորեն անդրադառնաք սերտման սուրբ գրություններին, պատշաճ ակնկալիքներ ունենաք և օգտագործեք մեթոդներ, որոնք հարմար են սովորելու տարբեր ձևերին:

Սերտման սուրբ գրություններ ուսուցանելիս հետևողականությունը և կրկնողությունը կօգնեն ուսանողներին ամրապնդել ճշմարտություններն իրենց հիշողության մեջ հետագայում օգտագործելու համար: Օգտակար կարող է լինել տարվա համար ուսուցման դասընթացը ծրագրելը և պլան կազմելը, որ հետևողականորեն ուսանողներին դասարանում հնարավորություն տաք սերտել սուրբ գրության հատվածներ: Իմաստուն կերպով որոշեք, թե որքան հաճախ և որքան ժամանակ պետք է ծախսեք ուսանողներին օգնելու համար, որ սովորեն սերտման սուրբ գրության հատվածները: Համոզվեք, որ սերտման սուրբ գրությունների վարժությունները ստվերում չեն թողնում սուրբ գրությունների ամենօրյա հերթական ուսումնասիրութունը: Դուք կարող եք որոշել ամեն օր մի քանի րոպե տրամադրել ձեր ուսանողների հետ սերտման սուրբ գրությունները կրկնելուն: Կամ դուք կարող եք որոշել կատարել սերտման կարճ վարժություն ամեն շաբաթ մեկ կամ երկու անգամ 10-15 րոպեով: Անկախ այն բանից, թե ինչպես եք դուք ծրագրում օգնել ուսանողներին սովորել սերտման սուրբ գրությունների հատվածները, եղեք հետևողական և գործադրեք համապատասխան ջանքեր:

Սուրբ գրությունների սերտման ձեր ակնկալիքները հիմնեք յուրաքանչյուր ուսանողի ունակությունների վրա: Սուրբ գրությունները սերտելը պահանջում է ուսանողի ջանքերը: Հաղորդեք ուսանողներին, որ սուրբ գրությունները սերտելիս նրանց հաջողությունները մեծապես կախված են նրանց վերաբերմունքից և աշխատելու ցանկությունից: Խրախուսեք նրանց այնպիսի նպատակներ ունենալ, որոնք նրանց ունակությունները կբարձրացնեն ավելի բարձր մակարդակի: Նրբազգաց եղեք այն ուսանողների հանդեպ, ովքեր դժվարանում են անգիր սովորելիս, և պատրաստ եղեք հարմարեցնել ձեր ակնկալիքները և ուսուցանման մեթոդները ըստ ձեր ուսանողների կարիքների:

Որպեսզի ավելի շատ անհատական մոտեցում ցուցաբերեք և օգտագործեք զանազան ուսուցանման ձևեր, փոփոխեք մեթոդները, որոնք դուք օգտագործում եք, որ օգնեք ուսանողներին սերտել սուրբ գրության հատվածները: Ինչպես ավետարանի ուսուցանման և ուսումնասիրության ժամանակ, իմաստուն եղեք վարժություններն ընտրելիս, որպեսզի Սուրբ Հոգին կարողանա աջակցել ուսանողներին սերտել սուրբ գրությունները և վարդապետությունները: Այս ձեռնարկի դասերում դուք կգտնեք սուրբ գրությունները սերտել ուսուցանելու բազմաթիվ համապատասխան մեթոդներ: Սուրբ գրությունները սերտել ուսուցանելու լրացուցիչ մեթոդների համար տես ստորև թվարկված սուրբ գրությունների սերտման վարժությունները:

Սերտման սուրբ գրություններ ուսումնական ծրագրում

սերտման սուրբ գրությունՍերտման սուրբ գրությունները գրված են ուսումնական ծրագրում բազմաթիվ ձևերով: Սերտման սուրբ գրությունը ներկայացնում է սերտման սուրբ գրությունների հատվածների դերը դասանյութում: Սերտման սուրբ գրությունները ներկայացվում և քննարկվում են այն գլխի ենթատեքստում, որտեղ դրանք գտնվում են: Ուսուցանման լրացուցիչ գաղափարներ սերտման սուրբ գրության հատվածների համար տրված են այն դասերի վերջում, որտեղ դրանք կան: Այս ուսուցանման լրացուցիչ գաղափարներն օգնում են համադրել սուրբ գրությունները սերտելու չորս տարրերը (գտնել, հասկանալ, կիրառել, անգիր սովորել) յուրաքանչյուր հատվածի համար: Օրինակ, եթե դասն օգնում է ուսանողներին հասկանալ և կիրառել սերտման սուրբ գրությունների հատվածները, ապա ուսուցանման լրացուցիչ գաղափարը կօգնի նրանց գտնել կամ անգիր սովորել հատվածը:

Ուսումնական ծրագիրը նաև հաճախակի է տալիս սերտման սուրբ գրությունները կրկնելու վարժություններ, որոնք կարող են օգտագործվել, եթե ժամանակը թույլ տա և ձեր դասարանի սուրբ գրությունները սերտելու նպատակների հետ ներդաշնակ: Ի լրացում այս կրկնողությունների՝ կարող են օգտագործվել ստորև թվարկված սուրբ գրությունների սերտման վարժությունները: Դուք կարող եք լրացուցիչ ժամանակ օգտագործել ավելի կարճ դասի սկզբում կամ վերջում, որպեսզի կատարեք այս կրկնողության վարժություններից մեկը:

