Գրադարան
Սուրբ գրությունները սերտելու վարժություններ


Սուրբ գրությունները սերտելու վարժություններ

Նախաբան

Այս բաժինը տալիս է որոշ գաղափարներ, որոնք դուք կարող եք օգտագործել ուսանողներին աջակցելու համար, որպեսզի սերտեն սուրբ գրությունների կարևոր հատվածները: Երբ դուք աջակցում և խրախուսում եք ուսանողներին զարգացնել այս հմտությունները, դուք օգնում եք նրանց դառնալ ինքնուրույն, վստահել սեփական ուժերին սուրբ գրությունների իրենց ուսումնասիրության ժամանակ: Ուսանողները կարող են օգտագործել սերտման այս հմտություններն իրենց ողջ կյանքի ընթացքում, որպեսզի ավելի լավ գտնեն, հասկանան, կիրառեն և անգիր սովորեն սուրբ գրությունների հատվածները: Ստորև տրված են սուրբ գրությունները սերտելու յուրաքանչյուր մասի վերաբերյալ ուսուցանմա գաղափարները: Այսպիսի վարժությունների բազմազանությունն օգտագործելը կարող է օգնել ուսանողներին ավելի հաջողությամբ սերտել սուրբ գրության հատվածները:

Վարժություններ, որոնք օգնում են ուսանողներին գտնել սերտման սուրբ գրությունների հատվածները

Հատվածները նշելը

Սերտման սուրբ գրությունների հատվածները նշելը կարող է օգնել ուսանողներին հիշել այս հատվածները և ավելի հեշտությամբ գտնել դրանք: Խորհեք ուսանողներին խրախուսելու մասին, որ նշեն այս կարևոր հատվածներն իրենց սուրբ գրություններում այնպես, որ առանձնացնեն դրանք մյուս հատվածներից, որոնք նշել են:

Գրքերն իմանալը

Մորմոնի Գրքի գրքերի անունները և հերթականությունը անգիր սովորելը կարող է օգնել ուսանողներին ավելի արագ գտնել սերտման սուրբ գրությունների հատվածները: Ստորև տրված են վարժությունների օրինակներ, որոնք կարող են օգնել ուսանողներին ծանոթանալ Մորմմոնի Գրքի գրքերի հետ.

  • Գտեք բովանդակության ցանկը. Օգնեք ուսանողներին գտնել բովանդակության ցանկը Մորմոնի Գրքում, որը կոչվում է «Գրքերի անունները և հերթականությունը Մորմոնի Գրքում»:

  • Երգ երգեք. Ուսանողներին սովորեցրեք «Մորմոնի Գրքի գրքերը» երգը (Children’s Songbook, 119): Տարվա ընթացքում թող նրանք հաճախակի երգեն այն, որ դա օգնի նրանց հիշել գրքերի անունները և հերթականությունը Մորմոնի Գրքում:

  • Օգտագործեք առաջին տառերը. Գրատախտակին գրեք Մորմոնի Գրքի գրքերի առաջին տառերը (1Ն, 2Ն, Հ, Ե և այլն): Ուսանողները թող վարժվեն, ասելով գրքերի անունները, որոնք համապատասխանում են յուրաքանչյուր տառին: Կրկնեք այս վարժությունն այնքան ժամանակ, մինչև նրանք կարողանան անգիր ասել գրքերի անունները:

  • Արագ բացել գիրքը. Ասեք գրքերից մեկի անունը, որում գտնվում է սերտման սուրբ գրություն, և թող ուսանողները բացեն իրենց սուրբ գրություններում այդ գրքի ցանկացած էջ: Հետևեք, թե որքան ժամանակ է պահանջվում, որ ամբողջ դասարանը գտնի գրքերից յուրաքանչյուրը: Այս վարժությունը կարելի է կրկնել, որ ուսանողներին թույլ տրվի ավելի հմտանալ Մորմոնի Գրքի գրքերը հիշելում և գտնելում:

Հղումները և բովանդակությունը հիշելը

Երբ ուսանողները սովորեն սերտման սուրբ գրությունների հատվածների տեղը և բովանդակությունը, Սուրբ Հոգին կարող է օգնել նրանց անհրաժեշտության դեպքում հիշել սուրբ գրությունների հղումները (տես Հովհաննես ԺԴ.26): Կարևոր բառերը կամ արտահայտությունները, ինչպիսին են «Ես կգնամ ու կանեմ» (1 Նեփի 3.7) և «ազատ են ընտրելու» (2 Նեփի 2.27), կարող են օգնել ուսանողներին հիշել յուրաքանչյուր հատվածի բովանդակությունը և վարդապետական ուսմունքները: Հետևյալ մեթոդները կարող են օգնել ուսանողներին զուգորդել սերտման սուրբ գրությունների հղումները դրանց բովանդակության կամ գլխավոր դառերի հետ: (Դուք կարող եք պահել այն վարժությունները, որոնք ներգրավում են պայքար, մրցակցություն կամ ժամանակը չափելը, տարեվերջի համար, երբ ուսանողները ցուցադրեն, որ իրենք գիտեն, թե որտեղ են գտնվում սերտման սուրբ գրությունների հատվածները: Նման վարժությունները հետո կօգնեն ամրապնդել իրենց սովորածը:)

  • Հղումներ և գլխավոր բառեր. Խրախուսեք ուսանողներին անգիր սովորել սերտման սուրբ գրությունների քարտերում նշված յուրաքանչյուր սերտման սուրբ գրության հատվածի հղումները և գլխավոր բառերը: (Սերտման սուրբ գրությունների քարտեր կարող եք պատվիրել առցանց store.lds.org կայքում: Դուք կարող եք նաև խնդրել ուսանողներին պատրաստել իրենց սեփական սերտման սուրբ գրությունների քարտերի օրինակները:) Ուսանողներին ժամանակ տվեք զուգընկերոջ հետ միասին ուսումնասիրել քարտերը և հետո հարցեր տալ իրար: Խրախուսեք ուսանողներին ստեղծագործող լինել այն հարցերում, թե ինչպես են միասին սովորում և հարցեր տալիս իրար: Երբ նրանք ավելի հմտանան սերտման սուրբ գրություններում, դուք կարող եք հրավիրել նրանց օգտագործել գաղափարներ, որոնք ներգրավում են հատվածների ենթատեքստը կամ վարդապետությունների և սկզբունքների կիրառումը: Հարցադրման ենթարկվող անձը կարող է պատասխանել բանավոր կամ գրավոր ձևով:

  • Սերտման սուրբ գրությունների քարտեր. Այս վարժությունը կարող է օգտագործվել, որ ներկայացվեն կամ կրկնեն մի քանի սերտման սուրբ գրությունների հատվածներ: Ընտրեք մի շարք սերտման սուրբ գրությունների քարտեր, և նախապատրաստվեք բաժանել դրանք ձեր ուսանողներին: (Համոզվեք, որ յուրաքանչյուր քարտից ունեք մի քանի օրինակներ, որպեսզի մեկից ավելի ուսանողներ ստանան նույն սերտման սուրբ գրության հատվածը: Դուք կարող եք ունենալ բավականաչափ քարտեր, որ յուրաքանչյուր ուսանող ունենա երկու կամ երեք տարբեր հատվածներ:) Բաժանեք դրանք դասարանին: Ուսանողներին ժամանակ տվեք յուրաքանչյուր քարտի սերտման սուրբ գրությունները, հղումները, գլխավոր բառերը, ենթատեքստը, վարդապետությունը կամ սկզբունքը և կիրառման գաղափարներն ուսումնասիրելու համար: Բարձրաձայն ասեք որոշ մտքեր քարտերից (օրինակ, բառեր սերտման սուրբ գրության հատվածից կամ գլխավոր բառերը, ենթատեքստը, վարդապետությունը կամ սկզբունքը կամ կիրառումը): Ուսանողները, ովքեր ունեն համապատասխան քարտը, պետք է ոտքի կանգնեն և բարձրաձայն ասեն սերտման սուրբ գրության հղումը:

  • Արագ գտնել սուրբ գրությունները. Օգտագործեք նշաններ, որոնք կօգնեն ուսանողներին վարժվել արագ գտնել հատվածներն իրենց սուրբ գրություններում: Որպես նշան դեուք կարող եք օգտագործել գլխավոր բառերը, նախադասություններ ենթատեքստից, վարդապետություններ և սկզբունքներ և կիրառման գաղափարներ սերտման սուրբ գրությունների քարտերից: Դուք կարող եք իննքներդ նշաններ առաջարկել: Սուրբ գրություններն արագ գտնելու վարժությունները, որոնցում ուսանողները մրցում են հատվածները գտնելում, կարող են օգնել նրանց ակտիվորեն ներգրավվել սերտման սուրբ գրությունների հատվածները սովորելում: Երբ օգտագործում եք սուրբ գրություններն արագ գտնելու վարժություններ, որ օգնեք սերտել սուրբ գրությունները, այնպես արեք, որ չվիրավորեք ոչ մեկ զգացմունքները կամ Սուրբ Հոգուն: Օգնեք ուսանողների խուսափել իրենց սուրբ գրություններին անհարգալից վերաբերվելուց կամ չափից դուրս մրցակցային լինելուց: Նաև խորհեք այնպես անել, որ ուսանողները մրցեն չափանիշի դեմ, այլ ոչ թե իրար դեմ: Օրինակ, ուսանողները կարող են մրցել ուսուցչի հետ, կամ դուք կարող եք այնպես անել, որ նրանք մրցեն տեսնելու համար, թե դասարանի որոշակի տոկոսը կարող է գտնել որոշակի հատված որոշված ժամանակահատվածում:

  • Արագ գտնել պատմության միջոցով. Հուշեք, պատմելով հնարավոր դեպքեր, որոնք ներկայացնում են սերտման սուրբ գրության առնչությունը ամենօրյա կյանքի հետ: Օրինակ, որպես 1 Նեփի 3.7-ի հուշում դուք կարող եք ասել. «Հովհաննեսը գիտի, որ Տերը պատվիրում է բոլոր արժանի երիտասարդ տղամարդկանց միսիա ծառայել, սակայն նա անհանգստանում է, որ իր ամաչկոտությունը խոչընդոտ կհանդիսանա նրա արդյունավետ ծառայելու համար: Ապա նա հիշում է, թե ինչպես Նեփին արձագանքեց արույրե թիթեղները գնալ հետ բերելու դժվար հանձնարարությանը: Հովհաննեսը համարձակություն է ձեռք բերում, իմանալով, որ Տերը ճանապարհ կնախապատրաստեր իր համար, որ դառնար խելացի միսիոներ»: Երբ ուսանողները լսեն հնարավոր դեպքերը, թող նրանք իրենց սուրբ գրություններում գտնեն դրանց առնչվող սերտման սուրբ գրությունների հատվածները:

  • Հարցեր և փորձեր. Ուսանողներին հնարավորություններ տվեք փորձելու, թե ինչպես են նրանք հիշում սերտման սուրբ գրությունների հատվածները: Հուշումները կարող են ներառել գլխավոր բառեր կամ սուրբ գրությունների հղումներ, հատվածներից մեջբերումներ կամ հնարավոր դեպքեր, որոնք ներկայացնում են հատվածներում ուսուցանված ճշմարտությունները: Հարցերը և փորձերը կարող են տրվել բանավոր, գրատախտակի վրա կամ թղթի վրա: Հարցերին պատասխանելուց կամ փորձերին մասնակցելուց հետո խորհեք բարձր միավորներ վաստակած ուսանողներից և ավելի ցածր միավորներ ունեցողներից կազմել զույգեր: Բարձր միավորներ վաստակած ուսանողը կարող է ուսուցչի դեր կատարել, որ օգնի ավելի ցածր միավորներ ունեցող ուսանողին սովորել և առաջադիմել: Որպես այս փորձերի մի մաս զույգը կարող է նաև նպատակ դնել հաջորդ փորձի ժամանակ միասին վաստակել ամենաբարձր միավորները: Խորհեք աղյուսակ կամ ազդատախտակ պատրաստելու մասին, որպեսզի ցուցադրեք ուսանողների նպատակները և նշեք նրանց առաջընթացը:

Վարժություններ, որոնք օգնում են ուսանողներին հասկանալ սերտման սուրբ գրությունների հատվածները

Սահմանել բառերը և արտահայտությունները

Սերտման սուրբ գրությունների հատվածների բառերը և արտահայտությունները սահմանելը (կամ ուսանողներին օգնելը, որ սահմանեն դրանք) կօգնի ուսանողներին հասկանալ ողջ հատվածի իմաստը: Երբ նման սահմանումները խիստ կարևոր են հատվածի վարդապետությունները և սկզբունքները հասկանալու համար, դուք կարող եք խրախուսել ուսանողներին գրել այս սահմանումներն իրենց սուրբ գրություններում: Կրկնեք բառերի և արտահայտությունների իմաստները, երբ դուք կրկնեք սերտման սուրբ գրությունների հատվածները:

Ներկայացնել ենթատեքստը

Սուրբ գրության հատվածի ենթատեքստը ներկայացնելը կարող է օգնել ուսանողներին ավելի լավ հասկանալ հատվածի իմաստը: Ենթատեքստը ներառում է տեղեկություններ այն մասին, թե ով ում հետ է խոսում և ինչու, հատվածի միջավայրի մասին (պատմական, մշակութային և աշխարհագրական) և հարցը կամ իրավիճակը, որից առաջ է եկել սուրբ գրության հատվածի բովանդակությունը: Օրինակ, 1 Նեփի 3.7-ի ենթատեքստը ներառում է այն փաստը, որ Նեփիին խնդրել էր իր հայրը՝ Լեքին, ով մարգարե էր, վերադառնալ Երուսաղեմ և ձեռք բերել արույրե թիթեղները: Այս տեղեկությունն իմանալը կարող է օգնել ուսանողներին ավելի պարզ հասկանալ, թե ինչու է Նեփին ասում. «Ես կգնամ ու կանեմ այն բաները, որոնք Տերը պատվիրել է»: Երբ դուք ուսուցանեք դասեր, որոնք ընդգրկում են սերտման սուրբ գրությունների հատվածներ, շեշտեք այդ հատվածների վերաբերյալ ենթատեքստը: Լրացուցիչ վարժությունները, ինչպիսին են ստորև տրվածները, նույնպես կարող են օգնել ուսանողներին հասկանալ այս կարևոր հատվածները:

  • Ներկայացնել ենթատեքստը. Հետևյալ վերնագրերը գրեք գրատախտակի վերևի մասում. Խոսողը, Լսարանը, Նպատակը, Այլ օգտակար մտքեր: Ուսանողներին բաժանեք խմբերի , և յուրաքանչյուր խմբին հանձնարարեք սերտման սուրբ գրություն: Հրավիրեք նրանց բացահայտել իրենց հանձնարարված հատվածների ենթատեքստը, ներկայացնելով տեղեկություն, որը համապատասխանում է գրատախտակին գրված վերնագրերին: Թող նրանք իրենց գտածը գրեն գրատախտակին: Ապա խնդրեք յուրաքանչյուր խմբին բացատրել իրենց հանձնարարված հատվածների ենթատեքստը և ինչպես է այս տեղեկությունը ազդում յուրաքանչյուր հատվածի ճշմարտությունները հասկանալու վրա: Այս վարժությանը այլ կարևորություն տալու համար դուք կարող եք կոչ անել դասարանին գուշակել սերտման սուրբ գրուվյունների հղումները, հիմնվելով գրատախտակի նկարագրությունների վրա, նախքան յուրաքանչյուր խումբը կբացատրի, թե ինչ են իրենք գրել:

Վերլուծել

Վերլուծելը ներառում է սուրբ գրությունների հատվածների վարդապետությունները և սկզբունքները ներկայացնելը: Այն նաև ներառում է ուսանողներին օգնելը, որ հասկանան, թե ինչպես են այս ճշմարտությունները վերաբերվում իրենց: Սա կարող է տանել իրենց կյանքում վարդապետությունները և սկզբունքները ավելի խորությամբ կիրառելուն: Հետևյալ վարժությունները կարող են օգնել ուսանողներին վերլուծել սերտման սուրբ գրությունների հատվածները.

  • Գրել հուշումներ. Երբ ուսանողները ավելի ծանոթ լինեն սերտման սուրբ գրություններին, հրավիրեք նրանց մտածել հարցեր, հնարավոր պատմություններ կամ այլ հուշումներ, որոնք լուսաբանում են հատվածներում ուսուցանված վարդապետությունները և սկզբունքները: Սա կարող է օգտագործվել դասարանում վիկտորինա անցկացնելու համար:

Բացատրել

Երբ ուսանողները բացատրում են սուրբ գրությունների հատվածները, խորանում է նրանց հասկացողությունը և զարգանում է սուրբ գրություններից վարդապետություններ և սկզբունքներ ուսուցանելու նրանց ունակությունը: Ստորև տրված են երկու մեթոդներ, որոնք կարող են օգնել ուսանողներին սովորել բացատրել սերտման սուրբ գրությունների հատվածները.

  • Գլխավոր բառերը և արտահայտությունները. Հրավիրեք ուսանողներին ինքնուրույն կարդալ սերտման սուրբ գրության հատված և ներկայացնել բառ կամ արտահայտություն, որն իրենց կարծիքով շատ կարևոր է հատվածի իմաստի համար: Ապա հրավիրեք ուսանողներից մեկին կարդալ հատվածը դասարանի համար և շեշտել բառը կամ արտահայտությունը, որը նա ընտրել է: Խնդրեք ուսանողին բացատրել, թե ինչու է այդ բառը կամ արտահայտությունը կարևոր հատվածը հասկանալու համար: Հրավիրեք մի քանի այլ ուսանողների անել նույնը: Ուսանողները կարող են ընտրել տարբեր բառեր կամ արտահայտություններ նույն հատվածի համար:Երբ դասարանի անդամները լսեն այս տարբեր կարծիքները, նրանք կարող են ավելի խորությամբ հասկանալ հատվածը:

  • Նախապատրաստել հոգևոր միտք. Ուսանողներին հնարավորություններ տվեք օգտագործելու սերտման սուրբ գրությունների հատվածները, երբ նրանք նախապատրաստեն և ներկայացնեն հոգևոր մտքեր դասի սկզբում: Օգնեք նրանց նախապատրաստվել ամփոփել ենթատեքստը, բացատրել վարդապետությունները և սկզբունքները, կիսել իմաստալից փորձառություններ կամ օրինակներ և վկայել հատվածների վարդապետությունների և սկզբունքների մասին: Դուք կարող եք նաև առաջարկել, որ ուսանողները խորհեն առարկայական դաս օգտագործելու մասին, որ բացատրեն հատվածների իմաստները:

Զգալ վարդապետությունների և սկզբունքների կարևորությունը

Օգնեք ուսանողներին հասկանալ սերտման սուրբ գրություններում ուսուցանված վարդապետությունները և սկզբունքները և հոգևոր վկայություն ձեռք բերել դրանց մասին: Երեց Ռոբերտ Դ. Հեյլսը բացատրել է. «Իսկական ուսուցիչը [ավետարանի] փաստերն ուսուցանելուց հետո …, [ուսանողներին] մեկ քայլ առաջ է մղում, որ ձեռք բերեն հոգևոր վկայություն և հասկացողություն իրենց սրտերում, որն առաջ է բերում արարքներ և գործեր» (“Teaching by Faith” [address to CES religious educators, Feb.1, 2002], 5, si.lds.org): Երբ ուսանողները Սուրբ Հոգու ազդեցությամբ զգում են վարդապետության կամ սկզբունքի ճշմարտությունը, կարևորությունը և հրատապությունը, այդ ճշմարտությունն իրենց կյանքում կիրառելու նրաց ցանկությունը մեծանում է: Ուսուցիչները կարող են օգնել ուսանողներին հրավիրել և սնուցել Սուրբ Հոգու այս զգացմունքները, տալով նրանց հնարավորություններ կիսվելու փորձառություններով, որոնք նրանք ունեցել են, երբ ապրել են սերտման սուրբ գրությունների հատվածներում գտնվող ավետարանի սկզբունքներով: Սա կօգնի ուսանողներին ավելի լավ հասկանալ սերտման սուրբ գրությունների հատվածներում ուսուցանված ճշմարտությունները և համոզվել, որ այս ճշմարտությունները գրված են ուսանողների սրտերում: Հետևյալ վարժությունը կարող է օգնել ուսանողներին զգալ սերտման սուրբ գրությունների հատվածներում ուսուցանված վարդապետությունների և սկզբունքների կարևորությունը.

  • Լսել սուրբ գրությունների հատվածներ. Հրավիրեք ուսանողներին եկեղեցում ելույթներ և դասեր, գերագույն համաժողովի ելույթներ լսելիս և ընտանիքի ու ընկերների հետ զրուցելիս ուշադրություն դարձնել սերտման սուրբ գրությունների հատվածներին: Հաճախակի հրավիրեք նրանց զեկուցել, թե որ հատվածներն են նրանք լսել, ինչպես են հատվածներն օգտագործվել, ինչ ճշմարտություններ են ուսուցանվել, և ինչ փորձառություններ են նրանք կամ ուրիշներն ունեցել այն ճշմարտությունների հետ կապված, որոնք ուսուցանվել են: Փնտրեք վկայելու հնարավորություններ (և հրավիրեք ուսանողներին վկայել) այն ճշմարտությունների մասին, որոնք ուսուցանվում են սերտման սուրբ գրությունների հատվածներում:

Վարժություններ, որոնք օգնում են ուսանողներին կիրառել սերտման սուրբ գրությունների հատվածները

Ուսուցանել

Սերտման սուրբ գրությունների հատվածները և Հիմնական վարդապետությունները միասին են մշակվել և նախատեսված են ուսանողներին օգնելու համար: (Սերտման սուրբ գրությունների հատվածները երևում են Հիմնական վարդապետությունների ողջ փաստաթղթում:) Երբ ուսանողները սովորեն և արտահայտեն սերտման սուրբ գրություններում պարունակվող վարդապետությունները և սկզբունքները, նրանք այդպիսով նաև կսովորեն և կարտահայտեն Հիմնական վարդապետությունները: Եվ երբ ուսանողները սովորեն արտահայտել Հիմնական վարդապետություններն իրենց իսկ խոսքերով, նրանք կարող են ապավինել սերտման սուրբ գրուվյունների հատվածները անգիր սովորելուն, որ դա օգնի նրանց: Ուսանողներին հնարավորություններ տալը, որ ուսուցանեն ավետարանի վարդապետությունները և սկզբունքները, օգտագործելով սերտման սուրբ գրությունների հատվածները, կարող է մեծացնել նրանց ինքնավստահությունը և սուրբ գրությունների իմացության հարցում համոզվածությունը: Երբ ուսանողները ուսուցանեն սերտման սուրբ գրությունների հատվածներում գտնվող վարդապետությունները և սկզբունքները և վկայեն դրանց մասին, նրանք կարող են նաև ամրացնել իրենց վկայությունները: Խրախուսեք ուսանողներին օգտագործել սերտման սուրբ գրությունների հատվածները, որ ուսուցանեն և բացատրեն ավետարանը դասարանում և ընկերների, ընտանիքի և ուրիշների հետ զրուցելիս:

  • Ներկայացնել ուղերձ. Հանձնարարեք ուսանողներին նախապատրաստել սերտման սուրբ գրությունների հատվածների վրա հիմնված 3-5 րոպեանոց ելույթներ կամ դասեր: Թող նրանք նախապատրաստվեն դասարանում կամ տանը: Ի լրացում սերտման սուրբ գրությունների հատվածների, նրանք կարող են օգտագործել այլ նյութեր, որոնք կօգնեն նրանց նախապատրաստվել, ինչպես օրինակ սերտման սուրբ գրությունների քարտերը, Թեմատիկ ուղեցույցը, Սուրբ գրությունների ուղեցույցը կամ Հավատքին Հավատարիմ. Ավետարանական վկայակոչում գրքույկը: Յուրաքանչյուր ելույթը կամ դասը պետք է ներառի նախաբան, սերտման սուրբ գրության հատված, ուսուցանվող սկզբունքի մասին պատմություն կամ օրինակ և ուսանողի վկայությունը: Ուսանողները կարող են առաջարկել ներկայացնել իրենց ուղերձները դասարանում, ընտանեկան երեկոյի ժամանակ կամ իրենց քվորումներում կամ դասարաններում, որպես Պարտականություն Աստծո առաջ կամ Անձնական Զարգացում ծրագրերի մի մաս: Եթե ուսանողները ներկայացնում են իրենց ելույթները կամ դասերը դասարանից դուրս, հրավիրեք նրանց զեկուցել իրենց փորձառությունների մասին:

  • Միսիոներական դերակատարում. Նախապատրաստեք մի շարք քարտեր, հարցերով, որոնք ունկնդիրը կարող է տալ, որոնց կարելի է պատասխանել սերտման սուրբ գրությունների հատվածների միջոցով (օրինակ, «Ըստ ձեր եկեղեցու անդամների, ով է Հիսուս Քրիստոսը»): Ուսանողներին զույգերով հրավիրեք առաջ գալ, որ պատասխանեն քարտերից ընտրված հարցին: Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչպես կարող են միսիոներները պատասխանել նմանատիպ հարցերին, դուք կարող եք առաջարկել մի քանի արդյունավետ ուսուցման մեթոդներ, ինչպիսին են (1) ասել սուրբ գրության հատվածի ենթատեքստը, (2) բացատրել վարդապետությունը կամ սկզբունքը, (3) տալ հարցեր, որ պարզեն, թե նրանք, ում իրենք ուսուցանում են, արդյոք հասկանում կամ հավատում են այն ամենին, ինչ ուսուցանվել է, (4) կիսվել փորձառություններով և վկայությամբ և (5) հրավիրել նրանց, ում իրենք ուսուցանում են, գործել համաձայն այն ճշմարտության, որն ուսուցանվել է: Խնդրեք դասարանին արձագանքել, թե ինչն իրենց դուր եկավ այն ամենից, թե ինչպես էր յուրաքանչյուր զույգը պատասխանում իրենց հարցին:

  • Վկայել. Հրավիրեք ուսանողներին աչքի անցկացնել սերտման սուրբ գրությունների հատվածները և ընտրել մեկը, որը պարունակում է վարդապետություն կամ սկզբունք, որի մասին նրանք կարող են վկայել: Հրավիրեք նրանց վկայել իրենց ընտրած ճշմարտության մասին և կիսվել փորձառություններով, որոնք առաջնորդել են նրանց, որ կարողանան վկայել դրա մասին: Երբ ուսանողները կիսվեն իրենց վկայություններով, Սուրբ Հոգին կհաստատի այն վարդապետությունների կամ սկզբունքների ճշմարտացիությունը, որոնց մասին նրանք վկայում են: Նրանց վկայությունները կարող են նաև ոգեշնչել ուրիշներին, որ գործեն հավատքով:

    Նշում. Իրենց վկայություններով կիսվելու ուսանողների հնարավորությունները պետք է լինեն կամավոր կերպով: Ուսանողները երբեք չպետք է հարկադրվեն կիսվել իրենց վկայություններով կամ զգան, որ պետք է հրապարակայնորեն խոստովանեն, որ գիտեն մի բան, ինչն իրենք չեն զգում, որ գիտեն: Բացի դրանից, որոշ ուսանողներ դժկամությամբ են կիսվում իրենց վկայությամբ, քանի որ նրանք սխալմամբ կարծում են, որ նրանք պետք է սկսեն «Ես ուզում եմ բերել իմ վկայությունը» արտահայտությամբ կամ որ իրենց վկայությունը արտահայտելը պետք է զուգորդվի զգացմունքների ցուցադրմամբ: Օգնեք ուսանողներին հասկանալ, որ երբ նրանք վկայում են, նրանք կարող են պարզապես կիսել վարդապետություններ կամ սկզբունքներ, որոնք գիտեն, որ ճշմարիտ են: Վկայութ յամբ կիսվելը կարող է այնքան պարզ լինել, ինչպես ասելը՝«Ես հավատում եմ, որ սա ճիշտ է» կամ «Ես գիտեմ, որ սա ճիշտ է» կամ «Ես հավատում եմ սրան իմ ողջ սրտով»:

Ապրել

Ուղիներ Առաջարկելը, որ ուսանողները կարողանան կիրառել սուրբ գրությունների հատվածներում պարունակվող վարդապետությունները և սկզբունքները (կամ ուսանողներին հրավիրելը, որ մտածեն ուղիների մասին), նրանց հնարավորություն է տալիս սովորել հավատք գործադրելու միջոցով: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ասել է.

«Սովորողը, գործադրելով ազատ կամքը՝ համաձայն ճիշտ սկզբունքների, բացում է իր սիրտը Սուրբ Հոգու հանդեպ և հրավիրում Նրա ուսուցումը, վկայող ուժը և հաստատող վկայությունը: Հավատքով սովորելը պահանջում է հոգևոր, մտավոր, և ֆիզիկական լարում և ոչ թե ուղղակի անտարբեր ընդունում»:«Մեր հավատքով ոգեշնչված գործերի անկեղծությամբ և հետևողականությամբ է, որ մենք ցույց ենք տալիս մեր Երկնային Հորն ու Նրա Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, որ մենք կամենում ենք սովորել և ցուցումներ ստանալ Սուրբ Հոգուց» (“Seek Learning by Faith,” Ensign, Sept. 2007, 64):

Ուսանողներին հնարավորություն տվեք կիսվել և վկայել փորձառություննրի մասին, որոնք նրանք ունեցել են վարդապետությունները և սկզբունքները կիրառելիս: Հետևյալ ձևով կարող եք խրախուսել ուսանողներին կիրառել սերտման սուրբ գրությունների հատվածները իրենց կյանքում.

  • Նպատակներ դնել. Հիմնվելով սերտման սուրբ գրությունների քարտերի կիրառման բաժնի վրա՝ հրավիրեք ուսանողներին հատուկ նպատակներ դնել, որ ավելի լավ ապրեն համաձայն այն սկզբունքների, որոնք գտնվում են սերտման սուրբ գրությունների հատվածներում: Թող նրանք գրեն իրենց տպատակները թերթիկի վրա, որ պահեն իրենց մոտ որպես հիշեցում: Պատշաճ պահի հրավիրեք ուսանողներին զեկուցել իրենց հաջողությունների մասին:

Վարժություններ, որոնք օգնում են ուսանողներին անգիր սովորել սերտման սուրբ գրությունների հատվածները

Անգիր սովորել

Սուրբ գրությունների հատվածներն անգիր սովորելը կարող է խորացնել հասկացողությունը և մեծացնել ավետարանն ուսուցանելու ուսանողների ունակությունները: Երբ ուսանողները անգիր սովորեն սուրբ գրություններ, Սուրբ Հոգին կարող է անհրաժեշտության պահին հիշեցնել նրանց արտահայտություններ և մտքեր (տես Հովհաննես ԺԴ.26, ՎևՈՒ 11.21): Հիշեք, որ հարմարեցնեք անգիր սովորելու վարժությունները ձեր ուսանողների ունակություններին: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթը խրախուսել է սուրբ գրուվյուններն անգիր սովորելը, երբ նա ասել է.

«Մեծ զորություն է պարունակվում սուրբ գրությունները մտապահելու մեջ: Մտապահել սուրբ գրությունը նման է նոր ընկերություն ստեղծելուն: Այն նման է նոր անձի հայտնաբերելուն, որը կարող է օգնել կարիքի ժամանակ, ոգեշնչում և սփոփանք պարգևել և լինել անհրաժեշտ փոփոխության համար լիցքի աղբյուր» («Սուրբ գրության զորությունը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2011, 6):

Հետևյալ վարժություններից յուրաքանչյուրը կարող է մի քանի օր շարունակ կրկնվել դասի սկզբում կամ վերջում, որ օգնի ուսանողներին մտապահել.

  • Մրցում մեկական բառերով. Հանձնարարեք դասարանին ասել սերտման սուրբ գրության հատվածը՝ մինչուսանողները հերթով կասեն մեկական բառ: Օրինակ, երբ օգնեք ուսանողներին անգիր սովորել Ալմա 39.9, առաջին ուսանողը կասի Այժմ բառը, երկրորդ ուսանողը կասի որդիս բառը, երրորդ ուսանողը կասի ես բառը և այսպես շարունակ, մինչև ողջ հատվածը կավարտվի: Պահեք ժամանակը և դասարանին տվեք փորձելու շատ հնարավորություններ, որ նշված ժամանակահատվածում կարողանան ավարտել այն: Երբ դուք կրկնեք այս վարժությունը, խորհեք ուսանողների հերթականությունը փոխելու մասին, որպեսզի նրանք ասեն տարբեր բառեր:

  • Առաջին տառերը. Գրատախտակին գրեք սերտման սուրբ գրության հատվածի յուրաքանչյուր բառի առաջին տառը: Ցույց տվեք տառերը, մինչ դասարանը ձեր հետ միասին կրկնում է հատվածը՝ անհրաժեշտության դեպքում օգտվելով իրենց սուրբ գրություններից: Կրկնեք այս վարժությունը, մինչև ուսանողները վստահ լինեն իրենց ուժերի վրա, որ կարող են անգիր ասել հատվածը միայն առաջին տառերի օգնությամբ: Դուք կարող եք ջնջել մի քանի տառեր, երբ ուսանողները ամեն անգամ անգիր կասեն հատվածը: Սա աստիճանաբար կդժվարացնի գոծը, մինչև ուսանողները կկարողանան կրկնել հատվածը՝ առանց առաջին տառերն օգտագործելու:

  • Բառաշերտերով գլուխկոտրուկներ. Գրեք կամ թող ուսանողները գրեն սերտման սուրբ գրության հատվածի բառերը տողավոր թղթի վրա: Թղթից կտրեք բառաշերտեր՝ չվնասելով սուրբ գրուվյան տողերը: Որոշ շերտեր ավելի կարճ կտրեք, որ յուրաքանչյուրը ներառեն հատվածի ընդամենը մի քանի բառեր: Խառնեք թերթիկների շերտերը և տվեք դրանք զույգերի կամ ուսանողների փոքր խմբերի: Հանձնարարեք ուսանողներին ճիշտ դասավորել բառաշերտերը՝ օգտագործելով իրենց սուրբ գրությունները որպես ուղեցույց: Թող նրանք այնքան փորձեն, մինչև այլևս կարիք չունենան օգտագործել իրենց սուրբ գրությունները: Երբ նրանք ավարտեն, խնդրեք նրանց բարձրաձայն անգիր ասել հատվածը: Դուք կարող եք նաև հսկել ժամանակը, որ տեսնեք, թե որ խումբն է ամենաարագը ճիշտ դասավորում բառաշերտերը: Կամ դուք կարող եք ստուգել, թե որքան ժամանակ է պահանջվում յուրաքանչյուր խմբից գլուխկոտրուկն ավարտելու համար (երբ առաջին խմբերն ավարտեն, թույլ տվեք նրանց աջակցել ավելի դանդաղ աշխատող խմբերին):