Սուրբ գրությունները սերտելու առաջարկներ

Որպեսզի օգնեք ուսանողներին զարգացնել գտնելու հմտություններ, դուք կարող եք ծրագրել ներկալացնել 25 սերտման հատվածները դասընթացի սկզբնական շրջանում և հետո աշխատեք սերտման վրա դասընթացի ողջ ընթացքում: Կամ դուք կարող եք ներկայացնել մի քանի հատվածներ ամեն ամիս և կենտրոնանալ այդ հատվածները սերտելու վրա այդ ամսվա ընթացքում: Նման ձևերով ներկայացնելը կարող է ներառել առաջարկելը, որ ուսանողները նշեն սերտման սուրբ գրությունների հատվածները իրենց անձնական սուրբ գրությունների օրինակներում, օգնելով ուսանողներին մտածել, թե ինչպես կարող են հիշել կարևոր բառերը և հղումները, և բացատրելով վարդապետությունները և սկզբունքները, որոնք պարունակվում են յուրաքանչյուր հատվածում: Դուք կարող եք նաև ուսանողներին ներգրավվել սերտման սուրբ գրությունները ներկայացնելում, հանձնարարելով նրանց օգտագործել հատվածները իրենց հավաքներում կամ հրավիրելով նրանց սովորեցնել իրար, թե ինչպես հիշել և գտնել հատվածները: Սերտման սուրբ գրությունները հիշելու համար պատասխանատվություն զարգացնելու համար հաճախակի վիկտորինաներ անցկացրեք և գտնելու վարժություններ կատարեք (օրինակների համար տես ստորև տրված սուրբ գրությունները սերտելու վարժությունները): Այս դասընթացի 25 սերտման հատվածների ցանկը կարող եք գտնել ուսանողների էջանիշների և սերտման սուրբ գրությունների քարտերի վրա:

Որպեսզի աջակցեք ուսանողներին հասկանալ սերտման սուրբ գրությունների հատվածները, շեշտեք այս հատվածները, երբ հանդիպեք դրանց ձեր ամենօրյա դասերում: Դուք կարող եք նաև օգտագործել ստորև տրված սուրբ գրությունները սերտելու վարժությունները, որպեսզի մեծացնեք հատվածներում պարունակվող ճշմրտությունների վերաբերյալ ուսանողների գիտելիքը և դրանք բացատրելու ունակությունը: Հավաքների կամ դասի ժամանակ ուսանողներին հնարավորություն տվեք բացատրել, թե ինչպես են սերտման սուրբ գրությունների ճշմարտություններն օգնում իրենց ավելի լավ հասկանալ Հիմնական վարդապետությունները:

Որպեսզի օգնեք ուսանողներին կիրառել սերտման սուրբ գրություններում գտնվող ճշմարտությունները, խրախուսեք նրանց հետևել Սուրբ Հոգու հուշումներին, որպեսզի հասկանան, թե ինչպես են հատվածների ճշմարտությունները կիրառվում իրենց կյանքում: Որպեսզի օգնեք ուսանողներին գործել համաձայն իրենց սովորած ճշմարտությունների, դուք կարող եք ժամանակ առ ժամանակ դասարանի նորությունների տախտակին ամրացնել մի կոչ, որը կապված է սերտման սուրբ գրության հետ: Կամ դուք կարող եք ուսանողներին հնարավորություն տալ դասարանում վարժվել ավետարանի վարդապետությունները և սկզբունքներն ուսուցանելում՝ օգտագործելով սերտման սուրբ գրությունները (տես ստորև տրված սերտման սուրբ գրությունների վարժությունների գաղափարները): Դուք կարող եք նաև հրավիրել ուսանողներին կիրառել սկզբունքները, որոնք սովորել են դասերի ընթացքում, որտեղ հայտնվում են սերտման սուրբ գրության հատվածները: Հավաքների ժամանակ կամ այլ առիթներով ուսանողներին հնարավորություն տվեք զեկուցել իրենց փորձառությունների մասին: Սա կօգնի նրանց մեծացնել ճշմարտությունների վերաբերյալ իրենց վկայությունը, որը սովորել են սերտման սուրբ գրությունների հատվածներից:

Որպեսզի օգնեք ուսանողներին անգիր սովորել 25 սերտման սուրբ գրությունների հատվածները, դուք կարող եք ծրագրել դասարանում անգիր սովորել երկու կամ երեք հատվածներ ամեն ամիս: Դուք կարող եք նաև հանձնարարել ուսանողներին տանը անգիր սովորել որոշակի հատվածներ (նրանք կարող են դա անել իրենց ընտանիքների հետ կամ անգիր ասել հատվածները ծնողին կամ ընտանիքի անդամին): Դուք կարող եք անգիր սովորելը դարձնել ամենօրյա հավաքների մի մասը, խնդրելով դասարանին անգիր ասել մի հատված կամ ուսանողներին ժամանակ տալով, որ անգիր սովորեն զույգերով: Ուսանողներին հնարավորություններ տալը, որ անգիր սովորեն սերտման սուրբ գրությունների հատվածները զույգերով կամ փոքր խմբերով կամ դասարանի առջև, կարող է օգնել նրանց պատասխանատու լինել իրենց ջանքերի համար: Ստորև տրված սուրբ գրությունները սերտելու վարժությունները ներառում են անգիր սովորելու զանազան մեթոդներ: Հոգացեք, որ հարմարեցնեք անգիր սովորելու ակնկալիքները յուրաքանչյուր ուսանողի ունակությունների և պայմանների հետ: Ուսանողները չպետք է անհարմար դրության մեջ հայտնվեն կամ ճնշված զգան, եթե չեն կարողանում անգիր սովորել: